20:32 02.03.2019
Մարտի 2-ին, ժամը 16:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «VOLVO» մակնիշի (վարորդ՝ Բ. Կ., ծնված 1959 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Մինչ փրկարարների՝ կանչի […]
19:39 02.03.2019
Մարտի 2-ին, ժամը 13:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում այրվում է տան տանիք, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այրք գյուղի Ա2 թաղամասի 6-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է […]
19:11 02.03.2019
Ջուլիետ Ստրենգ անունով ամերիկուհին Իսլանդիայում որոշել է նկարվել սառցաբեկորի վրա: Սառցաբեկորը, սակայն, անսպասելիորեն շարժվել է և նրան քշել ծովի խորքը: Այս մասին գրում է ABC News-ը: Նշվում է, որ տեղի ունեցածից հետո լուսանկարը կայծակնային արագությամբ տարածվել է համացանցում: «Սառցաբեկորն այնպիսի ձև ուներ, որ հարմար էր դրա վրա նստելը: Կարող եք ինքներդ դրանում համոզվել՝ տեսնելով լուսանկարը: Ես […]
16:10 02.03.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր առավոտյան ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Բախվել են մարդատարն ու թիվ 47 երթուղին սպասարկող ավտոբուսը: Վթարի հետևանքով վնասվածնքեր է ստացել 3 քաղաքացի: Նրանք տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: SHANTNEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ դեպքի վայրից մարդատարը, որն ավելի շատ է վնասվել, հեռացրել են էվակուատորի միջոցով, ավտոբուսի վարորդն ինքն է […]
15:58 02.03.2019
Աֆղանստանում թալիբների հարձակման հետևանքով 25 մարդ է զոհվել, 16 մարդ վիրավոր է: Այս մասին հայտնում է Reuters-ը: Աղբյուրը մասնավորապես հայտնում է, որ ահաբեկչական խմբավորման անդամները հարձակում են գործել Աֆղանստանի հյուսիսային Հելմանդ նահանգում տեղակայված անվտանգության ուժերի շտաբի վրա: Միևնույն ժամանակ, հաղորդվում է, որ աֆղանական կողմին հաջողվել է ոչնչացնել ահաբեկչական խմբավորման 9 անդամի՝ այդ թվում 3 մահապարտի: […]
14:40 02.03.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել մայրաքաղաքի Օհանովի փողոցում: Թիվ 58/1 կիսակառույց շենքում շինարարական ամբարձիչը 5-րդ հարկից պոկվել և ընկել է առաջին հարկ: Դեպքի հետևանքով տուժել էր 3 մարդ: «Մինչ հրշեջ-փրկարարների` կանչի վայր հասնելը երկու քաղաքացիների` 1985 և 1986թ. ծնվածները հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, 1971թ. ծնված տղամարդուն մոտեցրել են […]
14:30 02.03.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր առավոտյան Երևանում։ Ժամը 10։35-ի սահմաններում ավտովթար էր տեղի ունեցել. Սարկավագի փողոցում բախվել են Suzuki և Hyundai մակնիշի թիվ 47 երթուղին սպասարկող մարդատար ավտոբուսը: Վթարի հետևանքով ավտոբուսի մի քանի ուղևոր նույնպես տեղափոխվել է հիվանդանոց։ SHANTNEWS.am-ը տուժած ուղևորների առաողջական վիճակի մասին մանրամասներ է իմացել Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանից. «Այս պահին առկա […]
13:00 02.03.2019
Մարտի 1-ին` ժամը 17:50-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածի 3-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատարը շրջվել է և երկկողմանի փակել ավտոճանապարհը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գ. Մ., ծնված […]
12:01 02.03.2019
Այսօր՝ մարտի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։35-ի սահմաններում Սարկավագի փողոցում բախվել են Suzuki և Hyundai մակնիշի թիվ 47 երթուղին սպասարկող մարդատար ավտոբուսը, հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով Suzuki-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության […]
00:24 02.03.2019
Մարտի 1-ին` ժամը 17:50-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածի 3-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատարը շրջվել է և երկկողմանի փակել ավտոճանապարհը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գ. Մ., ծնված 1982 թ.) կողաշրջվել […]
23:58 01.03.2019
Փետրվարի 28-ին Երևանում իրականացվել է հակաթմրանյութային գործողությունների հատուկ օպերացիա: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Էրեբունու ոստիկանություն են բերման ենթարկվել Երևանի բնակիչ, 37-ամյա Էմիլ Ավագյանը, իր Daewoo մակնիշի ավտոմեքենայով, որի սրահում հայտնաբերվել է «ափիոն» տեսակի թմրանյութի նմանվող զանգված, 2 հատ ներարկիչ, որոնց մեջ եղել է «անհիդրիդի» նմանվող հեղուկ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ Է. Ավագյանը նշված թմրանյութը ումից է […]
23:24 01.03.2019
Այսօր՝ մարտի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 14:00-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածին հարակից գնացքի գծերի վրա բախվել են Սուրեն Հարությունյանի վարած Ford մակնիշի 35 VV 618 համարանիշի և Եփրեմ Վարդանյանի վարած Գյումրի-Երևան մարդատար ЭП2Д 0003 համարանիշի էլետրագնացքը: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Սկզբնաղբյուրը հայտնում է, […]
21:57 01.03.2019
Մարտի 1-ին`ժամը 18:02-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Օհանովի փողոցի թիվ 58/1 շենքի վերելակը պոկվել է, ներսում քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Պարզվել է, որ կիսակառույց շենքի […]
16:22 01.03.2019
Նիժնի Նովգորոդի Տոնկինսկայա փողոցում կրակել են հայ զույգի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում «360» հեռուստաալիքը՝ նշելով, որ չարագործները ցանկացել են հարձակվել տղամարդու և կնոջ ուղղությամբ: Ականատեսներից մեկը պատմել է, որ ծեծկռտուք է տեղի ունեցել, այնուհետ ինչ-որ մարդիկ հարձակվել են զույգի վրա, սակայն նրանք հասցրել են փախչել: «Հայեր էին՝ տղամարդ և կին, ընդ որում, տղամարդը վիրավոր էր: Նրանք […]
14:27 01.03.2019
Պերուի հյուսիսային հատվածում հզոր` 7.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Daily Mail-ը: Ցնցման օջախը եղել է 257 կմ խորության վրա: Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 3:50-ին: Ցունամիների նախազգուշացման կենտրոնը նշել է, որ երկրաշարժի հետևանքով ավերիչ ցունամի չի սպասվում: Այս պահին զոհերի և վիրավորների մասին տվյալներ չկան:
09:26 01.03.2019
Փետրվարի 28-ին՝ ժամը 19:59-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Բ. Ա., ծնված 1996 թ.) բախվել է Մրգաշատ գյուղի կամրջի բետոնե արգելապատնեշին, մոտ 6 […]
01:24 01.03.2019
Հերթական փլուզումը Գյումրու Գարեգին Նժդեհ փողոցում գտնվող նախկին Տեքստիլ կոմբինատի հանրակացարանային շենքում: SHANTNEWS-ի թղթակցի հաղորդմամբ՝ շենքը 4-րդ աստիճանի վթարային է ու բազմակի փլուզումների է ենթարկվել: Չնայած խիստ վտանգավոր լինելուն՝ շենքում շարունակում են բնակվել երեք ծեր կանայք: Փլուզումն էլ տեղի է ունեցել չբնակեցված հատվածում, որը, սակայն, մոտ է սենյակներին: Բնակիչները մեր թղթակցին պատմել են, որ ձայներ են […]
00:54 01.03.2019
Փետրվարի 27-ին`ժամը 17:25-ին, ԱԱԾ ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հայտնաբերել և նույն օրը` ժամը 20:00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն են փոխանցել ՌԴ քաղաքացի 29-ամյա Միսակ Լ.-ին, նույն ինքը՝ Հայաստանի քաղաքացի 31-ամյա Միսաք Պ.-ին, և նրա վերաբերյալ նախապատրաստված նյութերը, ըստ որոնց՝ նա 2011թ. դեկտեմբերի 27-ից հետախուզվում է ՌԴ Ամուրի մարզի Զավիտինսկի շրջանի ՆԳ բաժնի կողմից ՌԴ […]
00:49 01.03.2019
Փետրվարի 26-ին՝ ժամը 18։30-ի սահմաններում, ոստիկանության Ծաղկաձորի բաժին է դիմել Հրազդան քաղաքի բնակիչ 58-ամյա Հարություն Հարությունյանը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 16։30-ից մինչև 17-30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք Կեչառիսի վանքի գանձարկղից գումար են գողացել։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարվել է ոչ թե Հ. Հարությունյանի մատնանշած Կեչառիսի վանքից, այլ նույն […]
00:33 01.03.2019
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Գյումրի քաղաքում Գարեգին Նժդեհ պողոտայի վրա գտնվող հայտնի հանրակացարանը փլուզվել է: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, սակայն նշված շենքում, որը վթարային է, երկու ընտանիք է ապրում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
23:56 28.02.2019
Թբիլիսիի դպրոցներից մեկում բարձր դասարանցի աշակերտուհիներից մեկը դպրոցի ղեկավարությանը տեղեկացրել է, որ դասընկերուհիներից մեկը դասերը սկսվելուց առաջ զանգել է դասընկերուհիներին, ներողություն խնդրել պատճառած անհանգստության համար և հրաժեշտ տվել: Նա ասել է, վիճել է ընկերոջ հետ, ինքնասպանության նպատակով հոգեմետ դեղեր է ընդունել և գտնվում է դպրոցի տարածքում: Դպրոցի տնօրինությունը ահազանգել է ոստիկանություն: Արագ արձագանքի արդյունքում աղջիկը […]
23:10 28.02.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ փետրվարի 20-ի գիշերը` ժամը 02:30-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունի բաժնում հիվանդանոցից ահազանգ է ստացվել: Հայտնել են, որ կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել Սարի թաղի 39-ամյա մի բնակիչ: Հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է բուժհաստատություն: Պարզվել է, որ քաղաքացուն դանակահարել են: Պարզվել է նաև դեպքի վայրը, որի զննությամբ վերցվել է հանցագործության գործիքը: Դեպքի […]
22:41 28.02.2019
Անցնող տասն օրվա ընթացքում այսօր երկրորդ անգամ հրթիռակոծվել է Սիրիայի Քեսաբ հայավանը: Այս մասին SHANTNEWS.am-ը տեղեկություն է ստացել Քեսաբից: Մեր տեղեկություններով՝ հրթիռներն ընկել են հայավանի Սև աղբյուր և Էսքուրան շրջանների վրա՝ պատճառելով նյութական վնասներ: Տեղեկացանք նաև, որ այս պահին Քեսաբում կյանքն ընթանում է բնականոն հունով: Այնտեղ այսօր բնակվում է երեք հազար հոգի, որի հիմնական մասը […]
18:34 28.02.2019
Ռուսաստանում թեթև շարժիչով ինքնաթիռն ընկել է մերձմոսկովյան շրջանում գտնվող բնակելի տներից մեկի վրա: Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռում եղած երկու անձինք զոհվել են: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Դեպքը տեղի է ունեցել մերձմոսկովյան Կոլոմենսկյան շրջանում: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել Ռուսաստանի ԱԻՆ-ի աշխատակիցները: Հաղորդվում է, որ տունը, որի վրա ընկել է ինքնաթիռը, բնակեցված չի եղել: […]
11:30 28.02.2019
Այսօր ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Ստեփանավանի բնակիչ, 44-ամյա Խալաթ Ղարաջյանն իր վարած Mazda մակնիշի 38 RR 888 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածոււմ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազախողովակին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորում: Shamshyan.com-ի փոխանցմամբ`վթարի հետևանքով վարորդն ու նրա 5 ուղևորները տեղափոխվել են «Վանաձորի […]
23:56 27.02.2019
Փետրվարի 27-ին` ժամը 15:36-ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ ՕՀ-ից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 12:10-ին Ստավրոպոլի երկրամասի «Կովկաս» դաշնային ավտոճանապարհի 223-րդ կմ-ին (Քոչուբեևսկիի շրջանից 10-կմ հեռու) տեղի է ունեցել ՃՏՊ. «Mercedes Vito» մակնիշի 75PO755 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից առվակում: Պատահարի հետևանքով Արմինե Բաբկենի Տոնյանը (ծնված 1961 թ.), Ռոմեն […]
18:08 27.02.2019
Փետրվարի 27-ին առավոտյան Իրանի արևմուտքում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը: Նշվում է, որ 17 մարդ տուժել է: Ըստ գործակալության տեղեկությունների` երկրաշարժը 4.7 մագնիտուդ ուժգնության է եղել և տեղի է ունեցել այսօր առավոտյան: Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդմամբ` Իրանի երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Խորեմաբադ քաղաքից 62 կմ հարավ-արևմուտք:
17:50 27.02.2019
Մեծ Բրիտանիայի արևմտյան հատվածում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ, որոնք արդեն տարածվել են 1,5 կմ շառավղով, հայտնում է ВВС-ն: Նշվում է, որ հրդեհները բռնկվել են Արևմտյան Յորքշիր կոմսության տարածքում՝ զբոսաշրջիկների կողմից սիրված բլուրների տարածքում: Մանչեսթեր քաղաքի մոտակայքում ևս կա հրդեհի մեծ օջախ: Հրդեհի ծագման պատճառները դեռևս անհայտ են, սակայն տեղացիները նշում են, որ սա ամենամեծ […]
16:48 27.02.2019
Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը մշտական կապի մեջ է Ստավրոպոլի երկրամասի իրավապահ մարմինների, հիվանդանոցի ղեկավարության, հայ համայնքային կառույցների հետ: Տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից: Հիշեցնենք, որ այսօր Ստավրոպոլի երկրամասում վթարվել է Հայաստանից ուղևորների տեղափոխող «Մերսեդես-Վիտո» միկրոավտոբուսը: Միկրոավտոբուսում գտնվող 6 անձինք՝ 3 տղամարդ, 3 կին, տուժել են: Նրանք […]
16:32 27.02.2019
Ստավրոպոլի երկրամասում՝ Հայաստանից ուղևորների տեղափոխող «Մերսեդես-Վիտո» միկրոավտոբուսի վթարի հետևանքով տուժել է 6 անձ՝ ուղևորներն ու վարորդը: ՀՀ ԱԻՆ մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիլյանը հայտնեց, որ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: «ՌԴ մեր գործընկերների փոխանցած տեղեկատվությամբ՝ մեկ կնոջ վիճակը գնահատվում է միջին ծանրության: Հյուպատոսարանը հայտնում է, որ 6-ի վիճակն էլ միջին ծանրության է»,- ասաց նա: ԱԻՆ-ը […]