11:59 02.05.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ռեժիմի դեմ անցկացվող ցույցերի ժամանակ զոհվել է 2 ցուցարար, այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն: «Բռնատիրական ռեժիմի արդյունքում զոհվել է 24-ամյա տղամարդ, ով ցանկություն է հայտնել ապրել ազատության մեջ: Ես գիտեմ, որ ձեր ընտանիքին իմ ցավակացությունները բավարար չեն, սակայն բռնատերը գիտի, որ ազատությանն ընդառաջ մեր […]
10:33 02.05.2019
Մայիսի 2-ին` ժամը 09:29-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
09:25 02.05.2019
Մայիսի 1-ին՝ ժամը 22:43-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Հովունի գյուղի անասնագոմերից մեկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հովունի գյուղի 1-ին փողոցի 5-րդ նրբանցքի թիվ 2/4 հասցեում գտնվող անասնագոմում (մոտ 1400 քմ): Հրշեջ-փրկարարները գյուղացիների հետ համատեղ անասնագոմից […]
22:42 01.05.2019
Գեղարքունիքի մարզում այսօր՝ ժամը 17:00-ի սահմաններում, Սևան –Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 55-րդ կմ հատվածում բախվել են Վեդի քաղաքի բնակիչ, 26-ամյա Լևոն Հարությունյանի վարած Mitsubishi Grandis մակնիշի 35 OV 914 համարանիշի և Նոր Ամանոս գյուղի բնակիչ, 52-ամյա Պատվական Նիկոյանի վարած Mercedes մակնիշի 46 AA 006 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com–ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Լ. Հարությունյանը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս […]
20:33 01.05.2019
Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլիասը սրտամկանի ինֆարկտ է տարել ներկա ակումբի՝ պորտուգալական «Պորտուի» կազմում մարզման ժամանակ։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին հայտնում է եվրոպական մամուլը։ Ակումբի ղեկավարությունը հաստատել է տեղեկությունն ու հայտնել, որ 37-ամյա ֆուտբոլիստի վիճակն այժմ կայուն է։ Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականի կազմում Կասիլիասը 2010 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն։ Դարպասապահը […]
16:04 01.05.2019
ԱԻՆ-ից հայտնում են, որ մայիսի 1-ին՝ ժամը 08:46-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արփի գյուղի Աղավնաձորի շուկայում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել […]
15:09 01.05.2019
Հնդկաստանում առնվազն 15 ոստիկան է զոհվել Մահարաշտրա նահանգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, հայտնում է NDTV-ն: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Գադչիրոլի շրջանում` Չժատիսգարհ նահանգի սահմանին, որտեղ ակտիվորեն գործում են մաոիստ գրոհայինները: Ըստ նախնական տեղեկությունների՝ գրոհայիններն ականապատել էին մեքենան: Reuters գործակալությունը, հղում անելով իրավապահ մարմիններին, հաղորդում է 16 զոհի մասին: Աղբյուրի փոխանցմամբ՝ հենց այս […]
14:34 01.05.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Շենգավիթի բաժին «Շենգավիթ» բժշկական կենտրոնից մայիսի լույս 1-ի գիշերը՝ 3-ն անց 35-ի սահմաններում, հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխվել մետ 30 տարեկան տղամարդիկ, որոնք դանակահարված են։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը պարզել է նրանց ինքնությունը․ Երևանի բնակիչներ 32-ամյա Գուրգեն և 30-ամյա Գևորգ Գրիգորյաններն էին։ Եղբայրներից […]
12:31 01.05.2019
Մեքսիկայի Հերրերո նահանգում Երեխաներին նվիրված տոնին մոտ 200 երեխա է թունավորվել անորակ սննդից, հաղորդում է РИА Новости-ն: Այս մասին հայտարարել է Հերրերոյի նահանգապետ Էկտոր Աստուդիոն: Մեշկալսինգո գյուղի տարրական դպրոցի աշակերտները սկսել են իրենց վատ զգալ ավանդական «պոսոլե» ապուրն ուտելուց հետո: Մոտ 108 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, նրանց վիճակը կայուն է: Բժիշկներից բացի, տուժածներին օգնություն են ցուցաբերում […]
12:05 01.05.2019
Այսօր՝ մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 00։15-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են Երևան քաղաքի բնակիչներ՝ 50-ամյա Ավետիք Մարտիրոսյանի վարած Mercedes մակնիշի և 25-ամյա Շահեն Շահինյանի վարած Hyundai մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Նշվում է, որ Hyundai ավտոմեքենան դուրս է եկել […]
11:12 01.05.2019
Գերմանիայի Համբուրգ քաղաքում «Մերսեդես GLC» ավտոմեքենան ներխուժել է առևտրի կենտրոն, տուժել է 10 մարդ, հաղորդում է Hamburger Abendblatt-ը: Դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան, Համբուրգի Փոենբյութել շրջանի «Գալերիա Քաուֆհոֆ» կոչվող առևտրի կենտրոնում: Կադրերում երևում է, որ մեքենան կոտրել է ապակե դռներն ու մտել վաճառասրահ, որտեղ կանգ է առել ուղիղ շարժասանդուղքի դիմաց: 85-ամյա վարորդը թեթև վնասվածքներ […]
11:02 01.05.2019
Ապրիլի 30-ից մայիսի 1-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Տավուշի մարզի Լճկաձոր գյուղում այրվել է մոտ 1 հա խոտածածկույթ և 3000 քմ խաղողի այգի: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
10:24 01.05.2019
Այսօր Երևանում սպանություն է տեղի ունեցել. Ժամը 04։50-ի սահմաններում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ սուր կտրող-ծակող առարկայի հարվածից ստացած մարմնական վնասվածքներով 2 քաղաքացի է տեղափոխվել, որոնցից մեկը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է։ Shamshyan.com-ի հաղորդմամբ` հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ իրենց մոտ տեղափոխվածների ինքնությունը հայտնի […]
09:08 01.05.2019
Մայիսի 1-ին`ժամը 05:21-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող «ԱյԴի» բանկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վարդանանց փողոցի թիվ 13 հասցեում գտնվող «ԱյԴի» բանկի […]
00:33 01.05.2019
Սպիտակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 29-ին ոստիկանության Սպիտակի բաժին դիմած Երևան քաղաքի բնակիչ, 60-ամյա Մարտին Սահակյանի դիմումի փաստով: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վերջինս ոստիկաններին հայտնել է, որ Լոռու մարզի Խնկոյան գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել իր և Խնկոյան գյուղի բնակիչ, 61-ամյա Վ․ Համբարձումյանի միջև, որի ժամանակ վերջինս մի քանի հարված է հասցրել իրեն: Նշվում […]
23:15 30.04.2019
«Միսս Ֆրանսիա» մրցույթի մասնակից Մորգան Ռոլանը մահացել է՝ ընկնելով տրակտորի անիվների տակ։ Այդ մասին հայտնում է 20 minutes թերթը։ Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 26-ին։ 22-ամյա աղջիկն իր ընկերոջ հետ հեծանվով շրջելիս է եղել գյուղում։ Ճանապարհին հանկարծակի մեքենա է հայտնվել և Ռոլանը, փորձելով խուսափել բախումից, ուղղությունը փոխել է՝ ընկնելով տրակտորի տակ։ Նախքան շտապօգնության ժամանելը ֆրանսուհին […]
15:04 30.04.2019
Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքից ոչ հեռու գտնվող Գորյաչևոդսկ բնակավայրի «21 век» շուկայում խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնել է REN TV-ն: Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության տարածած տեղեկությունների՝ կրակն ընդգրկել է մոտ 2,5 հազար քառակուսի մետր տարածք: Զոհերի և տուժածների մասին առայժմ չկան տեղեկություններ:
11:43 30.04.2019
Երեկ երեկոյան ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի Գարեգին Նժդեհ փողոցում: Բախվել են «Վազ 21.14» և «Վազ 21.21» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով երկու մեքենաներն էլ հայտնվել են ճամփեզրին: Հարվածի ուժգնությունից երկու մեքենաների դիմային հատվածն ամբողջությամբ շարքից դուրս է եկել: Երկու մեքենաների վարորդներն ու մեկ ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն: SHANTNEWS-ին կենտրոնի փոխտնօրեն Արմեն […]
09:40 30.04.2019
Ապրիլի 29-ին՝ ժամը 17:38-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցի 10-րդ շենքի մոտ ծառ է այրվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:50-ին, մարվել՝ 17:59-ին: Բարդու ծառն ամբողջությամբ այրվել է (մոտ 12 մ): Փրկարարները, անվտանգության նկատառումներից ելնելով, քաղաքապետարանի ավտոսանդուղքի օգնությամբ […]
09:25 30.04.2019
Ապրիլի 29-ի ցերեկը 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ներքին Պտղնի գյուղի 1-ին փողոցի 5-րդ նրբանցքի 1-ին փակուղու տներից մեկում օրորոց է այրվում. կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը: Մինչ […]
23:53 29.04.2019
Ապրիլի 29-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում Վազգեն Սարգսյան–Խորենացի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 24-ամյա Հովհաննես Մարտիրոսյանի վարած Nissan Tiida մակնիշի 35 QC 064 համարանիշի և 24-ամյա Ռաֆայել Մուրադյանի վարած Mercedes G55 մակնիշի 71 RM 777 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի, որոնք երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել […]
23:15 29.04.2019
Տաշիրի թիվ 1 հիմնական դպրոցում ցնցված են։ Կատարվածն անհավատալի են համարում։ Ուսուցիչների խոսքերով՝ տղաները վիճաբանություններով և վատ վարքով աչքի չեն ընկել։ Դեպքը տեղի է ունեցել Տաշիր քաղաքի սպորտդպրոցի հարևանությամբ գտնվող շենքերից մեկի բակում։ Ասում են, որ դեպքի նախօրեին վիճաբանություն է տեղի ունեցել համադասարանցիների միջև։ Որոշել են հանդիպել պարապմունքից հետո, որի ժամանակ էլ Էդիկ Ավոյանին դանակով […]
18:12 29.04.2019
Այսօր՝ ապրիլի 29-ին, Ֆրանսիայում շուրջ 1000 մարդ տեղափոխող ուղևորատար նավ է այրվել: AFP-ի փոխանցմամբ՝ դեպքի պահին նավը գտնվել է Ֆրանսիայի ափամերձ հատվածից 142 կմ հեռավորության վրա: Աղբյուրի փոխանցմամբ՝ հրդեհը հաջողվել է մարել առանց փրկարար ծառայության աշխատակիցների օգնության: Նավի հրդեհվելու մասին հաղորդում փրկարար ծառայությանը հասել է տեղական ժամանակով ժամը 04:00-ին: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցելու համար նախապատրաստվել է […]
12:16 29.04.2019
Նվազագույնը 1 մարդ է սպանվել ու 6-ը տուժել է հրաձգության հետևանքով, որը անհայտ անձը բացել էր ԱՄՆ Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքի բաբտիստական եկեղեցում: Այս մասին հայտնում էFox News-ը: Դեպքի այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: Cont: The crime scene has been taped off and an investigation is underway. Officers are continuing to search for any additional […]
11:13 29.04.2019
Շվեյցարական Ալպերում ձնահյուսքի հետևանքով զոհվել է առնվազն 4 դահուկորդ, հայտնում է Swissinfo-ն: Նշվում է, որ ձյան վիթխարի զանգվածի փլուզումը տեղի է ունեցել ապրիլի 26-ին, Ֆիշերթալ գյուղի մոտակայքում: Վատ եղանակի պատճառով փրկարարական աշխատանքներն իրականացվել են մեկ օր անց։ Ներկա պահին ոստիկանությունը փորձում է պարզել զոհերի ինքնությունը, թեև հայտնի է, որ նրանք զբոսաշրջիկներ են եղել Գերմանիայից: Իրավապահները […]
10:54 29.04.2019
Ինդոնեզիայի Բենկուլու (Սումատրա կղզի) նահանգում և Ջակարտայում ջրհեղեղի և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի, ևս 13 մարդ համարվում է անհայտ կորած։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությանը: Ներկա պահին ընթանում են որոնողա-փրկարարական աշխատանքներ, իրականցվում է մարդկանց տարհանում: Ավելի վաղ հաղորդվել էր 17 զոհի մասին: Նահանգի շուրջ 12 հազար բնակիչ է տարհանվել։ Շատ շինություններ, […]
10:46 29.04.2019
Ապրիլի 28-ին` ժամը 19:14-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Հաղթանակի փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է Վ.Հ.-ի (ծնված 1947 […]
10:27 29.04.2019
Ապրիլի 28-ին` ժամը 14:55-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աբովյանի պուրակից Մյասնիկյան պողոտա տանող թունելի սկզբնամասում բեռնատար ավտոմեքենան բախվել է թունելի առաստաղին՝ վնասելով այն, թունելի երկաթյա կառուցատարրերը կախվել են, առկա է ընկնելու վտանգը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երկու ջոկատ: Փրկարարներն […]
10:23 29.04.2019
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ապրիլի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 272 դեպք, որից 126-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 123 կենցաղային կանչ, 54 հրդեհ, 50 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 5 և տուժել 48 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 4 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային […]
09:55 29.04.2019
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում. ժամը 07։40-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ՝ 21-ամյա Ռոլանդ Օհանյանն իր վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի 60 DO 060 համարանիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայից Սեբաստիա փողոց տանող ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի քարերին, այնուհետև՝ երկաթե էլեկտրասյանն ու կողաշրջվել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինն […]