20:15 22.03.2019
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով Ստեփանավանում տեղի ունեցած ողբերգական դեպքին: «Էքսկուրսիայի ժամանակ Ստեփանավան քաղաքում` Լոռի Բերդում, 150-200 մետր բարձրությունից կիրճն է գլորվել Ստեփանավանի միջնակարգ 6-րդ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ 15-ամյա Ալեքսանդր Պեպանյանը: Զրուցեցի նաև տնօրենի հետ, ով մանրամասներ ներկայացրեց ողբերգական այս դեպքի վերաբերյալ: Խնդրեցի ցավակցությունս փոխանցել աշակերտի […]
18:34 22.03.2019
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ մարտի 22-ին, ժամը 14:08-ին 911 ծառայությանը ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունից տեղեկություն է հաղորդվել, որ մարտի 17-ից ոստիկանության կողմից որպես անհայտ կորած որոնվող Կ. Դ.-ի որոնողական աշխատանքներին աջակցելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Որոնողական աշխատանքներն իրականացվել են Լեռնապատ գյուղին […]
18:08 22.03.2019
Մարտի 22-ին, ժամը 16:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լոռի բերդ գյուղին հարակից ձորում երեխան (մոտ 15 տարեկան) ընկել է Ձորագետ գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են` ժամը 16:45-ին փրկարարները Աշոտ Երկաթի ամրոցին […]
17:20 22.03.2019
Գանայում ավելի քան 70 մարդ է զոհվել երկու ավտոբուսի դիմահար վթարի հետևանքով: Մեծաթիվ մարդիկ վիրավոր են: Այս մասին հայտնում է տեղի mynewsgh.com կայքը: Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 22-ին հյուսիսային Կինտամպո շրջանում: Բախումից հետո ավտոբուսներից մեկը հրդեհվել է, հիմնական զոհերը եղել են այդտեղից: Մյուս ավտոբուսի ուղևորներից մի քանիսին հաջողվել է փրկվել: Բոլոր […]
14:51 22.03.2019
Տեսախցիկը ֆիքսել է չինական գործարանում տեղի ունեցած ողբերգական պայթյունի պահը: Ինչպես արդեն հայտնել ենք, Չինաստանի արևելյան Ցզյանսի նահանգի քիմիական գործարանում հզոր պայթյուն է որոտացել։ Հաղորդվում է 47 զոհի և 640 վիրավորի մասին։ Տուժածներին տեղափոխել են 16 հիվանդանոցներ։ Վիրավորներից 32-ը գտնվում են կրիտիկական վիճակում, ևս 58-ի վիճակը ծանր է։ Գործարանում պայթյունի հետևանքով չինական սեյսմիկ գործակալությունը 2.2 […]
13:41 22.03.2019
Երեկ՝ մարտի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը: Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Արագածոտնի մարզի Սարալանջ գյուղի բնակիչներ, 36-ամյա Ռուստամ Սարգսյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի […]
12:54 22.03.2019
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում քննություն է տարվում՝ երկու անձի, որոնցից մեկն անչափահաս է, վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Վարորդը ձերբակալվել է: Նախնական տվյալներով՝ 2019թ. փետրվարի 18-ին՝ ժամը 19:10-ի սահմաններում, Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քույրերի՝ ծնված 2000 և 2002թթ.՝ […]
12:46 22.03.2019
Երեկ՝ մարտի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 56-ամյա Մալխասի Գաբելիան Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում՝ Սպիտակի ոլորաններում, իր վարած Scania մակնիշի KV 157 VK բեռնատար կցորդիչով ավտոմեքենայով կողաշրջվել է։ Այս մասին հայտնում էshamshyan.com-ը: Հայտնի է, որ վթարի հետևանքով վարորդ Մ. Գաբելիան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սպիտակի […]
14:08 21.03.2019
Այսօր՝ մարտի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 10։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 24-ամյա Արսեն Բադալյանը իր վարած Toyota Altezza մակնիշի ավտոմեքենայով Էրեբունի օդանավակայանի հարևանությամբ գտնվող նոր կառուցված կամրջի վրա բախվել է երկաթե ճաղավանդակներին, առաջ ընթացել, հայտնվել ձորակում ու բախվել բնակելի տան շինության պատին։ Ըստ նախնական տեղեկությունների` վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և […]
13:32 21.03.2019
Շվեյցարիայում հայտնաբերել են տանը քնած վրացի գողերի: Միջադեպը տեղի է ունեցել Պյան Սան Ջակոմո քաղաքում, հաղորդում է 1tv.ge-ն: Նշվում է, որ հարևանները գիշերը նկատել են կասկածելի անձանց: Նրանք այդ մասին տեղեկացրել են տների սեփականատիրոջը: Առավոտյան տեղ հասած շվեյցարացին տներից մեկում քնած վիճակում հայտնաբերել է երկու գողի: Նրանք փորձել են փախչել, սակայն ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել […]
12:20 21.03.2019
Հարավային Աֆրիկայի երեք երկրներում` Զիմբաբվեում, Մոզամբիկում և Մալավիում ավելի քան 300 մարդ դարձել է «Իդայ» ցիկլոնի զոհ: Այս մասին հաղորդում է «Associated Press»-ը: Գործակալության տվյալներով՝ միայն Մոզամբիկում գրանցվել է ավելի քան 200 մարդու մահ: Իշխանությունները կանխատեսում են, որ զոհերի թիվը կարող է գերազանցել հազարը: Պաշտոնական տվյալներով՝ Զիմբաբվեում զոհերի թիվը գերազանցել է հարյուրը:
11:45 21.03.2019
Երիտասարդ զբոսաշրջիկը լուրջ վնասվածքներ է ստացել այն բանից հետո, երբ Բալի կղզում վիթխարի ալիքը ծածկել է նրան, հայտնում է Daily Mail-ը: Տեսանյութում երևում է, թե ինչպես է լուսանկարվելու պատրաստվող ճանապարհորդուհին փոթորկոտ եղանակին կանգնած օվկիանոսի ափին: Քիչ անց ալիքը հարվածում է աղջկան և մի կողմ շպրտում նրան:
11:20 21.03.2019
Մարտի 16-ին` ժամը 21։10-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վարդանանց փողոցում վրաերթի էր ենթարկել 18-ամյա երիտասարդի. վարորդը և քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Մարտի 20-ին` ժամը 15։00-ին, վրաերթի ենթարկված 18-ամյա Պետրոս Ավանեսյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն:
22:09 20.03.2019
Միլանի մերձակայքում վարորդը ավտոբուս է առևանգել, որում ավելի քան 50 դպրոցական է եղել: BBC-ի հաղորդմամբ՝ կարճ ժամանակ անց տղամարդը կապկպել է երեխաներից մի քանիսին և այրել ավտոբուսը։ Իտալիայի ոստիկանության տվյալներով՝ ավտոբուսն այրելուց առաջ վարորդը երեխաներին ասել է․ «Ոչ ոք չի փրկվի»։ Սակայն, փաստացի, զոհեր չեն եղել․ երեխաները ոստիկանների օգնությամբ կարողացել են ավտոբուսի հետին պատուհաններից դուրս […]
16:58 20.03.2019
Նյու Դելիի հիվանդանոց տեղափոխված անձն ապշեցրել է բժիշկներին: Նա 45 տարեկան է, անունն առայժմ չի հրապարակվում: Նրա մոտ հայտնաբերվել է հրազենային երեք վնասվածք`որովայնի, ձեռքի և գլխի շրջանում: Սակայն երեքի փոխարեն բժիշկները սկզբում երկու գնդակ են գտել նրա մարմնում: Որովայնում և ձեռքի հատվածում հայտնված գնդակները բժիշկները հայտնաբերել են անմիջապես, իսկ գլխի շրջանում գնդակը չեն գտել: Մասնագետները […]
15:34 20.03.2019
Երկու հազար թանկարժեք մեքենաներով բարձված իտալական նավը Համբուրգից Բրազիլիա ուղևորվելիս Ատլանտյան օվկիանոսում հրդեհվել ու խորտակվել է: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Հայտնի է, որ բրիտանական ռազմածովային ուժերին հաջողվել է փրկել 27 հոգանոց անձնակազմը: Նշվում է, որ նավը խորտակվել է Ֆրանսիայի ափերի մոտ: Երկրի իշխանությունները սկսել են հավաքել նավից արտահոսած վառելիքը: Porsche ընկերությունը հայտնել է […]
14:42 20.03.2019
3 մարդ թեթև վիրավորում է ստացել Թուրքիայի արևմուտքում` Դենիզլի նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով: Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հարցերով գործակալության հաղորդագրության մեջ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC), 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել այսօր Թուրքիայի արևմուտքում: Ստորերկրյա ցնցումները գրանցվել էին տեղի ժամանակով ժ. 06.34-ին […]
13:59 20.03.2019
Մոսկվայի իրավապահները պարզում են ազգությամբ հայ տղայի մահվան հանգամանքները: Նա մահացած է հայտնաբերվել ՌԴ մայրաքաղաքի հյուսիսարևելյան հատվածի բնակարաններից մեկում: Ինչպես հաղորդում է «РЕН» հեռուստաալիքը, տղան հիվանդ է եղել, նա տառապել է ՄՈՒԿ (մանկական ուղեղային կաթված) հիվանդությամբ: Նրա մարմինը հայտնաբերվել է մահից երեք ժամ հետո: Հաղորդվում է, որ դեպքի առնչությամբ կատարվելու է դատաբժշկական փորձաքննություն:
11:20 20.03.2019
Համացանցում հայտնվել է Iran Air ընկերության ինքնաթիռի՝ Մեհրաբադ օդանավակայանում վթարային վայրէջքի տեսանյութը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ-Նովոստի-ն: Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է այրվում ինքնաթիռը: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Iran Air ավիաընկերությանը պատկանող Fokker 100 ինքնաթիռը վայրէջք է կատարել չբացված շասսիով, ինչի հետևանքով շարժիչը բռնկվել է։ Հրշեջներին հաջողվել է կրակն արագ մարել։ A […]
10:53 20.03.2019
Մարտի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 21 կմ հատվածում բախվել են Opel մակնիշի 35 VP 530 համարանիշի և Opel մակնիշի 34 DO 782 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՃՈ ծառայողները, ժամանել է նաև […]
10:39 20.03.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու սրճարանում առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը։ 2019թ. հունվարի 1-ին՝ ժամը 22:55-ին, ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ Երևանի Կողբացի փողոցում գործող սրճարանում իր պայուսակից հափշտակվել է դրամապանակը: Նույն օրը՝ […]
10:23 20.03.2019
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Մեծավան համայնքի տարեց բնակչուհուն առերևույթ կողոպտելու դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի մարտի 16-ի ժամը 22:00-ից մինչև մարտի 17-ի ժամը 02:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք, ուրիշի գույքի բացահայտ հափշտակության շուրջ նախնական համաձայնությամբ, մուտքի դռան ապակին հանելու և դուռը բացելու եղանակով, ապօրինի […]
10:10 20.03.2019
Մարտի 19-20-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Տավուշի մարզի Այրում քաղաքում այրվել է մոտ 800 քմ խոտածածկույթ և ջերմահարվել երեք պտղատու ծառ, Դիտավան համայնքի հանդամասերում` մոտ 1500 քմ մացառուտ, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Մարտի 8 փողոցի աջակողմյան հատվածում՝ մոտ 2000 քմ, Վանաձոր քաղաքի Արշակունյաց փողոցի թիվ […]
09:28 20.03.2019
Մարտի 19-ին՝ ժամը 20:51-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Արզնի-Շամիրամ ջրանցքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի վերջնամասում Lada Priora մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է եկել ճանապարհի […]
19:51 19.03.2019
Զիմբաբվեում տեղի ունեցած «Իդայ» ցիկլոնի հետևանքով զոհերի թիվը հասել է 98-ի, իսկ անհայտ կորածներինը՝ 200-ի, հայտնում է ZBC հեռուստաընկերությունը: Նախկինում հաղորդվել է 82 զոհի մասին: Վերջին տվյալներով՝ 102 մարդ գտնվում է հիվանդանոցում, փրկարարական, որոնողական աշխատանքները շարունակվում են: Հիշեցնենք, որ Զիմբաբվեում տասնյակ մարդիկ դարձել էին արևադարձային «Իդայ» ցիկլոնի զոհը: Եղանակային անոմալ դրսևորումների հետևանքով բազմաթիվ տներ, կամուրջներ, […]
17:00 19.03.2019
Հնդկաստանի Կարնատակա նահանգի հարավ-արևմուտքում գտնվող Դխարվադ քաղաքում շենքի փլուզման հետևանքով առնվազն 1 մարդ է զոհվել, իսկ 90-ը մնացել է փլատակների տակ, հաղորդում է Times of India-ն: Ականատեսները նշում են, որ շենքը փլուզվել է այն պահին, երբ 150 մարդ գտնվել է շենքի 1-ին և 2-րդ հարկերում, որտեղ գործում է շուրջ 60 խանութ: Տեղացիները նշում են, որ […]
16:47 19.03.2019
Իրանի հարավում ՝ Բենդեր Աբբաս քաղաքի առափնյա շրջանում, առևտրային նավ է կողաշրջվել, տուժել են անձնակազմի 14 անդամներից 3-ը, հաղորդում է Mehr գործակալությունը: Նրանք բոլորը օտարերկրացիներ են: Նշվում է, որ 90 մետրանոց նավը տեղափոխել է իրանական ապրանքով լցված 153 բեռնարկղ, որոնց մեջ եղել է քլոր, կալիում, պղնձի կոնցենտրատ և այլն: Դեպքի մանրամասները ճշտվում են: Վարկածներից մեկի […]
11:12 19.03.2019
Այսօր՝ մարտի 19-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 2 քաղաքացի։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են Կոտայքի մարզի բնակիչներ՝ 29-ամյա Մասիս Բարսեղյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «որովայնի աջ կողմնային շրջանի ծակած-կտրած պրոֆոլ արյունահոսող վերք» ախտորոշմամբ, և […]