09:16 25.04.2019
Ապրիլի 24-ին` ժամը 16:29-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Շիրակացի փողոցի թիվ 80 հասցեում գտնվող չշահագործվող պահեստում (անգար): Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:07-ին, մարվել՝ 19:14-ին: Ամբողջությամբ այրվել է պահեստի ներքին երեսպատման շերտը (մոտ 460 քմ): Հրդեհի […]
00:40 25.04.2019
Ապրիլի 24-ին` ժամը 19:32-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Սոլակ գյուղի վերջնամասում ավտոմեքենան ընկել է Հրազդան գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սոլակ գյուղի վերջնամասում «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան (առանց վարորդ և ուղևոր) […]
14:08 24.04.2019
Ապրիլի 24-ին` տեղական ժամանակով ժամը 11:15-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07:15-ին), ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.090 և արևելյան երկայնության 46.270 աշխարհագրական կոորդինատներով (ԱՀ՝ ք. Քարվաճառից 21 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 3.0 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՆ լրատվական ծառայությունը: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել […]
09:44 24.04.2019
Այսօր՝ ապրիլի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:40-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Շենգավիթ վարչական շրջանում՝ Բագրատունյաց-Սողոմոն Տարոնցի փողոցների խաչմերուկում, վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ թաղամասի բնակիչ, 66-ամյա Վոլոդյա Բաբայանին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Հայտնի է, որ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը նրան թողնելով […]
08:12 24.04.2019
Ապրիլի 23-ին`ժամը 18:37-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բյուրական-Ագարակ ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Ռ.Ս., ծնված 1987 թ.) և «Toyota Camry» (վարորդ՝ Ա.Հ., ծնված 1966 […]
23:38 23.04.2019
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունից տեղեկացնում են, որ Մախաչկալայում և Գրոզնիում բերման է ենթարկվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 5 անդամ, գրում է ТАСС-ը: Գերատեսչության տվյալներով՝ բերման ենթարկվածները մտադիր էին ահաբեկչություններ կազմակերպել Գրոզնիում և Կասպիյսկում իրավապահ մարմինների դեմ: «Այդ նպատակների համար հանցագործների կողմից համացանցով ստացված հրահանգների միջոցով ծրագրվում էր ինքնաշեն պայթուցիկ սարք պատրաստել»,- ասված է գերատեսչության հաղորդագրության […]
18:34 23.04.2019
SHANTNEWS.am-ը ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկացավ, որ ապրիլի 23-ին՝ ժամը 11:14-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արևիկ-Տանձուտ ավտոճանապարհի 3-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում այրվում է էլեկտրական ենթակայան: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:43-ին, մարվել՝ 12:09-ին: Այրվել են էլեկտրական ենթակայանը՝ ամբողջությամբ և մոտակայքում գտնվող էլեկտրական սյունը՝ մասամբ: […]
16:31 23.04.2019
ԱՄՆ-ում ինքնաթիռի ընկնելու և պայթյունի պահը հայտնվել է համացանցում: Այս դեպքը տեղի էր ունեցել ապրիլի 18-ին: Երկշարժիչային, վեց տեղանոց Beechcraft Duke ինքնաթիռը, որը եղել է ամբողջովին լիցքավորված, թռիչքից ընդամենը մի քանի վայրկյան անց ընկել է ու պայթել: Ինքնաթիռն ընկել է` բարձրանալով 15 մետր: Այդ ժամանակ արագությունը եղել է մոտ 130 կմ/ժամ: Անկումից և պայթյունից հետո […]
13:07 23.04.2019
Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող Nordwind Airlines ավիաընկերության օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Դոնի Ռոստովի օդանավակայանում: Ուղևորներից մեկը թռիչքի ժամանակ վատ է զգացել, ինչից հետո օդանավի անձնակազմն արտակարգ վայրէջքի որոշում է ընդունել: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Հայաստանի քաղաքացուհին մահացել է: Հաղորդվում է նաև, որ օդանավում եղել է 176 ուղևոր և անձնակազմի 6 անդամ:
12:11 23.04.2019
Բրիտանացի մոտոարշավորդ Էդրիան Օուենը մրցումների ժամանակ ընկել է 15 մետրանոց ժայռից և ողջ է մնացել: Անկման պահը ֆիքսել է մոտոարշավորդի սաղավարտի տեսախցիկը: Տեսանյութը հայտնվել է համացանցում: Դեպքը տեղի է ունեցել Ուելսում: Մարզիկին անմիջապես հոսպիտալացրել են ուղղաթիռի միջոցով: Նրա մոտ ախտորոշվել են ծնոտի, ծնկի, ողերի, դաստակի կոտրվածքներ: «Իմ բախտը բերել է, որ ես ողջ եմ մնացել: […]
10:56 23.04.2019
Գեղարքունիքի մարզում ապրիլի 22-ին ճանապարհի մերկասառուցի պատճառով հերթական խոշոր ու ողբերգական ավտովթարն է տեղի ունեցել. ժամը 23։10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են Գանձակ գյուղի բնակիչ՝ 56-ամյա Ալիկ Ե.-ի վարած Opel մակնիշի 35 OQ 074 համարանիշի և Ակունք գյուղի բնակիչ՝ 29-ամյա Նաիրի Ա.-ի վարած «ՎԱԶ21074» մակնիշի 35 ԼM 778 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ […]
10:15 23.04.2019
Ապրիլի 23-ին՝ ժամը 01:09-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 2/1 հասցեում գտնվող «Նովելլա» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն.Հ., […]
00:28 23.04.2019
Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով քրգործ է հարուցվել: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նշված քրգործը հարուցվել է ապրիլի 12-ին Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Այդ օրը՝ կեսօրին, Մովսես գյուղի բնակիչ, 70-ամյա Անատոլի Ավալյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի 34 ZՏ 699 համարանիշի ավտոմեքենայով ճանապարհի […]
18:47 22.04.2019
Շրի Լանկայի մայրաքաղաքում բեռնատարի պայթյունը կատարվել է տեղի իրավապահների կողմից: Ինչպես հայտնում է Ada Derana-ն, ոստիկաններն այսկերպ վնասազերծել են բեռնատարում հայտնաբերված պայթուցիկ սարքը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր Շրի Լանկայում որոտացած ևս մեկ պայթյունի մասին: Հաղորդվել էր, որ սակրավորները փորձել էին վնասազերծել բեռնատարի վրա հայտնաբերված ռումբը, սակայն վերջինս պայթել էր: Շրի Լանկայում պայթյուններ էին տեղի […]
15:02 22.04.2019
Ապրիլի 22-ին` ժամը 12։38-ին, ահազանգ է ստացվել, որ փլուզում է տեղի ունեցել Ալավերդի քաղաքում: Դեպքի վայր է մեկնել Թումանյանի հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ փլուզվել է Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասի թիվ 8 շենքի մոտակայքում գտնվող հենապատը` վնասելով ջրատարի և գազատարի խողովակագծերը: Հրշեջ փրկարարները սահմանազատել են տարածքը: Գազի և ջրի ծառայության աշխատակիցները […]
11:49 22.04.2019
Համացանցում տեսանյութ է հայտնվել, թե ինչպես է Չինաստանի Շանհայ քաղաքի ավտոկայանատեղիներից մեկում պայթում և բոցավառվում Tesla մակնիշի ավտոմեքենան: Ինչպես տեղեկացրել է տեսանյութի հեղինակը, պայթյունը տեղի է ունեցել առևտրի կենտրոններից մեկի ստորգետնյա կանգառում: Կադրերում երևում է, որ սկզբում մեքենայից ծուխ է դուրս գալիս, այնուհետ այն պայթում է և բոցավառվում: Good or bad, negative or positive I […]
11:32 22.04.2019
Կանադայի Քվեբեկ նահանգում հազարից ավելի տներ են ջրածածկ եղել: Տեղի իշխանությունների տեղեկություններով` Շոուդյե գետի մակարդակն ամեն ժամ բարձրանում է շուրջ 20-25 սանտիմետր: Շոուդյե գետի այս տարվա վարարումը աննախադեպ է համարվել: Հեղեղված շրջաններից բնակչության տարհանման աշխատանքներին ներգրավվել է նաև բանակը: 600 զինծառայող և հատուկ տեխնիկայի մի քանի տասնյակ միավոր է ներգրավված աշխատանքներին: Օդերևութաբանների կանխատեսումներով` առաջիկա օրերին […]
09:44 22.04.2019
Ապրիլի 21-ին՝ ժամը 19:04-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ս.թ. ապրիլի 20-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, մասամբ փլուզվել է Սյունիքի մարզի Խդրանց գյուղի եկեղեցին (1892 թ.-ի կառույց). տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ փլուզվել է եկեղեցու կողային պատը՝ մոտ 180 քմ մակերեսով: Փրկարարները սահմանազատել են տարածքը: […]
09:15 22.04.2019
Ապրիլի 21-ին՝ ժամը 23:36-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին՝ Մարմարիկի ջրամբարի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Հ-28 ավտոճանապարհի Հրազդան-Հանքավան հատվածի 26-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում՝ մասամբ փակելով ավտոճանապարհը (մոտ 70 մ […]
17:31 21.04.2019
Իրանի, Աֆղանստանի, Հնդկաստանի և Պակիստանի իշխանությունները դատապարտել են Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Երկրների ղեկավարներն իրենց ցավակցությունն են հայտնել զոհվածների հարազատներին: Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ դատապարտել է հարձակումները։ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին ևս դատապարտել է տեղի ունեցածը և իր խորին ցավակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին, ովքեր այս սուրբ տոնին […]
17:23 21.04.2019
Եվրախորդարանի ղեկավար Անտոնիո Թայանին Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչությունները որակել է որպես քրիստոնյաների ցեղասպանություն: Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում. «Նույնիսկ Սուրբ Զատկի կիրակին գտնվում են մարդիկ, ովքեր սերմանում են ատելություն և մահ: Շրի Լանկայի եկեղեցիներում տեղի ունեցած հարձակումները վկայում են քրիստոնյաների դեմ իրական ցեղասպանության մասին: Եկեք աղոթենք անմեղ զոհերի համար և պայքարենք ողջ […]
16:43 21.04.2019
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ագրեսիվ տրամադրված խմբի կողմից ենթարկվել է հարձակման: Դեպքը տեղի է ունեցել Անկարայի մոտակայքում, հաղորդում է NTV-ն: Նշվում է, որ առաջնորդը ժամանել էր Չուբուկ արվարձան՝ մասնակցելու զինվորականներից մեկի թաղման արարողությանը:Տղամարդկանց մի խումբ շրջապատել է ընդդիմադիր առաջնորդին, նրա հասցեին մեղադրանքներ են հնչեցվել: Անվտանգության աշխատակիցները դժվարությամբ են կարողացել Քեմալին նստեցնել զրահապատ […]
16:03 21.04.2019
Շրի Լանկայում 7 մարդ է ձերբակալվել՝ կապված այսօր տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների հետ։ Այս մասին հայտնում է տնտեսական բարեփոխումներ և պետական բաշխման հարցերով նախարար Հարշա դե Սիլվան։ Ահաբեկչական 8 հարձակումների զոհերի թիվը հասել է 207-ի։ Զոհերի թվում Թուրքիայի 2 քաղաքացի կա։ Հաղորդվում է շուրջ 500 տուժածի մասին։
15:25 21.04.2019
Շրի Լանկայի վարչապետ Ռանիլ Վիկրամասինգխեն դատապարտել է այսօր երկրում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները և գրառում կատարել իր թվիթերյան էջում: Նա պատահածը որակել է որպես «ժողովրդի վրա վախկոտ հարձակում» և կոչ արել Շրի Լանկայի ժողովրդին միավորված լինել այս ծանր օրերին. «Խնդրում եմ խուսափեք չստուգված տեղեկատվության տարածումից և շահարկումներից: Կառավարությունն անհապաղ քայլեր է ձեռնարկում իրավիճակը վերահսկելու համար»: […]
15:10 21.04.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, Շրի Լանկայում Զատկի տոնին տեղի են ունեցել ահաբեկչական 8 հարձակումներ: Զոհերի թիվը հասել է 185-ի, կան հարյուրավոր տուժածներ։ Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչությունները կարող էին կազմակերպած լինել մահապարտները, հայտնում է Daily Mirror -ը՝ հղում անելով քննության ընթացքին ծանոթ աղբյուրներին: Պարբերականի տվյալներով՝ ահաբեկիչներն ապրիլի 20-ին համար էին վարձակալել Shangri-La հյուրանոցում, որտեղ էլ տեղի […]
13:43 21.04.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, Շրի Լանկայի 3 եկեղեցիներում և 3 հյուրանոցներում Զատիկի տոնին տեղի են ունեցել ահաբեկչական հարձակումներ: Զոհերի թիվը հասել է 185-ի, կան հարյուրավոր տուժածներ։ Համացանցում հայտնվել է Սուրբ Էնթոնի եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչության տեսանյութը: Դրանում երևում է, թե ինչպես է պայթյունից հետո եկեղեցու շենքը կորում ծխի մեջ։
12:18 21.04.2019
Ապրիլի 20-ին՝ ժամը 22:51-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ավշար գյուղի Խորենացու փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ավշար գյուղի կենտրոնական փողոցում բախվել են «Mercedes E350» (վարորդ՝ Է.Շ., ծնված 1980 թ.) և «Reno […]
11:50 21.04.2019
Ապրիլի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը, որը պարզել է, որ վիրավորներն են՝ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցի բնակիչ, 64-ամյա Գագիկ […]
23:10 20.04.2019
Հնդկաստանի Օրիսա նահանգում փիղը մեկ գիշերվա ընթացքում ոտնակոխ է արել 5 մարդու։ Այս մասին հայտնում է Hindu-ն։ Ինչպես նշվում է, դեպքը տեղի է ունեցել Սանդհա գյուղում։ Սկզբում կենդանին հարձակվել է երեք հոգուց բաղկացած ընտանիքի վրա, որի անդամներն իրենց տան ծածկապատշգամբում քնած են եղել։ Փղի հարձակման հետևանքով նրանք տեղում մահացել են։ Դրանից հետո փիղն այդ գյուղի […]
21:59 20.04.2019
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Սարգիս Եգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 19-ին, Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 11:30-ի սահմաններում Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհի 89 կմ հատվածում բախվել են Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ, 40-ամյա Սամվել Հոբոսյանի վարած Range Rover մակնիշի 57 ZM 777 համարանիշի և Նոյեմբերյան համայնքի […]