20:17 04.05.2019
Վենեսուելայում ռազմական ուղղաթիռ է կործանվել։ Այդ մասին Twitter-ում գրել Էլ-Ատլյոյի քաղաքապետը, փոխանցում է РИА Новости-ն։ Նրա խոսքերով՝ ինքնաթիռում 7 մարդ է եղել։ Էլ-Ատիլյոյի քաղաքացիական պաշտպանության ուժերի թիմը որոնողական աշխատանքներ է իրականացնում։ Ներկա պահին ուղևորների և անձնակազմի վերաբերյալ տեղեկություններ չկան։ Նախնական տվյալներով՝ խոսքը Bell 412 ուղղաթիռի մասին է։
19:12 04.05.2019
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը: Սիս գյուղի մի քանի բնակիչներ հայտնել են, առավոտյան գնացել են դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու, երբ աղվեսի բույնը քանդելուց այնտեղ հայտնաբերել են մարդկային գանգ և ոսկորներ։ Դեպքի մասին ոստիկանները ծանուցվել են: Առեղծվածային դեպքի հանգամանքները պարզվում են։
16:45 04.05.2019
Այսօր՝ մայիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։10-ի սահմաններում Ռուբինյանց և Պարույր Սևակ փողոցների խաչմերուկում բախվել են շտապօգնության և աղբատար ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com -ը, վթարի հետևանքով զոհեր ու վիրավորներ չկան։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։
15:57 04.05.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, ԱՄՆ-ի քիմիական գործարաններից մեկում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Դեպքը տեղի է ունեցել Ուոկիգան քաղաքում (Իլլինոյս նահանգ), գրում է Chicago Tribune-ը: Նշվում է, որ պայթյունի ժամանակ առնվազն 4 մարդ է տուժել, բոլոր տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Այս պահին հրշեջները և գործարանի ղեկավարությունը փորձում են ճշտել, թե որքան մարդ է եղել գործարանում […]
12:49 04.05.2019
Թուրքական Ադանա նահանգում այսօր տեղի է ունեցել խոշոր ավտովթար․ կողաշրջվել է տասնյակ մարդկանց տեղափոխող ավտոբուս։ Պատահարի պատճառով առնվազն երկու մարդ մահացել է։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։ Ավտոբուսի բոլոր ուղևորները, ըստ նախնական տվյալների, եղել են Թուրքիայի քաղաքացիներ։ Նրանցից 23-ը տեղափոխվել են մոտակա բժշկական կենտրոն։ Պատահարի պատճառների մասին վարկածներ առայժմ չեն հրապարակվում։
11:50 04.05.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, Boeing 737 ուղևորատար ինքնաթիռն ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ջեքսոնվիլ քաղաքի մոտակայքում ընկել է գետը: Ինքնաթիռում գտնվել է 143 մարդ: Ավելի վաղ տարածված տեղեկություններով` դեպքը տեղի էր ունեցել օդ բարձրանալուց, սակայն այժմ հաղորդվում է, որ վայրէջք կատարելիս ինքնաթիռը դուրս է եկել թռիչքավայրէջքային ուղուց և հայտնվել գետում, փոխանցում է CNN-ը: Նշվում է, որ ուղևորների և […]
11:12 04.05.2019
Մայիսի 3-ին, ժամը 21։53-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Նոր Գեղի-Նոր Արտամետ գյուղերի խաչմերուկի մոտակայքում քաղաքացին նետվել է Արզնի-Շամիրամ ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Անվտանգությունից ելնելով և մթության պատճառով, որոնողական աշխատանքները դադարեցվել են: Ժամը […]
11:00 04.05.2019
Հնդկաստանում «Ֆանի» ցիկլոնից 8 մարդ է զոհվել, հայտնում է NDTV-ն: Ցիկլոնը տարածվել է Օդիշան, Հարավային Բենգալիան և երկրի արևելյան շրջաններում: Քամու ուժգնացումը հասել է մինչև 200 կմ/ժ-ի: Օդիշա նահանգում տարերքը ավերածություններ է արել 52 քաղաքում և 10 հազար գյուղում: Կան նաև տվյալներ տասնյակ վիրավորների մասին: Հիշեցնենք, որ Հնդկաստանը պատրաստվում էր «Ֆանի» արևադարձային ցիկլոնի, որը կարող […]
10:47 04.05.2019
Կիևի շրջանում Կիև-Մալին էլեկտրագնացքը հարվածել է երկաթգիծն անթույլատրելի հատվածով անցնող 17-ամյա տղայի, որը ականջակալներով է եղել։ Այդ մասին հայտնում է տեղի ոստիկանությունը։ Ոստիկանությունից հայտնում են, որ դպրոցականը, որը սովորում է 9-րդ դասարանում, գնալիս է եղել մորը դիմավորելու, որը այդ գնացքի մեջ է եղել։ Հարվածն այնքան ուժգին է եղել, որ տղան գանգուղեղային վնասվածք է ստացել և […]
10:33 04.05.2019
Երեկ՝ մայիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 17։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 59-ամյա Սերգեյ Յազջյանը իր վարած Toyota մակնիշի 24 ՏԼ 720 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 64 կմ հատվածում՝ Թալինի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվելով հայտնվել քարերի վրա։ Աղբյուրի փոխանցմամբ՝ […]
10:02 04.05.2019
ԱՄՆ Իլինոյս նահանգի Ուոքիգան քաղաքում հզոր պայթյուն է որոտացել։ Այդ մասին Twitter-ում հայտնում է տեղի ոստիկանությունը։ Ոստիկանների խոսքերով՝ դեպքի վայր են մեկնել փրկարարական ծառայությունները։ Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։ Ոստիկանությունը խնդրել է ամերիկացիներին այդ շրջանից հեռու մնալ։ Ren TV-ի հաղորդմամբ՝ պայթյունը որոտացել է գործարանում։
09:02 04.05.2019
Այսօր՝ մայիսի 4-ին Ֆիլիպիններում՝ Մինդորո կղզում, 5.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան օդերևութաբանական կենտրոնը։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է շուրջ 4 000 բնակչությամբ Ադելա բնակավայրից 2 կմ հյուսիս-արևմուտք։ Քաղաքը գտնվում է շուրջ 10.4 մլն բնակչություն ունեցող պետության մայրաքաղաքից 237 կմ հեռավորության վրա։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան։
08:50 04.05.2019
Boeing 737 ուղևորատար ինքնաթիռն ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ջեքսոնվիլ քաղաքի մոտակայքում ընկել է գետը, հայտնում է Korrespondent-ը։ Ինչպես նշվում է, ինքնաթիռում 135 ուղևոր է եղել և անձնակազմի 7 անդամ։ Ինքնաթիռը գետն է ընկել Ջեքսոնվիլի օդանավակայանից օդ բարձրանալուց անմիջապես հետո։ Նախնական տեղեկություններով՝ զոհեր չկան, 21 ուղևոր վնասվածքներով հոսպիտալացվել է։ CBS-ի տվյալներով՝ ինքնաթիռը պատկանում է Miami Air ընկերությանը, […]
00:38 04.05.2019
Մայիսի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Զաքյան և Ամիրյան փողոցների խաչմերուկում բախվել են Գրիգոր Առուստամյանի վարած Lexus GX 470 մակնիշի 10 ZZ 003 համարանիշի և Հայկ Պետրոսյանի վարած Infiniti մակնիշի 50 PP 111 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Հրշեջները հոսանքազրկել […]
00:08 04.05.2019
Ավստրալիայում թոշակառուներին սխալմամբ փոստով 20 կգ մետամֆետամին տեսակի թմրամիջոց են ուղարկել։ Այդ մասին հաղորդում է 9 news-ը։ Ինչպես նշվում է, թոշակառուները ծանրոցը ստացել են մայիսի 1-ին։ Բացելուց հետո, հայտնաբերելով սպիտակ փոշով փաթեթները, ամուսինները դիմել են ոստիկանություն։ Ոստիկանությունից հայտնում են, որ ծանրոցում շուրջ 20 կգ մետամֆետամին է եղել, որը գնահատվում է 10 մլն դոլար։ Միջադեպի հետ […]
22:23 03.05.2019
Միջազգային կրթական LinguaLeo առցանց ծառայության հիմնադիր Այնուր Աբդուլնասիրովը սպանել է իր քրոջը՝ Էլվիրա Աբդուլնասիրովային։ Այդ մասին Ոստիկանություն հաղորդում է տվել նրանց մայրը, փոխանցում է РЕН ТВ-ն։ Հեռուստաընկերության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել մայիսի 2-ին Բաշկիրիայի գյուղերից մեկում։ Աղջիկը, որը շիզոֆրենիայով է տառապել, հարձակվել է եղբոր վրա այն պահին, երբ տղայի ձեռքին դանակ է եղել։ Ինչպես […]
15:36 03.05.2019
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում տեխնիկական ծառայության բեռնատարը հարվածել է կայանված Nordwind Airlines ավիաընկերության մարդատար Boeing ինքնաթիռին: Այս մասին հայտնում է РБК գործակալությունը: Ըստ օդանավակայանի ներկայացուցչի՝ Boeing ինքնաթիռը գտնվել է հեռավոր ավտոկայանատեղիում: Նրանում ուղևորներ և անձնակազմից մարդիկ չեն եղել: Նշվում է, որ 1962 թվականին ծնված վարորդը մեքենան վարելիս կորցրել է գիտակցությունը և հարվածել ինքնաթիռին:
15:30 03.05.2019
Ճապոնիայի Կյուսյու կղզում ակտիվացել է Ասո հրաբուխը: Տեղի լրատվամիջոցները հայտնել են, որ հրաբխի մոխրի և ծխի սյունը հասնում է 600 մետրի: Մեկ ամսվա ընթացքում սա արդեն 3-րդ նմանատիպ դեպքն է: Ներկայումս այս ժայթքումը համարվում է փոքր, սակայն հրաբխի խառնարանից մի քանի կիլոմետրի վրա գործում է տարհանման գոտի: Հրաբխի հասցրած վնասների մասին չկան տեղեկություններ: Ասոն համարվում […]
13:47 03.05.2019
Առնվազն 2 երեխա մահացել է, ևս 7-ը տուժել են, երբ պտտահողմը շուռ է տվել Չինաստանի հյուսիսային Հեբեյ նահանգի քաղաքներից մեկի հրապարակում տեղադրված բատուտը, հաղորդում է Sina-ն: Նշվում է, որ բատուտը եղել է 2 հարկանի տան բարձրության և ունեցել է դղյակի տեսք: Տեսանյութում երևում է, որ քաղաքացիները ցանկացել են բատուտը վերադարձնել նախկին դիրքին, սակայն դա հաջողվել […]
13:09 03.05.2019
ՌԴ ԱԻՆ-ից հայտնում են, որ օդապարիկը Ղրիմում օդ է բարձրացրել մի երեխայի: Դեպքը տեղի է ունեցել օդապարիկի անհաջող վայրէջքի հետևանքով: Օդապարիկում եղել են 4 հոգանոց ընտանիքի անդամները և հրահանգիչը: Վայրէջքի պահին այնպես է ստացվել, որ 4 մեծահասակները դուրս են եկել օդապարիկից, իսկ փոքրիկը մնացել է այնտեղ: Թեթևացած օդապարիկը դարձյալ սկսել է օդ բարձրանալ ու շարժվել […]
12:02 03.05.2019
«Միսս Ուրուգվայ-2006» մրցույթի հաղթող Ֆաթիմի Դավիլային մահացած են հայտնաբերել Մեքսիկայի հյուրանոցներից մեկում: 31-ամյա մոդելի մարմինը հայտնաբերվել է լոգասենյակում: Նշվում է, որ Ֆաթիմին Մեքսիկա էր ժամանել ապրիլի 23-ին և նորաձևության ընկերություններից մեկում պետք է հարցազրույց անցներ: «Միսս Ուրուգվայ-2006» մրցույթում հաղթելուց հետո նա աշխատում էր որպես մոդել: Ոստիկանությունը չի բացառում ինքնասպանության վարկածը: Նշվում է նաև, որ վերջին […]
11:14 03.05.2019
Այսօր լուսաբացին Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասի բնակիչ, 38-ամյա Գարեգին Նալբանդյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել երեկ՝ մայիսի 2-ին, Գրիգոր Լուսավորիչ-Զաքյան փողոցների խաչմերուկում` Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց, 25-ամյա Իլոնա Դանիելյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկվելուց հետո: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը: Նշվում է, որ Գ. Նալբանդյանը […]
09:56 03.05.2019
Երեկ՝ մայիսի 2-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 23:40-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության միջպետական սահմանի 380-րդ կմ հատվածում բախվել են Մեղրի քաղաքի բնակիչ, 25-ամյա Արմեն Ահարոնյանի վարած Toyota Vitz մակնիշի 35 VR 168 համարանիշի և Սիսիան քաղաքի բնակիչ, 33-ամյա Նարեկ Թաթոսյանի վարած КамАЗ մակնիշի 07 ՍՕ 540 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի […]
01:00 03.05.2019
Մայիսի 2-ին՝ ժամը 12:08-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Գոռավան գյուղի Արամ Մանուկյան փողոցի տներից մեկի (սեփականատեր՝ Հ.Խ.) բակում սեփականատերը 1994 թ.-ին հակատանկային ական է թաղել. հայտնաբերման և վնասազերծման համար անհրաժեշտ է սակրավորների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի […]
22:54 02.05.2019
Ամերիկյան Այովա նահանգի մեծությամբ երրորդ քաղաքը` Դևենպորտը, ամբողջությամբ ջրածածկ է: Ափերից դուրս եկած Միսսիսիպի գետը քանդել է պատվարն ու լցվել քաղաքը: Այս մասին հայտնում է ABC News-ը՝ հղում անելով քաղաքապետին: Տեղի իշխանությունները պատվարի ամրացման աշխատանքներ են իրականացրել, սակայն դրանք արդյունք չեն տվել: Քաղաքում արտակարգ դրություն է հայտարարված: Բնակչությունը տարհանվում է: États-Unis: l’impressionnante inondation de la […]
18:41 02.05.2019
Մալայզիայում կապիկները հարձակվել են հրշեջ մեքենայի վրա, ինչի հետևանքով վթար է տեղի ունեցել, գրում է Bernama–ն: Նշվում է, որ մեքենան ուղևորվում էր Գերիկ քաղաք, որը գտնվում է երկրի արևմուտքում: Մեքենայի վրա անսպասելիորեն հարձակվել է կապիկների խումբը, ինչից հետո փչացել է մեքենայի շարժիչը, և ավտոմեքենան կողաշրջվել է: «Քննությունը ցույց է տալիս, որ վարորդը փորձել է խուսափել […]
16:24 02.05.2019
Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանի հանրակացարաններից մեկում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժել է 26 մարդ, բոլորը թունավորվել են ածխաթթու գազից, հաղորդում է քաղաքապետարանի մամլո ծառայությունը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հինգշաբթի առավոտյան 5 հարկանի հանրակացարանի 2-րդ հարկում՝ 20 քմ մակերեսի վրա հրդեհ է բռնկվել: Տարհանումից հետո բժշկական օգնության էր դիմել 20 քաղաքացի, այդ թվում ՝ 14 […]
15:47 02.05.2019
Երեկ երեկոյան հրդեհ է բռնկվել Հովունի գյուղում: Այրվել է մոտ 1400 քառակուսի մետր մակերեսով անասնագոմ, որում 150 գլուխ խոշոր և մանր եղջերավոր անասուն է եղել, ինչպես նաև պահեստավորված անասնակեր, որն ամբողջությամբ այրվել է: Հրդեհի հետևանքով 4 կով ու հորթ ծխահարվել ու սատկել են: Մնացած գլխաքանակը գյուղացիների ուժերով ամբողջ գիշեր դուրս է բերել: Այդ ժամանակ էլ […]
15:14 02.05.2019
Մայիսի 1-ին՝ ժամը 21։15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ շրջանի կտած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել Նորավան գյուղի 34-ամյա մի բնակիչ: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 21։00-ի սահմաններում, Նորավան գյուղում, վիճաբանության ժամանակ, 1992 թ. ծնված Աշոտ Զ.-ն խոհանոցային դանակով հարվածել է 34-ամյա […]
12:08 02.05.2019
Չինաստանում զվարճանքների այգու բլրակներից 2 մարդ է ընկել և մահացել: Եվս 12 մարդ, որոնցից 6-ը երեխաներ են եղել, վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Այդ պահին դեռ բուժում է ստանում 2-ը: Դժբախտ պատահարը տեղի է ունեցել Չինաստանի Չենդու քաղաքում: Այս մասին հաղորդում են տեղի քաղաքային իշխանությունները: Դեպքը տեղի է ունեցել մայիսի մեկին: Տեղի իշխանությունները դեռ չեն հայտնել, […]