09:13 17.04.2019
Ապրիլի 16-ին` ժամը 19:44-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Հայկավան գյուղից դեպի Ողջի գյուղ տանող ավտոճանապարհին՝ ավազի հանքերի մոտակայքում, հայտնաբերվել է ական: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Հայկավան-Ողջի ավտոճանապարհի 1-ին կմ-ի աջակողմյան հատվածում՝ ձորակում, հայտնաբերվել է У-TM-62П3 […]
21:52 16.04.2019
Ապրիլի 16-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 54-ամյա Վասիլ Շահնազարյանը իր վարած Opel Astra մակնիշի 35 VP 672 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում բախվել է 56-ամյա Սամվել Ոսկանյանին պատկանող ЗИЛ 130 մակնիշի 71 CX 717 համարանիշի ավտոմեքենային: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Opel-ի ուղևորներ, Հրազդան քաղաքի բնակիչներ, […]
19:44 16.04.2019
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Վանաձոր քաղաքի բենզալցակայաններից մեկի աշխատակցի նկատմամբ կատարված ավազակային հարձակման մի շարք հանգամանքներ: Կասկածյալը կալանավորվել է: Նախնական տվյալներով՝ 2019թ. ապրիլի 13-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի բենզալցակայաններից մեկում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, կյանքի […]
17:38 16.04.2019
Թուրքիայի հարավ-արևմուտքում կողաշրջվել է ավտոբուս, հաղորդում է CNN-ը: Նշվում, որ ավտոբուսն աշակերտների էր տանում էքսկուրսիայի: Շուրջ 34 մարդ տարբեր տիպի մարմնական վնասվածքներ է ստացել: Ավտոբուսը աշակերտներին տեղափոխում էր Աջիփայամ-Դենիզլի երթուղով: Ավտոբուսի վարորդը կորցրել է տրանսպորտային միջոցի վերահսկողությունը: Այս պահին հայտնի է, որ մեկ մարդ գտնվում է ծանր վիճակում: Ավտոբոսում դեպքի պահին եղել է 22 աշակերտ, […]
17:13 16.04.2019
Փարիզի Աստվածամոր տաճարում տեղի ունեցած խոշոր հրդեհից հետո Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպը հայտնվել է Amazon-ի` ամենամեծ պահանջարկ ունեցող 10 գրքերի ցանկում: Այս մասին հաղորդում է BFM ТV-ն: Նշվում է, որ վեպի հրատարակություններից մեկը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, մեկ այլ հրատարակություն՝ 8-րդ: Նաև մեծ պահանջարկ է առաջացել տաճարի մասին պատմող Փարիզի ուղեցույցների նկատմամբ: Նմանատիպ […]
10:41 16.04.2019
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի զենք կրելու, սպանություն և սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ: Ապրիլի 15-ին «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ հրազենային վիրավորումով իրենց մոտ է տեղափոխվել 1993 և 1996 թվականներին ծնված երկու երիտասարդ: 1996 թվականին ծնված երիտասարդը ստացած մարմնական վնասվածքներից հիվանդանոցում մահացել […]
10:17 16.04.2019
Ապրիլի 15-ին՝ ժամը 18:54-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մ-4 ավտոճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Nissan Teana» մակնիշի (վարորդ՝ Վ.Ե.) և «Mercedes E200» մակնիշի (վարորդ՝ Ս.Կ., ծնված 1984 թ.) ավտոմեքենաները: […]
09:39 16.04.2019
Ապրիլի 15-ին`ժամը 23:53-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գևորգ Չաուշի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է վեց ավտոմեքենա. կան արգելափակված քաղաքացիներ։ Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակի խճուղու սկզբնամասում բախվել են «ՎԱԶ-2106», «Honda CRV», «Nissan Teana», «ԳԱԶել», «Toyota […]
00:37 16.04.2019
Ապրիլի 22-ին Փարիզի Աստվածամոր տաճարում Հայոց Եղեռնի հիշատակի պատարագ պետք է մատուցվեր: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհ է բռնկվել։ Կրակն ընդգրկել է տաճարի վերին հարկերը։ Հրդեհի բռնկման հետևանքով ժամացույցն ու աշտարակի սրաձողը փլուզվել են։ Շենքի կրող կոնստրուկցիան ևս կրակով է պատված։ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Աստվածամոր տաճարի տարածքում է։ […]
00:28 16.04.2019
Ուսանողուհի Սինդի Մոնֆրիսը ցանկացել է ֆիքսել Ֆորդեմի համալսարանի 12 մետրանոց աշտարակից դեպի Նյու Յորք բացվող գեղեցիկ տեսարանը, սակայն լուսանկարվելիս ընկել է և մահացել, հայտնում է New York Post-ը: Նշվում է, որ ուսանողուհին պետք է համալսարանն ավարտեր այս տարվա մայիսին: Դեպքը տեղի է ունեցել, երբ աղջիկն իր ընկերների հետ բարձրացել է աշտարակի գլխին, որպեսզի իր Instagram-ի […]
00:11 16.04.2019
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Twitter-ի իր էջում դեպքն անվանել է «սարսափելի» և կոչ է արել այդ տարածքում գտնվող մարդկանց պահպանել անվտանգության կանոնները և չանցնել հրշեջների տեղադրած արգելապատնեշը: Նա այս պահին նախագահ Էմանուել Մակրոնի հետ Աստվածամոր տաճարի տարածքում է։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրդեհի պատճառով չեղարկել է նախատեսված ելույթը: Ի դեպ, անցյալ տարի Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցին […]
23:46 15.04.2019
Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի պատճառները դեռ հայտնի չեն։ Միակ հավանական վարկածը՝ ներսում սկսված վերանորոգման աշխատանքներն են։ Le Monde թերթը գրել է, որ ուղղաթիռ չեն օգտագործում, քանի որ 1 ուղղաթիռը միանգամից 6 տ ջուր է լցնում, որի հետևանքով տաճարը կարող է ամբողջովին փլուզվել։ Հիշեցնենք, որ հրդեհի հետևանքով փլուզվել է տաճարի աշտարակի սրաձողը։ Հաղորդվում է նաև, որ […]
23:09 15.04.2019
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Փարիզի Աստվածամոր տաճար, որտեղ հրդեհը շարունակվում է: Մակրոնին ուղեկցում է Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն, Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը և առաջին տիկին Բրիջիտ Մակրոնը։ Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն թվիթերյան գրառմամբ տեղեկացրել է, որ նախնական վարկածով՝ հրդեհի պատճառը վերանորոգման աշխատանքներն են։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհ է բռնկվել։ Կրակն […]
22:39 15.04.2019
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհ է բռնկվել։ Կրակն ընդգրկել է տաճարի վերին հարկերը։ Հրդեհի բռնկման հետևանքով ժամացույցն ու աշտարակի սրաձողը փլուզվել են։ Շենքի կրող կոնստրուկցիան ևս կրակով է պատված։ Հրշեջները փորձում են տեղայնացնել կրակը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրդեհի պատճառով հետաձգել է ազգին ուղղված հեռուստաուղերձը՝ «դեղին բաճկոնների» ցույցերի հարցով և մտադիր է […]
20:40 15.04.2019
Այսօր՝ ապրիլի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ արդեն 1 ժամ է՝ միջին տարիքի մի կին Աջափնյակ վարչական շրջանի «Արմենիա» ԲԿ-ի հարկերից մեկից իրեն ցած է նետել, սակայն ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը մինչև հիմա չի հասել դեպքի վայր:
12:08 15.04.2019
Ուժգին պայթյուն է որոտացել 5 հարկանի բնակելի շենքում, որը գտնվում է Փարիզի 18-րդ շրջանում: Ինչպես հայտնում են BFMTV-ից, հրշեջ-փրկարարական ջոկատները տարհանել են ավելի քան 70 մարդու: Պայթյունը տեղի է ունեցել շենքի 2-րդ հարկում: Փլուզվել է բնակարանի արտաքին պատը: Հարակից 3 շենքերը ևս մասամբ փլուզվել են: Փլուզման վտանգը դեռևս պահպանվում է: Նախնական տեղեկություններով՝ միջադեպը տեղի է […]
09:10 15.04.2019
Ապրիլի 14-ին` ժամը 20:58-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ս.թ. ապրիլի 13-ին Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, ինչի հետևանքով ավտոմեքենան գլորվել է ձորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Lexus RX300» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված:
19:03 14.04.2019
Ապրիլի 14-ին՝ ժամը 15:38-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի և Այվազովսկու փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են Honda Fit (վարորդ՝ Ա.Ա., ծնված 1978 թ.) և Opel […]
18:00 14.04.2019
Ապրիլի 14-ին՝ ժամը 14:35-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի 40 աղբյուրների փողոցի տներից մեկին հարակից այրվում է վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:53-ին, մարվել` 15:10-ին: Այրվել են թիվ 7 տանը հարակից երկաթյա վագոն-տնակի փայտյա կառուցատարրերը՝ մասնակի (մոտ 12 քմ), […]
15:17 14.04.2019
Ապրիլի 14-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում․ հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 11:30-ի սահմաններում Մասիս գյուղի Արտաշատի խճուղի և 4-րդ փողոցի խաչմերուկում բախվել են 58-ամյա Ռուդիկ Խաչատրյանի վարած Jinbei մակնիշի շտապօգնության մեքենան և 63-ամյա Դավիթ Եղյանի MAZ 5334 մակնիշի բեռնատարը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: […]
13:50 14.04.2019
Ապրիլի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: ժամը 12:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 29-ամյա Արարատ Աղամանյանն Ուլնեցի փողոցում իր վարած BMW մակնիշի 69 VO 969 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մխրճվել էլեկտրասյան մեջ: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ զոհեր և վիրավորներ չկան: Փաստի առթիվ Երևանի ՃՈ-ում նյութեր են նախապատրաստվում:
12:15 14.04.2019
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում ապրիլի 12-ին Արարատի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 14:15-ի սահմաններում Նոր Խարբերդի բնակիչ, 30-ամյա Նարեկ Հակոբյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի 35 RC 054 համարանիշի ավտոմեքենայով Այնթապ գյուղի Արտաշատի խճուղում վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ, […]
23:44 13.04.2019
Ապրիլի 13-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 59-ամյա Սամվել Սարգսյանը՝ իր վարած Mitcubishi Grandis մակնիշի 34 PT 571 համարանիշի ավտոմեքենայով, Ռոստովյան փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: Աղբյուրի փոխանցմամբ` վարորդը տեղում ենթարկվել է […]
21:00 13.04.2019
Երեկ՝ ապրիլի 12-ին` ժամը 22:00-ի սահմաններում, «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» են տեղափոխվել դպրոցականներ` կտրած-ծակած վերքերով: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը մեր թղթակցին հայտնել է, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել երեք տղա՝ 16-ամյա Նարեկ Մսրյանը, 16-ամյա Վահագն Ավետիսյանը և 18-ամյա Վահան Ղազարյանը: Նրանցից երկուսը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ […]
18:16 13.04.2019
Վեց ամսական Պոպպի անունով կատվիկը ողջ է մնացել լվացքի մեքենայում 1,5 ժամ «լողանալուց» հետո, հաղորդում է ABC News-ը: Ավստրալուհի Կիմ Բարրը` կենդանու տիրուհին, լրատվամիջոցի հետ զրույցում պատմել է, որ չի նկատել, թե ինչպես է կատուն քնել լվացքի իրերի համար նախատեսված զամբյուղում, ապա հայտնվել լվացքի մեքենայում: Որոշ ժամանակ անց ընտանիքը նկատել է, որ Պոպպին անհետացել է: […]
17:30 13.04.2019
Ոստիկանությունից հայտնում են, որ ապրիլի 13-ին, ժ.00.30-ին, բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 4 քաղաքացի։ Ոստիկանության ծառայողները պարզել են, որ քաղաքացիները թունավորվել են պատշգամբում տեղադրված գազի ջրատաքացուցիչի թերայրման հետևանքով արտանետված շմոլ գազից: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են: Դեպքի առթիվ նախապատրաստվում են […]
16:00 13.04.2019
Երեկ՝ ապրիլի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «Սպայկա» ընկերության հարևանությամբ գտնվող տարածքում՝ ճանապարհին, երկաթներից կախված տղամարդու դի կա, հայտնում է Shamshyan.com-ը։ Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը, որը պարզել է, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ, 33-ամյա Մասիս Պողոսյանն է։ Փաստի […]
15:36 13.04.2019
«American Airlines» ավիաընկերության 1346 համարի չվերթի ուղևորն ինքնաթիռի վայրէջքից անմիջապես հետո ցատկել է Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքի օդանավակայանի թռիչքուղու վրա: Այս մասին հայտնում է Fox News-ը: Հեռուստաընկերության տվյալներով՝ ինքնաթիռը թռիչք էր կատարում Մինեսոտա նահանգից Ֆենիքս-Սքայ-Հարբոր միջազգային օդանավակայան: Ոստիկանության տրամադրած տեղեկություններով՝ 25-ամյա տղամարդը «իրեն տարօրինակ է պահել թռիչքի ժամանակ»: Նա «պատահաբար հպվել է օտար մարդկանց», հետո […]
11:43 13.04.2019
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում անհայտ տղամարդը Սպիտակ տան առջև ինքնահրկիզվել է, հայտնում է ԱՄՆ գաղտնի ծառայության թվիթերյան էջը: Նշվում է, որ տղամարդն այրել է իր բաճկոնը, երբ գտնվել է Սպիտակ տան առջևի դարպասի հյուսիսային հատվածի մոտ: Միջադեպին արձագանքել են Գաղտնի ծառայության աշխատակիցները, որոնք տուժածին առաջին օգնություն են ցուցաբերել: Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, տղամարդու կյանքին վտանգ չի […]
10:02 13.04.2019
Ապրիլի 12-ին` ժամը 21:58-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կախվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Գ., ծնված 1988 թ.) […]