20:19 08.06.2019
Հունիսի 4-ին՝ ժամը 12։10-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «որովայնի վնասվածք» ախտորոշումով իրենց մոտ բուժօգնության է դիմել Երևանում սովորող, սևանցի 16-ամյա քաղաքացի, որը հայտնել է, որ քոլեջում ապակիով վնասվածք է ստացել: Ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների և Նոր Նորքի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ […]
19:25 08.06.2019
Հունիսի 8-ին` ժամը 15։33-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սառնակունք-Ծղուկ հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 30-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-21010» (վարորդ՝ Ք.Դ., ծնված 1957 թ.) և «Opel Omega» (վարորդ՝ Ս.Հ., […]
15:39 08.06.2019
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 8-ին` ժամը 11։29-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սևան-Մարտունի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Մ., ծնված 1998 թ.) դուրս է եկել ճանապարհի […]
15:31 08.06.2019
Արարատի մարզի Վեդի քաղաքում երեկ` հունիսի 7-ին, 8 ամսական տղա է հոսանքահարվելու հետևանքով մահացել: Այս մասին NEWS.am-ին հայտնել են Վեդիի բժշկական կենտրոնից: «8 ամսական տղա երեխան մահացել է հոսանքահարվելու հետևանքով, հիվանդանոց է տեղափոխվել արդեն մահացած վիճակում»,- հայտնել են ԲԿ-ից:
15:14 08.06.2019
Ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Հովակիմյանը Գավառում տեղացած կարկուտից լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքում՝ կից հետևյալ գրառմամբ. «Կարկուտը ծեծած տեղն է ծեծում: Գավառում նոր տեղացած կարկուտը հողագործին կրկին կանգնեցրեց փաստի առաջ»:
14:50 08.06.2019
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում երեկ երեկոյան The Warsaw Hub երկնաքերներից մեկում հրդեհ է բռնկվեէ: Այս մասին հայտնում է RT-ն: Հայտնի է, որ այրվել են շինության վերևի երեք հարկերը: Տուժածների մաիսն դեռ տեղեկատվություն չկա: Տեղում աշխատել է 120 հրշեջ: https://twitter.com/klaibor/status/1137108596225904642?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1137108596225904642%7Ctwgr%5E393039363b74776565745f6d65646961&ref_url=https%3A%2F%2Fkorrespondent.net%2Fworld%2F4105155-v-varshave-proyzoshel-pozhar-v-neboskrebe #warsawhub pic.twitter.com/GHRPlGhdCD — Jakub Dąbrowski (@pan_fotograf) June 7, 2019 The Warsaw Hub համալիրը գտնվում է քաղաքի կենտրոնում:
14:10 08.06.2019
Հունիսի 8-ի առավոտյան «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց սրտխառնոց, լուծ, փսխում, բարձր ջերմություն գանգատներով ընդունվել է 13 հիվանդ։ Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, անմիջապես կազմակերպված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ բոլորը հունիսի 6-ին վերջիններս մասնակցել են տանը կազմապերված խնջույքի։ Պարզվել է, որ նախնական և հավանական պատճառը տնային պայմաններում աղցանի համար պատրաստված ձվով սոուսն է։ Հիվանդների […]
13:59 08.06.2019
Մոսկվայի հաշվիչ պալատի փոխնախագահին վիրավորել են տրամվատիկ հրացանով: Այս մասին հայտնում է РЕН լրատվականը: Ըստ աղբյուրի` նրա վրա կրակոց է արձակել վարորդը: Հաշվիչ պալատի փոխնախագահը դիտողություն է արել վարորդներից մեկին, ինչին նա պատասխանել է կրակոցով: Վարորդը կրակել է պաշտոնյայի ոտքին և դիմել փախուստի, իսկ պաշտոնյային տեղափոխել են հիվանդանոց:
12:19 08.06.2019
Ինչպես երեկ հայտնել էինք, Երևանում` Ավան վարչական շրջանի «Նարկոլոգիական Հանրապետական Կենտրոն» ՓԲԸ-ի դիմաց կին է ինքնահրկիզվել: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից: Ըստ հաղորդագրության՝ մի տղամարդ այցելել է Ավան վարչական շրջանի «Նարկոլոգիական Հանրապետական Կենտրոն» ՓԲԸ ՝ բուժվելու նպատակով, սակայն նրան կլինիկայում չեն հոսպիտալացրել՝ պատճառաբանելով, որ գտնվում է ոչ սթափ վիճակում: Նրան ասել […]
11:58 08.06.2019
Ինչպես երեկ հայտնել էինք` Ավանում 2-ամյա աղջնակը երեկ երեկոյան ընկել է 7-րդ հարկի իրենց տան պատուհանից: Ժամը 23:00-ին ծայրահեղ ծանր վիճակով ընդունվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Այս մասին տեղեկացնում է ԲԿ-ի ֆեյսբուքյան էջը: Երեխայի մոտ կան զուգակցված վնասվածներ, միացված է արհեստական շնչառության սարք: Այս պահի դրությամբ երեխայի կյանքին վտանգ է սպառնում: Երեխան գտնվում է ԲԿ-ի […]
09:38 08.06.2019
Հունիսի 8-ին՝ ժամը 04։03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի թիվ 28 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թիվ 28 շենքի մոտակայքում այրվում է «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենա: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:16-ին, մարվել՝ 04:23-ին: Ամբողջությամբ […]
23:50 07.06.2019
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մի տղամարդ այցելել է Ավան վարչական շրջանի «Նարկոլոգիական Հանրապետական Կենտրոն» ՓԲԸ ՝ բուժվելու նպատակով, սակայն նրան կլինիկայում չեն հոսպիտալացրել՝ պատճառաբանելով, որ գտնվում է ոչ սթափ վիճակում: Նրան ասել են, որ պետք է գնա տուն, սթափվելուց հետո՝ գա: Նշված տղամարդու կինը, ի նշան բողոքի, որ ամուսնուն […]
17:47 07.06.2019
Մարդասպանների ազգությունը չպետք է ազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում՝ պատասխանելով Sputnik Armenia-ի լրագրողի հարցին՝ անդրադառնալով Մերձմոսկվայում ռուս հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության դեպքին, որի սպանության մեջ կասկածվողը հայ է: «Իհարկե, գիտեք, դա ողբերգություն է: Ես իմ ցավակցությունն եմ հայտնում սպանվածի ընտանիքին և ընկերներին, քանի որ, ինչպես դուք […]
17:16 07.06.2019
Օմսկում 28-ամյա կնոջը ձերբակալել են, նա կասկածվում է 2-ամյա դստեր սպանության մեջ, գրում է Gazeta.ru-ն: Ըստ նախաքննության տվյալների՝ հարբած կինը տեսել է, թե ինչպես է իր աղջիկը հաց ուտում և փշրանքները թափում գետնին: Դրանից հետո կինը ուժով փշուրները մտցրել է դստեր բերանը, ինչի հետևանքով երեխան խեղդվել է: Դրանից հետո կնոջ կողակիցը դուրս է տարել երեխայի […]
16:40 07.06.2019
Շվեդական Լինչեփինգ քաղաքի կենտրոնում գտնվող շենքերից մեկում պայթյուն է որոտացել: Առնվազն 19 մարդ մարմնական վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է տեղական Dagens Nyheter-ը: «Ներկայումս մենք հստակ չգիտենք տուժածների թիվը: Կարող ենք հաստատել, որ 19 մարդ մարմնական թեթև վնասվածքներով հոսպիտալացվել է»,- ասել է քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավար Բոդիլ Քնուտհամարը: Հաղորդվում է, որ պայթյունը տեղի է […]
15:47 07.06.2019
Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում ուժեղ ավազամրրիկի հետևանքով առնվազն 18 մարդ է մահացել, ևս 20-ը վնասվածքներ են ստացել: Մահվան դեպքերի մեծ մասը գրանցվել է կայծակնահարությունների և ծառերի տապալման հետևանքով: Նաև բնակելի շինություններ են ավերվել և մասնակի վնասվել: Օդերևութաբանների կանխատեսումներով`ավազամրրիկը կշարունակվի առնվազն 3 օր, սակայն արդեն առավել մեծ ակտիվություն կդրսևորի երկրի արևելյան շրջաններում: Բնակչությունը զգուշացված է այդ […]
12:40 07.06.2019
Հունիսի 7-ին ժամը 08:58-ին Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնից ՃԿԿ տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ-Երևան ավտոճանապարհի 55-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Նախնական տվյալներով Ասկերանի շրջանի Խաչեն համայնքի բնակիչ Ս. Մ.-ն իր վարած «ՄԵՐՍԵԴԵՍ ՍՊՐԻՆՏԵՐ» մակնիշի ավտոմեքենայով դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Այս մասին հայտնել են ԱՀ արտակարգ […]
07:27 07.06.2019
Դուբայում զբոսաշրջային ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 17 մարդ։ Նշվում է, որ ավտոբուսը վերադառնում էր Օմանից։ Այս մասին հայտնում է Gulf News-ը։ Եվս 9 ուղևորներ վնասվածքներ են ստացել։ Ուղևորների ազգությունն ու դեպքի այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։ Օմանի պետհամարանիշով ավտոբուսի վարորդն անտեսել է կանոններն ու վարել ավտոբուսը շեյխ Մուհամմադ բին Զայեդի մայրուղով, որը նախատեսված չի […]
01:00 07.06.2019
Մերձմոսկվայի ոստիկանները շշուկով կասկածյալի են ձերբակալել, քանի որ սենյակում քնած երեխա է եղել: Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին: Նշվում է, որ սենյակում, որտեղ քնած է եղել կասկածյալը, նաև քնած երեխա է եղել: Ոստիկանները ստիպված են եղել շշուկով խոսել: «Միայն շատ կամաց: Վեր կաց: Կամաց, երեխային չարթնացնես»,- լսվել են իրավապահների ձայները […]
00:07 07.06.2019
ԱՄՆ Տեխաս նահանգի Լաբբոք փոքր քաղաքը փոշու շերտի տակ է հայտնվել այն բանից հետո, երբ ավազամրրիկն ամբողջ ավազն ու փոշին սյուներով տեղափոխել է այդ բնակավայր։ Այս ամենն այնքան արագ է եղել, որ կարճ տեսանյութում երևում է փոշու սյուների ամբողջ շարժը։ Փոշու ամպը բարձրացել է ուժեղ, փոթորկուն քամու պատճառով։ Երբ քամու արագությունը գերազանցել է վայրկայում 25 […]
22:01 06.06.2019
Հունաստանում ազգությամբ հայ Հունաստանի քաղաքացի է սպանվել: Դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաք Աթենքում՝ զոհի առանձնատան ավտոտնակում: Նրա վրա կրակել են երկու անծանոթներ: Այս մասին հաղորդել է Greek City Times պարբերականը: Ըստ նախնական տվյալների՝ սպանվածը 41-ամյա գործարար էր և զբաղվում էր խոշոր ֆինանսական գործարքներով: Սպանության փաստով հետաքննություն է տարվում:
19:41 06.06.2019
Ախալքալաքում, Ազատության փողոցի սկզբնամասում միջադեպ է եղել: Տեսանյութերում երևում է՝ ինչպես ճանապարհային շրջիկ ոստիկանները ձերբակալում են երկու բնակչի, հայտնում է jnews.ge-ն: Հաղորդվում է, որ սպասում են Վրաստանի ՆԳՆ-ի մեկնաբանությանը: Ականատեսների խոսքերով՝ ամեն ինչ սկսվել է նրանից, որ շրջիկ ոստիկանները կանգնեցրել են մոտոցիկլավարին: «Մերսեդեսի»-ի վարորդը կանգնել է շրջիկ ոստիկանների մոտ և հարցրել է՝ ինչ խնդիր կա: […]
19:27 06.06.2019
Մոսկվայում ավտովթարի է ենթարկվել հայկական ծագումով ռուսաստանցի գործարար, «Երևան պլազա» առևտրային կենտրոնի համասեփականատեր Գենադի Ստեփանյանի որդին։ Այս մասին հայտնում է RusarmInfo կայքը։ «Շագոր Ստեփանյանի մեքենային բախվել է BMW X5 մեքենա։ Հայտնի է, որ BMW-ի վարորդը անցել էր կարմիր լույսի տակով»,- հայտնել է աղբյուրը։ Ռուսաստանցի հայ գործարարի որդին եղել է Mercedes Maybach մեքենայի ղեկին ու վնասվածքներ […]
18:20 06.06.2019
Բոցավառվել է Ռադիոտան կողքին գտնվող աղբամաններից մեկը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ականատեսը։ «Հենց հիմա Ռադիոտան կողքը: Սայաթ-Նովայի կողմից: Խնդրում եմ միջոցներ ձեռնարկել»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ https://www.facebook.com/photo.php?fbid=2842727165769829&set=a.425891900786713&type=3&theater
17:13 06.06.2019
Այսօր վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։40-ի սահմաններում Երևանի Տարոնցու փողոցի բնակիչ, 17-ամյա Դավիթ Հովհաննիսյանն իր վարած Mercedes մակնիշի 36 AC 040 համարանիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցում՝ թիվ 56 շենքի դիմաց, վրաերթի է ենթարկել 40-45 տարեկան հեծանվորդի։ Վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր վիճակում շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Փաստի […]
13:57 06.06.2019
Ուղղաթիռը, որը վթարի է ենթարկվել Վրաստանի Կազբեգի շրջանում, պատկանում էր Ստեփանծմինդայում գտնվող «Ռումս» հյուրանոցին: Այս մասին հաղորդում է վրացական Առաջին ալիքը: Բոլոր 3 ուղևորները զոհվել են: Հայտնի չէ` նրանց շրջանում եղե՞լ են այլազգիներ, թե ոչ: Դեպքը տեղի է ունեցել Կուրո լեռնային բարձունքից ոչ շատ հեռու: Դեպքի վայրում աշխատում են հրշեջներն ու շտապօգնության բրիգադները:
12:24 06.06.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հունիսի 5-ին` ժամը 18.47-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին մի տղամարդուց հաղորդում է ստացվել, որ Գայի պողոտային հարակից Թ.Կրպեյանի անվան այգում իր վրա հարձակվել, ծեծել և պոկել են պարանոցի շղթան: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ անձը գլխով հարվածել է տղամարդու դեմքին՝ հոնքի շրջանում պատճառելով վնասվածք, պոկել է պարանոցի ոսկյա […]
10:16 06.06.2019
Հունիսի 6-ին` ժամը 23:10-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում այրվում է տանը կից շինությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կարճաղբյուր գյուղի 5-րդ փակուղու թիվ 4 տանը կից օժանդակ փայտյա շինությունում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:11-ին, մարվել՝ 02:02-ին: Այրվել […]
09:52 06.06.2019
Հունիսի 6-ին, ժամը 04:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երեմ Կարապետյան փողոցում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, այնուհետև՝ քարե շինությանը և բռնկվել: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, […]