11:34 23.07.2019
Այսօր՝ հուլիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ-Նժդեհ փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes մակնիշի 36 FU 681 համարանիշի և Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության 230 AN61 համարանիշի մեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ շտապօգնության մեքենան կանչի գնալիս է եղել, […]
11:26 23.07.2019
Հուլիսի 23-ին՝ ժամը 10:28-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրազի փողոցի թիվ 39 հասցեում գտնվող ռեստորանում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
10:50 23.07.2019
Այս գիշեր տեղի ունեցած երկրաշարժը ցնցել է Հորմուզի նեղուցի մոտակա տարածքները։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է իրանական ափին՝ Իրանի տարածքում։ Ուժգնությունը, ըստ տարբեր կայանների տվյալների, կազմել է 4,9-5,2 մագնիտուդ։ Զոհերի կամ ավերածությունների մասին իրանական կողմը տվյալներ չի հաղորդել։ Իսկ Եվրոպական սեյսմոլոգիական ծառայությունից հայտնել են մոտակա բնակավայրերի բնակչության թվաքանակը․ մոտ 23 հազար բնակիչ՝ Իրանի մոտակա Բանդար-է Լենգեհ […]
09:57 23.07.2019
Հուլիսի 23-ին՝ ժամը 04:23-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:23-ին, մարվել՝ 05:29-ին: Ամբողջությամբ այրվել է «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենան. տուժածներ չկան:
09:38 23.07.2019
Հուլիսի 23-ին՝ ժամը 04:12-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, երկու ավտոմեքենա բախվել է կովին, ավտոմեքենաներից մեկը շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 42-րդ կմ-ին «Opel […]
22:30 22.07.2019
Քիչ առաջ սարսափելի դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Sputnik Արմենիայի տեղեկություններով` Նոր Կյուրին գյուղում ապրող 61-ամյա մի տղամարդ իրենց տան նկուղում հայտնաբերել է 87-ամյա հոր դին՝ կախված վիճակում: Նախնական տվյալներով՝ հայրն իջել է նկուղ` ինչ-որ իր բերելու: Որդին, տեսնելով, որ հայրն ուշանում է, ինքն էլ է իջել նկուղ ու տեսել, որ հայրը պարանով կախվել է: Գյուղում […]
22:05 22.07.2019
48-ամյա տղամարդը, անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ, խանդից դրդված, ձեռքին եղած մետաղական անկյունակով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր 33-ամյա նախկին կնոջը՝ վերջինիս պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածք, ինչի համար դատապարտվել է, հայտնում է Փաստինֆոն։ Դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի մարտ ամսին, Սիսիան քաղաքում։ Ըստ տղամարդու նախաքննական ցուցմունքի՝ իրենց բաժանման պատճառը սոցիալական է […]
20:55 22.07.2019
Հինգ մարդ տուժել է Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին տեղի ունեցած հրաձգության հետևանքով, գրում է РИА Новости-ին: Դուշանբեից հայտնում են մեկ զոհի մասին: Նշվում է, որ պատճառը եղել է Վորուխ գյուղ մտնելիս տեղադրված ցուցանակը. ղրղզական Ակսայ գյուղի բնակիչները դեմ են եղել դրա տեղադրմանը: Այդ ամենի հետևանքով վեճ է տեղի ունեցել և կողմերից մեկը որսորդական զենքով կրակել […]
20:45 22.07.2019
Հուլիսի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 18։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 33-ամյա Արթուր Առաքելյանն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել նշված փողոցի թիվ 161 հասցեում գործող «Ֆլեշ» բենզալցակայանի լիցքավորման սարքին, տապալել այն և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ […]
20:11 22.07.2019
Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում խուլիգանության փաստով նյութեր են նախապաստրաստվում, տեղեկացնում է Shamshyan.com-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ հուլիսի 21-ին Գյումրի քաղաքի բնակիչ Անահիտ Պ․-ն ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է տվել և հայտնել, որ նույն օրը՝ժամը 19։30-ի սահմաններում, իր աղջկա նախկին ամուսինը՝ Գյումրու բնակիչ Ստեփան Մ.-ն, եկել է տան մոտ և տան դիմաց զենքով կրակոց է […]
19:02 22.07.2019
Ոստիկանության Գավառի բաժնի կողմից, որպես անհետ կորած, որոնվում է Գավառի մանկատան սան, 16-ամյա Հովհաննես Հայրապետյանը։ «Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Գավառի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02, 010 59-06-05 հեռախոսահամարներով»,- ասված է ՀՀ ոստիկանության հաղորդագրության մեջ։
17:55 22.07.2019
Չինաստանում տղամարդը կնոջը խանդելու պատճառով իրենց ցած է նետել 5-րդ հարկից, հայտնում է The Daily Mail-ը: Նշվում է, որ նա այդպիսով ցանկացել է իր կնոջ ուշադրությունը գրավել, որը զբաղված է եղել իրենց մեկ տարեկան տղայի դաստիարակությամբ: Կինը տղամարդուն հանդիմանել է, որ վերջինս լավ չի խնամել իրենց երեխային, երբ ինքը բացակայել է: Այդ ամենը տղամարդուն հանել […]
17:24 22.07.2019
Կոտայքի մարզի Զովունի համայնքում տղամարդը 5-րդ հարկից ցած է նետել իրեն և մահացել։ Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 21-ին՝ ժամը 10։10-ի սահմաններում, 35-ամյա տղամարդը, որը Զովունիի 9-րդ փողոցի շենքերից մեկի բնակիչ է, ինքնասպանություն գործելու նպատակով շենքի 5-րդ հարկի՝ իրենց տան հյուրասենյակի պատշգամբից ցած է նետվել։ Տղամարդուն տեղափոխել են «Արմենիա» ԲԿ։ Ըստ բժշկի տեղեկության՝ […]
17:14 22.07.2019
ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ ս.թ. հուլիսի 22-ին՝ ժամը 03:50-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1994թ.ծնված Ս. Ս-ն, վարելով «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենան, Ստեփանակերտ-Այգեստան ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրին կորցրել է ավտոմեքենայի ղեկակառավարումը, բախվել ճանապարհի մետաղյա արգելապատնեշին և հրդեհվել, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է ԱՀ «Հանրապետական բժշկական կենտրոն»: Նախնական տվյալներով՝ վթարի պատճառ […]
17:11 22.07.2019
Հերթական փլուզումն է տեղի ունեցել Գյումրիի Տիգրան Մեծի 5 շենքում: Փլուզվել է Ժանետա Գալստյանին պատկանող երկրորդ հարկի բնակարանի պատշգամբի բետոնե հատակի մի մասը: Փլուզման պահին տարածքում անցորդներ են եղել. նրանք չեն տուժել: Փրկարարական վարչության աշխատակիցները տարածքը սահմանազատել են ու արգելել անցուդարձն այդ հատվածով: Ըստ բնակիչների՝ փլուզումը հաջորդել է մայթի ասֆալտապատմանը: Տեխնիկայի աշխատանքից շենքում ցնցումներ են […]
17:07 22.07.2019
ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 15-21-ը գրանցվել է 867 դեպք, որից 609-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 168 կենցաղային կանչ, 507 հրդեհի ահազանգ, 70 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 3 և տուժել 79 մարդ: Քաղաքացիներն արձանագրել են օձերի նկատման 63 դեպք, որից 29-ում փրկարարները օձեր են […]
16:55 22.07.2019
ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ հուլիսի 22-ին՝ ժամը 10:44-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Տիչինայի և Ոսկանյան […]
16:30 22.07.2019
Ջրհեղեղի հետևանքով Հնդկաստանի Ասսամ և Բիհար նահանգներում 166 մարդ է զոհվել: NDTV հեռուստաալիքը երկուշաբթի հաղորդել է, որ այդ շրջաններում աղետից տուժել է ավելի քան 10 միլիոն մարդ: 102 մարդ մահացել է Բիհարում, 64-ը` Ասսամում: Մի քանի մարդ անհետ կորած է: Ջրհեղեղը սկսվել է հուլիսի սկզբին, այժմ ջրի մակարդակը սկսում է նվազել, բայց դա կարող է […]
16:09 22.07.2019
Երեկ՝ հուլիսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Սարդարապատ գյուղ, որտեղից հիվանդանոց է տեղափոխել երիտասարդ տղայի դի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ոստիկանները պարզել են, որ նույն օրը` ժամը 19։50-ի սահմաններում, նույն գյուղի բնակիչ […]
15:20 22.07.2019
Հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերն Ախալցխայի Սբ․Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու գանձանակից գումար են գողացել։ Ախալցխայի հոգևոր տեսուչ, հայր Հակոբ Սահակյանի խոսքերով՝ գանձանակի մեջ հավաքվել էր մոտ 200 լարի, հայտնում է akhaltskha.net-ը։ «Մենք հուլիսի 17-ի առավոտյան, տեսնելով եկեղեցու գանձատուփը թալանված, դիմել ենք Ախալցխայի ոստիկանությանը։ Ներկա դրությամբ ոչ մի տեղեկություն չկա հետաքննության արդյունքներից»,- ասել է հայր Հակոբ Սահակյանը […]
15:16 22.07.2019
Լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Երևանում գրպանահատները փորձել են երթուղայինում գումար գողանալ քաղաքացիներից. «Էսօր 70 համարի երթուղայինով իմ համար գնում եմ Սվիտալսկու ասուլիսին, մեկ էլ երթուղային բարձրացան կասկածելի պահվածքով երեք երիտասարդ, մեկի թևին գցած էր բաճկոն, ուսերին՝ պայուսակ։ Ես ջեբկիրներին սկսել եմ 100 մետրից զգալ։ Ուշադիր զննում եմ, մեկ էլ երկուսն […]
14:38 22.07.2019
Հուլիսի 20-ին` ժամը 22.40-ին, «Գավառ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Սարուխան գյուղից 16-ամյա մի պատանի: Նա հայտնել է, թե իրենց բակում նստել է մեխի վրա: Բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 22-ի սահմաններում, Սարուխան գյուղի գերեզմանների մոտ ծագած վիճաբանության ժամանակ […]
13:10 22.07.2019
Հուլիսի 22-ին՝ ժամը 11:09-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացու փողոցի 47/1 հասցեի մոտակայքում այրվում է մեկհարկանի բնակելի տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
09:55 22.07.2019
Հուլիսի 21-ին` ժամը 22:12-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղի հանդամասում բեռնատար է կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԶԻԼ-130» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա.Մ.) կողաշրջվել է. տուժածներ չկան: Փրկարարներն ուղղել են բեռնատարը:
09:44 22.07.2019
Հուլիսի 22-ին՝ ժամը 05:23-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:44-ին, մարվել՝ 05:52-ին: Այրվել է «Peugeot Partner» մակնիշի (վարորդ՝ Հ.Գ.) ավտոմեքենան` ամբողջությամբ:
09:20 22.07.2019
Հուլիսի 21-ին՝ ժամը 12:52-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կոշ գյուղի 2-րդ գերեզմանատանն այրվում է խոտածածկ տարածք: Ըստ ԱԻՆ կայքիի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոշ և Ավան գյուղերի միջանկյալ հատվածում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:55-ին, մարվել՝ 22:15-ին: Այրվել է […]
09:07 22.07.2019
Հուլիսի 21-ին` ժամը 22:01-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գորկու փողոցի թիվ 98 շենքի դիմաց ծառը կոտրվել և փակել է ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ավտոճանապարհից:
08:27 22.07.2019
ՌԴ Կրասնոդար քաղաքում 29 բակային տարածք և ճանապարհային հատված ջրի տակ են հայտնվել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն: ՌԴ ԱԻՆ-ի հաղորդմամբ՝ հորդառատ անձրևների պատճառով հեղեղվել են ճանապարհի երթևեկելի հատվածի 10, և մերձբակային 19 տարածք: Ջրի մակարդակը հասնում է 20 սմ-ի: Ջրհեղեղի հետևանքները վերացնելու աշխատանքներին 20 միավոր տեխնիկա է ներգրավված: Կրասնոդարի երկրամասում փոթորկի նախազգուշացում է տրվել:
23:57 21.07.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին ԱԻՆ-ից, հուլիսի 21-ին` ժամը 21:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայից դեպի Մոնթե Մելքոնյանի պողոտա ընկած հատվածում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:52-ին, մարվել՝ 22:03-ին: Իսակովի և Մոնթե Մելքոնյանի պողոտաների խաչմերուկի մոտակայքում այրվել […]
23:47 21.07.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին ԱԻՆ-ից, հուլիսի 21-ին՝ ժամը 22:01-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրազի փողոցի թիվ 22 շենքի 2-րդ մուտքի վերելակն ընկել է, ներսում քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը (անհրաժեշտությունը […]