11:00 29.03.2019
Մեքսիկայում ժայթքում է աշխարհի ամենավտանգավոր հրաբուխը՝ Պոպոկատեպետլը: Այն հազար տարուց ավելի հանգիստ էր, բայց վերջին տարիներին ակտիվացել է: Մեքսիկայի իշխանությունները որոշել են հրաբխի շրջակա տարածքների համար հայտարարել վտանգավորության դեղին մակարդակ: Առաջիկայում նախատեսվում է շրջակա բնակավայրերից տարհանել մարդկանց: Երեկ երեկոյան հրաբխի խառնարանից մի քանի կիլոմետր բարձրությամբ շիկացած մոխիր ու լավա է արտանետվել: «Պոպոն», ինչպես տեղացիներն անվանում […]
10:19 29.03.2019
Այսօր, մարտի 29-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում Չարենցավանի վարչական տարածքում բախվել են Mercedes մակնիշի 87 MM 088 համարանիշի և Mazda մակնիշի 12 OU 053 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Mazda-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Չարենցավանի բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ […]
21:40 28.03.2019
Մարտի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Վաղարշյան 18 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկի լվացքի պարանի վրա եղած լվացքը վառվում է: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մինչ դեպքի վայր կժամաներ ԱԻՆ ՓԾ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը, այդ պահին […]
21:28 28.03.2019
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում հզոր պայթյուն է որոտացել: 11 մարդ զոհվել է, 16 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, հայտնում է Sky News Arabia-ն: Reuters գործակալության հաղորդած տվյալներով՝ պայթյունը գրանցվել է Մոգադիշոյի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկի մոտակայքում: Անհայտ անձը ռեստորանի մոտակայքում տեղակայված մեքենայում ինքնապայթեցում է իրականացրել: Տեղի ունեցածի պատասխանատվությունը դեռևս որևէ խմբավորում չի ստանձնել: Ավելի վաղ […]
13:34 28.03.2019
El Universal թերթը տեղեկացնում է, որ Մեքսիկայի հյուսիս-արևելքում գտնվող Նուևո-Լեոն նահանգի «Տոպո-Չիկո» բանտում տեղի է ունեցել զանգվածային անկարգություն, ինչի հետևանքով ավելի քան 10 բանտարկյալ է տուժել: Նշվում է, որ անհնազանդության պատճառը մի քանի հարյուր դատապարտյալի այլ ուղղիչ հիմնարկներ տեղափոխելու որոշումն է: Շրջանի ղեկավարությունը դեռ չի մեկնաբանել անկարգությունների վերաբերյալ տեղեկությունը, տուժածների վերաբերյալ պաշտոնական տվյալներ չեն հրապարակվել: […]
13:19 28.03.2019
Գվատեմալայում բեռնատարը, որը մեծ արագությամբ շարժվել է Համաամերիկյան ավտոմայրուղով, մխրճվել է մարդկանց խմբի մեջ: Զոհվել է առնվազն 32 մարդ: Ըստ El Siglo de Torreon թերթի տեղեկությունների՝ ևս 4 մարդ վնասվածք է ստացել: Մարդիկ հավանաբար հավաքվել էին մեկ այլ ավտովթարից զոհվածի շուրջ, հենց այդ ժամանակ էլ բեռնատարը մխրճվել է նրանց մեջ: Ենթադրվում է, որ բեռնատարի վարորդին […]
11:10 28.03.2019
2 մարդ զոհվել, ևս 2-ը տուժել են ԱՄՆ-ի Սիեթլ քաղաքում տեղի ունեցած հրաձգության ժամանակ, հայտնում է Seattle Times-ը: Նշվում է, որ անծանոթ տղամարդը կրակ է բացել մեքենաների ուղղությամբ, այնուհետև սպանել մի վարորդի և առևանգել նրա մեքենան: Այդ մեքենայով նա բախվել է մեկ այլ տրանսպորտային միջոցի` դառնալով ևս մեկ մարդու մահվան պատճառ: Նա փորձել է փախուստի […]
11:09 28.03.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 27-ին` ժամը 12։00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 21-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե պատնեշին. 28-ամյա վարորդ Դավիթ Սիմոնյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի առթիվ կատարվում է քննություն։
07:17 28.03.2019
Մարտի 27-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 22:20-ի սահմաններում Հերացի փողոցում բախվել են Nissan և ВАЗ 2106 մակնիշների ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ճանապարհին վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
23:04 27.03.2019
Երևանի Մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի քաղաքացինե՛ր, հարգելի ուղևորներ Այսօր Երևանի Մետրոպոլիտենի՝ «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» կայարանն ընկած վերգետնյա ճանապարհին տեղի ունեցել միջադեպ. ճամփեզրից քարով հարվածել են ընթացքի մեջ գտնվող գնացքներից մեկին՝կոտրելով ապակին(ստորև նկարները)։ Երևանի մետրոպոլիտենի ղեկավարությունը հայցում է վագոնում գտնվող բոլոր ուղևորների ներողամտությունը և խոստանում է միջոցներ ձեռնարկել նմանատիպ […]
21:27 27.03.2019
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության, համայնքային ոստիկանության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողների հետ ձեռնարկված օպերատիվ–հետախուզական գործողությունների արդյունում ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի բնակիչներ՝ 14-ամյա Արման Գ.-ին և 14-ամյա Էդմոնդ Հ.-ին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ երեխաները մարտի 21-ին Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 55/5 […]
16:26 27.03.2019
Թալանել են Թբիլիսիի ծայրամասում գտնվող Ծկղնեթի թաղամասի Գոգեբաշվիլիի փողոցում գտնվող Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գիորգի Քոբուլիայի տունը: Այս մասին հայտնում է «Rustavi 2» հեռուստաալիքը։ Տեղեկությունը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում չեն հաստատել ներքին գործերի նախարարությունում: Հաղորդվում է, այնուամենայնիվ, որ դեպքի առնչությամբ իրավապահները հարցաքննել են նախարարի հարևաններին: Ըստ տեղեկությունների՝ նախարարի բնակարանից արժեքավոր իրեր են գողացել:
16:02 27.03.2019
Երևան քաղաքի Աբովյան փողոցում վրաերթի ենթարկված 4 քաղաքացիներից երկուսը տեղափոխվել են Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը. «Աբովյան փողոցում վրաերթի ենթարկված 4 քաղաքացիներից երկուսը տեղափոխվել են Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Տուժած քաղաքացիներից մեկը 23 տարեկան է տղամարդ է՝ ֆրանսիայի քաղաքացի է, մյուսը 24 […]
13:26 27.03.2019
ՌԴ Մոսկվայի մարզի Պուտիլկովո գյուղի բնակարաններից մեկում հայտնաբերվել է գործարար Մհեր Սարաջյանի դին: Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները: «34-ամյա գործարարի դին հայտնաբերվել է երկուշաբթի երեկոյան: Նրա մահվան պատճառ են դարձել դանակի մի քանի հարվածները: Հանցանքի վայրում ոստիկանությունը հայտնաբերել է խոհանոցային 5 դանակ»,- գրում է «Московский Комсомолец»-ը: Հաղորդվում է, որ Մհեր Սարաջյանը շինարարական ընկերություններից մեկի […]
11:45 27.03.2019
Ստոկհոլմի արևմուտքի արվարձաններից մեկում պայթյունի հետևանքով մի քանի մարդ է տուժել: Այս մասին հաղորդում է Aftonbladet-ը: Պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 01.10-ի սահմաններում: Արդյունքում շենքի ճակատը և մոտակա մեքենաները վնասվել են: «Մի քանի մարդ շոկային վիճակում է, մեկը վնասվածքներ է ստացել ապակիներից»,- ոստիկանության մամուլի քարտուղար Ֆրեդերիկ Անդերսոնի խոսքը մեջբերում է Expressen-ը: Նա հավելել […]
23:20 26.03.2019
Ուկրաինայում 5-ամյա աղջնակը կոմայի մեջ է ընկել այն բանից հետո, երբ ծնողները փորձել են տնային պայմաններում ստամոքսի լվացում անել։ Այս մասին հայտնում է Интерфакс-Украина-ն։ Ի սկզբանե բժիշկները ենթադրել են, որ աղջկա մոտ մենինգիտ է, սակայն դա չի հաստատվել։ Ավելի ուշ գլխուղեղի այտուցվածություն է առաջացել։ Ինչպես հայտնի է, երեխային հիվանդանոց են տեղափոխել մարտի 24-ին։ Բժիշկների խոսքերով՝ […]
22:39 26.03.2019
Մարտի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12: 00-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի և Արմավիրի բաժիններ ահազանգեր են ստացվել, որ մի քաղաքացի Արմավիրի մարզի գերեզմատներից մեկում փորձում է ինքնասպան լինել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները կարճ ժամանակում պարզել են այդ քաղաքացու բջջային հեռախոսահամարը, և ոստիկանապետերը սկսել են տանել բացատրական աշխատանքներ, որպեսզի պարզեն, թե որտեղ է […]
15:12 26.03.2019
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 1990թ. ծնված երիտասարդի դանակահարության դեպքի առթիվ. պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ձերբակալվել է: 2019թ. մարտի 25-ին՝ ժամը 03։40-ին, «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին այն մասին, որ «ձախ կրծքավանդակի հետին մակերեսի, […]
13:57 26.03.2019
Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում միմյանց են բախվել 3 ավտոբուսներ: Զոհվել է 2 մարդ, ևս 27-ը վիրավորվել են: Այս մասին հայտնում է Tengrinews.kz-ը: Զոհերից մեկը 26-ամյա աղջիկ է, մյուսը` ավտոբուսներից մեկի 66-ամյա վարորդը: Բախման հետևանքով վնասվել են նաև մոտակայքում գտնվող շտապօգնության ու թեթև մարդատար մեքենաներ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
13:48 26.03.2019
Մոսկվայում՝ սեփական բնակարանում, հայտնաբերվել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության 59-ամյա գեներալ-մայոր Սերգեյ Սոկոլովի դին: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները: «Նա Ռուսաստանի Ազգային անվտանգության ծառայության 10-րդ բաժնի նախկին աշխատակից էր, ավելի ուշ դարձել է Անվտանգության դաշնային ծառայության վարչություններից մեկի պետը»,- հայտնում է Mash Telegram ալիքը: Ըստ տեղեկությունների՝ Սոկոլովի դին հայտնաբերել են Մոսկվայի հյուսիսում գտնվող նրա […]
09:37 26.03.2019
Մարտի 26-ին` ժամը 06:36-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորը (մոտ 3 մ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ալագյազ-Ապարան ավտոճանապարհի 6-րդ […]
00:45 26.03.2019
Վրաստանի Ծալկայի շրջանի Չրդիլիսուբանի գյուղում աննախադեպ դեպք է տեղի ունեցել: Գյուղի բնակիչ, 25-ամյա Տարիել Միքելաձեն ձեռքերով խեղդամահ էր արել կատաղած գայլին: Հաղորդել է վրացական «Ռուսթավի-2» ՀԸ-ն: Գայլի հարձակման ժամանակ Միքելաձեն եղել է անզեն և ինքնապաշտպանվելիս ուժեղ բռնել է գազանի կոկորդից և սկսել խեղդել նրան: Նրան հաջողվել է սատկացնել գայլին:Սակայն վերջինս հասցրլ է ճանկռելնրա ձեռքերն ու […]
00:01 26.03.2019
Անգլիացի փոստատար Ժոաո Առաուժոյին անվանում են հրաշք-մարդ: Այս անվանումը Ժոաոն ստացել է մոտ 10 տարի առաջ, սակայն միայն հիմա է որոշել պատմել իր հետ տեղի ունեցած բացառիկ պատմությունը: Այդ ճակատագրական օրը Ժոաոն կնոջ հետ եղել է ավտոմեքենայում ու հանկարծ իրեն վատ է զգացել: Սուր ցավեր է զգացել կրծքավանդակի շրջանում և կորցրել է գիտակցությունը: Դեպքի վայր […]
23:47 25.03.2019
ՌԴ Խանտի-Մանսիյսկ ինքնավար շրջանի Յուգորսկ քաղաքի դիահերձարանում մի քանի տոննա մանկական սնունդ է հայտնաբերվել: Այս մասին հայտնել է շրջանային ժողովի պատգամավոր Անտոն Պանտինը, որը ոստիկանության աշխատակիցների հետ մասնակցել է դիահերձարանում իրականացված ստուգումներին: Ահազանգը հնչեցրել էր տեղի բնակիչներից մեկը: «Այս հիմնարկությունն աշխպատում է իր բնականոն հունով: Թե՛ դիահերձարանը, թե՛ դատաբժշկական փորձագիտական բաժանմունքը աշխատում են ամեն օր: […]
23:22 25.03.2019
Այսօր՝ մարտի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչ, 24-ամյա Էդմոն Ասլանյանը իր վարած Opel մակնիշի 35 CM 635 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Գեղահովիտի գյուղամիջյան ճանապարհին ՝ գերեզմանների մոտ, վրաերթի է ենթարկել 15-ամյա Արմեն Ժամկոչյանին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել […]
19:26 25.03.2019
Չինաստանի հյուսիսում` Ներքին Մոնղոլիայում անծանոթը կրակ է բացել, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է, հաղորդում է АР-ն: Ըստ նախնական տեղեկությունների՝ ոստիկանությունը ձերբակալել է հարձակվողին: Այս պահին դեպքի մանրամասները ճշտվում են: Հիշեցնենք, որ երեկ ամերիկյան Սան Ֆրանցիսկո քաղաքում հրաձգություն էր տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել էր մեկ մարդ, ևս երեքը` վիրավորվել:
18:12 25.03.2019
Իրանի Շիրազ քաղաքում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել, նրանցից 3-ը` երեխաներ: Այս մասին հայտնում է Russia Today-ը` հղում կատարելով Իրանի արտակարգ իրավիճակների վերահսկողության կենտրոնի ղեկավար Փիրհոսեին Կոլիվանդայի տարածած հայտարարությանը: Հաղորդվում է, որ ջրհեղեղի հետևանքով վնասվել է «Ղուրանի դարպաս» անվանումը կրող քաղաքի մուտքը: Նախնական տվյալներով` կա 68 տուժած: Դեպքի վայրում աշխատում են […]
16:04 25.03.2019
2019 թվականի մարտի 23-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում, Լոռու մարզի գյուղերից մեկում կենցաղային հարցի շուրջ առաջացած անհամաձայնության պատճառով մի խումբ անձինք կրակոցներ են արձակել նույն գյուղի բնակիչների ուղղությամբ, ինչպես նաև՝ փայտով, ձեռքերով ու ոտքերով հարվածել նրանց: Միջադեպի արդյունքում, հրազենային մարմնական վնասվածքներով, Սպիտակի բժշկական կենտրոն է տեղափոխվել երեք անձ: Բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի […]
11:31 25.03.2019
Ղազախստանի արևմուտքում գտնվող նավթի հանքավայրում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ղազախական լրատվամիջոցները: Երկրի արտակարգ իրավիճակների կոմիտեի ներկայացուցիչ Նուրսուլթան Նուրահմետովն ասել է, որ հրդեհը բռնկվել է տեղի ժամանակով 7:10 րոպեին և ընդգրկել 900 քմ տարածք: Հրդեհի բոցերի բարձրությունը կազմել է 10 մ: Հրդեհը մարելու համար գործի է դրվել 4 մարտական հաշվարկ:
11:20 25.03.2019
Սիրիայում ամերիկյան NBC News հեռուստաալիքի նկարահանող խմբից ոչ հեռու ական է պայթել: Պայթյունի հետևանքով մահացել է լրագրողների հետ աշխատող տեղացի վարորդը: NBC հեռուստաընկերության ղեկավարը տեղի ունեցածի կապակցությամբ ցավակցություն է հայտնել վարորդի ընտանիքին ու հարազատներին: Թե Սիրիայի կոնկրետ որ հատվածում է տեղի ունեցել պայթյունը, առայժմ չի հաղորդվում: Այս մասին հաղորդում է NBC-ն: Հիշեցնենք, որ Սիրիայում ԱՄՆ […]