15:46 05.04.2019
Այսօր Երևանի Հարավարևմտյան թաղամասի Անդրանիկի փողոցի թիվ 90 շենքի բակում կրակոցներ են հնչել: Հրազենային վնասվածքներ է ստացել այդ շենքի բնակիչներից Ջոնի Սամսոնյանը, որը սպա է: Սամսոնյանի վրա կրակողը, նախնական տվյալներով, նրա նախկին աշխատակիցն է: Երկու հրազենային վնասվածք ստացած սպային տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: SHANTNEWS.am-ը եղել է նաև «Աստղիկ» ԲԿ-ում, որտեղ Անզգայացման, վերակենդանացման և շտապ-անհետաձգելի […]
15:45 05.04.2019
Այսօր Երևանի Հարավարևմտյան թաղամասի Անդրանիկի փողոցի թիվ 90 շենքի բակում կրակոցներ են հնչել: Հրազենային վնասվածքներ է ստացել այդ շենքի բնակիչներից Ջոնի Սամսոնյանը, որը սպա է: Սամսոնյանի վրա կրակողը, նախնական տվյալներով, նրա նախկին աշխատակիցն է: Հրազենային երկու վնասվածք ստացած սպային տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: SHANTNEWS.am-ի նկարահանող խումբն այսօր եղել է դեպքի վայրում: Մեր նկարահանող խմբին […]
15:04 05.04.2019
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ սպանության փորձի դեպքի առթիվ: 2019 թվականի ապրիլի 5-ին՝ ժամը 08։10-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Հարավ-Արևմտյան թաղամասի Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բակում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբ: Պարզվել է, […]
14:32 05.04.2019
Մոսկվայի մարզի Տրուբինո գյուղի բնակելի տներից մեկում հրդեհ է բռնկվել, հայտնում են Մոսկվայի մարզի ԱԻՆ գլխավոր վարչությունից: Ինչպես նշվում է, 3 մարդ զոհվել է հրդեհի բռնկման հետևանքով: Խոսքը մեկ կնոջ և երկու` 4 և 5 տարեկան տղաների մասին է: Եվս 4 մարդ այրվածքներ է ստացել: Նշվում է, որ հրդեհը բռնկվել է Երևանի ժամանակով 10.51-ին: Հրդեհաշիջման […]
13:03 05.04.2019
Աֆղանստանի Բադղիս նահանգ է ներխուժել մի քանի հարյուր գրոհային, ինչի հետևանքով Աֆղանստանի կառավարական ուժերը կորցրել են տասնյակ զինվորներ, գրում է Bloomberg-ը: «Առնվազն 50 աֆղան զինվորական է սպանվել կամ վիրավորվել Թուրքմենստանի հետ սահմանակից հյուսիսային նահանգում տեղի ունեցող մարտերի ժամանակ, այն բանից հետո, երբ նահանգ է ներխուժել 500 գրոհային»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ «Թալիբան» […]
12:10 05.04.2019
Anadolu գործակալությունը հաղորդում է, որ Իրանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 70-ի: Անհետ կորած է համարվում 4 մարդ, տուժել է 768-ը: «Իրանում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի, որոնցից 23-ը մահացել է Ֆարս նահանգում, 14-ը` Լուրեստանում, 8-ը` Գյուլիստանում և այդպես շարունակ»,- տեղեկացրել է Իրանի արտակարգ իրավիճակների հարցերով կենտրոնի ղեկավարը: Ավելի վաղ հաղորդվել էր […]
11:04 05.04.2019
Այսօր՝ ապրիլի 5-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հարավարևմտյան թաղամասի Անդրանիկի 90 շենքի բակում կրակոցներ են հնչել. կա վիրավոր, հաղորդում է Shamshyan.com-ը: Իրավապահները նշված շենքի առաջին հարկում հայտնաբերել են հրազենից արձակված 2 գնդակ։ Պարզվել է նաև, որ դեպքի վայրից ոտքի մասում ստացած հրազենային վնասվածքով «Աստղիկ» բժշկական […]
09:19 05.04.2019
Ապրիլի 4-ին՝ ժամը 22:32-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շահվերդյան փողոցից դեպի շուկա տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Շիրակի փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում բախվել են «Nissan Tiida» մակնիշի (վարորդ՝ […]
00:28 05.04.2019
Լիպեցկում թոշակառու տատիկը դանակի 23 հարվածով սպանել է իր փեսային: Ըստ նախնական տվյալների` թոշակառու կինը փորձել է պաշտպանել իր աղջկան, որին դանակով հարվածել էր փեսան: Ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ, սակայն, տղամարդը մահացել է: Նրա կնոջ կյանքին վտանգ չի սպառնում: 47-ամյա տղամարդու մահվան փաստով հարուցվել է քրեական գործ: Ըստ նախաքննության՝ ամուսինների միջև երեկոյան վեճ է […]
00:09 05.04.2019
Կիևում մեքենայի պայթեցման կադրերը հայտնվել են համացանցում: Երկրի գլխավոր դատախազությունում տեղի ունեցածը որակել են ահաբեկչություն: Անհայտ անձը մոտեցել է մեքենային և փորձել է պայթուցիկ տեղադրել, սակայն սարքը պայթել է ժամանակից շուտ: Տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, սակայն, մահացել է: Ըստ նախնական տվյալների՝ պայթեցված մեքենան պատկանում է Ուկրաինայի հատուկ ծառայությունների բարձրաստիճան մի աշխատակցի:
18:25 04.04.2019
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի վարույթում ՀՀ Քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Հայկարամ Ղևոնդյանին (Սպիտակցի Հայկո) մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով: ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը SHANTNEWS.am-ի հետ […]
18:20 04.04.2019
Հանդիսատեսը նկարահանել է, թե ինչպես է կրկեսի առյուծը հարձակվել վարժեցնողի վրա: Դեպքը տեղի է ունեցել Լուգանսկի կրկեսում: Ներկայացման ժամանակ ինչ-որ բան այնպես չի ընթացել, և երկու առյուծներից մեկը հարձակվել է եգիպտացի վարժեցնող Համադա Կուտուի վրա: Նա, սակայն, կարողացել է դիմադրություն ցույց տալ, ավելին, սանձահարել է գազազած գիշատչին: Չնայած դրան` տղամարդը մի քանի վնասվածք է ստացել […]
12:37 04.04.2019
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի՝ ՀՀ պետական սահմանով մաքսանենգության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք. մեկ անձի մեղադրանք է առաջադրվել: Նախնական տվյալներով՝ 2019թ. մարտի 30-ին` ժամը 17:40-ին, Կապան քաղաքի բնակիչը՝ ծնված 1961 թվականին, զուգագուլպաների արանքում տեղավորելու եղանակով […]
10:48 04.04.2019
Երեկ՝ մարտի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղաքունիք մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Նորատուս գյուղի թիվ 1 դպրոցում տեղի է ունեցել վիճաբանություն, ծեծկռտուք, ինչի հետևանքով նույն դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ՝ 17-ամյա Հ. Հ.-ն մարմնական վնասվածքներ է ստացել։ shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ և ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ […]
09:38 04.04.2019
Ապրիլի 4-ին՝ ժամը 00:33-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում՝ «Տիտան» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նժդեհի փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Պ., ծնված 1991թ.) […]
09:12 04.04.2019
Ապրիլի 4-ին՝ ժամը 01:38-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազգային ժողովի շենքի 1-ին հարկում հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան 19 հասցեում գտնվող […]
23:06 03.04.2019
Այսօր՝ ապրիլի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 28-ամյա Հ․Մ․-ն իր վարած Opel մակնիշի 36 AC 971 համարանիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ Toyota սերվիսի հարևանությամբ, վերգետնյա անցումի մոտ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է […]
16:30 03.04.2019
Երեկ գազի թունավորման հետևանքով Գյումրիի «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոց տեղափոխված 9 և 11 տարեկան Մերի և Մհեր Մուրադյանները դուրս են գրվել հիվանդանոցից, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից: Երեխաների հայրը՝ 47-ամյա Սերգո Շիրինյանը ևս դուրս է գրվել «Գյումրի» բժշկական կենտրոնից: Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել երեկ Շիրակի մարզի Բենիամին գյուղում: Թունավորման հետևանքով 1937 թվականին […]
16:14 03.04.2019
Երեկոյան Մոսկվայի Կուտուզովի փողոցի վրա անհայտ անձը հարձակվել է թոշակառու կնոջ վրա, մի քանի անգամ դանակահարել, ինչի հետևանքով կինը մահացել է: «Ապրիլի 2-ի երեկոյան շենքերից մեկի շքամուտքի մոտ հայտնաբերել են 57-ամյա կնոջ մարմին` դանակի բազմաթիվ հարվածներով»,- տեղեկացրել է ՌԴ քննչական կոմիտեն: Արդեն պարզել են կնոջ ինքնությունը. նա Մոսկվայի 57-ամյա բնակչուհի Կարինա Վարդանովան է: Իրավապահ մարմինները […]
11:53 03.04.2019
Թուրքիայի Իզմիր նահանգի Քոնաք շրջանում գտնվող հրեական սինագոգներից մեկի վրա տեղի է ունեցել հարձակում։ Անհայտը անձը փորձել է մոլոտեվյան կեկտեյլ նետել սինագոգի վրա, հայտնում է Ermenihaber-ը: Կարճ ժամանակ անց ոստիկանությունը բերման է ենթարկել հարձակում գործածին, ապա կալանավորել՝ «սրբավայրերին վնաս հասցնելու» մեղադրանքով։ Թուրքական աղբյուրը չի հրապարակում կալանավորված անձի ինքնությունը։ Ցուցմունքի ընթացքում վերջինս նշել է, որ սրանով […]
10:00 03.04.2019
Ապրիլի 3-ին՝ ժամը 05:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 19-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Skanya» մակնիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու մոտ 30 մետր գլորվելով՝ հայտնվել ձորակում: Մինչ փրկարարների՝ […]
00:45 03.04.2019
Ապրիլի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում 37-ամյա Վահե Մարտիրոսյանը իր վարած KIA մակնիշի 01 AM 044 համարանիշի ավտոմեքենայով Շահամիրյան 9 փողոցում մխրճվել է թիվ 17 տան մեջ: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով տան ահագին հատված փլուզվել է, իսկ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում անհրաժեշտ օգնություն […]
00:08 03.04.2019
Բրազիլացի MMA ոճի մարտիկը մահացել է նոկաուտից հետո: Մատեուշ Ֆերնանդեշը 22 տարեկան էր: Տեղի ունեցածի մասին հաղորդել է MMA Fighting-ը: Նշվում է, որ մրցամարտի ընթացքում բրազիլացին մի քանի ծանր հարված է ստացել հակառակորդից և ի վերջո հայտնվել է տեխնիկական նոկաուտում: Նրան հոսպիտալացրել են: Որոշ ժամանակ անց բուժհաստատությունում Ֆերնանդեշի մոտ սրտի կանգ է արձանագրվել: Սակայն հետազոտության […]
23:51 02.04.2019
Վորոնեժի մարզում զայրացած ուսուցիչն արդուկով այրել է աշակերտին։ Այդ մասին հայտնում է РИА «Новости»-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանության իր աղբյուրներին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ երեխաները անկարգություն են արել և զայրացրել ուսուցչին։ «Ուսուցիչը ավելի քան 30 տարի աշխատել է այդ դպրոցում, նյարդերը տեղի են տվել, արդուկը վարդակից անջատել է և աշակերտներից մեկի մեջքին դրել»,- ասել է աղբյուրը։ Ինչպես նշվում […]
22:22 02.04.2019
Ապրիլի 2-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են բերման ենթարկել Աբովյան քաղաքի Չափիչի փողոցի բնակիչ, 28-ամյա Կորյուն Մխիթարյանին: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վերջինս կասկածվում է, որ երեկ՝ ապրիլի 1-ին՝ գիշերը՝ ժամը 05:00-ի սահմաններում, Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի Կորյունի փողոցի 11 հասցեում գործող արագ սննդի կետում […]
21:30 02.04.2019
Գերմանիայում վթարի է ենթարկվել 35 ուղևոր տեղափոխող ավտոբուսը: Դեպքը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան, Պադերբորն քաղաքի մերձակայքում: Ուղևորների մեծ մասը երեխաներ են: Հաղորդվում է, որ ավտոբուսը դուրս է եկել երթուղուց և հարվածել է ծառին: Մարմնական վնասվածք է ստացել 30 մարդ: Նրանցից երկուսը, որոնք առավել ծանր վնասվածքներ են ստացել, փրկարարական ծառայության ինքնաթիռով են տեղափոխվել հիվանդանոց: […]
19:30 02.04.2019
Այսօր` ժամը 17։35-ին, Շիրակի մարզի փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել այն մասին, որ Շիրակի մարզի Բենիամին գյուղի 9-րդ փողոցի 2-րդ տանը տեղի է ունեցել գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ, շտապօգնության բրիգադ։ Տեղում պարզվել է, որ նույն տան բնակիչ, 1938 թվականին ծնված Վարսիկ Շիրինյանը, շմոլ գազից թունավորման հետևանքով, մահացել է, իսկ […]
17:32 02.04.2019
Սանկտ Պետերբուրգում` Ալեքսանդր Մոժայսկու անվան ռազմատիեզերական ակադեմիայի տարածքում, պայթյուն է որոտացել: Տուժել է 4 կուրսանտ: Ակադեմիայից տարհանել են բոլոր մարդկանց: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ պայթյունը որոտացել է վարչական շենքում: Իսկ ավելի ուշ լրատվամիջոցներում տարածվեց երկրորդ պայթյունի մասին լուրը: Այն տեղի է ունեցել Պուշկին քաղաքի գյուղատնտեսական ակադեմիայում, տուժել է 1 մարդ: Դեպքերի պատճառները առայժմ հայտնի չեն: Կատարվում […]
17:27 02.04.2019
Հեղեղների վտանգն Իրանի կառավարությանը ստիպել է տարհանում կազմակերպել երկրի հարավարևմտյան Խուզեստան նահանգի 70 գյուղերում։ Այս մասին հայտնում է իրանական մամուլը։ Մինչ այս, Իրանում արդեն մոտ 10 հազար բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները: Մարտի 19-ից Իրանում սկսված ու վերջին 10 տարիների համար աննախադեպ հորդառատ անձրևների պատճառով երկրի 31 նահանգներից 26-ում արդեն հեղեղներ են եղել, […]