TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+18.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Գեղարքունիքի մարզում վթարի է ենթարկվել «Յունիբանկի» մասնաճյուղի բաժնի ղեկավարը. կան վիրավորներ

23:05 15.06.2019

Երեկ՝ հունիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 51-ամյա Ն. Բալայանը, իր վարած Suzuki մակնիշի 35 ZX 756 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Իջևան ավտոճանապարհի 68 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, Շիրակի մարզի բնակիչներ 31-ամյա Հ.Հ.-ն և Սյունիքի մարզի բնակիչ, 80-ամյա […]

̰
Ամուսինը պարբերաբար ծեծել է կնոջը՝ հասցնելով ինքնասպանության

22:54 15.06.2019

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Վայոց ձորի 50-ամյա բնակիչը, պարբերաբար, իսկ 2017թ.-ից օգոստոս ամսից՝ իր մոր մահից հետո սկսած գրեթե ամեն օր կենցաղային չնչին կամ անառիթ պատճառներով բռնություն է գործադրել իր կնոջ նկատմամբ, ում հետ ամուսնացած է եղել դեռևս 1994 թվականից։ Կնոջը ծեծի ենթարկելով, ֆիզիկական և հոգեկան ցավ պատճառելով՝ ամուսինն ի վերջո նրան հասցրել է ինքնասպանության։ Նշենք, որ […]

̰
Նուբարաշենի բանտում 57-ամյա իրանցու դին հայտնաբերվել է ճաղավանդակից կախված

21:54 15.06.2019

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության աշխատակիցները թիվ 6 մասնաշենքի՝ զբոսանքի համար նախատեսված վայրում, ճաղավանդակից սավանով կախված վիճակում հայտնաբերել են կալանավորի դի: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ մահացածն Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 57-ամյա Ալբերտ Համունի Ալեքսանմուջեմբարիասալն էր: Վերջինս զբաղվում էր թմրանյութերի առուվաճառքով և կալանավորվել էր […]

̰
Դանակահարություն Երևանի փաբերից մեկում. մեկ հոգի ձերբակալվել է

20:30 15.06.2019

Հունիսի 15-ին` ժամը 1-ին, ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցները ծառայություն իրականացնելիս Կողբացի փողոցի փաբերից մեկում լսել են վիճաբանության ձայներ: Մտնելով փաբ` ոստիկանները նկատել են հատակից ընկած մի երիտասարդի, որին շտապօգնության մեքենայով ճանապարհել են հիվանդանոց: Համապատասխան միջոցառումների շնորհիվ ոստիկանները պարզել են, որ տեղի է ունեցել վիճաբանություն և դանակահարություն: Դեպքի վայրից երկու քաղաքացի հրավիրվել է ոստիկանության, իսկ […]

̰
Լեհաստանում ինքնաթիռ է աղետի ենթարկվել

19:13 15.06.2019

Լեհաստանում թեթևշարժիչային ինքնաթիռ է ընկել գետը: Զոհվել է օդաչուն: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել Պլոցկ քաղաքում՝ ավիաշոուի ժամանակ: Տեղի ունեցածի պատճառները առայժմ հայտնի չեն: Կատարվում է հետաքննություն: Աղբյուրի փոխանցմամբ՝ աղետից հետո ավիաշոուն դադարեցվել է:

̰
Հրդեհ Երևանում. այրվել է էլեկտրական ենթակայան

16:21 15.06.2019

Այսօր վթար է տեղի ունեցել մայրաքաղաքի  Օրբելի փողոցում` էլեկտրական ենթակայանում: Ժամը 13:30-ի սահմաններում տեղի ունեցած խափանումից հետո ենթակայանում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է: Տվյալ ենթակայանը սպասարկում է 3 բնակելի շենք և մեկ տասնյակից ավելի հանրային օբյեկտներ:

̰
Անթալիայում զբոսաշրջային ավտոբուս է վթարվել, կան տուժածներ

15:39 15.06.2019

Թուրքական Անթալիա քաղաքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար միկրոավտոբուսի մասնակցությամբ: Այս մասին հաղորդում է Habertürk-ը: Նշվում է, որ պատահարի հետևանքով տուժել է 7 զբոսաշրջիկ Ռուսաստանից և Ուզբեկստանից: Պատահարը տեղի է ունեցել միկրոավտոբուսի և թեթև մարդատար ավտոմեքենայի բախման արդյունքում: Ընդհանուր առմամբ տուժել է 11 մարդ: Տուժածներին տեղափոխել են բուժհաստատություններ, ընդ որում, նրանցից մի քանիսը գտնվում է […]

̰
Փիղը ոտնատակ է տվել տարեց տղամարդուն

14:26 15.06.2019

Բոտսվանայում մի փիղ տրորել է  67-ամյա գյուղացուն: Գյուղացին մահացել է: Այս մասին հաղորդում է «Синьхуа» -ն` հղում անելով ոստիկանության աշխատակցին: Միջադեպը տեղի է ունեցել Բոտսվանայի մայրաքաղաքից 500 կմ հեռավորության վրա գտնվող ֆերմայում: Ըստ պարզաբանման՝ փիղը թափառել է գյուղացու հողատարածքում: Տղամարդը նկատելով նրան՝ սկսել է կրակել, ինչի հետևանքով կենդանին հարձակվել է տղամարդու վրա:  

̰
Սանկտ Պետերբուրգում բեռնատարը բախվել է կանգառին, կան տուժածներ

14:10 15.06.2019

Սանկտ Պետերբուրգում գտնվող Վիբորգ ավտոճանապարհի վրա բեռնատարը բախվել է կանգառին: Այդ մասին հայտնում է РЕН– ը: Ըստ ստացված նախնական տեղեկությունների` վթարի հետևանքով կան տուժածներ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

̰
Սարալանջի պողոտայում քարաթափում է տեղի ունեցել

13:20 15.06.2019

Հունիսի 14-ին` ժամը 16:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի պողոտայում՝ դեպի Սարի-Թաղ տանող հատվածում, տեղի է ունեցել քարաթափում․ քարն ընկել է երթևեկելի հատված և մասամբ փակել է ավտոճանապարհը։ այս մասին հայտնում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քարաթափումը […]

̰
Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ջրատարը. կան տուժածներ

10:59 15.06.2019

Հունիսի 14-ին՝ ժամը 05:37-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի 2-րդ կմ-ին «Hondai Elisyon» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս.Զ., ծնված 1978 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից […]

̰
Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը. կա տուժած

09:55 15.06.2019

Հունիսի 14-ին` ժամը 03:51-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Բելաջիո» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել […]

̰
ՌԴ-ում կինն ամուսնացել է անգիտակից վիճակում գտնվող տղամարդու հետ

08:26 15.06.2019

ՌԴ Կեմերի նահանգի Տաշտագոլ քաղաքի Քաղաքացիական ակտերի գրանցման գործակալության (ԶԱԳՍ) ղեկավարը կկանգնի դատարանի առջև, քանի որ գրանցել է ամուսնություն անգիտակից վիճակում գտնվող տղամարդու և կնոջ միջև, գրում է Life-ը: Նախաքննության տվյալներով՝ 2017 թ․-ի հուլիսին զագսի ղեկավարը իր ծանոթի խնդրանքով գրանցել է ամուսնություն կնոջ և տղամարդու միջև՝ առանց տղամարդու համաձայնության: Նշվում է, որ այդ ժամանակ տղամարդը […]

̰
Աբովյանի դատարանից փախուստի է դիմել ծանր հանցագործության մեջ մեղադրվող 35-ամյա ամբաստանյալը

00:10 15.06.2019

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունիսի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի դատարան տեղափոխվելու ճանապարհին Նուբարաշենի բանտի ամբաստանյալ, 35-ամյա Սմբատ Պետրոսյանը ժամը 16:00-ի սահմաններում դատարանից դուրս բերելիս՝ փախուստի է դիմել: Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ուղեկցող դասակի 2-րդ ջոկի ոստիկանները հետապնդել են Ս. Պետրոսյանին և կանխել […]

̰
Երևանում կին վարորդը վրաերթի է ենթարկել 2 երեխայի, որոնք եղել են քվադրոցիկլով

22:33 14.06.2019

Հունիսի 14-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում 29-ամյա Լիաննա Մալխասյանը իր վարած Nissan Rogue մակնիշի 35 AՏ 911 համարանիշի ավտոմեքենայով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Անդրանիկի և Օհանովի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկված երեխաներին, որոնք եղել են քվադրոցիկլով և անցնելիս են եղել […]

̰
Հրդեհ Քանաքեռ ՀԷԿ-ում

22:24 14.06.2019

Հունիսի 14-ին` ժամը 18:36-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քանաքեռ ՀԷԿ-ում այրվում է տրանսֆորմատոր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:16-ին, մարվել՝ 19:31-ին: Քանաքեռ ՀԷԿ-ի ԲԲ ենթակայանում մասամբ այրվել է թիվ 6 ուժային տրանսֆորմատորը և մոտակայքում 500 քմ խոտածածկույթ։

̰
Ավարտվել է սոցիալական ծառայության աշխատակցի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը

19:50 14.06.2019

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է սոցիալական ծառայության Մեղրիի տարածքային գործակալության աշխատակցի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել երկու անձի: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Սյունիքի մարզպետարանի սոցիալական աջակցության Մեղրիի տարածքային գործակալության գլխավոր մասնագետը, 2006 թվականի նոյեմբերից մինչև 2018 […]

̰
Վանաձորում պայթյունի հետևանքով պատանին կորցրել է մատները

17:59 14.06.2019

Այսօր՝ հունիսի 14-ին, Վանաձորի ԲԿ է տեղափոխվել 15-ամյա տղա։ SHANTNEWS.am-ը երեխայի առողջական վիճակի մասին զրուցել է նրան բուժող բժիշկ Ռուբիկ Հակոբյանի հետ, որը նշել է, որ միջադեպի հետևանքով երեխան կորցրել է մատները. «Հրազենային պայթուցիկ նյութը ձեռքին է եղել, չգիտեմ՝ որտեղից է գտել, ձեռքում պայթել է, կատարել է խուլիգանություն և զրկվել աջ ձեռքի 2 մատներից՝ 1-ից […]

̰
Մոսկվայի կենտրոնում պատմական նշանակության շենք է այրվում

16:14 14.06.2019

Մոսկվայի կենտրոնում հրդեհ է բռնկվել պատմական նշանակություն ունեցող շենքում: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն: Գործակալության տվյալներով` հրդեհն ընդգրկում է 200 քմ տարածք: Ինչպես նշվում է, այրվում է 1 հարկանի շենքի տանիքը: Ի դեպ, հրդեհի պատճառով Զուբովսկայի հրապարակից մինչև Կրրոպոտկինի խաչմերուկ երթևեկությունն ամբողջությամբ արգելափակված է:

̰
Արցախում 7 տարեկան աղջիկը դանակով հարվածել է փոքր քրոջը

13:27 14.06.2019

ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ ս.թ. հունիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակչուհի, 2012թ. ծնված Ե. Գ -ն իրենց տան հյուրասենյակում դանակով հարվածել է քրոջը՝ 2014թ. ծնված Ք. Գ-ին։ Ք. Գ-ն աջ նստատեղի կտրած վերք ախտորոշմամբ տեղափոխվել է բուժհաստատություն։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության […]

̰
Վանաձորում 15-ամյա տղան վնասվածքներ է ստացել նռնակի գլխիկի պայթելու հետևանքով

11:58 14.06.2019

Հունիսի 14-ին` ժամը 00:10-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Բազումի բաժին հաղորդում է ստացվել, որ «աջ դաստակի հրազենային վնասվածք, մարմնի բազմաթիվ բեկորային վնասվածքներ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 15-ամյա պատանի, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է իրենց տանը նռնակի գլխիկի պայթելու հետևանքով: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ պատանին հունիսի 13-ին` ժամը 21:30-ի սահմաններում, իրենց տան իր […]

̰
Վրաերթ Երևանում․ հետիոտնը հիվանդանոցում մահացել է

00:00 14.06.2019

Այսօր՝ հունիսի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում 29-ամյա Պ․Կոշկարյանն իր վարած Ford Transit մակնիշի 23 OO 813 համարանիշի ավտոմեքենայով Վաղարշյան փողոցից դեպի Հովսեփ Էմին փողոցի խաչմերուկ տանող հատվածում՝ Դավթաշենի կամուրջ չհասած, վրաերթի է ենթարկել հետիոտնին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին […]

̰
Պատահար Մալիշկա գյուղի վերջնամասում. կան տուժածներ

23:30 13.06.2019

Հունիսի 13-ին՝ ժամը 20:22-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մալիշկա գյուղի Կենտրոնական փողոցի թիվ 83 տան մոտակայքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Ա., ծնված 1982 թ.) դուրս […]

̰
Երևան-Մեղրի ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է

22:27 13.06.2019

Հունիսի 13-ին` ժամը 17:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 135-րդ կմ-ին «ՄԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել […]

̰
Մատենադարանի մոտակայքում խոտածածկ տարածք է այրվել․ կա տուժած

22:03 13.06.2019

Հունիսի 13-ին՝ ժամը 14:41-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վերին Անտառային փողոցում` Մատենադարանի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գևորգ Էմինի փողոցի տներից մեկին կից հողատարածքում (սեփականատեր՝ […]

̰
Սարսափելի դեպք Երևանում. ծնողներին ու եղբորը կորցրած երիտասարդ տղան ինքնասպան է եղել

21:18 13.06.2019

Երևանում սարսափելի դեպք է տեղի ունեցել:  Վաղ առավոտյան` ժամը 04։00-ի սահմանում Տերյան փողոցով անցնողներից մեկը նկատել է, որ ծաղկի սրահի հարևանությամբ ծառից կախված երիտասարդի դի կա և անմիջապես տեղեկացրել է իրավապահներին: «Sputnik Արմենիան»-ի  հաղորդմամբ՝ ինքնասպանություն գործած երիտասարդը 19 տարեկան էր, ապրում էր Նոր Նորք վարչական շրջանում: Նա շուրջօրյա գործող ծաղկի սրահում աշխատում էր որպես վաճառող: Ըստ […]

̰
Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել

20:24 13.06.2019

Հունիսի 13-ին` ժամը 17:05-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1999թ. ծնված Արտյոմ Վազգենի Խաչատրյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

̰
Օմանի ծոցում 2 նավթատար տանկեր է պայթեցվել

16:10 13.06.2019

Միջադեպից հետո նավթի համաշխարհային շուկայում գներն աճել է 3.9%-ով:

̰
Վթար Երևան-Սևան ճանապարհին. կա զոհ

15:20 13.06.2019

Հունիսի 12-ին` ժամը 13.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 25-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան, կորցնելով կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատին. վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 30-ամյա ուղևոր Կարինե Խոջայանը մահացել է: Ոստիկանությունից հայտնում են` կատարվում է քննություն։

̰
Հրդեհ Մոսկովյան փողոցում

15:00 13.06.2019

Հունիսի 13-ին՝ ժամը 12:01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մոսկովյան 28 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:18-ին, […]

̰
BACK_TO_TOP