12:19 08.08.2019
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 8-ին` ժամը 07.45-ին, 12-ամյա Իսահակ Դավթյանը հայտնաբերվել է Նոր Խարբերդի 7-րդ փողոցի տներից մեկի նկուղում և տեղափոխվել ոստիկանության Շենգավիթի բաժին:
11:43 08.08.2019
Հունաստանի հյուսիսում զբոսաշրջային ավտոբուս է այրվել, հայտնում է kozanilife.gr-ը: Ավտոբուսը բռնկվել է Կոզանի քաղաք տանող թունելում: Հրդեհը սկսվել է դեռևս անհասկանալի պատճառներով, երբ ավտոբուսն ուղևորվում էր Խալկիդիկիից Կոզանի: Վարորդը հասցրել է ավտոբուսը թունելից դուրս հանել, կանգնեցնել է այն, իրականացվել է ուղևորների անհապաղ տարհանում։ Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել: Ավտոբուսն ամբողջությամբ այրվել է։ Ուղևորների թվում եղել […]
11:26 08.08.2019
Մոսկվայում բժիշկներն անդամահատել են Ինգուշեթիայում ծեծի ենթարկված աղջկա ձեռքը, գրում է Ria.ru-ն: Չնայած գործադրված ջանքերին՝ բժիշկներին չի հաջողվել պահպանել աղջկա ձեռքը։ Բժիշկները նշում են, որ ձախ ձեռքի հեռացման վտանգ չկա։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ինգուշեթիայում մորաքրոջ կողմից դաժան ծեծի ենթարկված 7-ամյա երեխայի վիճակը բարելավվում է։ Հիվանդանոցից նշում են, որ երեխայի վիճակը կայունացել է: «Աղջկա […]
11:12 08.08.2019
Օգոստոսի 8-ին՝ ժամը 08:16-ին, Շուշիի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհահատվածի 72-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, որի հետևանքով «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան, դեռևս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր գլորվել ձորը: Ինչպես տեղեկացրեցին Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայություն տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Շուշիի […]
11:04 08.08.2019
Նորիլսկում տեղի ունեցած վթարի հետևանքով 44 մարդ է հոսպիտալացվել։ Ուղևորներով լի ավտոբուսը մխրճվել է թեթև մարդատար մեքենայի մեջ, գրում է Ria.ru-ն: Տուժածներից 30-ը ենթարկվել են շտապ վիրահատության։ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 3 տուժածներին տեղափոխել են Կրասնոդար: Նշվում է, որ վթարի ենթարկված ավտոբուսն ուղևորվում էր էքսկուրսիայի:
10:10 08.08.2019
Օգոստոսի 7-ին` ժամը 20:05-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղում՝ ավտոշուկայի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:05-ին, մարվել՝ 21:32-ին: Մասամբ այրվել են փայտե էլեկտրական սյուն և մոտ […]
09:26 08.08.2019
Օգոստոսի 7-ին՝ ժամը 22:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes C180» (վարորդ՝ Ս.Թ., ծնված 1990 թ.) և «Opel Astra G» (վարորդ՝ Վ.Խ., ծնված 1991 […]
00:00 08.08.2019
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կողմնակիցների և ուժայինների միջև բախումները վերսկսվել են, РИА Новости-ին փոխանցել են ականատեսները։ Այսօր երեկոյան Ղրղզստանի հատուկջոկատայինները նախկին նախագահին ձերբակալելու օպերացիա են սկսել՝ մայրաքաղաքից 20 կմ հեռավորության վրա գտնվող Քոյ-Տաշ գյուղի նրա առանձնատանը։ Ուժայինները նախկին նախագահի կողմնակիցների նկատմամբ հատուկ միջոցներ են կիրառել, որի հետևանքով 36 մարդ տուժել է, այդ թվում՝ լրագրող […]
23:53 07.08.2019
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում էբոլայի համաճարակից ավելի քան 500 երեխա է մահացել։ Այս մասին հաղորդում է The Independent-ը՝ հղում անելով Save the Children կազմակերպության տվյալներին։ Ըստ տեղեկությունների՝ 2018-ի օգոստոսի 1-ից մինչև 2019-ի փետրվար վիրուսից մահացել է շուրջ 100 երեխա։ Սակայն հաջորդող 6 ամիսների ընթացքում այդ թիվն աճել է 4 անգամ։ Այդ ժամանակահատվածում վիրուսից մահացել է ավելի […]
23:05 07.08.2019
Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։29-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի վերջնամասում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 6-րդ միկրոշրջանում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:12-ին, մարվել՝ 13:42-ին: Այրվել են մոտ 16 հա բուսածածկույթ և 7 […]
21:30 07.08.2019
Հուլիսի 1-ին ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում ստացվեց, որ Շրջանային փողոցի տներից մեկից գողություն է կատարվել։ Անհայտ անձը կամ անձինք բնակակարանից հափշտակել էին 70 հազար դրամ ու զարդ։ Մալաթիայի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց նաև օգոստոսի լույս 6-ի գիշերը։ Այս դեպքում թալանվել էր Դանիել Վարուժանի փողոցի տներից մեկը։ Հափշտակվել էր 140․000 դրամ, 450 լարի և […]
20:04 07.08.2019
Վերջին մի քանի օրերին համայնքային «Կարմիր բլուր» գերեզմանատանը կրկնվել են գերեզմանների պղծման դեպքերը։ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրինությունը դիմել է ոստիկանություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։ https://www.facebook.com/kubatyan/posts/10217231048640466
19:47 07.08.2019
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Նալբանդյան գյուղի բնակչի կողմից համագյուղացու առողջությանը դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 41-ամյա տղամարդուն: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019 թվականի հունիսի 18-ին՝ ժամը 19-ի սահմաններում, Նալբանդյան գյուղի գերեզմանատանը կենցաղային […]
16:58 07.08.2019
Օգոստոսի 7-ին՝ ժամը 16:31-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին այրվում է բեռնատար ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
16:35 07.08.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 6-ի առավոտյան ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում ստացվեց, որ մարզի Արազափ գյուղում գիշերը գողացել են 48-ամյա մի տղամարդու «Օպել» մակնիշի ավտոմեքենան։ Արմավիրի քրեական հետախույզները, ահազանգին արագ արձագանքելով, պարզեցին կատարվածի կարևորագույն մանրամասներ։ Մեքենան առևանգել էր Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի բնակիչ, 21-ամյա մի երիտասարդ։ Շուտով […]
15:49 07.08.2019
ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխայի վրաերթի ենթարկվելու դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ 2019 օգոստոսի 6-ին՝ ժամը 9:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչը, իր կողմից վարած «Գազել» մակնիշի ավտոմեքենայով Աստղաձոր գյուղի գյուղամիջյան ճանապարհին խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, վրաերթի է ենթարկել մանկահասակ՝ 13.11.2016թ. ծնված երեխային՝ վերջինիս անզգուշությամբ պատճառելով մահ: […]
15:11 07.08.2019
Երևանում Գյումրիի 28-ամյա բնակիչն օգոստոսի 4-ին հարվածել է մի աղջկա ու փորձել բացահայտ հափշտակել նրա պայուսակը։ Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվության ծառայությունը։ Պարզվել է, որ երիտասարդը հանցագործությունն ավարտին չի հասցրել։ Օգոստոսի 6-ին ոստիկանները հայտնաբերել են երիտասարդին ու բերման ենթարկել բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն։ Պարզվել է տուժածի ինքնությունը, նա հրավիրվել է ոստիկանության Կենտրոնական […]
14:48 07.08.2019
Ինչպես արդեն հայտնել էինք, առավոտյան Կիևյան կամրջից երիտասարդ կին էր նետվել և ողջ մնացել: Այս պահին նրա վիճակը ծայրահեղ ծանր է. SHANTNEWS.am-ին ասել են «Արմենիա» բժշկական կենտրոնից: Նրա կյանքին վտանգ է սպառնում, նա ունի բազմաթիվ կոտրվածքներ: Երևանում՝ ժամը 09։50-ի սահմաններում, ահազանգ էր ստացվել, որ Կիևյան կամրջից մի քաղաքացի է իրեն ցած նետել։ ԱԻՆ-ը հրապարակել է տեսանյութ, […]
12:47 07.08.2019
3-ամյա երեխայի ընկնելուց հետո Չինաստանում քաղաքային իշխանությունները վերանորոգել են դիտահորի կափարիչը: Daily Mail-ը-ի փոխանցմամբ՝ բարեբախտաբար, երեխան հրաշքով ողջ է մնացել: Տեսանյութում երևում է, թե ինչպես է 3-ամյա երեխան կանգնում դիտահորի կափարիչի վրա: Փոքրիկի ծնողները չեն հասցնում հետ պահել նրան: Դիտահորի մոտ որևէ նախազգուշացնող ցուցանակ չի եղել: Երեխան լուրջ վնասվածքներ չի ստացել, միայն մի քանի կապտուկներ:
12:20 07.08.2019
Ինչպես արդեն հայտնել էինք, առավոտյան Կիևյան կամուրջից երիտասարդ կին էր նետվել և ողջ էր մնացել: Այս պահին նրա վիճակը ծայրահեղ ծանր է . SHANTNEWS.am-ին ասել են «Արմենիա» բժշկական կենտրոնից: Աաղջկա կյանքին վտանգ է սպառնում, նա ունի բազմաթիվ կոտրվածքներ: Երևանում Ժամը 09։50-ի սահմաններում ահազանգ էր ստացվել, որ Կիևյան կամրջից մի քաղաքացի է իրեն ցած նետել։ Ժամանած […]
12:12 07.08.2019
Օգոստոսի 6-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Աստղաձոր գյուղի բնակիչ, 57-ամյա Մանվել Գաբրիելյանն իր վարած «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայով Աստղաձոր գյուղի 21-րդ փողոցի 4-րդ տան հասցեի բակում վրաերթի է ենթարկել Աստղաձոր գյուղի բնակիչ, 3-ամյա Ալլա Վ․-ին, գրում է Shamshyan-ը։ Վրաերթի հետևանքով երեխան տեղում մահացել է։ Փաստի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում […]
11:10 07.08.2019
Օգոստոսի 7-ին` ժամը 10:43-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
10:24 07.08.2019
Օգոստոսի 6-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 39 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում՝ 500 քմ, 2000 քմ և 10 պտղատու ծառ, 3000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 4000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 550 քմ, 300 քմ, Կենտրոն վարչական […]
10:23 07.08.2019
Օգոստոսի 7-ին` ժամը 00:10-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա և բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Զովունի գյուղի 1-ին փողոցի մոտակայքում բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Ն.Գ.) և «BMW» (վարորդ՝ Ա.Ա.) մակնիշների […]
10:20 07.08.2019
Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, բռնցքամարտիկ Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ, մարզասեր հասարակություն, ինչպես խոստացել էի, ցանկանում եմ անդրադառնալ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիային Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կազմից հեռացնելու որոշմանը: Այժմ այն հասանելի է և հասարակությունը պետք է տեղյակ լինի ՀԱՕԿ-ի ակնհայտ ապօրինության մասին: Մասնավորապես՝ որոշման մեջ նշվել են «փաստեր», որոնցից նույնիսկ որևէ […]
10:15 07.08.2019
Օգոստոսի 5-7-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես` Կոտայքի մարզի Եղվարդ և Արարատի մարզի Մասիս քաղաքներում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 շահմար, 1 սահնօձ, 1 չպարզված տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
09:45 07.08.2019
Պակիստանի գյուղերից մեկում վագրը հարձակվել է թեյի պլանտացիայի աշխատակիցների վրա և այլանդակել նրանց։ Այս մասին հաղորդում է Northeast Now-ն։ Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 5-ին։ Գիշատիչը սկզբում հարձակվել է 26-ամյա կնոջ վրա։ Պլանտացիայի մյուս աշխատակիցները փորձել են շեղել վագրին։ Գիշատիչը բաց է թողել զոհին, որը կրծքի և դեմքի շրջանում ստացած վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Իշխանությունները […]
08:37 07.08.2019
Հնդկաստանում տղամարդը պոկեր է խաղացել, տանուլ է տվել կնոջը և թույլ տվել, որ նրան բռնաբարեն։ Այս մասին հայտնում է NDTV-ն։ Զոհի ամուսինը թղթախաղ է խաղացել ընկերոջ և ազգականի հետ։ Երբ նա խաղադրույք է կատարել կնոջ վրա և պարտվել, խաղացողները բռնաբարել են կնոջը։ Պատահածից հետո կինը փախել է ծնողների մոտ, սակայն ամուսինը ներողություն է խնդրել նրանից՝ […]
23:50 06.08.2019
Տեխասում բնակվող ամերիկուհին կանխել է 19-ամյա թոռան ծրագրած ահաբեկչությունը, գրում է nydailynews.com-ը: ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալներով՝ 19-ամյա Պատրիկն իր տատիկին պատմել է, որ մտադիր է իր կողմից նոր ձեռքբերված АК-47 ինքնաձիգով կրակել հյուրանոցի վրա և սպանել այնտեղ գտնվող բոլոր մարդկանց, այնուհետև ինքնասպանություն գործել կամ թույլ տալ իրավապահներին սպանել իրան: Նշվում է, որ տատիկը համոզել է […]
22:44 06.08.2019
Այս պահին ամբողջությամբ այրվում է Օշական համայնքի «Միջնահանդ» կոչվող տարածքը։ Տեղում հրշեջների հետ կրակի դեմ պայքարում են նաև համայնքի բազմաթիվ բնակիչներ, համայնքապետարանի աշխատակիցներ: SHANTNEWS-ի թղթակցի տեղեկություններով՝ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական 6-7 մարտական հաշվարկ։ Բնակիչների խոսքերով՝ կրակը բռնկվել է Ագարակի կողմից, արդեն այրվել է 150-200 հեկտար տարածք։ Հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը։