21:00 21.06.2019
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում 66-ամյա Ռաֆիկ Հովհաննիսյանը իր վարած «Ջինբեյ» մակնիշի 586 AN 61 համարանիշի ավտոմեքենայով Փշատավան-Ջանֆիդա ավտոճանապարհի գյուղամիջյան հատվածի 3-րդ կմ, դեռևս անհայտ պայմաններում, կողաշրջվել է: Shamshyan.com–ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Ռ. Հովհաննիսյանը, ավտոմեքենայում գտնվող Արմավիրի մարզի բնակիչներ, 17-ամյա Վ. Հ.-ն, 17-ամյա Լ. Ն.-ն և 57-ամյա Գևորգ Մնացականյանը […]
20:09 21.06.2019
Արտակարգ դեպք է գրանցվել Կոտայքում. 32-ամյա կինը ծեծել է նախկին ամուսնու զոքանչին հենց փողոցում։ Դեպքը տեղի է ունեցել Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում 69 շենքի հարևանությամբ։ Կինը հանդիպել է նախկին ամուսնու կնոջ մորն ու սկսել վիճաբանել նրա հետ, ինչը վերածվել է բռնության գործադրման։ 32-ամյա կինը, ըստ քրեական գործի տվյալների, վեճի ընթացքում ոտքով հարվածել է նրա դեմքին՝ […]
19:29 21.06.2019
Հնդկաստանում շոգի պատճառով 101 զոհ է գրանցվել: Զոհերն առավելապես գրանցվել են հնդկական Պատնա քաղաքում, որտեղ ջերմաստիճանը հասել է մոտ 50 աստիճանի: Ավելի քան 560 մարդ էլ հիվանդանոց է տեղափոխվել: Նրանք հիմնականում այն մարդիկ են, ովքեր տառապում են սիրտ-անոթային հիվանդություններով: Երկրի իշխանությունները նշել են, որ զոհերի ընտանիքները փոխհատուցում կստանան: Շոգ եղանակը շարունակվում է արդեն 11 օր: […]
19:27 21.06.2019
Ինդոնեզիայում լուցկու փոքր գործարանում այսօր կեսօրին բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել, այդ թվում` երեք երեխա: Հրդեհի բռնկման պատճառը պարզելու համար ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Հայտնի է, որ Ինդոնեզիայի գործարաններում անվտանգության պահպանումը ցածր մակարդակի վրա է: 2017 թվականին 47 մարդ էր զոհվել, տասնյակ աշխատողներ վիրավորվել էին Ջակարտայի արվարձանում գտնվող հրավառությունների արտադրության գործարանում տեղի […]
18:30 21.06.2019
Այսօր հրդեհ է բռնկվել Գյումրիի Շահումյան 131 հասցեում՝ կենտրոնական շուկայի տարածքում: Ամբողջությամբ այրվել է կրպակ, որը վարձակալության պայմանով որպես կարկանդակի թխման կետ էր աշխատում: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Հրդեհի պահին ներսում են գտնվել 2 աշխատակիցները, ովքեր հասցրել են դուրս գալ այրվող կրպակից: Հրդեհն առաջացել է փոքր գազաբալոնում տեղի ունեցած արտահոսքից, անգամ չեն հասցրել […]
15:11 21.06.2019
Արտաշատում երկու կին վեճի են բռնվել և ծեծել միմյանց: Ավելի վաղ տեղեկություն է ստացվել, որ կանանցից մեկը ծանր վնասվածքով տեղափոխվել է սկզբում Արտաշատի հիվանդանոց, որից հետո վիճակը վատթարացել է և կնոջը տեղափոխել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնից մեզ հաղորդեցին, որ հիվանդանոց տեղափոխված 64-ամյա կինը գանգուղեղային ծանր վնասվածք ունի և այժմ գտնվում է վերակենդանացման […]
14:17 21.06.2019
Հնդկաստանի Խիմաչալ-Պրադեշ նահանգում մարդատար ավտոբուսն ընկել է կիրճը, հաղորդում է Segodnya-ն: Նշվում է, որ զոհվել է 43 մարդ, ևս 30-ը տուժել է: Վթարի պահին ավտոբուսում գտնվել է 73 մարդ, թեև այն նախատեսված է եղել 42 ուղևորի համար: Զոհերից շատերն աշակերտներ և ուսանողներ են եղել, որոնք դասից վերադառնում էին տուն: Տուժածներից շատերը այս պահին գտնվում են […]
12:26 21.06.2019
Հունիսի 20-ին` ժամը 03.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 19-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ուղևորներ 31-ամյա Արթուր Փեթակչյանը և 34-ամյա Վահան Ենգոյանը տեղում մահացել են: Պարզվել է, որ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՄԱՔ» մակնիշի ավտոմեքենային: Կատարվում է քննություն։
08:45 21.06.2019
Հոնկոնգի իշխանությունները մտահոգված են քաղաքում վայրի վարազների հարձակման դեպքերի թվի աճով: Նրանք ավելի հաճախ են սկսել հայտնվել մեգապոլիսի փողոցներում: Բնակիչների մոտ արդեն խուճապային տրամադրություններ են: Վայրի վարազները հայտնվում են հիմնականում առևտրի կենտրոնների շրջակայքերում, իսկ վերջերս նաև՝ դպրոցամերձ տարածքներում: Օրեր առաջ էլ վայրի վարազը մտել էր մետրոյի կայարան և վնասել մի կնոջ: Մետրոյի աշխատակիցներին և ոստիկաններին […]
21:28 20.06.2019
Հունիսի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևաևում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 17:40-ի սահմաններում Աջափնյակ վարչական շրջանում գործող «Գոռ» սգո սրահի տարածքում դատարանի որոշմամբ մոր թաղման արարողությանը մասնակցող կալանավոր, 30-ամյա Մարտին Խաչատրյանը Արարատի մարզի բնակիչ Ռոբերտ Բալայանին պատկանող, թույլատրելի հատվածում կայանած Mercedes մակնիշի 35 NA 696 համարանիշի ավտոմեքենան առևանգել է և դիմել փախուստի: Նրան սգո սրահ […]
13:58 20.06.2019
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ լրագրողի կողմից խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Վերջինս ձերբակալվել է: Նախնական տվյալներով՝ 2019թ. հունիսի 18-ին «Հայկական ժամ» խմբագրության լրագրողը այցելել է «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ՃՊԾ 1-ին սպայական […]
13:00 20.06.2019
Մոլդովայի հյուսիսում՝ Ատակի քաղաքում, 9-հարկանի շենք է մասամբ փլուզվել: Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը տեղեկացրել է` զոհերից հնարավոր է եղել խուսափել՝ շնորհիվ բնակիչների նախապես իրականացված տարհանման շնորհիվ: «Ատակի քաղաքում փլուզվել է 9-հարկանի շենքի մի հատվածը: Շտապ հավաքվում է արտակարգ իրավիճակների հարցերով հանձնաժողովը: Շատ լավ է, որ ժամանակին արձագանքեցինք և կարողացանք տարհանել բնակիչներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել […]
11:58 20.06.2019
Գյումրիում որդին դանակի ավելի քան 10 հարվածով սպանել է մորը, այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը: Հունիսի 19-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել է, որ Գյումրիի Ղուկասյան փողոցի 12-րդ շենքերից մեկում որդին դանակահարել է մորը: Դեպքի վայր են մեկնել ոստիկանները, կատարվում է քննություն: Տարբեր տեղեկությունների համաձայն՝ իրավապահները […]
10:35 20.06.2019
Հունիսի 20-ին՝ ժամը 08:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դալմայի այգիներում՝ ջրանցքում, քաղաքացու դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ջրանցքից մոտ 30 մ հեռավորության վրա՝ դաշտում, հայտնաբերել են անձը չպարզված քաղաքացու դի:
10:20 20.06.2019
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 03։55-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 19 կմ հատվածում՝ Մխչյան գյուղի կամրջի հարևանությամբ, առջևի հատվածում ամբողջովին վնասված Opel մակնիշի ավտոմեքենա կա, որի մեջ 2 դի կա։ Աղբյուրի տեղեկություններով՝ մինչ փրկարարների ժամանումը, Արտաշատի հիվանդանոցի […]
08:39 20.06.2019
Բրիտանացի զույգը, որ հանգստի էր մեկնել Թուրքիայի Անթալիա քաղաք, չի կարողացել վերադառնալ հայրենիք, քանի որ թուրքական ոստիկանությունը նրանց բռնի ուժով դուրս է բերել «Թուրքական ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռից։ Այս մասին ահազանգել է բրիտանական մամուլը։ Վերադառնալիս մինչև ինքնաթիռ նստելը զբոսաշրջիկներից մեկը ավիաընկերության ներկայացուցչին տեղեկացրել է, որ ընկույզից և նմանատիպ ընդեղենից մահացու ալերգիա ունի։ Նա զգուշացրել է, որ […]
08:24 20.06.2019
Հունիսի 18-ին Արմավիր բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, շան կծած վերքեր, նստային ձախ կեսի սալջարդ, ազդրի միջին երրորդականի շրջանի սալջարդ, քերծվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ վիրավորն Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի բնակիչ, 56-ամյա Ջանգիր Ասադյանն է: Նա ոստիկաններին հայտնել […]
23:23 19.06.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի մեքենայի կողային հայելին գողացել են։ Այս մասին Վիկտոր Ենգիբարյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Ինչ-որ միամիտ մարդ, հավանաբար մտածելով որ ինձ հայելի պետք չի, վերցրել է այն: Խնդրում եմ վաղը բերեք ու դրեք տեղը, վստահեցնում եմ՝ իմ կողային տեսողությունը այդչափ զարգացած չէ, ինչը չէի պնդի ԱԺ տեսախցիկների […]
21:58 19.06.2019
Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի Ոսկեհատ գյուղի բնակիչ Վաղինակ Գևորգյանի տան տանիքը պտտահողմի հետևանքով պոկվել է: Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ հունիսի 19-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի Ոսկեհատ գյուղում ուժեղ պտտահողմից պոկվել է համայնքի բնակիչ, 52-ամյա Վաղինակ Գևորգյանի տան տանիքը: Պտտահողմի հետևանքով տանիքն ամբողջությամբ պոկվել է: 4 հոգանոց ընտանիքի հույսը Արմավիրի մարզպետարանից կամ […]
20:42 19.06.2019
Հունիսի 19-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 00:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 30-ամյա Արա Մ.-ն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զորավար Անդրանիի փողոցի 70/4 հասցեի դիմաց իր վարած BMW մակնիշի 36 DP 436 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներ, 18-ամյա Վահե Հ.-ին և 18-ամյա Արման Ա.-ին: Վրաերթի ենթարկվածները մարմնական […]
20:20 19.06.2019
Հունիսի 18-ին` ժամը 15:14-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտակայքում գտնվող երկու տնակում և հարակից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է 16:27-ին, մարվել՝ 16:52-ին: Այրվել է 2 […]
18:50 19.06.2019
Չիլիում մեքենավարը կանգնեցրել է գնացքը, որպեսզի փրկի ռելսերին կապած շանը, հայտնում է NTV-ն: «Ինչպես մարդիկ կարող են այդքան վատը լինել: Հույս ունեմ, որ մի օր մարդկային ռասան կփոխվի»,- ասել է մեքենավարը: Նշվում է, որ մեքենավարը կենդանուն ազատ է արձակել: Ձեզ ենք ներկայացնում տեսանյութը.
18:24 19.06.2019
Մեծ Բրիտանիայի 83-ամյա մի բնակչուհի վրաերթի է ենթարկվել արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի ավտոշարասյանն ուղեկցող մոտոցիկլավարի կողմից: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ամուսնական զույգն ուղևորվում էր Վինձոր՝ մասնակցելու պատարագի: Տարեց կինը մարմնական լուրջ վնավածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես հայտնում է DailyMail-ը, զույգը վթարին ականատես չի եղել, սակայն արքայական ընտանիքի անդամներն արդեն կապ են […]
16:37 19.06.2019
Տող համայնքի տարածքում, խաղողի այգում աշխատելիս, դեռևս չպարզված հանգամանքներում գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունից բեկորային վնասվածքներ է ստացել Մեծ Թաղեր համայնքի բնակիչ, 1985թ. ծնված Արարատ Մարգարյանը: Տեղի ունեցածի մասին ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է Հադրութի շրջանային ԱԻ բաժնից՝ ժամը 12:48-ին: Ծառայությունից հայտնում են, որ տուժածը տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»: Ըստ […]
12:04 19.06.2019
Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում մարդատար երթուղային ավտոբուսը բախվել է բեռնատարին։ Ավտոբուսում եղած 30 ուղևորից բախման հետևանքով 17 մարդ է հոսպիտալացվել։ Զոհեր չկան։ Այս մասին հայտնում է ռուսական մամուլը։ Միջադեպը, ըստ նախնական տվյալների, տեղի է ունեցել ավտոբուսի վարորդի պատճառով․ նա կտրուկ մեծացրել է արագությունը՝ հաշվի չառնելով դիմացից ընթացող բեռնատարի ընթացքը։ Դրա պատճառով, ավտոբուսը բախվել է բեռնատարի հետին […]
11:47 19.06.2019
Մոլդովական դրոշի ներքո նավարկող ELG առևտրային նավը ձերբակալվել է Իսպանիայում, երբ դրա բեռի մեջ հայտնաբերվել է ամբողջ 10 տոննա հաշիշ։ Իսպանական մաքսային ծառայությունը թմրանյութերով բեռնված այս նավը հայտնաբերել է իր ափից մոտ 150 կմ հեռավորության վրա։ Նավի ամբողջ անձնակազմը բաղկացած է եղել ուկրաինացիներից։ Ընդ որում՝ այս նավի նկատմամբ հսկողությունը սկսվել է դեռ 6 ամիս առաջ, […]
23:03 18.06.2019
Հունիսի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 19:50-ի սահմաններում Opel Astra մակնիշի 35 VX 986 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արարատ գյուղում՝ Գրիբոյեդովի փողոցում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին և առաջ ընթանալով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում: Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել գյուղացիները և վթարի հարևանությամբ գործող […]
22:44 18.06.2019
Հորդառատ անձրևներն ու փոթորիկը երեկ երեկոյան լուրջ խնդիրներ էին ստեղծել Կախեթի տարածաշրջանում: Էպիկենտրոնում հայտնվել էր Գուրջանիի շրջանը: Փոթորիկը խնդիրներ էր ստեղծել շրջանի գրեթե բոլոր գյուղերում. տապալված ծառերի պատճառով երթևեկությունը կաթվածահար էր եղել: Քամին պոկել և քշել է տների ու հիմնարկների տանիքները: Տուժածների մասին չի հաղորդվում: Տեղական իշխանությունները շածվում են աղետի հասցված վնասները, ինչից հետո կսկսեն […]
21:18 18.06.2019
Հունիսի 18-ին՝ ժամը 19:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի թիվ 20 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանոցի հատակին հայտնաբերել Հ.Ո.-ի (ծնված […]