TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+21.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Չինաստանում «Լեկիմա» թայֆունի զոհերի թիվը հասել է 28-ի

14:15 11.08.2019

Չինաստանում «Լեկիմա» թայֆունից զոհվածների թիվը հասել է 28-ի, ևս 20-ը համարվում է անհետ կորած, հայտնում են չինական լրատվամիջոցները: Նշվում է, որ հարյուրավոր փրկարարներ այս պահին կատարում են որոնողական աշխատանքներ: Հիշեցնենք, որ Չինաստանի իշխանություններն ավելի քան 1 մլն մարդու են տարհանել այն շրջաններից, որտեղ կարող էր հասնել «Լեկիմա» թայֆունը:  

̰
Սատանի կամրջի մոտ «ԿամԱԶ»-ն ընկել է ձորը

11:23 11.08.2019

Օգոստոսի 11-ին՝ ժամը 10:01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզում՝ «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 57 հրդեհ

11:11 11.08.2019

Օգոստոսի 10-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում՝ 2000 քմ, 300 քմ, 700 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 200 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 800 քմ, Ավան վարչական շրջանում՝ 600 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1500 […]

̰
Հրդեհ Նոր Հաճն քաղաքում

10:14 11.08.2019

Օգոստոսի 10-ին՝ ժամը 19:24-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի հուշարձանի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Պարզվել է, որ այրվում է բուսածածկույթ և ավտոտնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:38-ին, մարվել՝ 02:13-ին: Այրվել է […]

̰
Մյանմայում սողանքն ավելի քան 40 մարդու կյանք է խլել

09:48 11.08.2019

Մյանմայում մուսոնային հորդառատ անձրևների հետևանքով որոշ բնակավայրեր ջրածածկ են եղել։ Պաունգ բնակավայրում դպրոցները ժամանակավորապես փակվել են։ Xinhua-ի փոխանցմամբ՝ տեղումները սողանքի առաջացման պատճառ են դարձել, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 40 մարդ։ Փլուզված զանգվածի տակ է մնացել 27 տուն և 5 տրանսպորտային միջոց։ Սողանքը տեղի է ունեցել օգոստոսի 9-ին, սակայն փրկարարա-որոնողական աշխատանքները դեռևս շարունակվում են։ […]

̰
Արզականում քաղաքացի է կորել

09:36 11.08.2019

Օգոստոսի 11-ին`ժամը 01:41-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչ Լ.Ս.-ն (ծնված 1987 թ.) ժամը 18:00-ի սահմաններում դուրս է եկել տանից կենդանիներին գտնելու և ժամը 21:00-ից չի հաջողվում կապ հաստատել վերջինիս հետ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Որոնողական աշխատանքներին մասնակցում են […]

̰
Գորիս-Երևան ավտոճանապարհին մեքենան կողաշրջվել է․ վարորդը տեղում մահացել է

09:13 11.08.2019

Օգոստոսի 10-ին` ժամը 23:00-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երևան հատվածի 12-կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Ա., ծնված 1990 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատածից և կողաշրջվել. վարորդը […]

̰
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

22:30 10.08.2019

Ավստրալիայի Վիկտորիա և Նոր Հարավային Ուելս նահանգի լեռնային հանգստավայրերում առատ ձյուն է տեղացել: Այս մասին հաղորդում է տեղական Stormnews պորտալը: Օդերևութաբանների խոսքով` որոշ վայրերում մինչև 70 սմ ձյուն է տեղացել: It’s hammering down at Charlotte Pass! ❄❄❄ It’s hammering down at Charlotte Pass! ❄❄❄ Video: @charlottepass pic.twitter.com/W49WoIr4bS — SNOWSEARCH australia (@SNOWSEARCH_aus) 7 августа 2019 г.

̰
Փրկարարները շներին դուրս են բերել ջրանցքից

21:07 10.08.2019

Օգոստոսի 10-ին, ժամը 13:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ երկու շուն ընկել են Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցներում գտնվող ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները շներին դուրս են բերել ջրանցքից:

̰
Չինչին գյուղում տուն է այրվում

20:14 10.08.2019

Օգոստոսի 10-ին, ժամը 18:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Չինչին գյուղի սկզբնամասում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

̰
Թուրքիայում երկրաշարժը շուրջ 1000 տուն է վնասել

20:00 10.08.2019

6.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը Թուրքիայում վնասել է մոտ 1000 տուն: Այս մասին հայտնում է ABC-ն: Հայտնի է, որ 108 կառույց ուժեղ վնաս է կրել, իսկ 868 տների վնասները զգալի չեն: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ առնվազն 30 մարդ տուժել է Թուրքիայի արևմուտքում տեղի ունեցած երկու երկրաշարժի հետևանքով:    

̰
Ամերիկացի միլիարդատեր մանկապիղծը բանտում ինքնասպան է եղել

19:33 10.08.2019

Ամերիկացի միլիարդատեր Ջեֆրի Էփշթեյնը, որին մեղադրում էին երեխաների սեքսուալ շահագործման և ստրկավաճառության մեջ, բանտում ինքնասպան է եղել: Այս մասին հայտնում է АВС-ն: Մանհեթենի դաշնային բանտում Էփշթեյնը սպասում էր դատարանի վճռին: Հայտնի է, որ Էփշթեյնը 2002-2005 թվականներին անչափահաս աղջիկների հետ սեռական հարաբերություններ է ունեցել: Նշվում է, որ աղջիկներից շատերը նույնիսկ 14 տարեկանից փոքր են եղել:

̰
Իջևանում վիճաբանության ժամանակ կծել են տղամարդու ականջը

19:12 10.08.2019

Երեկ Տավուշի մարզում ժամը 11:30-ի սահմաններում, թիվ 1 համալսարանական հիվանանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ականջախեցում մարդու կծած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է բերվել մի քաղաքացի: Այս մասին հայտնում է Shamshyan-ը: Հայտնի է, որ հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները, ովքեր պարզել են, որ վիրավորը Իջևան քաղաքի բնակիչ, 29-ամյա Աբգար […]

̰
Իսրայելցի զինվորականները պաղեստինցի զինյալների են սպանել

17:28 10.08.2019

Իսրայելցի զինվորականները 4 պաղեստինցի զինյալի են սպանել, որոնք ցանկացել են հատել Գազայի սահմանը, գրում է РИА Новости-ին: Նշվում է, որ պաղեստինցիները զինված են եղել АК-47 ինքնաձիգներով և ձեռքի նռնակներով: Բախման ժամանակ Իսրայելի ուղղությամբ նետվել է նռնակ, իսրայելական կողմից ոչ ոք չի տուժել:  

̰
Գյումրիում ավտոմեքենան ամբողջությամբ մոխրացել է

17:13 10.08.2019

Oգոստոսի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրիում, հայտնում է SHAMSHYAN-ը: Ժամը 01։05-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Հնոցավան թաղամասի 3 շարքի 1-ին տանը կից ավտոտնակի մեջ ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր են մեկնել Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։ Պարզվել է, որ դեռևս […]

̰
Երևանում ավտոմեքենաներ են բախվել, տուժածներ չկան

16:45 10.08.2019

Այսօր` օգոստոսի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan-ը։ Ժամը 11։50-ի սահմաններում Գարեգին Նժդեհ փողոցում Ոստիկանության Շենգավիթի բաժնի դիմաց բախվել են BYD, Toyota Corolla և կայանված վիճակում գտնվող Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Դեպքի առթիվ կատարվում է քննություն:  

̰
Տանզանիայում բենզատարի պայթյունից 60 մարդ է զոհվել

15:15 10.08.2019

Առնվազն 60 մարդ է զոհվել Տանզանիայի Մորոգորո քաղաքում բենզատարի պայթյունից, գրում է The Citizen-ը: Բենզատարը շրջվել է, իսկ վառելիքն՝ արտահոսել: Մարդիկ հավաքվել են, որպեսզի հավաքեն վառելիքը: Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ներկաներից մեկը ծխախոտ է վառել: Դեպքի առթիվ կատարվում է քննություն, իսկ հրշեջներն այս պահին փորձում են վերացնել տեղի […]

̰
Չինաստանում թայֆունի զոհերի թիվը հասել է 18-ի

14:36 10.08.2019

Չինաստանին պատուհասած «Լեկիմա» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի, ևս 14-ը համարվում են անհետ կորած, հայտնում են չինական ԶԼՄ-ները: Ավելի վաղ հաղորդվել էր 13 զոհի մասին: Հիշեցնենք, որ Չինաստանի իշխանություններն ավելի քան 1 մլն մարդու են տարհանել այն շրջաններից, որտեղ կարող էր հասնել «Լեկիմա» թայֆունը:

̰
Իրանում ավազե մրրիկ է. 450 մարդ դիմել է բուժօգնության

14:14 10.08.2019

Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգներում ավազե մրրիկից հետո 465 մարդ դիմել է բուժօգնության, գրում է IRNA  գործակալությունը: Ավազե մրրիկի արագությունը Զաբոլ քաղաքում գերազանցել է 70 կմ/ժ: Նշվում է, որ քաղաքի օդանավակայանում տեսանելիությունը կազմել է 600 մետր: 465 անձանցից 127-ը հոսպիտալացվել են, իսկ մնացածները ստացել են ամբուլատոր բուժում: Իրանցիները բողոքել են սրտի աշխատանքից, տեսողական ու շնչառական խնդիրներից:

̰
Դանիայի մայրաքաղաքում հերթական պայթյունն է որոտացել

14:05 10.08.2019

Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում վերջին մի քանի օրերի ընթացքում երկրորդ պայթյունն է որոտացել: Այս անգամ պայթյունը գրանցվել է քաղաքի կենտրոնում՝ ոստիկանական բաժանմունքներից մեկի մոտ: Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան: Հիշեցնենք` օգոստոսի  6-ին հզոր պայթյուն էր որոտացել Կոպենհագենի հարկային տեսչության շենքի մոտ: Այն ժամանակ տուժել էր 1 մարդ: Ոստիկանությունը տեղի ունեցածն անվանել էր կանխամտածված հարձակում:

̰
Չինաստանում թայֆունի հետևանքով մոտ 1 միլիոն մարդ է տարհանվել

12:44 10.08.2019

Չինաստանի իշխանություններն ավելի քան 1 մլն մարդու են տարհանել այն շրջաններից, որտեղ կարող է հասնել «Լեկիմա» թայֆունը, գրում է  CGTN-ը: «Լեկիմա»-ի հետևանքով արդեն զոհվել է 13 մարդ, ևս 16-ը համարվում են անհետ կորած: Նշվում է, որ այս պահին քամու ուժգնությունը մի փոքր թուլացել է: Վատ եղանակի պատճառով հանվել են բազմաթիվ թռիչքներ, մասմամբ դադարեցվել է երկաթգծային […]

̰
Վիճաբանություն շինհրապարակում. որպես «զենք» կիրառվել են շինարարական գործիքները

12:28 10.08.2019

Օգոստոսի 9-ին` ժամը 11.10-ին, բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «բազմաթիվ կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ շտապօգնության խումբը Մյասնիկյան պողոտայի շինհրապարակից բուժօգնության է տեղափոխել մի տղամարդու: Ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` ժամը 10.50-ին, շինհրապարակում վիճաբանության ժամանակ 38-ամյա մի քաղաքացի շինարարական գործիքներով հարվածներ է հասցրել տղամարդու մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ: Ոստիկաններն, իրացնելով օպերատիվ […]

̰
Երևանում 45-ամյա տղամարդը դանակահարել է 2 քաղաքացու

12:07 10.08.2019

Օգոստոսի 9-ին` ժամը 15.40-ին, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ ինքը դանակահարված է և գտնվում է «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ: Ահազանգին շտապ արձագանքած ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկանները նշված վայրից բժշկական կենտրոն տեղափոխեցին դանակահարված երկու քաղաքացու: Քրեական հետախույզների միջոցառումների արդյունքում պարզվեց, որ նույն օրը ժամը 15.30-ին Ոսկերիչների փողոցում, վիճաբանության ժամանակ, 45-ամյա մի քաղաքացի իր մոտ եղած դանակով […]

̰
Արագածոտնի մարզում վթարի հետևանքով վարորդն ու նրա քույրը մահացել են, վերջինիս որդին վիրավոր է. Shamshyan.com

12:00 10.08.2019

Այսօր` օգոստոսի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Shamshyan ի տեղեկացմամբ՝ ժամը 08։00-ի սահմաններում Արագածավան գյուղի բնակիչ, 42-ամյա Վահագն Հակոբյանն իր վարած Toyota Land Cruiser մակնիշի 69 MM 001 համարանիշի ավտոմեքենայով Արագածավան-Գետափ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում՝  Գյումրի ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել […]

̰
Սիսիանում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի պատին

09:31 10.08.2019

Օգոստոսի 10-ին՝ ժամը 00:28-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիսական փողոցում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Ս., ծնված 1997 թ.) դուրս է եկել ճանապարհի […]

̰
Մեկ օրում հրդեհների վերաբերյալ ստացվել է 30 ահազանգ

09:22 10.08.2019

Օգոստոսի 9-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 30 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում՝ 300 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 200 քմ, 3000 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 1000 քմ, 400 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1000 քմ, 300 քմ, […]

̰
Իջևանում հրդեհի օջախին մոտենալու համար փրկարարները ոտքով մոտ 2 կմ ճանապարհ են անցել

23:54 09.08.2019

Օգոստոսի 9-ին՝ ժամը 19:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցի վերջնամասում՝ անտառի մոտակայքում, ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ճանապարհի անանցանելիության պատճառով փրկարարները մոտ 2 կմ ճանապարհ շարունակել են ոտքով: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Շնջան» կոչվող հանդամասում: Հրդեհը մեկուսացվել […]

̰
Երևանում ծառի տապալումից «Սպայկայի» բեռնատարը վնասվել է

22:51 09.08.2019

Այսօր՝ օգոստոսի 9-ին, ծառ է տապալվել Երևանում, հայտնում է Shamshyan-ը։ Ժամը 19։50-ի սահմաններում Մելքումով փողոցում չորացած ծառը տապալվել է գետնին՝ վնասելով այդ պահին անցնող «Սպայկա» ընկերության Volvo մակնիշի  բեռնատարը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, սակայն ծառի տապալման հետևանքով ճանապարհը մասամբ դարձել է միակողմանի։ Դավթաշենի և Աջափնյակի կանաչապատման կազմակերպության աշխատողները էլեկտրական սղոցներով մասնատել են ծառը և հեռացրել […]

̰
Կաթնաղբյուր գյուղում հրդեհի հետևանքով ջերմահարվել է 50 խնձորենի

22:12 09.08.2019

Օգոստոսի 9-ին՝ ժամը 15:38-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Կաթնաղբյուր գյուղին հարակից դաշտերում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Ժամը 16:55-ին հրդեհի բարդության թիվ 2-րդ կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: […]

̰
Հրշեջները մարել են Պետգույքի կառավարման կոմիտեի շենքի տանիքում բռնկված հրդեհը

21:23 09.08.2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն օգոստոսի 9-ին, ժամը 15:12-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Խորենացու փողոցի թիվ 112 հասցեում գտնվող «Մետաքս Գոլդ» ՍՊԸ-ի տարածքում՝ 4-րդ հարկում, տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային […]

̰
BACK_TO_TOP