23:52 05.03.2019
ՌԴ Թաթարստանի Հանրապետության Ալմետյևսկ քաղաքի ավտոսպասարկման ծառայություններից մեկի հարևանությամբ մեքենա է պայթել: Volkswagen Touareg-ի պայթյունի պահին վարորդը եղել է մեքենայի սրահում: Տեղի արտակարգ իրավիճակների ծառայությունից հաղորդել են, որ պայթյունի պատճառը մեքենայի ներքին անսարքությունն է եղել: Մեքենայի 57-ամյա վարորդը բազմաթիվ այրվածքներով հոսպիտալացվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
23:08 05.03.2019
Կերչում մի տղամարդ ընկել է քարհանքը և այնտեղ անցկացրել չորս օր: Տղամարդն օգնության ճիչեր է արձակել, որոնք դեպքից միայն 4 օր անց լսել է հանքի տարածքի մոտով անցնող մի կին, որն անմիջապես ահազանգել է փրկարարական ծառայություն: Օգնություն կանչող 47-ամյա տղամարդուն փրկարարները գտել և դուրս են բերել հաշված ժամերի ընթացքում: Զննությունից հետո բժիշկները նշել են, որ […]
19:39 05.03.2019
Մարտի 1-ին` ժամը 15:16-ին, փորձարկումներն անցնող «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ԷՊ2Դ նոր էլեկտրագնացքը, որը վարում էր մեքենավարը՝ մեքենավար-հրահանգչի ուղեկցությամբ, Գյումրիից Երևան վերադառնալուց բախվել է երկաթուղային գծերի վրա հայտնված ավտոմեքենային: Այս մասին հայտնում է ՀԿԵ մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը: «Հազար ենք ասել, մի՛ փորձարկեք գնացքները ամրության առումով, իրենք ամուր են, ծանր են ու արդեն արագընթաց: Մի՛ արեք […]
17:48 05.03.2019
Ծայրահեղ ծանր վիճակով մանկապարտեզից «Արաբկիր» ԲԿ տեղափոխված 3-ամյա աղջիկը գիշերը մահացել է։ Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության` ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը. «Ժամը 23։30-ին հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ երեխան մահացել է։ Մինչ այդ ունեցել ենք հաղորդում, որ երեխան տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դիակի դատաբժշկական […]
09:39 05.03.2019
Մարտի 4-ին` ժամը 23:28-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ոստիկանության զորքերի զորամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ն. Ս., ծնված […]
00:21 05.03.2019
Ինչպես արդեն հայտնել էինք, 50 տարեկանում մահացել է The Prodigy խմբի վոկալիստ Կիտ Ֆլինտը: Խմբի ստեղծող Լիեմ Խոուլեթը իր ինստագրամյան էջում գրել է, որ երգիչն ինքնասպանություն է գործել․ «Այդ լուրը ճիշտ է, ես չեմ հավատում, որ մեր եղբայրը ինքասպան է եղել հանգստյան օրերին: Ես ցնցված եմ, իմ սիրտը կոտրված է, հանգչիր խաղաղությամբ»: https://www.instagram.com/p/BulgJBZAw5L/?utm_source=ig_web_copy_link
23:03 04.03.2019
Մարտի 4-ին` ժամը 21:12-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամի փողոցի թիվ 64 հասցեում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել, առկա է ծխապատ գոտի, այրվում են էլեկտրական լարեր: Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների […]
22:36 04.03.2019
Ռուսական էներգետիկ խոշոր ընկերության փոխտնօրենի սպանության կադրերը հայտնվել են համացանցում: «Օրենբուրգէներգո» ընկերության Օրսկի մասնաճյուղի 38-ամյա փոխտնօրենին սպանել են իր տան շքամուտքում: Տեսանյութը տարածել է Օրենբուրգի քննչական կոմիտեն` մարդասպանին հայտնաբերելու համար: Սպանությունը տեղի է ունեցել առավոտյան, երբ փոխտնօրենը դուրս է եկել տնից: Կադրերում երևում է, որ մարդասպանը սպասելիս է եղել փոխտնօրենին և հենց նա իջել է […]
20:47 04.03.2019
Մարտի 4-ին՝ ժամը 12:30-13:00-ի սահմաններում, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3-ամյա աղջնակ: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հղում անելով սեփական աղբյուրներին, Արաբկիր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի բժիշկները մի քանի ժամ պայքարել են երեխայի սրտի կանգը վերականգնելու ուղղությամբ: Այս պահին աղջնակը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, և բժիշկները անում են ամեն հնարավորը՝ նրա կյանքը փրկելու համար: […]
18:20 04.03.2019
Լեհաստանում ավիավթար է տեղի ունեցել։ Երկրի կենտրոնական հատվածում ընկել է զինված ուժերի «ՄիԳ-29» կործանիչ ինքնաթիռներից մեկը։ Ստոչեկ կոչվող վայրում ինքնաթիռի անկման ընթացքում դրա օդաչուին հաջողվել է դուրս թռչել կործանվող մեքենայից կատապուլտի միջոցով։ Այս մասին հայտնում է տեղական լրատվամիջոցներից մեկը։ Դեպքի վայր է մեկնել 10 հրշեջ անձնակազմ։ Ինքնաթիռը հայտնաբերվել է անտառային հատվածում՝ մոտակա շենքերից առնվազն 1,5 […]
15:56 04.03.2019
Այսօր առավոտյան ՌԴ Յարոսլավլ քաղաքի կենտրոնում ավտոբուս է այրվել: Life-Shot ալիքի հրապարակած կադրերում երևում է, որ ավտոբուսն այրվել է ամբողջությամբ: Նշվել է նաև, որ ավտոբուսը երթուղային չէ, այն սպասարկել է մի կազմակերպության աշխատակիցների: Բարեբախտաբար, հրդեհի բռնկումից հետո բոլորը հասցրել են դուրս գալ: Տուժածներ չկան: Չի նշվում, սակայն, թե ինչ պատճառով է ավտոբուսում հրդեհ բռնկվել:
15:15 04.03.2019
Իրանի կենտրոնական Չահարմահալ-օ-Բախթիարի նահանգում ավիավթարից զոհվել է 5 մարդ։ Ընկել է շտապօգնության ուղղաթիռը, որի անձնակազմը եղել է 3 մարդ։ Նրանց հետ միասին զոհվել է նաև շտապօգնության անձնակազմը, որ թռիչքի ժամանակ եղել է ուղղաթիռում։ Այս մասին հայտնել է նահանգի վարչակազմի պաշտոնյաներից մեկը։ Միջադեպը տեղի է ունեցել երկրի նահանգի Շահր-է Քորդ («Քրդերի քաղաք») քաղաքից 30 կիլոմետր հեռավորության […]
13:51 04.03.2019
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է 30-ամյա տղամարդու կողմից կնոջ առողջությանը դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 20-ամյա կինը՝ պոլիտրավմա ախտորոշմամբ, բժշկական կենտրոն է տեղափոխվել 2018թ. նոյեմբերի 11-ին, որտեղ հաջորդ օրը՝ նոյեմբերի 12-ին, գիտակցության չգալով, մահացել է: Դեպքի առթիվ հարուցված քրեական […]
13:06 04.03.2019
WLTX News հեռուստաընկերությունը հրապարակել է կադրեր ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի Լի շրջանով անցած պտտահողմի ավերածություններից: Տեսանյութում կարելի է տեսնել ավերված շինություններ, վնասված մեքենաներ, բեկորներ, ինչպես նաև արմատախիլ եղած ծառեր, որոնք դարձել են ճանապարհների մի մասի արգելափակման պատճառ: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, պտտահողմը 23 մարդու մահվան պատճառ է դարձել: Տուժել են ավելի քան 40 անձինք: Ավելի քան […]
11:58 04.03.2019
Հորդանան գետի արևմտյան ափին, որը Պաղեստինի ինքնավարության տարածքներից մեկն է, պաղեստինցիները հարձակվել են իսրայելցի զինվորականների վրա։ Երեք հոգով մեքենայով նրանք վրաերթի են ենթարկել իսրայելցի զինվորականներին, որոնք պարեկություն են արել տարածքում։ Իսրայելական կողմը սա որակել է «ահաբեկչություն»։ Իսրայելի պաշտպանության բանակի կորուստների մասին տեղեկություններ չկան, սակայն պաղեստինցիների կորուստները հրապարակվել են։ Հարձակմանը հաջորդել է իսրայելցի զինվորականների կրակը պաղեստինցիների […]
10:15 04.03.2019
Մարտի 4-ին` ժամը 23:53-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արենի գյուղի մոտակայքում՝ դեպի Եղեգնաձոր տանող ճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 109-րդ կմ-ին «Opel» մակնիշի (վարորդ՝ Ա. Հ., ծնված […]
10:04 04.03.2019
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել է 50-ամյա տղամարդու սպանության դեպքի հանգամանքները: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի մարտի 4-ին՝ ժամը 00:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Զ.Սարկավագի փողոցի՝ 1977թ. ծնված բնակիչը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է նույն փողոցի ՝ 1969 թվականին ծնված բնակչի հետ, որի ժամանակ ապօրինաբար կյանքից զրկելու […]
09:53 04.03.2019
Մարտի 3-ին՝ ժամը 15:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունու փողոցից դեպի Արցախի փողոց տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արցախի պողոտայում՝ «Տուն […]
09:15 04.03.2019
Մարտի 4-ին՝ ժամը 01:28-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Արմենակյան փողոցում՝ «Վիվառո Գրուպ»-ի գլխավոր գրասենյակում, ռումբ է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարներերի օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ոստիկանության աշխատակիցները հետախուզել են Գ. Հովսեփյան փողոցի թիվ 20 հասցեում գտնվող «Վիվառո Գրուպ»-ի գլխավոր գրասենյակի տարածքը. պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: […]
00:10 04.03.2019
Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ 2013թ. փետրվարի 8-ին Վարդենիս քաղաքի բնակիչ, 48-ամյա Ն. Ե.-ի մահվան փաստով: Այդ օրը Ն. Ե.-ի դիակը այրվածքներով տեղափոխվել էր Վարդենիսի հիվանդանոց: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ մարտի 2-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2012 թվականի դեկտեմբերի կեսերից մինչև 2013 թվականի փետրվարի 7-ն […]
23:23 03.03.2019
Մարտի 3-ին` ժամը 19:59-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի Պարույր Սևակի փողոցի թիվ 38 տան մոտակայքում կայանած ավտոմեքենայի դռները փակվել են, 2 տարեկան երեխան մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ […]
22:29 03.03.2019
Մարտի 3-ին` ժամը 17:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Լոռվա խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Լոռվա խճուղու […]
18:47 03.03.2019
Մարտի 3-ին՝ ժամը 13:23-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի եկեղեցու մոտակա ժայռից քաղաքացին ընկել է (մոտ 17 մ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ա. Ի.-ն (ծնված 1982 թ.) ընկել է քարերի մեջ: Փրկարարներն Ա. Ի.-ին դուրս են բերել […]
16:00 03.03.2019
Մարտի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցվել Արագածոտնի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 15:40-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 60-ամյա Բորիս Կուպեևը Volvo 240 մակնիշի բեռնատարով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում՝ Օհանվան գյուղի վարչական տարածքում՝ Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում: Վարորդը մարմնականն վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն: Ըստ […]
11:58 03.03.2019
Այսօր Երևանում խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել: Ժամը 08:40-ի սահմաններում Opel մակնիշի 34 CR 470 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թբիլիսյան խճուղում բախվել է «CPS» բենզալցակայանի դիմաց լիցքավորվող Honda մակնիշի 70 VV 333 համարանիշի ավտոմեքենային: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը Վթարի պահին Honda-ն լիցքավորող բենզալցակայանի աշխատակիցը վրաերթի է ենթարկվել: Ավտովթար-վրաերթի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր […]
10:43 03.03.2019
Մարտի 3-ին` ժամը 01:38-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Իջևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Երևան հատվածի 2-րդ կմ-ի մոտակայքում «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Մ., ծնված 1974 թ.) կողաշրջվել է. վարորդն արգելափակվել է […]
09:53 03.03.2019
Մարտի 3-ին` ժամը 01:44-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին` Մարմարաշենի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 12-րդ կմ-ի մոտակայքում «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է. Ա., ծնված 1987 թ.) դուրս է […]
22:57 02.03.2019
Այսօր՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 20:50-ի սահմաններում, Սյունիքի մարզի բնակիչ, 53-ամյա Հոմերոս Բադալյանը իր վարած «ԿամԱԶ-5511» մակնիշի 88 MA 878 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 145 կմ հատվածում՝ Վայքի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել հաստաբուն ծառերին, արմատախիլ արել ծառերը և գլխիվայր շրջվելով՝ […]
22:37 02.03.2019
Ինչպես հայտնել էինք՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում երեկ շինարարական վերելակ է պոկվել՝ 5-րդ հարկից ընկնելով առաջին հարկ: Ի՞նչն է եղել բեռներ բարձացնելու համար նախատեսված ամբարձիչի ընկնելու պատճառը, արդյո՞ք այն տեխնիկական փորձաքննություն անցել է, թե՞ ոչ, և ի՞նչ վիճակում են դեպքից տուժած 3 աշխատակիցները, փորձել է պարզել SHANTNEWS․am-ի թղթակիցը: Մանրամասները՝ տեսանյութում:
21:18 02.03.2019
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Նյուարք քաղաքի համանուն օդանավակայանում 2 ինքնաթիռ է բախվել: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Աղբյուրը նշում է, որ բախվել են ինքնաթիռների թևերը: Բախման հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Տեղի ունեցածի պատճառներն առայժմ հայտնի չեն: Օդանավակայանից ուղևորներին տեղեկացրել են, որ եղանակային վատ պայմանների և միջադեպի հետ կապված հետաձգվել են մի քանի […]