TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+29.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Արարատի մարզում հայր և որդի Mercedes-ներով բախվել են․ կան տուժածներ

23:45 12.08.2019

Այսօր՝ օգոստոսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Երան-Երասխ ավտոճանապարհի Այգավան գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի Զորակ գյուղի բնակիչներ, 35-ամյա Հ. Դ.-ի վարած Mercedes E320 մակնիշի 34 CC 300 համարանիշի և 60-ամյա Ջ. Դ.-ի վարած Mercedes C180 մակնիշի 35 DV 209 համարանիշի ավտոմեքենաները: Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 2 […]

̰
Վրաստանի լեռներում վնասվածքներ ստացած ուկրաինացի զբոսաշրջիկներին տեղափոխել են հիվանդանոց

23:38 12.08.2019

Սվանեթիի փրկարարներին հաջողվել է Ուշբա լեռան վրա վնասվածքներ ստացած ուկրաինացի զբոսաշրջիկներին տեղափոխել հիվանդանոց: Տեղեկացրել է Վրաստանի Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը: Միջադեպը տեղի էր ունեցել լեռը բարձիանալիս: Զբոսաշրջիկները սայթաքել էին ու ստացել մարմնական վնասվածքներ: Նրանց լեռներից տեղափոխել են մոտակա հիվանդանոց: Բժիշկների հաղորդմամբ՝ օտարերկրացի զբոսաշրջիկների կյանքին վտանգ չի սպառնում:

̰
71-ամյա տղամարդը վիճաբանության ժամանակ դիտավորությամբ վրաերթի է ենթարկել հարևանին

22:43 12.08.2019

Օգոստոսի 11-ին` ժամը 18:50-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի և որովայնի բութ տրավմա, ուսահոդի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Նոր-Գեղի գյուղի 62-ամյա մի բնակիչ և հայտնել, որ իրենց բակում վրաերթի է ենթարկվել: Մեկնած օպերատիվ խմբին տղամարդը հաղորդում է տվել, որ նույն օրը` ժամը 15-ի սահմաններում, իր 71-ամյա հարևանը, անձնական հարցերի շուրջ […]

̰
Երևանում թալանել են Փաստաբանների պալատի փաստաբանի տունը

21:22 12.08.2019

Shamshyan-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 11-ին բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 43-ամյա Ս. Դավթյանը և հայտնել, որ նույն օրը 3 ժամվա ընթացքում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալու գործադրմամբ իր բնակարանի մուտքի դուռը բացել, ներս են մտել և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար: Ոստիկանությունն […]

̰
23-ամյա տղան փորձել է նետվել Դավթաշենի կամրջից

20:31 12.08.2019

Օգոստոսի 12-ին` ժամը 15:26-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի վրա գտնվող քաղաքացին ունի հոգեբանի կարիք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Փրկարարների, հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգչի և ոստիկանության աշխատակիցների ուժերով կանխվել է Վարազդատ Խ.-ի (ծնված 1996 թ.) ինքնասպանության […]

̰
Կրասնոյարսկի շուկաներից մեկի պահեստում հրդեհ է բռնկվել

17:36 12.08.2019

Այրվող քառահարկ շենքից բարձրացող ծուխը երևում է նույնիսկ քաղաքի արվարձաններից:

̰
Վթար Երևան-Մեղրի ճանապարհին. վարորդը զոհվել է

16:10 12.08.2019

Օգոստոսի 10-ին` ժամը 23։00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 226-րդ կմ-ին «Նիսան Տեանա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 29-ամյա վարորդ Արմեն Աղամալյանը տեղում մահացել է, իսկ երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։

̰
Կիևյան կամրջից նետված կնոջ վիճակը ծայրահեղ ծանր է

15:26 12.08.2019

Օրեր առաջ Կիևյան կամրջից երիտասարդ կին է նետվել և ողջ մնացել: Նրան տեղափոխել էին «Արմենիա» բժշկական կենտրոն: SHANTNEWS.am-ին ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքից հայտնեցին, որ կնոջ վիճակը մնում է ծայրահեղ ծանր, բժիշկները պայքարում են կնոջ կյանքի համար: Կինն ունի բազմաթիվ կոտրվածքներ և միացված է արհեստական շնչառության ապարատին: Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին՝ ժամը 09։50-ի սահմաններում, ահազանգ էր ստացվել, […]

̰
Թբիլիսիի ծովի հարակից տարածքում հրդեհ է

15:10 12.08.2019

Թբիլիսիի ծովի հարակից տարածքում քիչ առաջ բռնկված հրդեհը հաջողվել է մարել: Այրվում էին ծովին հարակից պուրակի չորացած խոտերն ու թմբերը, հայտնում է 1tv.ge-ն: Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության hայտարարությամբ՝ երկու հրշեջ խմբի անմիջական մասնակցությամբ կրակը մեկուսացվել է:

̰
Սևանա լճում 25-ամյա քաղաքացի է ջրահեղձ եղել

14:42 12.08.2019

Օգոստոսի 12-ին` ժամը 13:23-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի «Լագունա լողափ»-ին քաղաքացիներ են ջրահեղձ եղել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատը: Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը քաղաքացիներից մեկը (13 տարեկան) ջրից դուրս է բերվել քաղաքացիների ուժերով: Փրկարարները ջրից դուրս են բերել Ս.Բ.-ի (25 տարեկան) դին: Կտրվի […]

̰
Մեղրիի գիհու անտառների հրդեհի տարածման վտանգը պահպանվում է, տարածքում աշխատում է 200 մարդ. ՓԾ պետի տեղակալ

13:23 12.08.2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Վրեժ Գաբրիելյանն այսօր լրագրողների հետ զրույցում ներկայացրել է մանրամասներ Մեղրու տարածաշրջանի Վարդանի ձորի մոտակայքում բռնկված հրդեհի մասին․ «Մոտ 10-12 հա տարածք է ընտրել, խոտածածկ տարածքներ, գիհու ու եղևնիների որոշակի զանգված, գիշերը սկսել է համահավաք կենտրոնի աշխատանքը, ձևավորվել է փրկարար շտաբ, ուժերը մոբիլիզացվել են, աշխատանքներ են կազմակերպվել, պայմանականորեն […]

̰
Կրակոցներ Շահումյան փողոցում. հարևաններն ահազանգել են ոստիկանություն

12:39 12.08.2019

Օգոստոսի 11-ի երեկոյան կրակոցներ են հնչել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շահումյան փողոցում, հայտնում է «Սպուտնիկ Արմենիան»: Ինչ-որ անձինք մեքենաներով եկել են բակ, տնից դուրս կանչել բնակիչներին, ինչից հետո սկսվել է հայհոյախառն վեճ: Վեճի մի կողմը ընտանիքի անդամներ են եղել՝ ամուսիներն ու նրանց որդին։ Քիչ անց մասնակիցներից մեկն իր մոտ եղած ատրճանակով մի քանի անգամ օդ […]

̰
Ռուսաստանում զինապահեստի պայթյունից զոհվածների թիվն անցել է 3 տասնյակը

12:16 12.08.2019

Ռուսաստանի Աչինսկ բնակավայրի մոտ տեղակայված խոշոր զինապահեստում տեղի ունեցած հաջորդական պայթյունների և հրդեհի պատճառով զոհվածների թիվը հասել է 33-ի։ Այս մասին հայտնում են ռուսական պաշտոնական աղբյուրները։ Հրդեհի և պայթյունների առաջին փուլը եղել է օգոստոսի 5-ին։ Ամեն ինչ սկսվել է հրետանային սպառազինության համար նախատեսված վառոդի և լիցքերի պահեստի հրդեհից։ Դրանից հետո մոտ 16 հազար մարդու տարհանել […]

̰
Եղվարդում այրվել է 80 հա ցորենի հնձած արտ

11:16 12.08.2019

Օգոստոսի 11-ին` ժամը 16:57-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի «Օձուտ» կոչվող հանդամասում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:00-ին, մարվել՝ 20:15-ին: Այրվել է մոտ 80 հա ցորենի հնձած արտ:

̰
Տխրահռչակ Boeing-737 ինքնաթիռի հետ կապված ևս մեկ միջադեպ է գրանցվել, այս անգամ՝ Չեխիայում

11:01 12.08.2019

Boeing-737 ինքնաթիռների հետ կապված հերթական միջադեպը գրանցվել է այս գիշեր, Չեխիայում։ Անձնակազմը ստիպված է եղել օդանավի վթարային վայրէջք կատարել Պրահայում՝ գրեթե 200 ուղևորների անվտանգությունն ապահովելու համար։ Այս տեսակի ինքնաթիռներն արդեն 2 անգամ ողբերգական պատահարների մասնակից են դարձել,ու դրանց շահագործումը արգելված է մի շարք երկրներում։ Չեխիայում այն արգելված չէ, ինչի արդյունքում գիշերն այդ ինքնաթիռն օդ է […]

̰
Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 90 հրդեհ

10:22 12.08.2019

Օգոստոսի 11-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 58 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում՝ 300 քմ, 500 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 5000 քմ, 1 հա, 5000 քմ և 10 ծառ, Էրեբունի վարչական շրջանում՝ 300 քմ, 1 հա, 300 […]

̰
«Արևիկ» ազգային պարկի հրդեհը մեկուսացվել է․ այրվել է մոտ 12 հա բուսածածկույթ, եղևնուտ

10:19 12.08.2019

Օգոստոսի 11-ին` ժամը 16:03-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհին գտնվող անտառում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 16:50-ին դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ այրվում է բուսածածկ տարածք, եղևնու և գիհու անտառ, […]

̰
Երևանի Գևորգ Հովսեփյան փողոցում հրդեհը ոչնչացրել է 50 բարդի

10:00 12.08.2019

Օգոստոսի 11-ին՝ ժամը 13:43-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գևորգ Հովսեփյան փողոցում՝ «Պանորամա Երևան Ռեզորթ» հյուրանոցային համալիրի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք: Հրդեհի բարդության «1-Բիս» կանչով դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը: Ժամը 14:55-ին հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով […]

̰
«Արևիկ» ազգային պարկում հրդեհը տարածվում է կիլոմետրերով. բնակավայրերը դեռ ռիսկի գոտում չեն

09:27 12.08.2019

Օգոստոսի 11-ին՝ ժամը 16:03-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհին գտնվող անտառում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 16:50-ին դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ այրվում է բուսածածկ տարածք, եղևնու և գիհու անտառ, […]

̰
Ֆելիքս Ցոլակյանը օպերատիվ աշխատանքային խմբի արտահերթ նիստ է հրավիրել. Սյունիքի մարզում խոշոր հրդեհ է բռնկվել

00:16 12.08.2019

Օգոստոսի 11-ին, ժամը 21:00-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրավիրել է օպերատիվ աշխատանքային խմբի արտահերթ նիստ: Արտահերթ նիստի առիթ է հանդիսացել Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում՝ Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհին հարակից անտառում բռնկված խոշոր հրդեհը: Ըստ նախնական տվյալների՝ այրվում է բուսածածկ տարածք, եղևնու և գիհու անտառ, որը գտնվում է խիստ կտրտված և անմատչելի տեղանքում: Այս պահին հրդեհն ընդգրկում է […]

̰
Ռուս քահանան մկրտության ժամանակ վնասվածքներ է հասցրել 1-ամյա երեխային

23:45 11.08.2019

Ռուս քահանան մկրտության ժամանակ վնասվածքներ է հասցրել 1-ամյա երեխային: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն ՝ հրապարակելով համապատասխան տեսանյութը: Դեպքը տեղի է ունեցել Լենինգրադի մարզի Գատչինա քաղաքի Մարիենբուրգյան եկեղեցում: Կադրերում երևում է, թե ինչպես է քահանան, ուժ գործադրելով, ճչացող երեխային ջրի մեջ ընկղմում: Ավելին, ծեսից հետո, նա երեխայի մորը թույլ չի տալիս հետ վերցնել երեխային: […]

̰
Բլոգերը յութուբյան դիտումների համար 46 մետր բարձրությունից պարաշյուտով թռել է և մահացել

23:39 11.08.2019

29-ամյա Ռուբեն Կարբոնելը ակտիվ կյանք էր վարում և սիրում էր խելահեղ արարքների դիմել, գրում է  Mirror-ը: Իր յութուբյան ալիքի համար հերթական խելահեղ տեսանյութը նկարահանելու նպատակով տղան ընկերոջ հետ ուղևորվել է Իսպանիա՝ Սան -Վինսենտե-դել-Ռասպեչ քաղաքում գտնվող ցեմենտի գործարան: Բլոգերը այնտեղ բարձրացել է 46 մետրանոց սյան վրա և ցանկացել է կատարել հերթական հնարքը, սակայն թռիչքի ժամանակ պարաշյուտը […]

̰
«Արևիկ» ազգային պարկում բռնկված հրդեհը մարելու համար նախատեսվում է ներգրավել թրթուրավոր տեխնիկա

22:39 11.08.2019

Օգոստոսի 11-ին՝ ժամը 16:03-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհին գտնվող անտառում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 16:50-ին դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ՝ 9 հրշեջ-փրկարարով: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է նաև «Արևիկ» ազգային պարկի 5 աշխատակից: «Մեղրու տարածաշրջանում […]

̰
Փրկարարները գտել են Ենոքավան գյուղի սարերում մոլորված քաղաքացուն

22:13 11.08.2019

Օգոստոսի 11-ին՝ ժամը 16:40-ին, «911» ծառայությանը քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը մոլորվել է Տավուշի մարզի Ենոքավան գյուղի սարերի շրջակայքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները «Оկոն» կոչվող հանդամասում գտել են մոլորված քաղաքացի Ա.Փ.-ին:

̰
Աշխարհը հեծանվով անցնել ցանկացող ճանապարհորդը դժբախտ պատահարի զոհ է դարձել

22:00 11.08.2019

Ճապոնացի ճանապարհորդը երազում էր հեծանվով ամբողջ աշխարհը շրջել, բայց Պերուում վթարի հետևանքով մահացել է: Այս մասին հայտնում է NHK-ն: 31-ամյա ճանապարհորդը հուլիսի 31-ին հասել է Պերու և 4 օր անց դժբախտ պատահարի զոհ դարձել: Նրա հեծանիվին բեռնատար է բախվել, տեղի ոստիկաններն արդեն բերման են ենթարկել բեռնատարի վարորդին և փորձում են ճշտել դեպքի մանրամասները: Հայտնի է, […]

̰
Այս պահին մոտ 10 հեկտար գիհու անտառ է վառվում «Արևիկ» ազգային պարկում. «Էկո-Մեդիա»

21:51 11.08.2019

«Էկո-Մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր, լրագրող Նարինե Կիրակոսյանն ահազանգում է ֆեյսբուքյան իր էջում, որ այս պահին մոտ 10 հեկտար գիհու անտառներ են վառվում Մեղրու տարածաշրջանի «Արևիկ» ազգային պարկի տարածքում։ Գրառման մեջ մասնավորապես ասվում է, որ կրակը բռնվել է ճանապարհի եզրից։ «Հավանական է ինչ-որ մեկը չհանգած ծխախոտ նետած լինի և դրանից հրդեհը բռնկված լիներ։ Սա նախնական վարկածն […]

̰
Զառիթափ գյուղում 1 տոննա անասնակեր է այրվել

18:18 11.08.2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն օգոստոսի 11-ին, ժամը 12:05-ին ահազանգ է ստացել, որ Վայոց Ձորի մարզի Զառիթափ գյուղի մանկապարտեզի մոտակայքում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Զառիթափ գյուղի 10-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է կուտակված անասնակեր: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության […]

̰
Boeing-ի պայթած շարժիչի բեկորները վնասել են Հռոմի հարակից քաղաքներից մեկի տները

18:00 11.08.2019

Իտալիայում Norwegian Air ավիաընկերության   Boeing 787-ինքնաթիռի շարժիչը պայթել է օդում, ինչից հետո դրա բեկորները ընկել են Հռոմի մերձակա քաղաքներից մեկի թաղամասերի վրա, գրում է Corriere Della Sera-ն: Ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնաթիռը DY7115 չվերթով Հռոմից ուղևորվում էր Լոս Անջելես: Թռիչքից հետո օդանավի շարժիչներից մեկը խափանվել է, և ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան: Նշվում է, որ պայթյունի հետևանքով […]

̰
«ԿամԱԶ»-ը Գորիս-Տաթև ավտոճանապարհին գլորվել է ձորը

17:15 11.08.2019

Օգոստոսի 11-ին, ժամը 10:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզում՝ «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Տաթև ավտոճանապարհի 30 կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 300 […]

̰
Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից

15:31 11.08.2019

Օգոստոսի 10-11-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է վերելակի խափանման վերաբերյալ 1 ահազանգ: Ահազանգն ստացվել է Երևանում: Դեպքի վայր ժամանած փրկարարները ներսում մնացած քաղաքացիներին դուրս են բերել վերելակից:

̰
BACK_TO_TOP