TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+22.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

«Շերեմետևո»-ում վնասված ինքնաթիռի ուղևորները Երևան են ուղարկվել պահուստային օդանավով

14:33 25.07.2019

«Շերեմետևո» օդանավակայանում շարժասանդուղքը դիպել է «Նորդվինդ» ավիաընկերության Boeing 737-800 ինքնաթիռին, որը պետք է Երևան ուղևորվեր, գրում է lenta-ն: «Նորդվինդ» ավիաընկերության մամլո ծառայությունից հայտնում են, որ քաղաքացիները Երևան են ուղևորվում պահուստային ինքնաթիռով: Boeing 737-800 ինքնաթիռը Մոսկվայի ժամանակով ժամը 14:10-ին (Երևանի ժամանակով ժամը 15:10) կժամանի Երևան: Վնասված ինքնաթիռի շահագործումը կդադարեցնեն և կուղարկեն վերանորոգման: «Օդանավի սպասարկման ժամանակ սանդուղքը […]

̰
Պայթյուն Երևանում. հայտնաբերվել է ականանետի արկ

14:29 25.07.2019

Ս.թ. հուլիսի 24-ին՝ ժամը 21:43-ին, տեղեկություն է ստացվել, որ ժամը 18:30-ին Երևան քաղաքի Քոչինյան փողոցի 13/3 հասցեում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով քաղաքացին բեկորային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հուլիսի 25-ին, ժամը 09:30-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ վերոնշյալ հասցեում տեղազննում իրականացնելու նպատակով անհրաժեշտ է սակրավորների և կինոլոգների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ […]

̰
Երևանի բնակիչն Արցախում վրաերթի է ենթարկել հետիոտնին

13:45 25.07.2019

Հուլիսի 24-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 65-ամյա Ա. Բ-ն, վարելով «ZIL MMZ-554» մակնիշի բեռնատար ավտոմեքենան, Մարտակերտի շրջանի Դրմբոն-Գետավան ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրում վրաերթի է ենթարկել Մարտակերտի շրջանի բնակիչ, 59-ամյա Վ. Վ-ին։ Արցախի ոստիկանությունից հայտնել են, որ վրաերթի հետևանքով Վ. Վ-ն տեղում մահացել է: Նախնական տվյալներով՝ վրաերթի պատճառ է հանդիսացել «ZIL MMZ-554» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդի […]

̰
Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Lexus»-ն ու «Opel»-ը. 2 ուղևորները հոսպիտալացվել են

09:53 25.07.2019

Հուլիսի 25-ին՝ ժամը 01:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան–Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան գլորվել է ձորը, կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 17-րդ կմ-ին բախվել են «Opel Astra […]

̰
Երևանում 16-ամյա տղան վրաերթի է ենթարկվել և ընկել հանդիպակաց ընթացող էվակուատորի տակ. երեխան մահացել է

00:15 25.07.2019

Հուլիսի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։35-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Մովսես Խաչատրյանը իր վարած Lada Priora մակնիշի 35 TC 246 համարանիշի ավտոմեքենայով Արցախի փողոցում վրաերթի է ենթարկել 16 տարեկան տղա հետիոտնին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վրաերթի ենթարկվածը շպրտվել և ընկել է հանդիպակաց ընթացող 23-ամյա Ս․ Թ․-ի վարած MAN մակնիշի 36 CR 729 համարանիշի […]

̰
Արմավիրի մարզում հողամասի ջրատար ակոսի մեջ անկենսունակ պտղի դի է հայտնաբերվել

23:33 24.07.2019

Հուլիսի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։35-ի սահմաններում Ծաղկալանջ գյուղի բնակիչ Ս. Մ-ից ահազանգ է ստացվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որ Ծաղկալանջ գյուղի վարչական տարածքում գտնվող հողամասի ջրատար ակոսի մեջ անկենսունակ պտղի դի կա։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ նշված վայրում հայտնաբերվել է մոտ 10 շաբաթական 12-13 սմ երկարությամբ անկենսունակ պտղի […]

̰
«Քշի վրեքը»․ արջերի նկատմամբ վայրագության ևս մեկ դեպք է արձանագրվել

23:29 24.07.2019

Համացանցում է հայտնվել տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են անհայտ անձինք մեքենայով հետապնդում իրենցից փախչող մայր արջին ու երկու քոթոթներին։ «Քշի վրեքը»,- բացականչում է մեքենայի ուղևորներից մեկը։ Տեսանյութը նկարել են հենց մեքենայի ուղևորները, սակայն նրանց ձայները փոխված են՝ անճանաչելիության համար։ «Էկո-Մեդիա ցանց»-ը, որն էլ հրապարակել է տեսանյութը, հայտնում է, որ Վայոց ձորի արջն իր […]

̰
Զբոսաշրջիկները նկարահանել են՝ ինչպես է հսկա բիզոնը եղջյուրներով օդ  բարձրացնում և տապալում 9-ամյա աղջկան

23:17 24.07.2019

Յելոուսթոնի ազգային պարկում շրջող զբոսաշրջիկների մտքով չէր անցել, որ հսկայական բիզոնին տեսանկարահանելու փորձն իրական փորձանք կդառնա:  Նրանցից մի քանիսը շատ են մոտեցել կենդանուն, ինչը վերջինիս դուր չի  եկել: Բիզոնը հարձակվել է զբոսաշրջիկների վրա: 9-ամյա աղջիկը չի հասցրել փախչել և կենդանին իր ամուր եղջյուրներով նրան օդ է բարձրացրել և տապալել: Երեխային տեղափոխել են զբոսաշրջիկների տնակ և […]

̰
Ոստիկանները բացահայտել են Սևանում տեղի ունեցած դանակահարությունը

21:51 24.07.2019

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանները բացահայտել են Սևանում տեղի ունեցած դանակահարությունը: Դանկահարությունը տեղի է ունեցել վեճի ընթացքում, տղամարդուն դանակահարել է Սևանի մի բնակիչ: Մանրամասները՝ տեսանյութում։    

̰
Գեղարքունիքի մարզում զինծառայողը Volkswagen-ով վթարի է ենթարկվել. նա և իր ուղևորը հոսպիտալացվել են

21:37 24.07.2019

Հուլիսի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Հայկ Գ.-ն իր վարած Volkswagen Golf մակնիշի 35 RC 919 համարանիշի ավտոմեքենայով Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ցանցապատ ցանկապատին և հայտնվել դաշտում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Հայկ Գ.-ն և ուղևոր՝ վարորդի համաքաղաքացի, 33-ամյա […]

̰
Լոռու մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել

18:14 24.07.2019

Այսօր Լոռու մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 10:30-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին, Վանաձոր քաղաքի վերջնամասում բախվել են Москвич մակնիշի 34 VL 637 համարանիշի և  Ford Transit մակնիշի 22 LL 457 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Բախման հետևանքով Ford Transit-ը կորցրել է կառավարումն ու բախվել հաստաբուն ծառին: Վթարի հետևանքով երկու մեքենաների վարորդները տեղափոխվել […]

̰
Զապորոժիեյում տարեց կինը հեծանվով մխրճվել է ոստիկանական մեքենայի մեջ

16:15 24.07.2019

Զապորոժիեյում թոշակառու կինը հեծանվով մխրճվել է ոստիկանական մեքենայի մեջ, գրում է Korrespondent-ը: Տեսանյութում երևում է, թե ինչպես է կինը բախվում մեքենային ու վայր ընկնում: https://www.instagram.com/p/B0KxQORnlri/?utm_source=ig_web_copy_link  

̰
Զոհված զինվորը կրակ է արձակել մարտական դիրքի ավագի ուղղությամբ. մանրամասներ

12:49 24.07.2019

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ 2019թ. հուլիսի 23-ին` ժամը 22:55-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Համլետի Գալոյանն ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու՝ սպանելու, ուղղակի դիտավորությամբ նշված մարտական դիրքի գետնատնակի հարակից տարածքում իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել մարտական դիրքի ավագի ուղղությամբ, սակայն Վ.Գալոյանի հանցագործությունն ավարտին […]

̰
Մեքսիկայում ինքնաթիռ է ընկել. կան զոհեր

12:42 24.07.2019

Մեքսիկայում թեթև մարդատար ինքնաթիռ է ընկել, ինչի հետևանքով զոհվել է 4 մարդ: Դեպքը տեղի է ունեցել Չիուաուա նահանգի Սյուդադ-Կուաուտեմոկ քաղաքում: Այս մասին հայտնել են տեղական լրատվամիջոցները: Նախնական տեղեկություններով՝ թեթև մարդատար ինքնաթիռն ընկել է օդ բարձրանալուց ընդամենը րոպեներ անց: Վթարի ժամանակ ինքնաթիռում եղած բոլոր ուղևորները՝ 3 տղամարդ և 1 կին, մահացել են: Պատահարից այլ մանրամասներ չեն […]

̰
Երևանում տուրիստական ավտոբուս է հրդեհվել

11:51 24.07.2019

Հուլիսի 24-ին՝ ժամը 02։10-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր-Արեշի 2-րդ փողոցի սկզբնամասում այրվում է տուրիստական ավտոբուս։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բուռնազյան փողոցում` Գյուղատնտեսական քոլեջի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:23-ին, մարվել` 02:56-ին: Այրվել է «Բիզնես Լայն» ՍՊԸ-ին պատկանող […]

̰
Երևանում ինքնասպան է եղել ՌԴ սահմանապահ զորքերի 30-ամյա ծառայողը

10:52 24.07.2019

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում քննիչ Ղազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ, հուլիսի 23-ին Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած ինքնասպանության փաստով։ Ժամը 16։50-ի սահմաններում Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացել, որ «Կորեայի ձոր» շրջանցիկ թունելի ամառանոցներից մեկում տղամարդու դի կա կախված։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը […]

̰
Նոր Խարբերդում խանութ է այրվել

10:28 24.07.2019

Հուլիսի 24-ին` ժամը 01:24-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Խարբերդի ամառանոցների 12-րդ փողոցում այրվում է խանութ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:25-ին, մարվել` 02:51-ին: Պարզվել է, որ Ա.Զ.-ին պատկանող խանութում այրվել են տնտեսական իրեր (3 խ.մ), օդորակիչ` ամբողջությամբ, ինչպես նաև մասամբ […]

̰
«Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ մեքենաներ են բախվել. կա տուժած

10:12 24.07.2019

Հուլիսի 24-ին` ժամը 01:26-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Իջևան-Սևան ավտոճանապարհի 78-րդ կմ-ին բախվել են «Honda» (վարորդ՝ Ա.Ն.) և «Mercedes» (վարորդ՝ Ա.Բ) մակնիշների ավտոմեքենաները: […]

̰
Խանջյան գյուղի մոտակայքում բախվել են «VAZ 2106»-ն ու «KamAZ»-ը․ կա տուժած

10:00 24.07.2019

Հուլիսի 23-ին՝ ժամը 22:34-ին,  911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Խանջյան գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արմավիր-Հացիկ ավտոճանապարհի 5-րդ կմ-ի աջակողմյան հատվածում բախվել են «VAZ 2106» (վարորդ՝ Ռ.Ա., ծնված 1990թ.) և «KamAZ» (վարորդ՝ […]

̰
Մաշտոցի պողոտայում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

09:38 24.07.2019

Հուլիսի 23-ին` ժամը 14:24-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում` «Ամերիա» բանկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel Corsa» (վարորդ՝ Ն.Գ., ծնված 1941թ.), «BMW […]

̰
Ազգային ժողովի փոխնախագահի օգնականն ահազանգել է ոստիկանություն և հայտնել՝ իրեն սպառնացել են

23:46 23.07.2019

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 22-ին, Երևանի բնակիչ Վահան Նարիբեկյանի ահազանգի փաստով։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վերջինս ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել է, որ ժամը 12։00-ի սահմաններում Թաիրով վարչական շրջանի Մայրաքաղաքային փողոցի թիվ 202 հասցեում գտնվող կահույքի խանութում սպասարկման վերաբերյալ ծագած վիճաբանության ժամանակ խանութ այցելած 2 հաճախորդ իր հասցեին հնչեցրել են առողջությանը ծանր […]

̰
Մայրիկ, մենք այրվում ենք. կինը պատմել է Խաբարովսկի ճամբարի հրդեհի մասին

23:39 23.07.2019

Խաբարովսկում վրանային ճամբարում եղած աղջիկներից մեկի ծնողները պատմել են տեղի ունեցած հրդեհի մանրամասների մասին: Այս մասին հայտնում է Mash տելեգրամ ալիքը: 10-ամյա Իրինայի մայրը պատմել է, որ իր դուստրը գիշերը 3-ին զանգահարել է իրեն: Իրինան արագ տեղեկացրել է, որ ճամբարում հրդեհ է բռնկվել և իրեն տեղափոխում են հիվանդանոց: Աղջիկը պատմել է, որ արթնացել է ձեռքի […]

̰
Վիճաբանություն Հյուսիսային պողոտայում՝ տրանսգենդերի մասնակցությամբ

22:06 23.07.2019

Երեկ երեկոյան` ժամը 23։00-ին, Կենտրոնում վիճաբանություն է տեղի ունեցել տրանսգենդերի մասնակցությամբ։ Վիճաբանությանը միջամտել են ոստիկանները։ Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել են, որ վիճաբանությունից հետո 3 անձ բերման է ենթարկվել։ Նախապատրաստվում են նյութեր։  

̰
Վայոց ձորում КамАЗ-ը գլխիվայր շրջվել է. 3 վիրավորներից մեկը 6-ամյա տղա է

19:52 23.07.2019

Հուլիսի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ՝ 53-ամյա Նորայր Հ.-ն իր վարած КамАЗ մակնիշի 61 ԼԼ 850 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 101 կմ հատվածում դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Նորայր Հ.-ն, նրա ուղևորներ՝ Երևանի […]

̰
Քաղաքացին նետվել է Դավթաշենի կամրջից

18:16 23.07.2019

Հուլիսի 23-ին՝ ժամը 17:11-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին նետվել է Երևան քաղաքի Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Քաղաքացին անձը չպարզված 35-40 տարեկան տղամարդ է: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Ի՞նչ վիճակում է վթարից տուժած, ուղղաթիռով «Էրեբունի» ԲԿ տեղափոխված քաղաքացին

17:56 23.07.2019

Այսօր՝ ժամը 06:30-ի սահմաններում, Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհին ՀՀ Լոռու մարզի բնակիչ, 47-ամյա Կարեն Խաչատրյանը, վարելով «LEXUS» մակնիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից աջ և գլորվել ձորը: Վթարի հետևանքով վերջինս և 34-ամյա ուղևորը ստացած մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի բժշկական կենտրոն, իսկ այնտեղից առավել ծանր վիճակում գտնվող վարորդն ուղղաթիռով տեղափոխվել է Երևան: SHANTNEWS-ի նկարահանող […]

̰
Երևանում վրաերթի են ենթարկել կանաչապատման ընկերության աշխատակցին. Shamshyan.com

15:58 23.07.2019

Այսօր՝ հուլիսի 23-ին, Երևանում վրաերթ է տեղի ունեցել, հայտնում է shamshyan-ը։ Ժամը 12։30-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Նորք վարչական շրջանի Գալշոյան փողոցում վրաերթի է ենթարկել Նոր Նորք վարչական շրջանի կանաչապատման ընկերության աշխատակցին, այնուհետև դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել բազալտե քարերին։ Վրաերթի ենթարկվածն ու վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են […]

̰
Ռուսաստանում վրանային ճամբարում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 4 երեխա

15:40 23.07.2019

Ռուսաստանի Խաբարովսկի շրջանում տեղակայված վրանային ճամբարում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 4-ի, բոլորը երեխաներ են: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Խաբարովսկի շրջանի ղեկավար Նադեժդա Տոմչենկոյին: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 22-ին: Նշվում է, որ հրդեհի պահին մահացել է ճամբարում գտնվող մի 11 ամյա աղջնակ: Ավելի ուշ մահացել են վերակենդանացման […]

̰
Արցախում վթարի ենթարկված և ուղղաթիռով «Էրեբունի» ԲԿ տեղափոխված հիվանդի վիճակը ծանր է

14:19 23.07.2019

Արցախում խոշոր վթար է տեղի ունեցել: Վիրավորներին մեքենայով հասցրել են քաղաք Վարդենիս, որտեղից էլ նրանցից մեկին ուղղաթիռով տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ: SHANTNEWS.am-ը զրուցել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի ղեկավար Շուշան Հունանյանի հետ, որը մանրամասներ է հաղորդել տուժածի մասին: Հիվանդանոց է ընդունվել մի տղամարդ՝ ծանր վիճակում: «Ուղղաթիռով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, գտնվում է վերակենդանացման […]

̰
Սիրիայից արձակված հրթիռն ընկել է Թուրքիայում տներից մեկի վրա

12:25 23.07.2019

Սիրիա տարածքից արձակված հրթիռն ընկել է թուրքական Շանլըուրֆա նահանգի բնակիչներից մեկի տան վրա, գրում է CNN Turk-ը: Նշվում է, որ տուժել է 6 հոգի, այդ թվում երեխա: Նրանց հոսպիտալացրել են մոտակա հիվանդանոց: Նրանցից մեկի վիճակը ծանր է:  

̰
BACK_TO_TOP