TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+29.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Հնդկաստանում փիղը 5 մարդու ոտնակոխ է արել, բոլորն էլ մահացել են

23:10 20.04.2019

Հնդկաստանի Օրիսա նահանգում փիղը մեկ գիշերվա ընթացքում ոտնակոխ է արել 5 մարդու։ Այս մասին հայտնում է Hindu-ն։ Ինչպես նշվում է, դեպքը տեղի է ունեցել Սանդհա գյուղում։ Սկզբում կենդանին հարձակվել է երեք հոգուց բաղկացած ընտանիքի վրա, որի անդամներն իրենց տան ծածկապատշգամբում քնած են եղել։ Փղի հարձակման հետևանքով նրանք տեղում մահացել են։ Դրանից հետո փիղն այդ գյուղի […]

̰
Տավուշի մարզում բախվել են Range Rover-ն ու ՎԱԶ-21013-ը. կա տուժած

21:59 20.04.2019

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Սարգիս Եգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 19-ին, Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 11:30-ի սահմաններում Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհի 89 կմ հատվածում բախվել են Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ, 40-ամյա Սամվել Հոբոսյանի վարած Range Rover մակնիշի 57 ZM 777 համարանիշի և Նոյեմբերյան համայնքի […]

̰
Աֆղանստանում նախարարության շենքի վրա հարձակման հետևանքով 6 վիրավոր կա

16:47 20.04.2019

Այսօր առավոտյան Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հարձակում է եղել երկրի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի վրա։ Նախ` պայթյուն է որոտացել մի քանի այլ պետական կառույցների հարևանությամբ գտնվող շենքում, ապա հարձակվողները ներխուժել են նախարարության տարածք։ 3 հարձակվողների հետ փոխհրաձգության մեջ են մտել նախարարության անվտանգության աշխատակիցները։ Շենքի ներսում այս մարտը տևական ժամանակ շարունակվել է, այդ ընթացքում իշխանությունները […]

̰
Ադրբեջանի հարավի թալիշաբնակ մի քանի գյուղ հոսանքազրկվել է առատ ձյան պատճառով

16:40 20.04.2019

Ադրբեջանի հարավում գտնվող ու հիմնականում թալիշներով բնակեցված Լերիկի շրջանում ձյունն այնքան շատ է եկել այս օրերին, որ մի քանի գյուղ մնացել է առանց էլեկտրականության։ Դրանցից մեկը՝ Օրանդ կոչվող բնակավայրը, արդեն երկու օր զրկված է էլեկտրամատակարարումից։ Գյուղական համայնքից հայտնել են, որ այնտեղ ձյան տեղումները եղել են 15-20 մմ, սակայն ճանապարհներն էլ սառցակալել են, ինչի հետևանքով այնտեղ […]

̰
Բանգլադեշի դպրոցներից մեկում աշակերտուհուն ողջ-ողջ այրել են

14:22 20.04.2019

Բանգլադեշի դպրոցներից մեկի աշակերտուհու` Նուսրաթ Ջախան Րաֆիի վրա, կերոսին են լցրել և այրել դպրոցում այն բանից հետո, երբ աղջիկը 2 շաբաթ առաջ հայտարարել էր, որ դպրոցի տնօրենն իր նկատմամբ սեռական ոտնձգություն է կատարել, հայտնում է BBC-ն: Նշվում է, որ աղջկա համառ պայքարը սեռական ոտնձգությունների դեմ, համախմբել և Բանգլադեշի բնակիչների ուշադրությունն է հրավիրել այդ հարավասիական պահպանողական […]

̰
Արցախում ձերբակալվել է 10-ամյա եղբոր սպանության մեջ մեղադրվող ավագ եղբայրը

13:23 20.04.2019

Արցախի ոստիկանությունը նոր տեղեկություններ է հաղորդել 10-ամյա երեխայի սպանության մասին: «Սույն թվական ապրիլի 15-ին հաղորդագրություն էինք տարածել` ս.թ. ապրիլի 12-ին ժամը 11։00-ից մինչև 15-ն ընկած ժամանակահատվածում Շահումյանի շրջանի բնակիչ, 2009թ. ծնված Վ. Գ-ի սպանության կասկածանքով 2001թ.ծնված Ս.Գ-ի ձերբակալության վերաբերյալ։ Կատարած արարքի համար ս.թ ապրիլի 15-ին 2001թ. ծնված, Շահումյանի շրջանի Նոր Գետաշեն համայնքի բնակիչ Ս.Գ-ին մեղադրանք […]

̰
Ռուսաստանի Անդրբայկալյան երկրամասում տափաստանային հրդեհները խլել են 27 մարդու կյանք

12:09 20.04.2019

Ռուսաստանի Անդրբայկալյան երկրամասում տափաստանային հրդեհները խլել են 27 մարդու կյանք: 19 մարդ էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնել է REN TV-ն: Հրդեհները ոչնչացրել են հարյուրավոր բնակելի տներ: Անդրբայկալյան երկրամասում հայտարարվել է արտակարգ դրություն: Հրդեհաշիջման աշխատանքներին խանգարում է ուժեղ քամին և օդի բարձր ջերմաստիճանը:

̰
Մեքսիկայում անհայտ անձինք կրակ են բացել խնջույքի մասնակիցների ուղղությամբ. կան զոհեր

11:17 20.04.2019

Մեքսիկայի Վերակրուս նահանգի ակումբներից մեկում անհայտ անձինք անկանոն կրակ են բացել: 13 մարդ զոհվել է, այդ թվում` 1 երեխա: France Press գործակալությունը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել ընտանեկան երեկույթի ընթացքում: Անհայտ անձանց մի խումբ մուտք է գործել խնջույթի վայր, հարցրել է, թե ով է ակումբի տերն ու ներկաների ուղղությամբ կրակ բացել: Զոհվածների թվում […]

̰
Ղազախստանում ավտոպատահարի հետևանքով ավելի քան 1 տասնյակ մարդ է զոհվել. կան տասնյակ տուժածներ

10:45 20.04.2019

Ղազախստանում ավտոպատահարի հետևանքով ավելի քան 10 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով այդ երկրի Ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունը: Հաղորդվում է, որ ավտոբուսի վարորդը փորձել է շրջանցել մարդատար ավտոմեքենան ու բեռնատարը, որի հետևանքով կողաշրջվել է: 11 մարդ զոհվել է, առնվազն 30 մարդ վնասվածք է ստացել: Դեպքը տեղի է ունեցել Ալմաթի-Տաշքենդ […]

̰
Ինքնասպանությունից առաջ Պերուի նախկին նախագահը գրություն է թողել

10:28 20.04.2019

Պերուի նախկին նախագահ Ալան Գարսիան ինքնասպանությունից առաջ գրություն է թողել՝ հայտնելով, որ մեղավոր չէ կոռուպցիայի մեջ, հաղորդում է El Tiempo-ն։ Նախկին նախագահը նամակում գրել է, որ կաշառք չի վերցրել․ «Երկրի կառավարման հարցում իրենց սխալների համար մեր ընդդիմադիրներն ընտրել են իմ անվան քրեականացումը։ Բայց նրանք ոչինչ չեն գտել, ես կրկին հաղթեցի նրանց, որովհետև նրանք երբեք ոչինչ […]

̰
Ապարան-Քուչակ ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել դաշտամիջյան հատված. կան տուժածներ

09:01 20.04.2019

Ապրիլի 20-ին` ժամը 01:59-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Renault» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա.Ս., ծնված 1994 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել դեպի […]

̰
Կանադայում ձնահոսքի հետևանքով երեք լեռնագնաց է զոհվել

00:26 20.04.2019

Կանադայի «Բանֆ» ազգային արգելոցի տարածքում տեղի է ունեցել ձնահոսք, ինչի հետևանքով զոհեր կան, հաղորդում է CTV հեռուստաընկերությունը: Վերջին տվյալներով՝ զոհվել է 3 լեռնագնաց, ինչպես նշում են, դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի, սակայն այդ մասին հայտնի է դարձել այսօր: Լեռնագնացները փորձել են բարձրանալ «Հաուս» անունով լեռան արևելյան լանջ, որը մարզիկները համարում են արգելոցի տարածքում առավել դժվար […]

̰
Շիրակի մարզի Ողջի գյուղում 39 տարեկան տղամարդն ինքնասպան է եղել

22:49 19.04.2019

Շիրակի մարզի Ողջի գյուղում 39 տարեկան տղամարդ է հայտնաբերվել կախված վիճակում։ Ամասիա համայնքի Ողջի գյուղի վարչական ղեկավար Նորայր Մկրտչյանը SHANTNEWS.am-ին հայտնել է, որ նախնական տվյալներով, ինքնասպան եղածը նույն գյուղի բնակիչ Մանվել Սողոմոնյանն է՝ ծնված 1981 թվականին։ Դեպքը տեղի է ունեցել 2 օր առաջ։ Տան հարևանությամբ գտնվող խորդանոցում տղամարդուն կախված վիճակում հայտնաբերել է նրա մայրը։ Գյուղի […]

̰
Արցախում 10-ամյա երեխա է սպանվել, ձերբակալվել է նրա ավագ եղբայրը 

19:26 19.04.2019

Արցախում ապրիլի 12-ին 10 տարեկան երեխա է սպանվել: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ոստիկանության լրատվական ծառայությունից։ Արցախի ոստիկանության հաղորդագրության համաձայն` ապրիլի 12-ին սպանվել է Շահումյանի շրջանի բնակիչ, 2009թ. ծնված Վ. Գ-ն։ Հարուցված քրեական գործի շրջանակներում հաջորդ օրը` ապրիլի 13-ին, Վ. Գ-ի սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա հարազատ եղբայրը` 2001թ. ծնված Ս. Գ-ն։ Նշանակվել են փորձաքննություններ, […]

̰
Կրակոցներ Երևանում. հիվանդանոց է տեղափոխվել Դռռիկ Ալիկը

17:59 19.04.2019

Մայրաքաղաքում հնչած հրազենային կրակոցներից հետո փամփուշտից վիրավորված քաղաքացին տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, քաղաքացին վիրահատվել է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Աղբյուրի փոխանցմամբ՝ վիրավորը Դռռիկ Ալիկ մականվամբ հայտնի, 40-ամյա Ալեքսանդր Ալեքսանյանն է: Նա հրազենային վիրավորում է ստացել ազդրերի վերին հատվածներում: Հաղորդվում է, որ հիվանդանոց են ժամանել ՀՀ ոստիկանության […]

̰
Փարիզի Աստվածամոր տաճարում նոր փլուզումների վտանգը պահպանվում է

14:15 19.04.2019

Փարիզի Աստվածամոր տաճարում նոր փլուզումների վտանգը պահպանվում է: Այս մասին ասել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեստերը: Նրա խոսքերով` տաճարում երեք խոցելի տեղեր կան: Դրանցից մեկը տաճարի հյուսիսային հատվածում գտնվող եռանկյունի  հարթակն է, որի երկարությունը մոտ 15 մետր, է և որն այլևս չի պահվում տանիքը կրող կոնստրուկցիաների միջոցով: Ըստ մասնագետների` եթե այն փլուզվի, ապա կվնասի […]

̰
Մեքենան շրջվել է. վարորդը տեղում մահացել է

12:03 19.04.2019

Ապրիլի 18-ին` ժամը 21.00-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 4-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. 47-ամյա վարորդ Վահրամ Հովսեփյանը տեղում մահացել է: Կատարվում է քննություն։

̰
Տոկիոյում աղբատար մեքենան մխրճվել է մարդկանց մեջ

11:20 19.04.2019

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում աղբատար մեքենան մեկ այլ մեքենայի բախվելուց հետո մխրճվել է մարդկանց մեջ, հայտնում է NHK-ն: Նշվում է, որ դեպքի հետևանքով տուժել է 10 մարդ: Աղբյուրի փոխանցմամբ՝ տուժողների թվում եղել է 1 կին և նրա 2 տարեկան երեխան, նրանք կոմայի մեջ են: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները: Միջադեպը տեղի է ունեցել Տոկիոյի կենտրոնական շրջաններից […]

̰
Սողանքներ, ջրհեղեղներ. ի՞նչ է տեղի ունեցել Թբիլիսիում գիշերը

18:26 18.04.2019

Անցած գիշեր ուժգին քամին ու հորդառատ անձրևը լուրջ խնդիրներ էին ստեղծել Թբիլիսիի բնակչության համար: Եղանակը Թբիլիսիում, ինչպես նաև ողջ Վրաստանում կտրուկ վատացել էր երեքշաբթի օրը: Երկրի ցածրադիր շրջաններում տեղացել էր անձրև, բարձրադիր շրջաններում՝ ձյուն: Քամու ուժգնությունը երբեմն վայրկյանում գերազանցել է 25 մետրը: Թբիլիսիում ևս մոլեգնել է ուժեղ քամի: «Ռուսթավի 2» ՀԸ-ի հաղորդմամբ` Թբիլիսիի Մոսկովյան պողոտայում, […]

̰
Երևանում հայտնաբերվել է «Սպայկայի» 36-ամյա անվտանգության պետի դին

17:14 18.04.2019

Այսօր՝ ապրիլի 18-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում, հաղորդում է Shamshyan.com-ը: Ժամը 13։40-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղու՝ «Սպայկա» ընկերության դիմաց գտնվող գերեզմատանը տղամարդու դի կա։ Ոստիկաններն ու քննիչները գերեզմանատանը՝ իր ծնողների գերեզմանի մոտ, հայտնաբերել են […]

̰
Հնդկաստանում տեղումների ու ավազամրրիկների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 6 տասնյակը

16:34 18.04.2019

Հնդկաստանում շարունակվում են եղանակային անոմալ պայմանները: Ինչպես հայտնում է Times of India-ն, վերջին երկու օրերի  ընթացքում այստեղ գրանցված ավազամրրիկի ու հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 64-ի, կան բազմաթիվ վիրավորներ, շատերը զրկվել են կենսական տարրական պայմաններից: Հաղորդվում է, սպասվող եղանակային կտրուկ փոփոխությունների մասին երկրի օդերևութաբանները տեղի բնակչությանն արդեն հայտնել էին: Մարդիկ զոհվել են հիմնականում […]

̰
Պորտուգալիայում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսի վթարից հետո եռօրյա սուգ է հայտարարվել

11:11 18.04.2019

Պորտուգալիայի Մադեյրա կղզում ավտոբուսի վթարից հետո, որի հետևանքով 29 զբոսաշրջիկ է զոհվել, հայտարարվել է եռօրյա սուգ: Այս մասին ասված է կղզու կառավարության ֆեյսբուքյան էջում, հայտնում է Regnum-ը: Նշվում է, որ կղզու կառավարությունը դեպքից հետո արտակարգ ժողով է հրավիրել, որի ժամանակ որոշվել է ապրիլի 18-ից սկսած եռօրյա սուգ հայտարարել: Հիշեցնենք, որ Պորտուգալիայի Մադեյրա կղզում զբոսաշրջիկներ տեղափոխող […]

̰
Հրազենային վնասվածքով զինծառայող է հոսպիտալացվել

10:34 18.04.2019

Երևանում քիչ առաջ  հրազենային վնասվածքով զինծառայող է տեղափոխվել Երևանի Միքայելյան վիրաբուժական հիվանդանոց։ Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից: Քննություն է տարվում 1995 թվականին ծնված պայմանագրային զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչները: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:    

̰
Պորտուգալիայում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը շրջվել է․ կա առնվազն 28 զոհ

00:18 18.04.2019

Պորտուգալիայի Մադեյրա կղզում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը շրջվել է, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Պատահարի հետևանքով զոհվել է առնվազն 28 հոգի։ Այս մասին հաղորդում է Lusa գործակալությունը։ Diário de Notícias թերթի տվյալներով՝ զոհերի թվում, ենթադրաբար, 11 տղամարդ և 17 կին կա, որոնք բոլորն էլ զբոսաշրջիկներ են Գերմանիայից: Ավտոբուսի վարորդն ու էքսկուրսավարը պորտուգալացիներ են։ Նրանք վնասվածքներ են ստացել: […]

̰
«Գահերի խաղը» ֆիլմի դերասանուհին որոշել էր ինքնասպան լինել

23:24 17.04.2019

«Գահերի խաղը» ֆիլմի դերասանուհի Սոֆի Թյորները, որը ֆիլմում մարմնավորել է Սանսա Սթարքի կերպարը, խոստովանել է, որ  որոշել էր ինքնասպան լինել, գրում է Daily Mail-ը: Դերասանուհին հարցազրույց է տվել և պատմել իր խոր ընկճախտի և մահանալու ցանկության մասին: Թյորները նշել է, որ հոգեկան վիճակի հետ կապված խնդիրներ ունեցել է 17 տարեկանից, երբ արդեն մի քանի տարի […]

̰
Հնդկաստանում ավազամրրիկի և հեղեղումների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել

16:22 17.04.2019

Հնդկաստանում ավազամրրիկի և հեղեղումների հետևանքով առնվազն 31 մարդ է զոհվել, հայտնում է India Today-ը: Պարբերականի տվյալներով` զոհեր կան Հուջարաթի, Ռաջաստանի, Մադհյա-Փրադեշի և Հիմաչալ-Փրադեշի նահանգներում: «Մենք աջակցում ենք երկրի տարբեր հատվածներում ոչ սեզոնային անձրևների հետևանքով տուժածներին»,- ասված է Հնդկաստանի վարչապետ Նարենդա Մոդիի թվիթերյան էջում տեղադրված հայտարարության մեջ: Ավելի ուշ երկրի վարչապետը իր թվիթերյան էջում հայտնել է, […]

̰
Լիբիայում մարտերի զոհերի թիվը հասել է 189-ի

15:51 17.04.2019

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում մարտերի զոհերի թիվը հասել է 189-ի, ևս 816 մարդ վիրավոր է, ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդագրության մեջ: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն: Ավելի վաղ, երկրում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Տարիկ Յազարևիչը հայտնել էր 174 զոհի և 756 վիրավորի մասին: Նշվում է, որ ավելի քան 18 հազար մարդ է տարհանվել: Հաղորդագրության […]

̰
Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ 2 Opel-ները բախման հետևանքով հայտնվել են ձորակում, կան տուժածներ

11:51 17.04.2019

Այսօր հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 10։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 24 կմ հատվածում բախվել են Opel Zafira մակնիշի 34 GA 936 համարանիշի, Jeep մակնիշի 71 AՏ 171 համարանիշի, Opel Combo մակնիշի 35 XG 339 համարանիշի ավտոմեքենաները։ Աղբյուրի տեղեկություններով վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն։ Բախման […]

̰
Վթար Էրեբունի և Աթոյան փողոցների խաչմերուկում. կա տուժած

10:02 17.04.2019

Ապրիլի 16-ին՝ ժամը 23:05-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունի փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Էրեբունի և Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են «Opel Zafira» մակնիշի (վարորդ` Հ.Դ.) և […]

̰
Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. վարորդը տեղում մահացել է

09:25 17.04.2019

Ապրիլի 16-ին՝ ժամը 23:25-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Քաղսի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 38-րդ կմ-ին Opel Astra G մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Պ., ծնված […]

̰
BACK_TO_TOP