10:02 13.04.2019
Ապրիլի 12-ին` ժամը 21:58-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կախվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Գ., ծնված 1988 թ.) […]
09:16 13.04.2019
Բրիտանացի կատակերգու Յան Կոգնիտոն մահացել է ելույթի ժամանակ այն բանից հետո, երբ կատակել է կաթվածի մասին, հայտնում է Daily Mail-ը։ Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 11-ին Բիսթերի Atic բարում։ Ներկայացման ժամանակ նա կատակել է, թե երբ ուշքի գա կաթվածից հետո, կկարողանա վալիական լեզվով խոսել։ 10 րոպե անց կատակերգուն թուլություն է զգացել և մի քանի րոպեով […]
08:31 13.04.2019
Ապրիլի 12-ին` ժամը 22:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից ծուխ է նկատվում, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ծաղկաձոր քաղաքի Մկրտչյան փողոցի թիվ 54 շենքի մոտակայքում «Mercedes C180» […]
23:57 12.04.2019
Ապրիլի 12-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Ծովագյուղ-Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում՝ Ծովագյուղի վարչական տարածքում, բախվել են ВАЗ 2121 մակնիշի 47 XX 888 համարանիշի և ВАЗ 21070 մակնիշի 13 ՍԼ 783 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի, որոնցից մեկը՝ ծայրահեղ ծանր […]
22:44 12.04.2019
«Զինանոց 2019» համալիր կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները օպերատիվ հետախուզական միջոցառումներ են ձեռնարկել և հետախուզվողի գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստացել: Արդյունքում` ապրիլի 10-ին Երևանի Կոնդի փողոցի տներից մեկում ոստիկանները հայտնաբերեցին և բերման ենթարկեցին Գևորգ Գևորգյանին, 31-ամյա տղամարդը հետախուզվում էր իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ մեղադրանքով: Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում:
21:22 12.04.2019
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 11-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած արտակարգ ու առեղծվածային դեպքի փաստով: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 10:00-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղի աղբանոցում այրված վիճակում հայտնաբերվել է ամպուտացված ոտք և կիսաձևավորված պտուղների 3 մարմին: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության ու Հայաստանի քննչական կոմիտեի աշխատակիցները: […]
20:29 12.04.2019
Ապրիլի 12-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Քաջարան-Կապան ավտոճանապարհի 6.5-րդ կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 08 OO 066 համարանիշի և Opel մակնիշի 83 MM 033 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Mercedes–ի վարորդը տեղում մահացել է, իսկ Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Բախման հետևանքով […]
18:36 12.04.2019
Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ այսօր առավոտյան Երևանի Շենգավիթ վարչական համայնքում Երևանի «Ժպիտներ» մանկապարտեզի դիմաց թափառող շունը հարձակվել է 5-ամյա տղայի վրա: SHANTNEWS.am-ը զրուցել է մանկապարտեզի տնօրեն Լենա Լևոնյանի հետ, որը պատմել է դեպքի մանրամասները: Տնօրենի խոսքերով` երեխան առավոտյան մոր հետ եկել է մանկապարտեզ, հավանաբար մի փոքր արագ է քայլել, շունը եկել է և կծոտել երեխայի […]
16:25 12.04.2019
Մոսկվայի մի բնակիչ մահացել է իր սեփական բնակարանում` սառնարանի շրջվելու հետևանքով: Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, դեպքը տեղի է ունեցել ՌԴ մայրաքաղաքի Ժուլեբինոյի շրջանում: Հաղորդվում է, որ տան բնակիչը գիշերը քաղց է զգացել և որոշել է սնվել: Նա մոտեցել է սառնարանին, բացել է դուռը, և այդ պահին սառնարանը շրջվել է տղամարդու վրա և ճզմել նրան: […]
15:58 12.04.2019
Այսօր՝ ապրիլի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում, հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 12։10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության «911» օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 2/10 հասցեում գտնվող Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում։ Հրշեջներն ու դատարանի աշխատակիցները կարողացել են նախ […]
11:39 12.04.2019
Մեծ Բրիտանիայի Սաութփորթ քաղաքում (Մերսիսայդ կոմսություն) դեռևս չպարզված հանգամանքներում թեթևշարժիչային ինքնաթիռն ընկել է Royal Birkdale գոլֆի դաշտի վրա, հայտնում է Life.ru-ն: Ընկնելուց հետո այն միանգամից բռնկվել է: Նշվում է, որ օդաչուն տեղում մահացել է, նրա ինքնությունը պարզվում է: Դեպքի առթիվ կատարվում է քննություն:
10:22 12.04.2019
Ապրիլի 12-ին, ժամը 06:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արգավանդի խաչմերուկից դեպի օդանավակայան տանող ավտոճանապարհին գտնվող կահույքի արտադրամասում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խուբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսակովի պողոտայի թիվ 83 հասցեում: Հրդեհը մեկուսացվել է […]
10:13 12.04.2019
Ապրիլի 12-ին՝ ժամը 00:22-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Ավանգարդ 5-րդ թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes-Benz C» մակնիշի (վարորդ՝ Ա.Բ., ծնված 1992 թ.) ավտոմեքենան […]
09:37 12.04.2019
Ապրիլի 11-ին՝ ժամը 17:36-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի պանրի գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է գետը. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գարդմանի փողոցում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Թ.Թ., ծնված 1978 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի […]
07:18 12.04.2019
Ապրիլի 11-ին՝ ժամը 20:31-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ՊՆ թիվ N զորամասի ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհի 22-րդ կմ-ին թիվ N զորամասի «ԶԻԼ 131» մակնիշի […]
21:28 11.04.2019
Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 9-ին Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 05:50-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրում, ծեծկռտուք է տեղի ունենում: Նշված վայր են մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի (կարմիր բերետներ) ծառայողները, ովքեր նշված հյուրանոցային համալիրի […]
16:15 11.04.2019
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ահազանգ է ստացել, որ Հրաչյա Քոչար փողոցի վրա գտնվող «Կրպակ» սուպերմարկետում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ: Հրդեհի ծագման հանգամանքները կպարզի քննությունը: Դեպքի վայրում եղած մեր նկարահանող խմբին տեղեկացրել են, որ տուժածներ և վիրավորներ չկան: «Կանչը ստանալուն պես 911 ճգնաժամային կենտրոնից արագ արձագանքել ենք: Կանչի վայր հասնելով՝ […]
13:03 11.04.2019
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում, որ 46-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Ալավերդի քաղաքի բնակչին. վերջինս կալանավորվել է: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019թ. ապրիլի 4-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի 30-ամյա բնակիչը, որը Երևան քաղաքի բնակիչ Արսեն Սարդարյանի ավտոմեքենայով Երևանից ուղևորվել է Ալավերդի, […]
10:10 11.04.2019
Ապրիլի 10-ին՝ ժամը 21:51-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Ամասիայի ձորում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԳԱԶ-3110» մակնիշի (վարորդ՝ Մ.Զ., ծնված 1972 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 80 […]
09:56 11.04.2019
Ապրիլի 10-ին՝ ժամը 21:41-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատվածի 80-րդ կմ-ին «Mercedes E200» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ.Հ., ծնված 1975 թ.) դուրս է եկել ճանապարհի […]
00:46 11.04.2019
Ալբանիայում շարունակվում են հատուկ գործողությունները՝ Austrian Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը թալանած հանցագործներին գտնելու համար: Այդ մասին հաղորդում է Европейская правда ուկրաինական պարբերականը: Հիշեցնենք, որ զինված մարդիկ ինքնաթիռի վրա հարձակվել են ապրիլի 9-ին՝ տեղի ժամանակով 15:00-ի սահմաններում: Սկզբում հաղորդվում էր, որ գողոնը կազմել է 2.5 մլն եվրո: Ենթադրում են, որ հանցախումբը տեղյակ է եղել Վիեննա թռիչքից […]
00:13 11.04.2019
Ապրիլի 10-ին` ժամը 20:28-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհին գտնվող գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «Nissan Teanna» (վարորդ ինքնիությունը չի հաջողվել պարզել) և «ԳԱԶ-51» մակնիշների […]
22:14 10.04.2019
Ապրիլի 10-ին՝ ժամը 17:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի» արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` բեռնատար ավտոմեքենան շրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 14-րդ կմ-ին բախվել են «ZIL» […]
21:30 10.04.2019
Ախալքալաքից Թբիլիսի ընթացող տրանսպորտային միջոցը վթարի է ենթարկվել: Այս մասին հայտնում է Jnews.ge-ն: Հաղորդվում է, որ տրանսպորտային միջոցի առջևով ընթացող մեքենան կտրուկ արգելակել է: Դրա հետևանքով վթարային իրավիճակ է ստեղծվել ու երթուղային միջոցը բախվել է դիմացի մեքենային: Զոհեր ու վիրավորներ չկան: Ուղևորները Թբիլիսի են հասել մեկ այլ մեքենայով:
19:10 10.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` տեղեկացնելով, որ 2019 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհված քաղաքացիների թիվը նվազել է 17.3 տոկոսով: «Ուրախ եմ տեղեկացնել, որ 2019 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհված քաղաքացիների թիվը նվազել է 17.3 տոկոսով: Սա […]
19:00 10.04.2019
Բեռնատարի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Երևան-Սևան մայրուղում։ Նախնական տվյալներով՝ մարդատար մեքենան բախվել է բեռնատարին, ինչի հետևանքով բեռնատարը կողաշրջվել է ու ընկել գլխիվայր։ Բեռնատարի վերին մասը ճզմվել է։ Տուժողների մասին տեղեկությունները ճշտվում են։ Մանրամասները՝ SHANTNEWS.am-ին ականատեսի ուղարկած տեսանյութում։
18:38 10.04.2019
Վորոնեժի ոստիկանությունը ձերբակալել է 45-ամյա վարորդի, որն իր Mercedes մակնիշի ավտոմեքենայով կանխամտածված վրաերթ է կատարել: Նա վրաերթի է ենթարկել 21-ամյա մի կուրսանտի: Անվտանգության տեսախցիկների արձանագրած կադրերը հայտնվել են համացանցում: Դեպքը տեղի է ունեցել Վորոնեժ քաղաքի Կրասնոզնամյոննայա փողոցում: Ավելի ուշ ճանապարհային ոստիկանությունը պարզել է, որ հանցագործը նախկինում 46 անգամ տուգանվել է ճանապարհային անվտանգության կանոնները խախտելու համար, […]
14:23 10.04.2019
Առնվազն 26 մարդ տուժել, իսկ 7-ը զոհվել է Եգիպտոսի Հյուսիսային Սինայ վարչատարածքային միավորումում մահապարտ ահաբեկչի պայթեցրած ռումբի պատճառով, հայտնում է Синьхуа-ն: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 9-ին: Ահաբեկիչը ռումբը գործի է դրել Շեյխ Զուվեյդ քաղաքի շուկայի մոտակայքում, դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ոստիկանության պարեկախումբը ստուգումներ էր անցկացնում: Զոհերի թվում կա […]
12:14 10.04.2019
Բրազիլական Ռիո դե Ժանեյրո քաղաքում հորդառատ անձրևները չեն դադարում երկուշաբթի օրվանից: Մի քանի շրջաններ լրջորեն տուժել են անձրևի հետևանքով: Հաղորդվում է, որ զոհվել է նվազագույնը 7 մարդ, հայտնում է Xinhua-ն: Քաղաքի մի քանի շրջան մեծ վնաս է կրել սողանքների ու ջրհեղեղի հետևանքով: Ավելի շատ տուժել են քաղաքի հարավային ու արևմտյան շրջանները: Esse vídeo fala muito sobre […]
11:35 10.04.2019
Զինված ու դիմակավորված անձինք հարձակում են գործել «Ավստրիական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռի վրա: Դեպքը տեղի է ունեցել Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայի օդանավակայանում: Ավազակախումբը գողացել է մի քանի միլիոն եվրո: Այս մասին հայտնել են ավստրիական աղբյուրները: Հարձակման վայրից փախչելու ճանապարհին հանցագործների և ոստիկանության միջև փոխհրաձգություն է սկսվել: Հարձակվողներից մեկը սպանվել է: Նրա մոտ հայտնաբերել են ինքնաձիգ, փամփուշտներ և […]