14:59 27.07.2019
Ուզբեկստանում համայնքային պաշտոնյան փորձել է տրակտորով քանդել գործարարներից մեկին պատկանող խանութը՝ որպես ապօրինի շինություն։ Երբ տրակտորավարը հրաժարվել է կատարել այդ պահանջը, մեքենայի ղեկին նստել է ինքը՝ պաշտոնյան՝ Յակաբագի շրջանի ղեկավարի տեղակալը։ Սակայն քանդել խանութը նրան չի հաջողվել։ Գործարարը, որին պատկանում էր խանութը, բենզին է լցրել տրակտորի խցիկում գտնվող պաշտոնյայի վրա ու կրակի մատնել նրան։ Տարածքում […]
14:23 27.07.2019
Հուլիսի 27-ին՝ ժամը 12:40-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Սատանի կամուրջ» կոչվող հատվածից մարդ է ընկել (մոտ 20 մ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
13:41 27.07.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հունիսի 30-ին՝ ժամը 5.05-ին, ոստիկանության Սպիտակի բաժին հաղորդում էր ստացվել, որ Ջրաշեն գյուղի սկզբնամասում տնակ է այրվում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը՝ ժամը 4.30-ի սահմաններում, բնակելի տնակում հրդեհը բռնկվել է տանիքի այն հատվածից, որտեղից մտել են էլեկտրական հոսանքի մալուխները: Տնակը գույքի հետ ամբողջովին այրվել է: […]
13:38 27.07.2019
Հնդկաստանի Բիհար նահանգում ջրհեղեղը մոտ 127 մարդու կյանք է խլել, հայտնում է Times of India-ն: Ընդհանուր առմամբ, հեղեղումներից տուժել է 8,3 միլիոն մարդ: Ամենաշատը ջրհեղեղից տուժել է Սիտամարհի նահանգը, որտեղ զոհվել է 37 մարդ: Դեպքի վայրում իրականացվում են փրկարարական աշխատանքներ, իսկ իշխանությունները տուժածներին օգնություն են ցուցաբերում:
13:06 27.07.2019
Հուլիսի 26-ին՝ ժամը 18:50-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին-Բերդի փողոցի թիվ 7 հասցեում գտնվող ջրանցքում շուն կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից:
13:02 27.07.2019
Այսօր՝ հուլիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 09։30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 24-ամյա Հարություն Ա․-ի վարած Subaru մակնիշի և 26-ամյա Գոռ Կ․-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, անցել կանաչապատ հատվածի վրայով ու բախվել «Հայմամուլ» ընկերությանը […]
13:01 27.07.2019
Հուլիսի 26-ին՝ ժամը 20:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Նալբանդյան 102 հասցեում կայանած «BMW» մակնիշի (վարորդ՝ Է.Ն., ծնված 1988 թ.) ավտոմեքենայում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:43-ին, մարվել՝ 05:55-ին: Ամբողջությամբ […]
12:40 27.07.2019
Այսօր` հուլիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 10 կմ հատվածում բախվել են Subaru մակնիշի 35 QF 552, Ford Transit մակնիշի 34 MT 624 համարանիշի և Opel մակնիշի 34 MV 557 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Բախման հետևանքով Subaru-ն ու Ford Transit-ը դուրս են եկել ճանապարհի […]
11:48 27.07.2019
Չինական Գույչժոու նահանգում սողանքի հետևանքով տուժել է 24 մարդ, ևս 27-ը համարվում են անհետ կորած, գրում է «Սինհուա»-ն: Նշվում է, որ փլուզված հողազանգվածի տակ է մնացել մոտ 21 տուն, իսկ սողանքի ընդհանուր մակերեսը կազմել է ավելի քան 2 միլիոն խորանարդ մետր: ԴՆԹ փորձաքննությամբ հնարավոր է եղել պարզել, որ այդ տարածքում բնակվել է 22 ընտանիք՝ 77 […]
08:24 27.07.2019
Այսօր անգիտակից վիճակում Հրազդան բժշկական կենտրոն է տեղափոխվել 16-ամյա մի աղջիկ։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` նա ընտանիքի հետ միասին ապրում է Հրազդան քաղաքում։ Ինքնազգացողությունը կտրուկ վատացած աղջկան նկատել են հարևանները, որոնք էլ ահազանգել են 1-03: Հիվանդանոց եկած իրավապահները պարզել են, որ նա իրենց շենքի բակում մի քանի տասնյակ դեղահաբ է խմել` կյանքին վերջ տալու նպատակով։ Իրավապահները հիմա […]
23:34 26.07.2019
Հուլիսի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում Սպիտակ-Երևան ավտոճանապարհին՝ Սպիտակի ոլորանների սկզբնամասում, Opel մակնիշի 93 QQ 666 համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին, այնուհետ կորցրել կառավարումն ու ընկել հարակից ձորակը: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վրաերթի ենթարկվածը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վրաերթի ենթարկվածի […]
22:06 26.07.2019
Երեկ՝ կեսգիշերին մոտ, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` շտապօգնության խումբը կանչով մեկնել է «Մուշ» հյուրանոց, որտեղ սենյակներից մեկում հայտնաբերվել է մոտ 60 տարեկան տղամարդու դի։ Նրան անգիտակից վիճակում տեսել է սենյակ մտած մատուցողուհին ու ահազանգել 1-03։ Պարզվել է, որ տղամարդը մի աղջկա հետ եկել է հյուրանոց։ Որոշ ժամանակ անց աղջիկը հեռացել է հյուրանոցից։ […]
20:19 26.07.2019
Հուլիսի 25-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի և Աթարբեկյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ՝ 19-ամյա Դավիթ Մ․-ի վարած Mercedes մակնիշի 03 ՕՕ 063 համարանիշի, Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակիչ՝ 26-ամյա Կարեն Մ․-ի վարած Mercedes մակնիշի 68 DD 008 համարանիշի, Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 33-ամյա […]
18:35 26.07.2019
Հուլիսի 24-ին՝ ժամը 22։10-ին, Երևանի Արցախի պողոտայում «ՎԱԶ-217230» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա Սերգեյ Խաչունցին, այնուհետև մեկ այլ 23-ամյա քաղաքացու: Սերգեյ Խաչունցը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Կատարվում է քննություն։
17:26 26.07.2019
Հուլիսի 26-ին՝ ժամը 16:30-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 77-րդ կմ-ին՝ Արցախի հանրապետության Շուշի քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ ծնված 1992 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 80 մետր գլորվել ձորը: Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչները՝ վարորդը և 4 ուղևորները տեղում մահացել են: Դեպքի […]
16:50 26.07.2019
Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 25-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Մարտակերտի շրջանի Վանք գյուղում տեղակայված Ս. Ա-ին պատկանող հանգստյան գոտում վիճաբանություն է առաջացել նույն շրջանի բնակիչներ՝ 1974թ. ծնված Ս. Ղ-ի և ամուսիններ՝ 1981թ. ծնված Կ. Ա-ի ու 1990թ. ծնված Ռ. Թ-ի միջև, որի ժամանակ կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Կ.Ա-ն շրթունքի […]
15:32 26.07.2019
Հուլիսի 26-ին՝ ժամը 13:00-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտակայքում բուսածածկույթ է այրվում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
14:10 26.07.2019
Հուլիսի 25-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, Մասիս-Էջմիածին ճանապարհի՝ Հայանիստ գյուղի հատվածում, իրար են բախվել «Օպել Աստրա» և «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի 33-ամյա ուղևոր Գարիկ Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հուլիսի 26-ին՝ ժամը 00։03-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Գարիկ Կարապետյանը, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն։
13:48 26.07.2019
Հուլիսի 26-ին՝ ժամը 09։05-ի սահմաններում, Արգիշտի փողոցում բախվել են 2 Toyota և 1 BMW մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած BMW-ի վարորդը հոսպիտալացվել է, տեղեկացնում է Shamshyan.com-ը: Դեպքի վայր ժամանած ոստիկանները տեղեկացել են նաև, որ վարորդներից մեկը խոհանոցային մեծ դանակով ցանկանում է վնասել մյուս վարորդին: Ոստիկաններին հաջողվել է վնասազերծել նրան: Փաստի առթիվ նյութեր են […]
10:45 26.07.2019
Հուլիսի 25-ին՝ժամը 15:50-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 119 շենքի մուտքում (10-րդ հարկ) այրվում է գազի բալոն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվել է գազի բալոնից (3 կգ) արտահոսած գազը: Բնակարանի բնակիչը՝ Թ.Թ.-ն (ծնված 1961 թ.), այրվածքներով հոսպիտալացվել է «Ճառագայթային […]
09:59 26.07.2019
Հուլիսի 26-ին՝ ժամը 02:09-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ.Դ., ծնված […]
22:49 25.07.2019
Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 24-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 22։50-ի սահմաններում Վերին Շենգավիթի բնակիչ՝ 26-ամյա Հակոբ Շ․-ն իր վարած Mercedes մակնիշի 34 DR 594 համարանիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայի թիվ 67 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել […]
22:15 25.07.2019
Հուլիսի 25-ին` ժամը 16:39-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Չկալով գյուղի վերջնամասում այրվում է անասնակերով բեռնված ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Չկալով գյուղի 3-րդ փողոցի տներից մեկին հարակից տարածքում այրվում է «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարը (անասնակերով բեռնված). […]
20:48 25.07.2019
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին՝ ժամը 21:43-ին, տեղեկություն էր ստացվել, որ ժամը 18:30-ին Երևան քաղաքի Քոչինյան փողոցի թիվ 13/5 հասցեում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով քաղաքացին բեկորային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հուլիսի 25-ին՝ ժամը 09:32-ի սահմաններում, տեղեկություն է ստացվել, որ վերոնշյալ հասցեում տեղազննում իրականացնելու նպատակով անհրաժեշտ է սակրավորների և կինոլոգների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել […]
20:10 25.07.2019
Հուլիսի 25-ին` ժամը 16:18-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքից Նոր Խարբերդի ամառանոցներ տանող ճանապարհին տեղի է ունեցել շենքի մասնակի փլուզում, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ […]
17:08 25.07.2019
Հուլիսի 20-ի գիշերը «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին հաղորդում է ստացվել, որ ծակած-կտրած վնասվածքով հոսպիտալացվել է Սարուխան գյուղում ապրող 16-ամյա մի պատանի։ Նա իր հետ պատահածի վերաբերյալ բժիշկներին հայտնել էր իրականությանը չհամապատասխանող տեղեկություն։ Ոստիկանության Գավառի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ժամերի ընթացքում պարզեցին դեպքի իրական հանգամանքներն ու […]
15:50 25.07.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Արմավիրի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները տեղեկություն են ստացել, որ Արմավիր քաղաքի Լերմոնտովի փողոցի բնակիչներից մեկը կանեփի բույսեր է աճեցնում։ Տնամերձ հողամասի զննությամբ ոստիկանները հայտնաբերել են կանեփի հինգ տնկի, ինչպես և կանեփի չորացված-մանրացված յուրահատուկ հոտով զանգվածներ՝ ընդհանուր 20 գրամից ավելի քաշով։ Հայտնաբերվածը փաթեթավորվել և ուղարկվել […]
15:11 25.07.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ Արտաշատի քրեական հետախույզները հուլիսի 24-ին գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 16-ամյա երկու պատանու: Երրորդ 16-ամյա պատանին բացատրական աշխատանքի շնորհիվ բաժին է ներկայացել ինքնակամ: Պարզվել է, որ փետրվարի 5-10-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, նրանք կոտրել են Արարատի մարզի Ոստան գյուղում գտնվող մի ՍՊԸ պատուհանի փականը և գողացել էլեկտրական հորատիչ […]
15:04 25.07.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 25-ին՝ ժամը 02.30-ին, Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, գողություն կատարելու կասկածանքով, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ավիացիոն անվտանգության կայանից բերման են ենթարկել օդանավի 58-ամյա մաքրուհուն: Պարզվել է, որ նա օդանավի սրահից գողացել է քարերով պատված ոսկե թևնոց: Գողոնն առգրավված է: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են […]
15:03 25.07.2019
ԵՊՀ դասախոս, ֆեյսբուքյան օգտատեր Վահե Արսենը սոցցանցի իր էջում գրել է, որ արդեն 24 ժամ է՝ հարյուրից ավելի հայ տուրիստներ (այդ թվում նրա կինն ու 2 երեխաները) մնացել են Եգիպտոսում: Ավելի վաղ հայտնել էինք, որ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով այս պահի դրությամբ Հուրգադայում գտնվում […]