14:02 02.04.2019
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում, այսօր՝ ապրիլի 2-ին, անհայտ անձինք ավտոմեքենաներ են թալանել, որոնցից մեկը պատկանում է Ապրիլյան պատերազմում զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի հարազատներին: Ինչպես հաղորդում է News.am-ը, անհայտ անձինք երկու ավտոմեքենայի կողային ապակիները կոտրելու միջոցով հափշտակել են խոշոր գումար և թանկարժեք գույք: Մասնավորապես, Արմենակ Ուրֆանյանի հարազատներին պատկանող մեքենայից հափշտակել են խոշոր չափի գումար: ՀՀ ոստիկանության լրատվության […]
12:31 02.04.2019
Նախօրեին Ռոստովի մարզում` М4 մայրուղու վրա, ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել Հայաստանից Մոսկվա ուղևորվող միկրոավտոբուսի մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Rusarminfo-ն: ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնեցին, որ հայկական միկրոավտոբուսը բախվել է «Շևրոլե» ավտոմեքենային: «Շևրոլե»-ում եղել է 2 հոգի, միկրոավտոբուսում՝ 14: ««Շևրոլե»-ի ուղևորները տուժել են, հոսպիտալացվել են, մեր ուղևորները չեն հոսպիտալացվել, տեղում օգնություն է ցուցաբերվել, որևէ մեկի […]
12:14 02.04.2019
Չինաստանի հյուսիսային Բաչժոու քաղաքում 66 մարդ է տուժել թաղման ժամանակ գազաբալոնի պայթյունից: Տեղական իշխանությունների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել, թաղման արարողությունից հետո՝ հոգեհացի արարողության ժամանակ: Տեղի սովորույթների համաձայն՝ մարդիկ հավաքվում են հանգուցյալին նվիրված հրաժեշտի հացի սեղանի շուրջ: Բոլոր տուժածները հիվանդանոցում են, նրանց առողջությանը ոչինչ չի սպառնում: Ոստիկանությունը բերման է ենթարկել երկու անձի, քննություն է տարվում […]
22:55 01.04.2019
Սոչիի միջազգային օդանավակայանի աշխատակից Վլադիմիր Բեղիյանը հետմահու պարգևատրվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով: 2018 թվականի սեպտեմբերին Բեղիյանը մասնակցել էր ինքնաթիռներից մեկի ուղևորների փրկարարական աշխատանքներին: 2018 թվականի սեպտեմբերի մեկին Utair ավիաընկերության ինքնաթիռը, որը իրականացնում էր Մոսկվա-Սոչի չվերթը, դուրս էր եկել թռիչքուղուց և բռնկվել: Բեղիյանը առաջիններից մեկն էր հասել օգնության, սակայն աշխատանքների ժամանակ նա սրտի նոպա […]
17:22 01.04.2019
Առնվազն 40 մարդ է տուժել Չեխիայի Բռնո քաղաքում տրամվայի և տրոլեյբուսի բախման հետևանքով: Այս մասին հաղորդում է Nova.cz-ը: Մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 5 մարդու տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Նշվում է, որ №33 համար տրոլեյբուսը բախվել է տրամվային, որի մեջ ուղևորներ չեն եղել: Քննությունը պարզում է դեպքի հանգամանքները: Այս պահին […]
15:06 01.04.2019
Չինաստանի հարավ-արևմուտքում բռնկված անտառային հրդեհի մարման ժամանակ 30 մարդ է անհետ կորել հաղորդում է РИА Новости գործակալությունը: Հրդեհը բռնկվել է բնակելի տարածքի մոտ: 689 հրշեջ է ներգրավվել հրդեհաշիջման աշխատանքներում: Նրանցից 30-ի մասին առայժմ տվյալներ չկան: Վերջին տեղեկությունների համաձայն՝ քամին ուժեղացել է, և հրշեջների մի խումբն անհետ կորել է:
14:20 01.04.2019
SHAMSHYAN-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Հարություն Մկրտչյանի որոշմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է մարտի 30-ին Գավառի բժշկական կենտրոնում կասկածելի հանգամանքներում մահացած Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ՝ 26-ամյա Հասմիկ Հարությունյանի մահվան […]
14:06 01.04.2019
Պերուի մայրաքաղաք Լիմայում ավտոբուսում բռնկված հրդեհի հետևանքով 20 մարդ է զոհվել, ևս 7-ը այրվածքներ է ստացել: Նախնական վարկածով` հրդեհի պատճառը ավտոբուսի էլեկտրական համակարգի անսարքությունն է եղել` կարճ միացումը, հաղորդում է El Comercio կայքը: Դեպքը տեղի է ունեցել Սան Մարտին դե Պորրես շրջանում: Կրակը բռնկվել է երկհարկանի ավտոբուսում, որը գտնվել է տեղի ավտոկայանատեղիներից մեկում: Կրակը բռնկվել […]
09:29 01.04.2019
Մարտի 31-ին՝ ժամը 20:18-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Մխչյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հովտաշեն-Մխչյան ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Հ.Հ., ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի […]
23:44 31.03.2019
Այսօր՝ մարտի 31-ին, Ֆրանկֆուրտի օդանավակայանից թռիչք կատարելիս կործանվել է Epic մասնավոր ինքնաթիռը, որը պատկանում է ռուսական «Глобус» ավիաընկերությանը։ Ինչպես նշվում է, ինքնաթիռը տեղափոխելիս է եղել S7 Group-ի ղեկավարությանը։ Գործակալության տվյալներով՝ ինքնաթիռում երեք ռուս է գտնվել։ Ավիավթարի զոհ է դարձել S7 Group-ի համասեփականատեր, 55-ամյա Նատալյա Ֆիլյովան։ Forbes ամսագիրը 2018-ին նրա կարողությունը գնահատել է 600 մլն դոլար, […]
22:44 31.03.2019
Համացանցում հրապարակվել են կադրեր Գելենջիկի ռալլիի ժամանակ տեղի ունեցած ողբերգական պատահարից։ Մրցարշավորդի կյանքի վերջին վայրկյաններն արձանագրել է ավտոմեքենայի սրահում տեղադրված տեսախցիկը։ Ողբերգությունը տեղի է ունեցել մարտի 30-ին։ Ամենագնացի անձնակազմը փորձել է բարձրանալ լեռան գագաթ, սակայն գագաթ չհասած՝ ավտոմեքենան կորցրել է կառավարումը և հետ գլորվելով ընկել ծառերի վրա։ Անձնակազմի ղեկապետը զոհվել է, իսկ ղեկավարը՝ հոսպիտալացվել, նրա […]
22:15 31.03.2019
Քիչ առաջ առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքին հարակից «Սիս» ավազահանքերի մոտ գտնվող լճակի ափին տղամարդու դի կա։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված վայրում գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերել են 47-ամյա Արթուր Ավագյանի դին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Ա. […]
19:34 31.03.2019
Առնվազն 14 մարդ է վիրավորվել Մեքսիկայի հիվանդանոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Վիրավորների մեծամասնությունը ծանր այրվածքներ է ստացել: Մեքսիկական Excelsior պարբերականի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Մեխիկոյի կենտրոնական փողոցներից մեկում գտնվող մասնավոր կլինիկայում: Վիրավորների թվում 33-81 տարեկան կանայք ու տղամարդիկ են: Նախնական տեղեկություններով՝ պայթյունը կարող էր լինել ազոտի արտահոսքի հետևանք, որը, խառնվելով թթվածնին, պայթյուն է […]
17:44 31.03.2019
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ մարտի 31-ին՝ ժամը 00:36-ին,911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի թիվ 51 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Mercedes С 180 մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Հ., […]
17:00 31.03.2019
Մարտի 30-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում ավտոմեքենա է վթարվել: Shamshyan.com-ը հայտնում է, որ վթարի պահին մեքենայի ղեկին եղել է 16-ամյա տղա: Հաղորդվում է, որ Գ.Ա.-ն, առանց նախապես զգուշացնելու, վերցրել է իր պապին պատկանոց Mitsubishi Pajero io-ն ու սկսել է վարել այն Նալբանդյան գյուղի փողոցներում: Այդ ընթացքում մեքենան դուրս է եկել ճանապարհի ենթևեկելի […]
15:57 31.03.2019
Մարտի 31-ին՝ ժամը 09:49-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 31-րդ կմ-ին բախվել են Toyota Alphard (վարորդ՝ Հ. Մ.), Lada 2110 (վարորդ՝ Ս.Բ.), Lada 2115 […]
12:58 31.03.2019
Մարտի 31-ին` ժամը 08:23-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա-Թազա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes ML» մակնիշի (վարորդ՝ Ա.Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ժայռաբեկորներին. ուղևոր Ե.Ս.-ն (ծնված […]
12:31 31.03.2019
Մարտի 30-ին՝ ժամը 18:45-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին՝ երկաթգծի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Վարդենիս-Սոթք հատվածի 8-րդ կմ-ին՝ Շատվան համայնքի մոտակայքում, «Opel […]
11:00 31.03.2019
Մարտի 30-ին՝ ժամը 22:35-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղու սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Եղվարդի խճուղու սկզբնամասում բախվել են «Toyota Corօlla» (վարորդ՝ Մ.Ղ, ծնված 1992 թ․) և «Volkswagen Golf 4» մակնիշների (վարորդ՝ […]
20:15 30.03.2019
«Թալիբան» ահաբեկչական շարժման զինյալները հարձակվել են Աֆղանստանի առաջին փոխնախագահ Աբդուլ Ռաշիդ Դուսթումի ավտոշարասյան վրա։ Այս մասին հայտնում է Tolo News-ը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ահաբեկիչները հարձակվել են Դուսթումի ավտոշարասյան վրա, երբ այն շարժվելիս է եղել Բալխ նահանգից Ջաուզջան։ Ինչպես նշվում է, փոխնախագահի թիկնապահներից մեկը զոհվել է, ևս երկուսը վնասվածքներ են ստացել։ Աֆղանստանի փոխնախագահը չի տուժել։ Հիշեցնենք, որ […]
19:11 30.03.2019
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժում քննություն է տարվում՝ Մխիթար Հերացի և Կորյուն փողոցների խաչմերուկի թունելի սկզբնամասում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Մեկ անձ ձերբակալվել է: 2019թ. մարտի 27-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Մխիթար Հերացի և Կորյուն փողոցների խաչմերուկի թունելի սկզբնամասում ընդհարվել են «Վազ-2106» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո վերջինիս […]
18:04 30.03.2019
«Վեոլիա ջուր» ընկերության կենտրոնական կարգավարական ծառայությունում մարտի 30-ին առավոտյան ժամը 7.30-8.00-ին գրանցվել է ճնշման կտրուկ անկում «Արզնի 2 – Երեւան» 800 մմ տրամագծով մայրուղային ջրատարի վրա: Մայրաքաղաքի մուտքին տեղադրված էլեկտրոնային հոսքաչափը ցույց է տվել վայրկյանում շուրջ 130 լիտր ջրի կորուստ: Ընկերության հանրային կապերի ծառայությունից հայտնում են` պարզ է դարձել, որ վթար է տեղի ունեցել, այն […]
17:16 30.03.2019
Չինաստանի արևելյան Շանդուն նահանգի արտադրամասերից մեկում պայթյուն է որոտացել: 4 մարդ զոհվել է, 3-ը մարմնական տարբեր աստիճանի վիրավորում ունեն: Այս մասին հայտնում է RTHK ռադիոհեռուստաընկերությունը: Դեպքը տեղի է ունեցել մարտի 29-ին պեռլիտի արտադրամասում: Նախնական տեղեկություններով՝ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է եղել: Դեպքն ուսումնասիրվում է, հարցաքննվել է արտադրամասի տնօրենը:
16:37 30.03.2019
Նվազագույնը 9 ոստիկան է սպանվել «Թալիբան» շարժման զինյալների հարձակման հետևանքով: Այս մասին լրատվամիջոցներին հաղորդել են տեղի իշխանությունները: Զաբուլի նահանգային խորհրդի ղեկավարը հաստատել է, որ հարձակումը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան: Զինյալներին հաջողվել է թաքնվել: Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ «Թալիբան»-ը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը՝ հայտարարելով, որ ոստիկանության 8 աշխատակից սպանվել է, մեկն էլ գերի է վերցվել: […]
15:28 30.03.2019
Հայտնի են դարձել «Կարդիֆ Սիթի»-ի հարձակվող Էմիլիանո Սալային տեղափոխող ինքնաթիռի վթարի հետաքննության նոր մանրամասներ: BBC-ի տվյալներով` օդաչու Դևիդ Իբոթսոնը դալտոնիկ է եղել, այսինքն` նա չէր կարող գույները տարբերակել: Ավիացիայի կանոնների համաձայն` նման առանձնահատկությամբ օդաչուներին արգելվում են գիշերը թռիչքներ իրականացնել: Նաև հայտնի է դարձել, որ Իբոթսոնը իրավունք չուներ կոմերցիոն թռիչքներ իրականացնել, քանի որ նա լիցենզիա ուներ […]
12:09 30.03.2019
Մարտի 30-ին, ժամը 10:33-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Ապարան ավտոճանապարհին՝ Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Ապարան-Երևան հատվածի 10-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի (վարորդ՝ Մ.Վ., ծնված 1962 թ.) ավտոմեքենան […]
08:44 30.03.2019
Մարտի 30-ին` ժամը 00:44-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի մոտակայքում, բեռնատարը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ծառերի մեջ, վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 31-րդ կմ-ին […]
22:37 29.03.2019
Այսօր՝ մարտի 29-ին` ժամը 17:30-ի սահմաններում, Գյումրիի Կամո փողոցի տնակներից մեկում հայտնաբերվել է տղա երեխայի դի: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Նա 11-ամյա Դավիթ Գ.-ն է, ըստ նախնական վարկածի, տղան ինքնասպան է եղել: Դ.Գ-ն սովորել է Գյումրիի թիվ 24 հիմնական դպրոցի 5-րդ դասարանում: Տղայի դին տանը հայտնաբերել է մայրը, որն աշխատանքից վերադարձել է տուն […]
12:46 29.03.2019
Իրանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 44-ի, իսկ 265-ը ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Այս մասին հաղորդում է Xinhua-ն՝ հղում անելով երկրի փրկարար ծառայությանը: Նշվում է, որ տարերքի հետևանքով տուժել է Իրանի հարավում գտնվող Շիրազ քաղաքը: Այնտեղ 21 մարդ դարձել է ջրհեղեղի զոհ: Նախնական հաշվարկներով՝ տարերքից հետո ընդհանուր վնասը կազմել է մի քանի հարյուր […]
11:55 29.03.2019
Արտասովոր միջադեպ է տեղի ունեցել Թուրքիայի Քադիրլի շրջանում: Ուժեղ քամին հովանոցի հետ օդ է բարձրացրել տեղի բնակիչներից մեկին: Տեսանյութն անմիջապես տարածվել է համացանցում: Սադիկ Քոջադալին ևս երկու մարդու հետ փորձել է ուժեղ քամու ժամանակ պահել փողոցի մեծ հովանոցը: Երբ հասկացել են, որ անզոր են քամու դեմ, Քոջադալիի օգնականները բաց են թողել հովանոցը: Քոջադալին հովանոցի հետ […]