TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Վթար Էրեբունի փողոցում․ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց

19:12 18.06.2019

Այսօր՝ հունիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։35-ի սահմաններում Էրեբունի փողոցում բախվել են Hyundai Elantra մակնիշի 36 DԼ 289 համարանիշի և BMW մակնիշի 36 CԼ 148 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Հայտնի է, որ վթարի հետևանքով 3 մարդ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու […]

̰
Ավտովթար Սպիտակ-Գյումրի ճանապարհին․ կա զոհ

15:00 18.06.2019

Հունիսի 17-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությունը: «Ֆոլքսվագեն»-ի 38-ամյա վարորդ Սիրուն Աշուղաթոյանը տեղում մահացել է, իսկ երկու ուղևորները և «Մերսեդես»-ի 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։

̰
Արցախում ՃՏՊ-ի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել. ՊԲ

13:49 18.06.2019

Հունիսի 18-ին՝ ժամը 07:40-ի սահմաններում, ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել ՊԲ  հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1994թ. ծնված  Արայիկ Էրիկի Բալասանյանը: Չնայած բժիշկների գործադրած ջանքերին՝ վնասվածքներ ստացած զինծառայողը ժամը 09:00-ի սահմաններում մահացել է հիվանդանոցում: Այս մասին հայտնում են Արցախի Պաշտպանության բանակից: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է […]

̰
Հրաձգություն Կանադայում․ կան վիրավորներ

13:10 18.06.2019

Կանադայի Տորոնտո քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել: Վիրավորվել է 4 մարդ: Այս մասին հայտնել է BBC-ն: Դեպքը տեղի է ունեցել երեկոյան, երբ կանադական «Տորոնտո Ռեպտորս» բասկետբոլային թիմը հաղթանակ է տարել NBA-ի մրցաշարում: Սիրելի թիմի հաղթանակը տոնելու համար հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոցներ: Կրակոցներից հետո մարդկանց շարքերում խուճապ է սկսվել: Ի դեպ, տոնակատարությանը մասնակցում էր […]

̰
Պայթյուն Քութայիսում. կան վիրավորներ

12:30 18.06.2019

Քութայիսում բնակելի տանը պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է Aliq.ge-ն, պայթյունի հետևանքով առաջացած կրակի հետևանքով վիրավորվել է 7 մարդ: Դեպքը տեղի է ունեցել Ավտոմշենեբելի պողոտայի բնակարաններից մեկի երկրորդ հարկում: Կրակը հանգցնելու համար տեղում աշխատել է 30 հրշեջ-փրկարար և շուրջ 10 հրշեջ-փրկարար տեխնիկա: Դեպքի հետևանքով վիրավորվել է 7 մարդ, որոնց շտապօգնության խումբը տեղափոխել է հիվանդանոց: […]

̰
Բախում Վրաստանի և Ռուսաստանի քաղաքացիների միջև. կա մեկ զոհ

12:00 18.06.2019

Ստամբուլում Վրաստանի և Ռուսաստանի քաղաքացիների միջև բախում է տեղի ունեցել, որի հետևանքով Վրաստանի քաղաքացիներից մեկը մահացել է, իսկ Ռուսաստանի քաղաքացին հրազենից ստացած վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում  է «Ալիք Մեդիան»: Տեղի լրատվամիջոցների տեղեկատվությամբ, կողմերի միջև վիճաբանությունը տեղի է ունեցել տեղափոխող ընկերության գրասենյակում, նրանք իրար դեմ կիրառել են սառը զենք և հրազեն: Տեղեկատվության համաձայն` մահացածը 56-ամյա […]

̰
Քաղաքացին փորձել է ինքնասպան լինել՝ նետվելով Կիևյան կամրջից

10:51 18.06.2019

Հունիսի 17-ին՝ ժամը 19:45-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքում քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Կիևյան կամրջից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են քաղաքացի Վ.Ղ.-ի (ծնված 1971 թ.) […]

̰
Իջևանում տղամարդը սուպերմարկետից գողացել է մոտ 2.800.000 դրամ և տանիքից ընկել Աղստև գետը

09:33 18.06.2019

Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, մի սուպերմակետի աշխատակցուհուց ոստիկանության Իջևանի բաժին հաղորդում է ստացվել, որ հունիսի 15-ի ժամը 23։59-ից մինչև հունիսի 16-ի ժամը 08։30-ն ընկած ժամանակահատվածում, բաց պատուհանից մուտք են գործել Երևանյան փողոցում գործող սուպերմարկետ և գողացել մոտ 2.800.000 դրամ: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը նույն օրը՝ ժամը 05։00-ի սահմաններում, կատարել է […]

̰
Առատ անձրևներից հեղեղվել է ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության լավագույն մարզադաշտը

09:20 18.06.2019

Առատ  անձրևներից հեղեղվել է Վոլգոգրադի «Վոլգոգրադ արենա» մարզադաշտը: Շրջակա հատվածի անձրևներից թուլացած հիմքի մանրախիճը  ջուրը քշել է և փակել հարակից փողոցը: Ըստ նախնական տվյալների՝  սելավատարերն ու կոյուղատարերը չեն կարողացել մղել մեծ ծավալի ջրային զանգվածը: Ըստ օդերևութաբանների՝ ընդամենը երկու ժամում տեղացել է շաբաթական նորմայից շատ անձրև: Վոլգոգրադցիները, սակայն, ասում են, որ սա առաջին դեպքը չէ:  Ամեն […]

̰
Հնդիկ աճպարարն անհետ կորել է հնարքը կատարելու ժամանակ

08:54 18.06.2019

Հնդիկ ոստիկանները, փրկարարները, կամավորները արդեն մեկ օրից ավելի է Գանգես գետում փնտրում են հայտնի աճպարար Չանչալա Լահիրիին:  Նա հանդես  է գալիս «Աճպարար Մանդրեյկ» անվան տակ: Աճպարարն անհետ կորել է Գանգես գետում իր հայտնի հնարքը կատարելիս: Հնարքի էությունը հետևյալն է․ փակ ճաղավանդակը, որում աճպարարն է, իջեցվում է ջրի մեջ: Աճպարարը, բացելով փակ ճաղավանդակները, պետք է հասցնի […]

̰
60-ամյա ծերունին 4 օր միայնակ լողացել է բաց ծովում և ողջ մնացել

08:14 18.06.2019

Ջոն Լոուն 4 օր և 3 գիշեր մնացել է բաց ծովում՝ ձեռքի տակ ունենալով միայն փրկօղակը: Դեպքը տեղի է ունեցել Հարավ-չինական ծովում: Ջոնը դայվինգի հրահանգիչ է: Ճակատագրական այդ օրը ուժեղ ալիքը շուռ է տվել նրա նավակը Տիոման կղզուց ոչ հեռու: Նավակը խորտակվել է, իսկ ծերուկը մնացել է փրկօղակի հույսին: Նա փորձել է լողալով հասնել ափ, […]

̰
Խարկովում հայ ուսանողին դուրս են նետել պատուհանից. կասկածյալները ադրբեջանցիներ են

19:53 17.06.2019

Խարկովի ֆիզիկական կուլտուրայի պետական ակադեմիայի առաջին կուրսի ուսանող Արթուր Մարտիրոսյանը ուսանողական հանրակացարանում տեղի ունեցած միջադեպից հետո հայտնվել է հիվանդանոցում: 18-ամյա Արթուրը, որ զբաղվում է ըմբշամարտով, հանրակացարանում ընկերացել է մի ադրբեջանցու հետ, որը հրավիրել է նրան երեկույթի: Այդտեղ եղել են նաև այլ ադրբեջանցիներ: Երեկույթի ընթացքում Արթուրը վատ է զգացել և վերադարձել է իր սենյակ: Քիչ հետո […]

̰
Հնդկաստանում անոմալ շոգերի հետևանքով 70 մարդ է մահացել

19:19 17.06.2019

Հնդկաստանի Բիհար նահանգում նվազագույնը 70 մարդ մահացել է անոմալ շոգերի պատճառով: Այս մասին հայտնում է Xinhua-ն: Մի շարք վայրերում ջերմաստիճանը նորմայից +5 աստիճանով բարձր է եղել: Օդերևութաբանները նշել են, որ շոգ եղանակը դեռ մի քանի օր չի զիջի իր դիրքերը: Հնդկաստանի օդերևութաբանները նշում են, որ վերջին շրջանում տարբեր վայրերում օդի ջերմաստիճանը գերազանցել է 48 աստիճանը, […]

̰
Եռաբլուրի մերձակայքում հրդեհ է բռնկվել

17:31 17.06.2019

Հունիսի 17-ին, ժամը 14:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Եռաբլուր պանթեոնի մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻ նախարարությունից: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը: Պարզվել […]

̰
Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում

16:33 17.06.2019

Այսօր՝ հունիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 12։55-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 207 կմ հատվածում բախվել են Սիսիան քաղաքի բնակիչ՝ 23-ամյա Արեն Հախվերդյանի վարած Opel մակնիշի 98 XX 880 համարանիշի և Երևանի բնակիչ՝ 30-ամյա Արմեն Ավետիսյանի վարած Lada մակնիշի 936 OC 61 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ […]

̰
̰
Գամիշլիի մէջ պայթում. Կան զոհեր եւ վիրաւորներ

16:20 17.06.2019

Սուրիոյ հիւսիսային հատուած Գամիշլի քաղաքին մէջ գրանցուած է պայթում մը։ Այս մասին տեղեկութիւնը  հաղորդեց քրտական ANF կայքը։ Աղբիւրը նաեւ հաղորդեց, որ դէպքին պատճառները անյայտ են եւ պայթումին հետեւանքով արձանագրուած են մարդկային  տոյժեր։ Իր կարգին Գամիշլիի SHANTNEWS.am-ի աղբիւրը նշեց, որ պայթումը տեղի ունեցած է շրջանի ապահովութիւնը ստանձնած «Ասայէշ» անունով յայտնի քրտական ջոկատներու կեդրոնի մը մօտ, քաղաքի […]

̰
Ադրբեջանում նախկին դատապարտյալը կրակոցներ է արձակել շուկայում․ զոհերի թվում կա 2 կին, 2 երեխա

14:36 17.06.2019

Ադրբեջանի՝ Վրաստանի հետ սահմանին գտնվող Բոյուք Քյասիկ բնակավայրի շուկայում այսօր հրաձգություն է տեղի ունեցել, որի պատճառով մահացել են երկու կին և նրանցից մեկի երկու երեխաները։ Եվս երեք մարդ վիրավորվել է հրաձգության հետևանքով։ Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը։ Կալանավայրից վերջերս ազատված նախկին դատապարտյալը, ըստ նախնական տվյալների, «Կալաշնիկով» ավտոմատով կրակահերթ է բացել կանանց ուղղությամբ։ Հարուցված քրեական […]

̰
Ադրբեջանցիները զորավարժության ժամանակ պատահմամբ արկով հարվածել են իրենց քաղաքին

14:12 17.06.2019

Ադրբեջանի բանակի անցկացրած զորավարժության ժամանակ զորավարժարանից արձակված հրթիռն ընկել է երկրի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Գյանջայի վրա։ Այս մասին ահազանգել է ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողներից մեկը, որ հետապնդումների պատճառով ներկայում գտնվում է Եվրոպայում։ Լրագրողի խոսքերով՝ հրթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ գտնվող ռեստորանային շենքի վրա։ Լուսանկարների համաձայն, սակայն, խոսքը տանկային արկի մասին է, ոչ թե հրթիռի, ինչը, […]

̰
Ստավրոպոլում ՃՏՊ-ի հետևանքով տուժել են ՀՀ քաղաքացիներ

13:19 17.06.2019

Ստավրոպոլում, 6 ավտոմեքենայի մասնակցությամբ, ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել է ՀՀ 4 քաղաքացի: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը: Ըստ ՌԴ ներքին գործերի նախարարության տվյալների՝  «Կովկաս» ավտոճանապարհի 250 կմ-ի հատվածում միմյանց է բախվել 6 մեքենա: ՃՏՊ-ի հետևանքով տուժել է 6 մարդ։ Մեկի վիճակը ծանր է գնահատվում։ Նշվում է նաև, որ պատահարի մասնակից է դարձել 32 մարդ: […]

̰
Մահվան ելքով վրաերթ Երևանում

09:59 17.06.2019

Երեկ մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 23:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 33-ամյա Վ․ Մ․-ն իր վարած Samand մակնիշի 35 RR 838 համարանիշի ավտոմեքենայով Արտաշեսյան փողոցում՝ 46 շենքի դիմաց, վրաերթի է ենթարկել մոտ 50 տարեկան տղամարդ հետիոտնին: Աղբյուրի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել։ Վրաերթի ենթարկվածին «Էրեբունի» հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:

̰
Խոշոր հրդեհ Հրազդանի «Բարեկամություն» կինոթատրոնում

09:51 17.06.2019

Հունիսի 16-ին, ժամը 20:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի «Բարեկամություն» կինոթատրոնում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ա. Ղ.-ին պատկանող շինությունում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:05-ին, մարվել՝ 22:55-ին: Այրվել են շինության փայտե առաստաղը (մոտ […]

̰
Ֆրանսիայում 250 000 լիտր կոնյակ է այրվել

09:00 17.06.2019

Ֆրանսիայում սաստիկ հրդեհը 250 000 լիտր կոնյակ է ոչնչացրել։ Ալկոհոլն այրվել է Շարանտա դեպարտամենտի մառաններից մեկում։ Հրդեհն ընդգրկել է ֆոտոէլեկտրական վահանակները և տարածվել է 200 քառակուսի մետր մակերեսով մառանի, հարակից տան և 1000 քառակուսի մետր մակերեսով ցախատան վրա, փոխանցում է BFMTV-ն։ Հրդեհը մարել են 70 հրշեջներ։ Աղետից խուսափելու համար հրշեջները կտրել են դեպքի վայրից ոչ […]

̰
Գյումրիում 15-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել. բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության

23:42 16.06.2019

Հունիսի 16-ին վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 20:20-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ, 30-ամյա Հովիկ Գևորգյանը իր վարած «Լադա» մակնիշի 35 QA 679 համարանիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի «Մոր և մանկան» առողջության կենտրոն է տեղափոխել Գյումրիի բնակիչ, 15-ամյա Գ.Պ.-ին: Բժիշկները երեխայի վիճակը գնահատում են միջին ծանրության: Հիվանդանոց են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական […]

̰
Հնդկաստանում անոմալ շոգից 83 երեխա է մահացել

18:51 16.06.2019

Հնդկաստանի հյուսիսային Բիհար նահանգի Մուզաֆֆարպուր շրջանում սուր ուղեղաբորբից մահացած երեխաների թիվը հասել է 83-ի է: Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդում էին երկրի հյուսիսում մահվան 50 դեպքի մասին, գրում է Times of India պարբերականը: Ըստ նախնական տվյալների՝ համաճարակի բռնկման պատճառը անոմալ շոգ եղանակն ու խոնավությունն են: Այս պահին ողջ Հնդկաստանի տարածքում այդ համաճարակից բուժվում է 108 երեխա:  

̰
Երևանում հաստաբուն ծառը կոտրվել ու ընկել է` փակելով շենքի մուտքը

18:20 16.06.2019

Հունիսի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեռևս անհայտ պայմաններում (ըստ բնակիչների հայտարարության՝ ծառի փտելու հետևանքով) Կենտրոն վարչական շրջանի Հանրապետության 62 շենքի բակում հաստաբուն ծառը պոկվել և մի քանի ժամ շենքի մուտքն ու բակային հատվածը անանցանցելի է դարձրել: Մի քանի բնակիչներ ասել են. «Չգիտենք՝ ինչ պայմաններում, երևի փտած լինելու պատճառով, հսկայական ծառը […]

̰
Հուսիթները ԱԹՍ-ներով գրոհել են Սաուդյան Արաբիայի 2 օդանավակայանների վրա

17:27 16.06.2019

Եմենի «Անսար Ալլահ» կազմակերպության գրոհայինների կողմից թողնված ԱԹՍ-ները գրոհել են Սաուդյան Արաբիայի «Աբխա»և «Ջիզան» օդանավակայանները, գրում է Tass-ը: Սաուդյան Արաբիայի գեներալ Յախյա Սարիայի տեղեկություններով՝ դա եղել է ի պատասխան Էր Ռիադի գլխավորած օդային ուժերի՝ Թաիզ նահանգի վրա գործած հարձակման: Հուսիթները հայտարարում են, որ Սաուդյան օդային ուժերը խախտել են նախորդ տարվա դեկտեմբերին Էլ-Խոդեյդում կնքված հրադադարի պահպանման […]

̰
Արտակարգ իրավիճակ Turkish Airlines-ի Սուտան մեկնող օդանաւուն վրայ. ստիպուած եղած է չեղարկել թռիչքը

17:12 16.06.2019

Արտակարգ իրավիճակի հետեւանքով չեղարկուած է Իսթանպուլէն դէպի Սուտան մեկնող Turkish  Airlines-ի թռիչքը։ Այս մասին տեղեկութիւնը հաղորդեց Sky news arabiya կայանը։ Աղբիւրը նաեւ կը նշէ, որ Իսթանպուլէն ընթացք առած թռիչքէն անմիջապէս ետք   օդանաւի ուղեւորներէն մին սկսած է պոռալ եւ սպառնալիքներ ուղղել օդաչուներու հասցէին։ Ան  աւելի ուշ փորձած է մուտք գործել օդաչուներու սենեակ, սակայն օդանաւի անձնակազմի անդամներ […]

̰
Հնդկաստանում հյուրանոցի կոյուղաջրերի մաքրման ժամանակ 7 մարդ է զոհվել

15:59 16.06.2019

Հնդկաստանի արևմուտքում հյուրանոցային կոյուղաջրերի մաքրման ժամանակ 7 մարդ է զոհվել, գրում  էBBC-ն: Նշվում է, որ զոհվածներից 4-ը սանիտարական ծառայության աշխատակիցներ են, մնացած 3-ը աշխատել են տվյալ հյուրանոցում: Նրանք ուշաթափվել են թունավոր գոլորշիներ շնչելու հետևանքով: Նշվում է, որ աշխատակիցներից մեկը մտել է կոյուղաջրերի մաքրման հատուկ վայրը և չի վերադարձել, նրա հետևից գնացել են մյուսները: Հնդկաստանում վերջին […]

̰
Երևանում 25-ամյա Անին վրաերթի է ենթարկել 20-ամյա Անիին

12:12 16.06.2019

Հունիսի 14-ին Երևանում վրաերթի դեպք է տեղի ունեցել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 14:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 25-ամյա Ա․Զ․-ն իր վարած Mercedes մակնիշի 55 ՏՏ 001 համարանիշի ավտոմեքենայով Չարենցի փողոցի 58 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 20-ամյա Ա․Ս․-ին: Աղբյուրի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

̰
BACK_TO_TOP