TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+27.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Իսակովի պողոտայում խոտածածկ տարածք է այրվում

23:18 21.07.2019

Հուլիսի 21-ին՝ ժամը 21:24-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայից դեպի Մոնթե Մելքոնյանի պողոտա ընկած հատվածում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Վթար Աթենքի փողոցում․ տուժել է 2 մարդ

21:45 21.07.2019

Հուլիսի 21-ին՝ ժամը 15:21-ին ահազանգ է ստացել, որ Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրային համալիրից դեպի կոնյակի գործարան տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աթենքի փողոցի սկզբնամասում բախվել են «Lexus» (վարորդ՝ Ա.Վ.) և «ՎԱԶ-2107» (վարորդ՝ […]

̰
Զորավար Անդրանիկի շենքերից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ

19:04 21.07.2019

Հուլիսի 21-ին՝ ժամը 14:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 10/3 շենքի մուտքի 13-րդ հարկում գազի բալոնից առկա է 0։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:44-ին, մարվել՝ 14:55-ին: Այրվել է 3 կգ-անոց գազի բալոնից արտահոսած գազը. տուժածներ չկան:

̰
Սթենդ-ափ կատակերգուն Դուբայում ելույթի ժամանակ մահացել է

17:39 21.07.2019

Սթենդ-ափ կատակերգու, ազգությամբ հնդիկ Մանջունաթհ Նայդուն Դուբայում՝ բեմում ելույթի ժամանակ, մահացել է սրտի հանկարծակի կանգից: Այս մասին հայտնում է Gulf News-ը: Կատակերգուն ելույթ է ունեցել վերջինը: Հանկարծ նա կարճ դադար է առել ու հանդիսատեսին ասել է, որ լավ չի զգում: Վայրկյաններ անց նա նստեղ է բեմում դրված նստարանի վրա, որից վրայից ընկել է հատակին: Սկզբում հանդիսատեսը կարծել է, […]

̰
Գետում քաղաքացի է ջրահեղձվել

17:25 21.07.2019

Հուլիսի 21-ին՝ ժամը 15:40-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի մոտակայքում քաղաքացին ջրահեղձ է եղել գետում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Ի՞նչն է հանդիսացել Ստյոպա Սաֆարյանի մեքենայի վթարի պատճառ

16:55 21.07.2019

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօր Տավուշի մարզում իր մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարին։ «Սիրելի ընկերներ, ինչպես արդեն տեղյակ եք ԶԼՄ-ներից, այսօր Տավուշի մարզում իմ ավտոմեքենայով վթարի ենթարկվեցինք (ավտոմեքենայի աջ անվադողերը մի փոքր դուրս եկան կողնակ, որտեղի խիճն ու փոսը անկառավարելի դարձրին մեքենան): Մեքենայում գտնվողներից ոչ մեկ որևէ կերպ կամ չափով չի տուժել։ […]

̰
Ստյոպա Սաֆարյանը վթարի է ենթարկվել

15:10 21.07.2019

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Ստյոպա Սաֆարյանը խոշոր ավտովթարի է ենթարկվել: Ժամը 13։30-ի սահմաններում Ս. Սաֆարյանը իր վարած Lexus մակնիշի 07 RX 907 համարանիշի ավտոմեքենայով Տավուշի մարզի Ծաղկավան գյուղի վարչական շրջանում դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Տուժաներ չկան։ Ոստիկանությունը պարզում է, թե արդյո՞ք Ս. Սաֆարյանը ավտոմեքենայում ուղևորներ ունեցել է։ Ս. Սաֆարյանը […]

̰
Ռուս դիվանագետները Սուխումում դարձել են վթարի մասնակից

14:30 21.07.2019

Այսօր Սուխումում ռուս դիվանագետների մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: Մեքենան ռուս դիվանագետներից մեկինն է, այն գրանցված չէ դեսպանատան հաշվեկշռում: Միմյանց բախված երկու մեքենաներն աննշան վնասվել են, տուժածներ չկան։ Կողմերը միմյանց հանդեպ որևէ պահանջ չունեն։  

̰
Դավթաշենում մեքենան բախվել է արտաքին լուսավորման սյանը, տեղի է ունեցել էլեկտրալարերի կարճ միացում

13:30 21.07.2019

Հուլիսի 20-ին` ժամը 21:12-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի թիվ 32 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Ե., ծնված 1987 թ.) դուրս է […]

̰
Տավուշի մարզում ՌԴ 24-ամյա քաղաքացին Kia-ով բախվել է գազատար խողովակի հենասյանը. կան վիրավորներ

00:05 21.07.2019

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 24-ամյա Անդրեյ Կ.-ն, իր վարած Kia մակնիշի В 035 ТМ 123 RUS համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան ավտոճանապարհի 92 կմ հատվածում բախվել է գազատար խողովակի մետաղյա հենասյանը: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, ՌԴ քաղաքացիներ, 14-ամյա Վ.Կ.-ն և 58-ամյա Ս.Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են […]

̰
Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. կա 4 տուժած

23:22 20.07.2019

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 1:30-ի սահմաններում Խաշթարակ գյուղ տանող ճանապարհին, խաչմերուկում բախվել են նույն գյուղի բնակիչ, 61-ամյա Պ.Ա.-ի վարած ՎԱԶ-2106 մակնիշի 57 ՏԼ 801 համարանիշի և Ազատամուտ գյուղի բնակիչ, 28-ամյա Դ.Ա.-ի վարած Opel մակնիշի 35 GN 976 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝  վթարի հետևանքով 2 վարորդները և 06-ի ուղևոր, Խաշթարակ գյուղի […]

̰
Լոռու մարզում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. կան տուժածներ

21:01 20.07.2019

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում, Լոռու մարզում Լուսաղբյուր գյուղի բնակիչ, 62-ամյա Վ. Մ.-ն իր վարած ՎԱԶ-21099 մակնիշի 34 RM 779 համարանիշի ավտոմեքենայով Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 17 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել դաշտում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Վ.Մ.-ն, ուղևորներ, Վաղարշապատ քաղաքի բնակիչներ 37-ամյա Թ.Մ.-ն և 16-ամյա […]

̰
ԱՄՆ-ում անոմալ շոգից առնվազն 6 մարդ է մահացել

20:48 20.07.2019

Անոմալ շոգը ԱՄՆ-ում առնվազն 6 մարդու մահվան պատճառ է դարձել։ Այս մասին հաղորդում է CBS հեռուստաալիքը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 4 հոգի մահացել է Մերիլենդ նահանգում, 1 հոգի՝ Արիզոնայում, 1 հոգի էլ՝ Արկանզասում։ Բացի դրանից՝ ԱՄՆ-ի արևելյան ափին և Միջին Արևմուտքում շոգը կարող է ազդել մինչև 200 մլն մարդու վրա։ Հանգստյան օրերին այդ տարածաշրջաններում ջերմաստիճանը կբարձրանա։ Ավելի […]

̰
Մոսկվայի առևտրի կենտրոններից մեկից շուրջ 5000 մարդ է արագ տարհանվել

19:38 20.07.2019

Մոսկվայի խոշորագույն առևտրի կենտրոններից մեկից ոստիկանությունը շուրջ 5000 մարդ է տարհանել։ Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն։ «Океания» առևտրի կենտրոնի սրճարանում աշխատել է հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգը։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ այցելուները տարհանվել են։ Դեպքի վայր ժամանած հրշեջները հրդեհի բռնկում չեն հայտնաբերել։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։  

̰
Էջմիածնում տղամարդը դարձել է բռնության զոհ. ընկերուհին ծեծել է նրան

15:35 20.07.2019

«Sputnik Արմենիայի» տեղեկություններով՝ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի թաղամասերից մեկում մի կին ծեծել է իր ընկերոջը՝ հարվածելով նրա մարմնի տարբեր մասերին։ Թաղամասում լուրեր են շրջանառվում, որ նրանց վեճը սկսվել է, երբ աղջիկը հայհոյել է երիտասարդին։ Վերջինս փորձել է տղամարդկային պատիվը պահել, բայց ծեծի է ենթարկվել։ Ընդ որում, սա առաջին դեպքը չէ, երբ վեճն ավարտվում է տղայի ծեծով։ […]

̰
Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին կողաշրջվել է 5 տոննա դիզելային վառելիք տեղափոխող բեռնատարը

15:25 20.07.2019

Հուլիսի 20-ին՝ ժամը 12:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ձորագետ-Օձուն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատարը շրջվել է, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է: Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Վանաձոր հատվածի 24-րդ կիլոմետրին «ԳԱԶ-53» […]

̰
Մայրաքաղաքի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը քաղաքացիների ուժերով մարվել է

13:14 20.07.2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 19-ին՝ ժամը 20:07-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 62 շենքի բնակարաններից մեկի պատշգամբում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 5-րդ հարկի մուտքի պատշգամբում այրվել է շինարարական աղբ (մոտ 1 խմ), […]

̰
Հրդեհ Արբաթ գյուղի բնակելի տներից մեկում

13:04 20.07.2019

Հուլիսի 19-ին՝ ժամը 19:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արբաթ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում: Այս ամսին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:44-ին, մարվել՝ 19:50-ին: Այրվել […]

̰
Մահվան ելքով վրաերթ Նորապատ-Սարդարապատ ճանապարհին

12:51 20.07.2019

Հուլիսի 19-ին՝ ժամը 21.25-ի սահմաններում, «Նիսսան» ավտոմեքենան Նորապատ-Սարդարապատ ճանապարհի 2-րդ կիլոմետրում վրաերթի է ենթարկել Սարդարապատ գյուղի բնակիչ, 62-ամյա Հմայակ Պողոսյանին, որը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:

̰
Բեռնատարի թափքում պատանին հոսանքալարի է դիպել ու հոսանքահարվել

12:39 20.07.2019

Հուլիսի 19-ին՝ ժամը 14.40-ին, ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ առողջական կենտրոնում հոսանքահարված 17-ամյա տղայի են ընդունել բուժօգնության, սակայն նա մահացած է եղել: Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 14.00-ի սահմաններում, Վահագնի գյուղի 41-ամյա բնակչի «ԳԱԶ 53» բեռնատարով հանդամասից խոտը տեղափոխելու ժամանակ, որդին՝ 17-ամյա Գևորգ Քոչինյանը, լինելով բեռնված խոտի վրա, […]

̰
Հրդեհ Զովունի գյուղում

10:45 20.07.2019

Հուլիսի 19-ին՝ ժամը 20:51-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 2-րդ փողոցում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցում գտնվող անասնագոմում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:05-ին, մարվել՝ 00:53-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ […]

̰
Օշական գյուղում արտադրամասի տանիք է այրվել

10:23 20.07.2019

Հուլիսի 20-ին՝ ժամը 03:42-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Օշական գյուղի Մեսրոպ Մաշտոցի փողոցի թիվ 9 հասցեում այրվում է արտադրամասի տանիք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:24-ին, մարվել` 05:00-ին: Մասամբ այրվել են արտադրամասի տարածքում գտնվող շինության տանիքի փայտյա […]

̰
«Հաղթանակ» զբոսայգում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել է 1.5 հա բուսածածկույթ

09:40 20.07.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հուլիսի 19-ին` ժամը 21:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակի զբոսայգում. այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր է մեկնել ևս […]

̰
Պորտուգալիայում տղան դրոնից կրակել է աղմկոտ հարևանների վրա

09:22 20.07.2019

Համացանցում տարածվել է տեսանյութ, թե ինչպես են հրավառության նյութերով լիցքավորված անօդաչու սարքից կրակում տան ուղղությամբ: Պարզվել է, որ Պորտուգալիայում բնակվող տղան այդպես որոշել է պատժել իր հարևաններին, քանի որ նրանք շատ են աղմկել: Համացանցային օգտատերերը գնահատել են տղայի հնարամտությունը:

̰
Արաբկիր բժշկական կենտրոնում 14-ամյա երեխա է մահացել

08:39 20.07.2019

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 19-ին, Արաբկիր բժշկական կենտրոնում մահվան դեպք է տեղի ունեցել: Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 19:30-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնում մահացել է 14-ամյա աղջիկ: Հիվանդանոց է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը։ Աղբյուրի տեղեկություններով՝ մահացած երեխան Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղի բնակիչ, 14-ամյա Անժելա Պ.-ն է: Թե ինչն […]

̰
Մոսկվայում մետրոյի գնացքի վագոններն իրարից անջատվել են

22:12 19.07.2019

Մոսկվայի մետրոյի գնացքի վագոններն իրարից անջատվել են ընթացքի ժամանակ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն: Արտակարգ դեպքը տեղի է ունեցել մետրոյի «Սավելովսկայա» և «Պետրովսկի պարկ» կայարանների միջև: Գնացքի ընթացքի մեջ է եղել, երբ վագոններն անջատվել են իրարից: Գնացքի «պոկված» մասի ուղևորները կայարան են վերադարձել միայն 20 րոպե անց: Փրկարարական գործողությունների ժամանակ մնացած վագոնները դուրս են բերվել […]

̰
Մանրամասներ «Հաղթանակ» զբոսայգու տարածքում բռնկված հրդեհից

20:42 19.07.2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոր տեղեկություններ է հաղորդել «Հաղթանակ» զբոսայգու տարածքում բռնկված հրդեհի մասին: «Հուլիսի 19-ին, ժամը 19:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի փողոցում՝ Հաղթանակի զբոսայգու մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 19:29-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ. դեպքի […]

̰
Կադրեր Մյասնիկյան պողոտայում այրվող ավտոմեքենայից

19:18 19.07.2019

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է՝ Մյասնիկյան պողոտայում OPEL ASTRA G մակնիշի մեքենա է այրվում: ԱԻՆ-ը տեղեկացրել էր, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

̰
Հունաստանը ցնցվել է ուժեղ երկրաշարժից

16:50 19.07.2019

Քիչ առաջ 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հունաստանում։ Էպիկենտրոնը գտնվում է մայրաքաղաք Աթենքից ոչ մեծ հեռավորության վրա՝ ընդամենը 26 կիլոմետր հյուսիս-արևմուտք։ Այս մասին հայտնել են եվրոպական և ամերիկյան սեյսմոլոգիական կազմակերպությունները։ Երկրաշարժի էպիկենտրոնն ընդամենը 2 կմ խորության վրա է եղել։ Մայրաքաղաքի բնակիչները լքել են տներն ու շինությունները, հավաքվել փողոցներում։ https://www.instagram.com/p/B0GMG2epL9n/

̰
Առաջին անիվն օդ է բարձրացել, մեջտեղի մասից ծուխ լցվել. մանրամասներ՝ «Մոսկվա-Երևան» չվերթի ինքնաթիռի վթարից

16:02 19.07.2019

Ֆեյսբուքյան օգտատեր Վահրամ Միրաքյանը տեսանյութ է հրապարակել «Մոսկվա-Երևան» չվերթի վթարված ինքնաթիռից: «Քանի որ էսօրվա վթարված Նորդվինդի ինքնաթիռում եղբայրս է եղել, կադրեր կան էվակուացիայից։ Ասում է՝ առաջին անիվն օդ է բարձրացել, մեջտեղի մասից ծուխ է լցվել ինքնաթիռն ամբողջությամբ»,- գրել է նա:

̰
BACK_TO_TOP