TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+26.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

9-ամյա աղջիկը ողջ է մնացել այն բանից հետո, երբ վերելակն ազատ անկում է գրանցել 19-րդ հարկից

23:46 05.06.2019

Չինաստանի Շենչժեն քաղաքում 9-ամյա աղջիկը հայտնվել է անսարք վերելակում: Այն առանց արգելակների անկում է գրանցել 19-րդ հարկից: Բարեբախտաբար, փոքրիկը ողջ է մնացել: Տեսանյութը հրապարակել է AsiaOne գործակալությունը: Վերելակը սկզբում բարձրացել է 19-րդ հարկ: Այդ ժամանակ վերելակում երկու երեխա է եղել: Երբ տղան դուրս է եկել, դռները փակվել են ու վերելակն անկում է գրանցել: Աղջիկը խուճապի […]

̰
Հունգարիայում բեռնատարը վթարի հետևանքով կախվել է կամրջից

19:46 05.06.2019

Հունգարիայում` Նիրեդհազա քաղաքի մոտ գտնվող M3 ավտոճանապարհին, կամուրջի վրա բեռնատար է վթարվել և բառացիորեն կախվել օդում: Այս մասին հայտնում է mukachevo.net-ը հունիսի 5-ին: Ըստ վարկածի` բեռնատարի վարորդը ղեկին քնել է և բախվել կամրջի քարե պատին: Վարորդին մեքենայից դուրս են բերել հրշեջները, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Տեղի իրավապահ մարմինները փորձում են ճշտել մեքենայի գրանցման հասցեն: […]

̰
Ոստիկանները բացահայտել են Նոր Արեշում կատարված կողոպուտը

19:20 05.06.2019

Հունիսի 2-ին ոստիկանության Էրեբունու բաժնում մի կին հաղորդում տվեց, որ մայիսի 31-ին, օրը ցերեկով, Նոր-Արեշի 15-րդ փողոցում ինչ-որ մեկը թիկունքից մոտեցել է իրեն, պարանոցից պոկել ոսկե շղթան` խաչով, ու փախել: Հաղորդում ստանալուց անմիջապես հետո քրեական հետախույզները որոնողական աշխատանքներ սկսեցին: Կողոպուտը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու նպատակով, օպերատիվ հարցումներից զատ, իրավապահներն ուսումնասիրեցին դեպքի վայրին հարակից շենքերի […]

̰
Արցախի Վակունիս համայնքի ղեկավարը ծեծի է ենթարկվել

15:15 05.06.2019

Հունիսի 5-ին՝ ժամը 08։35-ին, Քաշաթաղի շրջանի Վակունիս համայնքի ղեկավար, 1984թ ծնված Է. Զ-ն ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին հեռախոսով հաղորդում է ներկայացրել առ այն, որ նույն օրը՝ ժամը 08։15-ին, նույն շրջանի Վակունիս համայնքում գտնվող իր առանձնատան մոտակայքում` քաղաքական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակիչ, 1976թ ծնված Կ. Ս-ն և ՀՀ Աբովյան քաղաքի […]

̰
Ռուս հատուկջոկատայինի սպանության մեջ կասկածվողին մեղադրանք է առաջադրվել

14:27 05.06.2019

ՌԴ քննչական կոմիտեն ձերբակալել է Մերձմոսկվայում զանգվածային ծեծկռտուքում ներգրավված ևս 2 կասկածյալի, գրում է Meduza-ն:  Հիշեցնենք, որ կռվի ընթացքում սպանվել  է ՌԴ հատուկջոկատային վետերան Նիկիտա Բելյանկինը: Հետաքննության տվյալներով՝ կասկածյալներից մեկը մահացու վիրավորում է հասցրել Բելյանկինին: Կասկածյալին մեղադրանք է առաջադրվել: Այս պահին ՌԴ քննչական կոմիտեն պատրաստվում է միջնորդություն ներկայացնել գործի բոլոր ֆիգուրանտներին: Այս գործով արդեն բերման […]

̰
Հարբած վարորդի մասնակցությամբ մահացու վթարի տեսանյութը հայտնվել է համացանցում

13:30 05.06.2019

Հարբած վարորդի մասնակցությամբ մահացու վթարի տեսանյութը հայտնվել է համացանցում: Դեպքը տեղի է ունեցել Կալիֆոռնիայում: Վթարի մեղավորը եղել է պիկապի վարորդը, որը հետագայում պարզվել է` անսթափ է եղել: Տեսանյութը համացանցում են տեղադրել մյուս մեքենայի զոհված ուղևորի հարազատները: Կան նաև վիրավորներ, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: Կադրերում երևում է, որ պիկապը ընթացել է շատ մեծ արագությամբ […]

̰
Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի նկարահանման ժամանակ պայթյուն է որոտացել

13:27 05.06.2019

Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի նկարահանման ժամանակ վերահսկվող պայթյուն է իրականացվել: Պայթյունի հետևանքով վնասվածքներ է ստացել նկարահանող խմբի անդամներից մեկը, նաև վնասվել են ֆիլմի դեկորացիաները: Դեպքը տեղի է ունեցել բրիտանական Pinewood կինոստուդիայում: Ի դեպ, արդեն 25-րդ ֆիլմն է նկարահանվում 007 գործակալ Ջեյմս Բոնդի մասին: Գլխավոր դերերից մեկն այստեղ խաղում է այս տարվա օսկարակիր Ռամի Մալեկը: Առաջին […]

̰
Թալանել են պատգամավոր Սիփան Փաշինյանի մեքենան

11:53 05.06.2019

Հունիսի 4-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։50-ից մինչև 20։20-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Արաբկիր վարչական շրջանի Դեմիրճյան փողոցում՝ «Սիրահարների այգու» դիմաց, կոտրել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանած Lexus RX 350 մակնիշի 35 ՍR 882 համարանիշի ավտոմեքենայի ապակին և այնտեղից գողացել համակարգիչ, ինչպես նաև 20 տարվա հնեցման «Արարատ» տեսակի կոնյակ։ Այս մասին հայտնում […]

̰
Սևան-Գավառ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա տուժած

10:07 05.06.2019

Հունիսի 4-ին՝ ժամը 19:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Ս.Ու., ծնված 1944 թ.) և «Mercedes E350» (վարորդ՝ Ա.Գ.) ավտոմեքենաները:  Ս.Ու.-ն ստացել […]

̰
Սևան-Մարտունի–Գետափ ավտոճանապարհին ГАЗель-ը բախվել է ЗИЛ-ին, որը կողաշրջվել է և հայտնվել ձորակում

01:04 05.06.2019

Հունիսի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Սևան-Մարտունի–Գետափ ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ЗИЛ մակնիշի քարշակ ավտոմեքենային և դիմել փախուստի: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ЗИЛ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում, իսկ ЗИЛ-ի վրա բարձված ГАЗ 3110-ն էլ […]

̰
Ամուսինը կնոջը շուրջ 20 տարի փակի տակ է պահել

00:45 05.06.2019

Արգենտինայում ձերբակալել են 57-ամյա տղամարդու, որը 19 տարի շարունակ կնոջը փակի տակ է պահել։ Այդ մասին հայտնում է TN-ը։ Կինն այժմ 43 տարեկան է։ Երկար ժամանակ նա գամված է եղել մահճակալի ոտքին և երկար տարիներ ենթարկվել է ծեծի և հոգեբանական ճնշման։ Բացի այդ, տղամարդը սցենար է կազմել կնոջ համար, ըստ որի՝ կինը ժամանակ առ ժամանակ […]

̰
Ուժեղ քամին ու կարկուտը վնասներ են հասցրել Շիրակի մարզի մի քանի բնակավայրերի

23:46 04.06.2019

Այսօր երեկոյան ուժեղ քամին ու կարկուտը վնասներ են հասցրել Շիրակի մարզի մի շարք բնակավայրերի։ Ուժեղ քամու հետևանքով Գյումրի քաղաքի Նալբանդյան 6ա հասցեի տան կտուրն ամբողջությամբ պոկվել ու հայտնվել է փողոցում։ Դրա հետևանքով փողոցի երթևեկությունը կաթվածահար է եղել։ Դեպքի պահին տանը մարդ չի եղել։ Դեպքի վայր է ժամանել Շիրակի մարզի հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ։ Տարածքը […]

̰
Երևանյան բնակարաններից մեկի լոգարանում երեխայի դի է հայտնաբերվել

22:42 04.06.2019

Հունիսի 4-ին՝ ժամը 15:40-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան փողոցի թիվ 24ա շենքի բնակարաններից մեկի լոգասենյակի դուռը փակ է, ներսում գտնվող երեխան (12 տ.) չի արձագանքում թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ […]

̰
Հայտնի է ռուս հատուկջոկատայինի սպանության մեջ մեղադրվող ձերբակալված հայի անունը

21:34 04.06.2019

Հայտնի է ռուս հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության մեջ մեղադրվող ձերբակալված հայի անունը: Այս մասին հաղորդում է Mash Telegram ալիքը: Նշվում է, որ կասկածյալներից մեկի անունը Սերգեյ Խոջայան է: Նրա փաստաբանը փոխանցել է, որ իր պաշտպանյալը քննությունից չի թաքնվել և 3 օր հանգիստ իր տանն է գտնվել ու գնացել է աշխատանքի: Պնդում են նաև, որ Խոջայանը […]

̰
Համացանցում հրապարակվել է տեսանյութ, թե ինչպես է մարդասպանը կրակում Մերձմոսկվայի առևտրի կենտրոններից մեկի տնօրենի գլխին

18:23 04.06.2019

Մոսկվայի մարզի Սոլնեչնոգորսկի շրջանում սպանվել է առևտրի կենտրոններից մեկի տնօրենը: Այդ մասին այսօր հայտնել են ՌԴ քննչական կոմիտեից: Սպանության վայրում աշխատում են քննիչները, ճշտվում են միջադեպի պատճառներն ու հանգամանքները: Ինչպես հաղորդել է աղբյուրը, 60-ամյա տղամարդը սպանվել է այն պահին, երբ  գաղտնի մուտքից ներս է մտել առևտրի կենտրոն: Մարդասպանը մոտեցել է շինությանը մոտոցիկլետով, գլխին սաղավարտ է […]

̰
Ռուս հատուկջոկատայինի սպանության մեջ կասկածվող երկու անձ ձերբակալվել է

18:16 04.06.2019

ՌԴ քննչական կոմիտեն մանրամասներ են հաղորդել ռուս հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության մասին: Ինչպես տեղեկացնում է RT-ն, ձերբակալվել են երկու կասկածյալներ: ՆԳՆ տվյալներով՝ երկու ենթադրյալ հանցագործները նախկին ԱՊՀ անդամ երկրից են: Սպանության մեջ կասկածվող անձանցից մեկը ձերբակալվել է Հայաստան ուղևորվող ինքնաթիռում: Ձերբակալման պահին որևէ մեկը դիմադրություն ցույց չի տվել: Քննչական կոմիտեն նաև հրապարակել է նրանցից մեկի […]

̰
Ռուս հատուկջոկատայինի սպանության գործով գլխավոր կասկածյալը հայ է

14:12 04.06.2019

Ռուս նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության գլխավոր կասկածյալը Մոսկվայի գարեջրատան սեփականատեր Գրիգոր Օհանյանը: Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ սպանության հաջորդ օրը՝ վաղ առավոտյան, նա մեկնել է Ռուսաստանից՝ ամենաառաջին չվերթով: Որոշ տեղեկություններով՝ նա մեկնել է Երևան: Ներկայում քննիչները շարունակում են պարզել դանակահարությամբ տեղի ունեցած մահվան ելքով այս կռվի հանգամանքները: Գործը փոխանցվել է Քննչական կոմիտեի կենտրոնական բաժին: […]

̰
Վարդաքար գյուղում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ

10:48 04.06.2019

Հունիսի 3-ին՝ ժամը 15:03-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Վարդաքար գյուղի 12-րդ փողոցում այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վարդաքար գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի բակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:32-ին, մարվել՝ 01:42-ին: Այրվել են մարագի փայտյա […]

̰
BMW-ն վերածվել է մետաղի ջարդոնի. սարսափելի վթարի կադրերը հայտնվել են համացանցում

00:37 04.06.2019

Վթարը տեղի է ունեցել հունիսի 2-ին ՌԴ Կազան քաղաքի Լեվո-Բուլաչնայա և Չերնիշևսկու փողոցների խաչմերուկում: Անվտանգության տեսախցիկների ֆիքսած կադրերում երևում է, թե ինչպես է մարդատարը հսկայական արագությամբ հարվածում ու տապալում պատնեշն ու երկու սյուներ: Ամենաուշագրավն այն է, որ զոհեր չեն գրանցվել, ընդ որում, վարորդն ու երկու ուղևորներն առանց կողմնակի օգնության են կարողացել դուրս գալ ջարդոնի վերածված […]

̰
Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես է խիզախ կինը միայնակ պաշտպանվում զինված գողից

00:01 04.06.2019

Հնդկաստանում կինը կարողացել է ինքնուրույն պաշտպանվել զինված գողից: Անվտանգության տեսախցիկների ֆիքսած կադրերը հրապարակել է Daily Mail պարբերականը: Միջադեպը տեղի է ունեցել Ուտար Պրադեշ նահանգի Լակխնաու քաղաքում: Կադրերում երևում է, թե ինչպես է գողը իջել մոտոցիկլից, մոտեցել կնոջն ու զենքի սպառնալիքի տակ փորձել պոկել նրա վզնոցը: Անվախ կինն իրեն չի կորցրել և մերկ ձեռքերով հարձակվել է […]

̰
Գլխին հրազենային վնասվածք ստացած 5-ամյա երեխան մահացել է

23:46 03.06.2019

Այսօր՝ հունիսի 3-ին, մահացել է այն երեխան, որի վրա կրակել էր հարբած ոստիկանը։ Այդ մասին հայտնել են հիվանդանոցի աշխատակիցները։ Այս ամբողջ ընթացքում երեխան վերակենդանացման բաժանմունքում է եղել, նրան վիրահատել են։ Նա թափանցող գանգուղեղային վնասվածք, ուղեղի սալջարդ, ներգանգային հեմատոմա է ունեցել։ Հետաքննությունների պետական բյուրոն կատարվածի մեջ կասկածում է Ազգային ոստիկանության 2 աշխատակցի։ Հետաքննության տվյալներով՝ մայիսի 31-ին […]

̰
Ապարանի հիվանդանոց է տեղափոխվել դանակահարված 2 քաղաքացի

23:21 03.06.2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Ապարանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 2-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած դանակահարությունների փաստով: Ժամը 22:50-ի սահմաններում Ապարանի բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխվել դանակահարված 2 քաղաքացի: Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Ապարան քաղաքի բնակիչներ, 36-ամյա Արգամ Քոչարյանը և 34-ամյա Սերյոժա Քամալյանը: […]

̰
Վենետիկում զբոսանավը բախվել է լաստանավին. կան վիրավորներ

22:49 03.06.2019

Իտալացիները պահանջում են արգելել մեծ նավերի մուտքը Վենետիկ:

̰
Հիմալայան լեռներում 8 լեռնագնաց է կորել. նրանցից 5-ի մարմինները հայտնաբերվել են

22:35 03.06.2019

Որոնողական աշխատանքները սկսվել են այն բանից հետո, երբ լեռնագնացները չեն վերադարձել ճամբար:

̰
Երևանում քաղաքացին բարձրահարկից ապակե տարաներ է նետել

17:41 03.06.2019

Ավանի Ծարավ-Աղբյուր 55/11 հասցեում բնակիչներից մեկը շենքի երկրորդ մուտքի բարձր հարկից ապակե տարաներ է ցած նետել: Տեղի ունեցածի հետևանքով բակում կայանված մեքենաներից մեկը վնասվել է: Այս մասին SHANTNEWS-ին հայտնել են տեղի բնակիչները, ովքեր խիստ մտահոգված են տեղի ունեցածով: Բարեբախտաբար, այդ պահին բակում խաղացող երեխաներ չեն եղել: Եվ քանի դեռ դեպքի հանգամանքները չեն պարզվել, ծնողները վախենում […]

̰
Արտակարգ իրավիճակ Թբիլիսիում. հեղեղվել է Ժվանիայի հրապարակը

17:38 03.06.2019

Այսօր լուսաբացին վթարվել է Թբիլիսիի Մգալոբլիշվիլիի փողոցի կենտրոնական ջրախողովակը: Վթարի հետևանքով փլուզվել է ավտոճանապարհի շերտը, ինչի հետևանքով կայանված երեք մեքենաներն ընկել են փոսը: Հարակից տարածքներում ջրամատակարարումը դադարեցվել էր: Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ դեպքի հետևանքով վիրավորներ չկան: Փոսն ընկած մեքենաները դուրս են բերվել, դեպքի վայրում աշխատել են Georgian Water and Power-ի և Վրաստանի […]

̰
Սևան հարսանիքի շտապող հարսն ու փեսան վթարի են ենթարկվել

17:18 03.06.2019

Այսօր՝ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են Mitsubishi Pajero IO մակնիշի 36 AO 833 համարանիշի և ЗИЛ 130 մակնիշի 10 ՕՏ 446 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի փոխանցմամբ` վթարի հետևանքով Mitsubishi-ի վարորդն ու 2 ուղևորները քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, և քաղաքացիներն իրենց […]

̰
Արտանիշում մայրն օդամղիչ հրացանով անզգուշաբար կրակել է 9-ամյա երեխայի վրա

17:01 03.06.2019

Երեկ` հունիսի 2-ին, 9-ամյա երեխան իրենց բակում օդամղիչ (տիր) հրացանով կրակոցներ է արձակել ինչ-որ արհեստական թիրախի ուղղությամբ: Հետո գնացել է թիրախն ուսումնասիրելու, իսկ հրացանը տվել է մորը: Մայրը, չիմանալով, որ հրացանը լիցքավորված վիճակում է, անզգուշաբար քաշել է ձգանը, ինչի պատճառով էլ որդու ազդրը վնասվել է: Երեխան տեղափոխվել է Ճամբարակի հիվանդանոց: SHANTNEWS.am-ին հիվանդանոցից տեղեկացրել են, որ […]

̰
Փրկարարները Վանանդ գյուղում ջրավազանից քաղաքացու դի են դուրս բերել

16:29 03.06.2019

Հունիսի 3-ին` ժամը 12:24-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Վանանդ գյուղում քաղաքացին ընկել է արհեստական ջրավազանը: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից մեկ մարտական հաշվարկ՝ ջրասուզակով: Ժամը 15:33-ին ջրափրկարարները Մ. Պ.-ի (ծնված 2001 թ.) դին դուրս են բերել ջրավազանից:

̰
Արագածը բարձրացած ռուս լեռնագնացներից մոտ երկու ժամ լուր չկար

15:08 03.06.2019

SHANTNEWS.am-ն ահազանգ էր ստացել, որ մոտ 2 ժամ լուր չի եղել Արագածի իրական գագաթը բարձրացած ռուս լեռնագնացներից: Նրանց ընկերներից մեկը լեռան իրական գագաթ չէր բարձրացել, այլ սպասել էր նրանց կեղծ գագաթին: Տեղեկությունը ճշտեցինք Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանից: Նա հայտնեց, որ խումբն արդեն վերադարձել է և որևէ խնդիր չկա: «Աղջիկը, ով […]

̰
BACK_TO_TOP