TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Երևանում տղային ծեծել և թողել են փողոցում. տղան հիվանդանոցում է

14:44 11.06.2019

Այսօր առավոտյան Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի 27 հասցեում անցորդները նկատել են անգիտակից վիճակում ընկած երիտասարդ տղայի։ Ականատեսները պատմել են, որ տղային ծեծել են և փողոցում թողնելով հեռացել։ Անցորդները շտապօգնություն են կանչել և տղային տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ SHANTNEWS.am-ի հետ զրույցում բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ տղային անհրաժեշտ բժշկական օգնություն են ցուցաբերել, վերջինս գիտակից վիճակում […]

̰
Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի զինված ուժերում

13:00 11.06.2019

Հունիսի 11-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Փարվիզ Հաշիմ Օղլու Զեյնալովը (Pərviz Həşim oğlu Zeynalov) Աղջաբեդի շրջանի զորամասերից մեկում ինքնասպանություն է գործել, հայտնում է «Ռազմինֆո»-ն` վկայակոչելով ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքի ֆեյսբուքյան էջին: Նշվում է, որ Զեյնալովը Բաքվի Խազարի շրջանի բնակիչ էր։ Զինծառայողի մասին այլ տվյալներ չկան։ Այս մասին Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները որևէ հայտարարություն չեն արել։ 2019թ. […]

̰
Հունական Լեսբոս կղզու մոտ ներգաղթյալների տեղափոխող նավ է խորտակվել. կան զոհեր

12:32 11.06.2019

Մեծ թվով փախստականներ և ներգաղթյալներ փորձում են Թուրքիայի կողմից հատել Էգեյան ծովը:

̰
Մախաչկալայում տանկերի վրա պայթյուն է եղել. կան զոհեր

11:32 11.06.2019

Հրդեհն առայժմ չի տեղայնացվել:

̰
Նյու Յորքում ուղղաթիռը մխրճվել է երկնաքերի մեջ

23:57 10.06.2019

Նյու Յորքում ուղղաթիռը մխրճվել է 54 հարկանի գրասենյակային շենքի մեջ, հայտնել է Նյու Յորքի հրշեջ կառավարման կենտրոնը, փոխանցում է РИА Новости-ն։ «Հրշեջ ծառայության հրշեջները գտնվում են 7-րդ պողոտայում։ Ուղղաթիռի կոշտ վայրէջք է տեղի ունեցել»,- ասված է գերատեսչության Twitter-ում։ Video of smoke rising from the roof of a building in Manhattan after a helicopter made a […]

̰
Շղթայական ավտովթար Սարալանջի պողոտայում

23:42 10.06.2019

Հունիսի 10-ին` ժամը 15:21-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են ավտոմեքենաներ. առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Lexus XR» (վարորդ՝ Ի.Ա., ծնված 1979 թ.), «BYD» (վարորդ՝ Գ.Մ., ծնված 1973 թ.) և […]

̰
Վիետնամում վագրը պոկել է կենդանաբանական այգու աշխատակցի ձեռքերը

23:37 10.06.2019

Վիետնամի հարավում Բինզիոնգ նահանգում կենդանաբանական այգու աշխատակիցը զրկվել է իր ձեռքերից, երբ փորձել է լողացնել վագրին, գրում է Vnexpress-ը: Նշվում է, որ գիշատիչը պոկել է տղամարդու ձախ ձեռքն ամբողջությամբ, իսկ աջը՝ մասնակի: Աշխատակցին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց և դադարեցրել են արյունահոսությունը: Այս պահին տղամարդու կյանքին վտանգ չի սպառնում, իսկ դեպքի մանրամասները ճշտվում են: Կենդանասերները հաճախ […]

̰
Անկարայում ջրհեղեղի հետևանքով երեք մարդ է զոհվել

19:23 10.06.2019

Անկարայում երեկ երեկոյան տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվել է երեք մարդ: Անկարայի քաղաքապետարանի տեղեկությամբ` ուժգին անձրևը սկսել է տեղալ մայրաքաղաքում երեկ երեկոյան և տևել մի քանի ժամ: Դրա հետևանքով զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ երկու կին: Նրանցից մեկը խեղդվել է, իսկ երկրորդը խուճապի ժամանակ ստացել է սրտի կաթված: Ջրհեղեղի հետևանքով հեղեղվել են Անկարայի փողոցները: […]

̰
Սիբիրում տղամարդը կծել է արջի լեզուն

19:20 10.06.2019

ՌԴ-ի կազմի մեջ Տիվայի Հանրապետության բնակիչներից մեկը վիրավորվել է արջի կողմից, բայց փրկվելու նպատակով կծել է կենդանու լեզուն, հայտնում է ТВК հեռուստաալիքը: Նշվում է, որ երեք տղամարդ, այդ թվում՝ 29-ամյա Նիկոլայ Իգրիտը, գնեցել էն Խուտինի արգելոց՝ եղջերուների ընկած եղջյուրները հավաքելու: Տայգայում նրանք տարբեր ուղղություններով են շարժվել, որտեղ էլ Իգրիտն արջի է հանդիպել: Նա փորձել է […]

̰
Մոսկվայում տակնուվրա են արել Մարինա Գևորգյանի «Սնոբ»-ի խմբագրությունը

18:14 10.06.2019

Մոսկվայում գիշերը տակնուվրա է արվել ռուսական «Սնոբ» պարբերականի խմբագրությունը: «Սնոբ»-ի գլխավոր տնօրենը հայազգի Մարինա Գևորգյանն է: «Մենք չենք կարող հասկանալ արարքի մոտիվները, առավոտյան ժամը 09։00-ից չենք կարողանում գրասենյակ մտնել, քանի որ այնտեղ հիմա աշխատում է կրիմինալիստը: Բնականաբար, այս պահին մենք չենք կարող գնահատական տալ հասցված վնասին»,- ասել է պարբերականի գլխավոր խմբագիր Քսենյա Չուդինովան: Նա նաև […]

̰
Մոսկվայից Տոմսկ մեկնող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել

18:00 10.06.2019

«Ուրալյան ավիաընկերություններ»-ի ինքնաթիռը, որը թռչում էր Մոսկվայից Տոմսկ, հարկադիր վայրէջք է կատարել Եկատերինբուրգում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ավիաընկերության լրատվական ծառայությանը: Նշվում է, որ վայրէջքի պատճառը տեխնիկական անսարքությունն էր: «Կոլցովոյում անսարքությունը վերացվել է, ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Տոմսկում»,- տեղեկացրել են մամուլի ծառայությունից: Նշվում է, որ ուղևորները ստիպված են եղել […]

̰
Խաչեն գետում լողալիս 16-ամյա տղան ջրահեղձ է եղել

17:21 10.06.2019

Հունիսի 10-ին՝ ժամը 13:49-ին, Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնից ՃԿԿ տեղեկություն է ստացվել, որ շրջանի Նոր Մարաղա համայնքի տարածքում, Խաչեն գետում լողալիս, ջրահեղձ է եղել Մարտակերտ քաղաքի բնակիչ,  2003-ին ծնված Հրանտ Առաքելյանը: Դեպքի վայր մեկնած Մարտակերտի ՀՓՄ-ի փրկարարները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են Հրանտ Առաքելյանի դին և տեղափոխել «Մարտակերտի շրջանային բուժմիավորում»: Պատահարի մանրամասները ճշտվում են: Այս […]

̰
Հնդկաստանում միջկուսակցական բախումների հետևանքով զոհեր կան

15:32 10.06.2019

Հնդկաստանում բախումներ են տեղի ունեցել երկրի քաղաքական երկու կուսակցությունների ներկայացուցիչների միջև: Դեպքը գրանցվել է Բենգալիա նահանգի Կալկաթա քաղաքից մոտ 70 կմ արևելք գտնվող Նայաթ-Սանդեշհարի շրջանում: Ինչպես հայտնում է Strait Times-ը, բախումների հետևանքով առնվազն 3 մարդ է զոհվել, մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել: Բախումներն սկսվել են այն բանից հետո, երբ տեղի իշխող՝ «Տրինամուլ» անվանումը կրող […]

̰ ̰
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել գերեզմանատան տարածքում և կողաշրջվել․ կա տուժած

10:37 10.06.2019

Հունիսի 10-ին` ժամը 01:44-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի 14-րդ փողոցում՝ գերեզմանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «BMW 318» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ.Դ., ծնված 1991 թ.) դուրս է եկել […]

̰
Կոտայքի մարզում բախվել են կորեացի զբոսաշրջիկներով ավտոբուսը և ԶԻԼ-ը. կա 16 տուժած

22:14 09.06.2019

Այսօր՝ հունիսի 9-ին, Կոտայքի մարզում ավտովթար է տեղի ունեցել : Ժամը 15:30-ի սահմաններում Գառնի գյուղի Գեղարդի խճուղում բախվել են Գողթ գյուղի բնակիչ, 31-ամյա Էդվարդ Մարտիրոսյանի վարած ԶԻԼ մակնիշի 35 OR 970 համարանիշի և Երևանի բնակիչ, 38-ամյա Էդվարդ Բարսեղյանի վարած Mercedes մակնիշի NL 505 CH համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ԶԻԼ-ի վարորդ Է. Մարտիրոսյանը մարմնական […]

̰
Վթար Կոմիտասի պողոտայում` էլեկտրամոբիլի մասնակցությամբ

21:27 09.06.2019

Այսօր վթար է տեղի ունեցել Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկում: Միմյանց են բախվել երկու ավտոմեքենաներ, որոնցից մեկը թեսթային JAC motors armenia-ի էլեկտրամոբիլ է: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Ստորև ներկայացնենք լուսանկարներ վթարից:    

̰
Սոչիում տուրիստական ավտոբուսների վթարից մեկ հայ է տուժել

21:11 09.06.2019

Սոչիում ՀՀ հյուպատոսության տվյակներով՝ Սոչիում տեղի ունեցած վթարից տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ չկան։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Նա տեղեկացրել է` տուժածների մեջ կա ազգությամբ մեկ հայ։ Ավելի վաղ հայտնել էինք` Ռուսաստանի Սոչի քաղաքում միկրոավտոբուսի և զբոսաշրջային ավտոբուսի բախման հետևանքով ընդհանուր առմամբ վիրավորվել է 26 մարդ, որոնց թվում երեքը […]

̰
Սոչիում 2 ավտոբուսի բախումից հետո դեռ հոսպիտալացված է 20 մարդ

21:01 09.06.2019

Ռուսաստանի Սոչի քաղաքում միկրոավտոբուսի և զբոսաշրջային ավտոբուսի բախման հետևանքով ընդհանուր առմամբ վիրավորվել է 26 մարդ, որոնց թվում երեքը եղել են երեխաներ: Այս պահին դեռ հոսպիտալացված են նրանցից քսանը, մյուսներին դուրս են գրել բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո: Ռուսական մամուլում արդեն հայտնվել է միկրոավտոբուսի վարորդի հարցազրույցը, որը պնդում է, որ երկու մեքենաների բախումը անսպասելի ուժգին է եղել, […]

̰
57-ամյա քաղաքացին մարտական նռնակ է պայթեցրել Վեդու քաղաքապետարանում

18:52 09.06.2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 9-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողներն օպերատիվ տվյալներ են ստացել, որ այսօր՝ հունիսի 9-ի գիշերը Արարատի մարզում ժամանակավորապես բնակվող 57-ամյա Պետիկ Ամիրխանովը Վեդու քաղաքապետարանում մարտական նռնակ է պայթեցրել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները տաք հետքերով Պ. Ամիրխանովին հայտնաբերել են Վեդի քաղաքից, նա բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին: […]

̰
Ավտովթար Սարալանջի փողոցում, կա վիրավոր

18:22 09.06.2019

Հունիսի 9-ին, ժամը 10:33-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Սարալանջի փողոցի թիվ 288/11 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Ford Transit» մակնիշի (վարորդ՝ Վ.Ն., ծնված 1977 թ.) և ԶԻԼ-4502 մակնիշի […]

̰
Ակունք գյուղում գազի արտահոսքից տունը փլուզվել է

16:56 09.06.2019

Հունիսի 9-ին, ժամը 07:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ակունք գյուղի տներից մեկում հեղուկ գազի բալոնից (20 կգ) տեղի է ունեցել արտահոսք՝ պայթյունով, ինչի հետևանքով տունը մասամբ փլուզվել է. առկա է փլուզման վտանգ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվակաբն ծառայությունից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի […]

̰
Փրկարարները Չարենցավանի մոտ գտնվող ջրավազանից դի են դուրս բերել

16:50 09.06.2019

Հունիսի 9-ին, ժամը 11:35-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի մոտակայքում՝ ջրավազանում, քաղաքացու դի է նկատվել: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ջրավազանից դուրս են բերել Ա.Յ.-ի (ծնված 1968 թ.) դին և մոտեցրել շտապօգնության […]

̰
Սոչիում միմյանց են բախվել մարդատար ավտոբուսներ, կան տուժածներ

15:13 09.06.2019

Սոչիում միմյանց է բախվել երկու մարդատար ավտոբուս, ինչի պատճառով վիրավորվել է 15 մարդ։ Նրանց թվում կան նաև երեխաներ, հայտնում է ռուսական մամուլը։ Տուժածների անունները, սակայն, դեռ չեն հրապարակվել։ Վթարը տեղի է ունեցել երկու փողոցների խաչմերուկում։ Հիմա ճշտվում է բախման պատճառը։ Իսկ մինչ այդ արդեն համացանցում են հայտնվել դեպքի վայրի կադրերը։

̰
Մեկ օրում հայտնաբերվել է 2 շահմար, 3 սահնօձ, 1 չպարզված տեսակի տեսակի օձ  

11:00 09.06.2019

ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունիսի 8-9-ն ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։ Մասնավորապես, օձեր են նկատվել Երևան, Սյունիքի մարզի Կապան և Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքներում: Փրկարարները բռնել են 2 շահմար, 3 սահնօձ, 1 չպարզված տեսակի տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
Հաղպատի վանական համալիրում այրվել է կացարանի և գույքի մի մասը

10:33 09.06.2019

Հունիսի 8-ին, ժամը 19։01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Հաղպատի վանական համալիրի տարածքում գտնվող մեկհարկանի շինությունում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ ԱԻՆ հաղորդած տվյալների՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:00-ին: Այրվել է վանական […]

̰
Հրապարակվել են կադրեր՝ հեծանվով դպրոցականի մահացու վրաերթից

23:59 08.06.2019

Հունիսի 6-ին Թաթարստանի գյուղերից մեկում հեծանվով դպրոցականի վրաերթի ենթարկելու կադրերը հայտնվել են համացանցում: Կադրերում երևում է, որ երեք անչափահասներ հեծանվով անցնում են գերեզմանոցի հարակից խաչմերուկով և հենց այդ պահին նրանցից մեկին հարվածում է մեծ արագությամբ ընթացող մեքենան: Ականատեսների պատմելով` շտապօգնությունը ժամանել է 5 րոպե անց: Տղային տեղափոխել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել: Նշվում […]

̰
Մանրամասներ Հաղպատի վանական համալիրում բռնկված հրդեհից

22:35 08.06.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ ժամը 19։00-ի սահմաններում, խոշոր հրդեհ էր բռնկվել Հաղպատի վանական համալիրի՝ վանահոր կացարանում: Ըստ նախնական վարկածի՝ հրդեհը բռնկվել է հոսանքի կարճ միացման պատճառով և կարճ ժամանակում տարածվել: Ինչպես հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, հրդեհի մարման աշխատանքներին Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատից բացի, մասնակցում է ողջ գյուղը: Փրկում են վանատան գույքը, արժեքավոր գրականությունն ու […]

̰
Հաղպատի վանական համալիրում հրդեհ է բռնկվել

21:15 08.06.2019

Հունիսի 8-ին` ժամը 19։01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Հաղպատի վանական համալիրում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:00-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Ֆրանսիայում փրկարարական նավակ է շրջվել. 3 փրկարար զոհվել է

20:35 08.06.2019

Ֆրանսիայի ափերին փրկարարների նավակ է շրջվել: Կա 3 զոհ: Ինչպես հայտնում է BBC-ն, դեպքը տեղի է ունեցել հունիսի 7-ին, երբ 7 մարդուց կազմված փրկարարական խումբը ծով է դուրս եկել՝ օգնության հասնելու փոթորկի ժամանակ ծովում մնացած ձկնորսներին: Հաղորդվում է, որ փրկարարներից 4-ին հաջողվել է լողալ մինչև ափ, մյուս 3-ը զոհվել են: Շուրջ 60 հոգուց կազմված փրկարարական […]

̰
BACK_TO_TOP