TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+26.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Կալիֆոռնիայում ինքնաթիռն ընկել է տան վրա. կան զոհեր

09:34 04.02.2019

Երկու մարդ է զոհվել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հարավային բնակավայրերից մեկում փոքր ինքնաթիռի՝ տան վրա ընկնելու պատճառով: Միջադեպը եղել է Յորբա-Լինդա քաղաքում: Ինքնաթիռի ընկնելուց հետո տանը հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնել է տեղական հրշեջ ծառայությունը: #UPDATE Liming Ave #WorkingFire crews still hitting hotspots, 6 adults, 1 infant displaced. A woman and her sleeping grandaughter were […]

̰
Ձերբակալվել է Կալուգայում վթարված ավտոբուսի սեփականատերը

09:24 04.02.2019

Երեխաների խումբ տեղափոխելիս Ռուսաստանի Կալուգայի շրջանում վթարված ավտոբուսի սեփականատերը ձերբակալվել է: Պարզվել է, որ ավտոբուսը պատկանում է մասնավոր ձեռնարկատիրոջ, որը Սմոլենսկի շրջանի Յարցեվո քաղաքի բնակիչ է: Այս մասին հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեի կայքը: Կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչը տեղեկացրել է, որ ձերբակալությունն իրականացվել է հարուցված քրեական գործի շրջանակներում, իսկ գործը հարուցվել է հետևյալ հատկանիշներով՝ առանց անվտանգության կանոնները […]

̰
Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրին ու շրջվել. կա 1 զոհ

09:03 04.02.2019

Փետրվարի 3-ին՝ ժամը 23:43-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցի թիվ 42 հասցեում գտնվող «Ֆորա» ՍՊԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարարական ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ […]

̰
Գտնվել է Սալային տեղափոխելիս վթարված ինքնաթիռը

07:34 04.02.2019

Լա Մանշ նեղուցի հատակին երեկ ուշ երեկոյան հայտնաբերվել է այն ինքնաթիռը, որ անհետ կորել էր հունվարին՝ արգենտինացի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալային Ֆրանսիայից Բրիտանիա տեղափոխելիս: Ֆուտբոլիստի հարազատներին արդեն տեղեկացրել են ինքնաթիռը գտնելու մասին, հայտնում է միջազգային մամուլը: Ավիավթարը տեղի էր ունեցել հունվարի 22-ին: Մինչ այդ՝ հունվարի 19-ին, ֆուտբոլիստը պայմանագիր էր կնքել ու ֆրանսիական «Նանտ» ակումբից տեղափոխվել էր […]

̰
Մարոկկոյում «խոզի գրիպից» 11 մարդ է մահացել

00:00 04.02.2019

H1N1 վիրուսի բարդությունների հետևանքով Մարոկկոյում 11 մարդ է մահացել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Morocco World News-ը՝ վկայակոչելով երկրի Առողջապահության նախարարությանը։ Աղբյուրի տեղեկություններով՝ H1N1-ի ախտանշաններով 15 մարդ ապաքինվել է, ևս 32-ը բուժում են ստանում: Նշվում է, որ զոհվածների թվում են անձինք, որոնք ունեցել են քրոնիկ հիվանդություններ, ինչպես նաև հղի կանայք և տարեց մարդիկ:

̰
Հայտնի են Կալուգայի վթարից տուժած հայերի անունները

21:06 03.02.2019

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը ճշտել է Կալուգայի մարզում երեխաներ տեղափոխող ավտոբուսի վթարի պատճառով տուժած հայերի անունները. Մարիա Առաքելյան (ծնված 2008 թ.), Սոնա Ադամյան (ծնված 1988 թ.): Տուժողները տեղափոխվել են Կալուգայի քաղաքային հիվանդանոց: Դեսպանությունից հայտնել են, որ ռուսական գերատեսչությունների հետ մշտական կապի մեջ են՝ մյուս տուժողների տվյալները պարզելու համար: https://www.facebook.com/armembrus/posts/757100038008469 Հիշեցնենք, որ Ռուսաստանի Կալուգայի մարզում այսօր վթարվել […]

̰
Կալուգայի վթարից մահացածների ընտանիքները կստանան 1 միլիոն ռուբլի հատուցում

19:29 03.02.2019

Ռուսաստանի Կալուգայի մարզում այսօրվա ողբերգական ավտովթարի 7 զոհերի ընտանիքները կստանան 1-ական միլիոն ռուբլի (շուրջ 7 մլն դրամ) գումար՝ որպես հատուցում: Այս մասին որոշում է կայացրել մարզի ղեկավարությունը: Դրանից բացի, մարզի իշխանությունները որոշել են գումար տրամադրել տուժածների հարազատների՝ Կալուգա տեղափոխումն ապահովելու համար, փոխանցում է life.ru-ն: Հիշեցնենք, որ Ռուսաստանի Կալուգայի մարզում այսօր վթարվել է՝ ճանապարհի երթևեկելի հատվածից […]

̰
Հրապարակվել է Կալուգայում երեխաներ տեղափոխելիս վթարված ավտոբուսի զննության տեսանյութը

18:03 03.02.2019

Ռուսաստանի Կալուգայի մարզում այսօր վթարվել է՝ ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս եկել ու շրջվել է երեխաներ տեղափոխող ավտոբուս: 7 մարդ զոհվել է, նրանցից 4-ը եղել են երեխաներ: Տուժածերի թիվը գերազանցում է 30-ը, իսկ ուղևորների ընդհանուր թիվը եղել է 48: Ավտոբուսի ուղևորների թվում է եղել նաև հայ երեխա՝ մոր հետ: Տեղական քննչական կոմիտեն հրապարակել է ավտոբուսի զննության […]

̰
Հունաստանում գազի բալոնի պայթյունի հետևանքով կան զոհվածներ

17:45 03.02.2019

Հունաստանի պանդոկներից մեկում տեղի ունեցած միջադեպի՝ գազի բալոնի պայթյունի հետևանքով զոհվել է մի քանի մարդ: Այս մասին հայտնում է Greek Reporter տեղական լրատվամիջոցը: Հաղորդվում է 3 զոհի ու 1 վիրավորի մասին: Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհերից մեկը պանդոկի սեփականատերն է եղել, մյուս երկուսը՝ նույն հաստատության աշխատակիցներ: Նշվում է, որ գազի նման բալոնները Հունաստանում գործածվում են տարածքը […]

̰
Հնդկաստանում գնացք է վթարվել. կան զոհեր և վիրավորներ

17:27 03.02.2019

Հնդկաստանում դեպի Դելի ուղևորվող գնացքը դուրս է եկել ռելսերից, ինչի հետևանքով առնվազն 6 մարդ զոհվել է, մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել, հայտնում է տեղական Hindustan Times կայքը: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 3-ին՝ տեղական ժամանակով ժամը 04:00-ի սահմաններում՝ Բիհար նահանգում: Հաղորդվում է, գնացքն ընթանալիս է եղել առավելագույն արագությամբ: Երկաթուղու աշխատանքն այս հատվածում […]

̰
Երևանի բնակարաններից մեկում մոտ 90 տարեկան տղամարդու դի է հայտնաբերվել

17:06 03.02.2019

Փետրվարի 3-ին` ժամը 11:32-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցի թիվ 9 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարարական ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել անձը […]

̰
Կալուգայի վթարից տուժողների մեջ հայ կա

15:56 03.02.2019

Առավոտյան Ռուսաստանի Կալուգայի մարզում տեղի ունեցած ավտոպատահարի տուժողների մեջ կա առնվազն մեկ հայ: Այս մասին հայտնի է դարձել ռուսական ցանցային հարթակներից մեկի հրապարակումից, որտեղ ներկայացված են ավտոբուսի ուղևորների մի մասի անունները: Ավտոբուսի մեջ են եղել Սոֆյա Առաքելյանն ու նրա մայրը, ում անունը չի հրապարակվել: Աղջկա ու նրա մոր ճակատագիրն անհայտ է: Ենթադրվում է, որ Սոֆյան […]

̰
Կալուգայի վթարի զոհերի թիվը հասել է 7-ի

14:20 03.02.2019

Ռուսաստանի Կալուգայի մարզում ավարտվել է տուժածների դուրսբերումը երեխաներ տեղափոխելու ժամանակ շրջված ավտոբուսից: Այժմ հայտնի է, որ զոհերի թիվը արդեն 7 է, նախորդիվ հաղորդված 2-ի փոխարեն: Զոհվածներից 4-ը երեխաներ են: Այս մասին հայտնում է ռուսական մամուլը: Տրանսպորտային պատահարի հետևանքով ավտոբուսը դուրս էր ընկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել, ինչի պատճառով ուղևորների մի մասը արգելափակվել էր նստարանների միջև […]

̰
Կալուգայում երեխաներ տեղափոխող ավտոբուս է շրջվել. կան զոհեր

13:03 03.02.2019

Ռուսաստանի Կալուգայի շրջանում երեխաներ տեղափոխող ավտոբուսը շրջվել է ու ընկել ճանապարհի ոչ երթևեկելի հատված, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, ևս 21 մարդ ստացել է տարբեր վնասվածքներ: Այս մասին հայտնում է ռուսական մամուլը: Ավտոբուսը տեղափոխում էր 48 մարդու, որոնցից 33-ը երեխաներ են եղել: 21 տուժածներից 20-ը նույնպես երեխաներ են: Տեղ հասած փրկարարները ու անցնող մեքենաների […]

̰
Գիշերը հրդեհ է եղել Աբովյանում

11:36 03.02.2019

Փետրվարի 3-ին՝ ժամը 01:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որր հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 46 շենքի բնակարաններից մեկում: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:55-ին, մարվել՝ 02:16-ին: Տան հյուրասենյակում մասամբ այրվել են մեկ բազմոց, […]

̰
Խոշոր ավտովթար Երևանում. իրար են բախվել 10-ից ավելի մեքենաներ

11:02 03.02.2019

Այսօր գիշերը՝ ժամը 2:00 սահմաններում խոշոր ավտովթար է եղել Երևանում՝ Սարալանջից դեպի Ավետիսյան փողոց տանող ճանապարհին: Իրար են բախվել 10-ից ավելի մեքենաներ, հայտնում է Shamshyan.com-ը: Մարմնական վնասվածքներով երկու անձ տեղափոխվել է բժշկական կենտրոններ: Շամշյանի տեղեկություններով՝ ավտովթարի պատճառը եղել է մերկասառույցը. հիմա ոստիկանությունը պարզում է վարորդների ու վիրավորվածների ինքնությունը:

̰
Ռուսաստանում սպանվել է ադրբեջանցի գործարար

09:26 03.02.2019

Ռուսաստանի հյուսիսարևմտյան Արխանգելսկ քաղաքում սպանվել է ադրբեջանցի երիտասարդ գործարար, 1992 թվականին ծնված Ռուսլան Արիֆ օղլու Հուսեյնովը: Միջադեպը եղել է հունվարի 31-ի լույս փետրվարի 1-ի գիշերը: Նա Արխանգելսկում զբաղվում էր անտառամթերքի բիզնեսով, հաղորդում է ադրբեջանական մամուլը: Երիտասարդին սպանել են հրազենից արձակված հինգ կրակոցով, ինչի հետևանքով նա մահացել է հենց տեղում: Սպանության դրդապատճառների մասին տեղեկություններ առայժմ հայտնի […]

̰
Թբիլիսիում օրերս գազի արտահոսքից մահացած 7 անձանց մահվան պատճառը կարող էր լինել թռչնաբույնը

23:52 02.02.2019

Թբիլիսիի Քեթևան Ծամեբուլիի փողոցում երկու օր առաջ բնական գազի՝ CO-ի թունավորումից 7 մահացած մարդու գործով դատաբժշկական փորձաքննությունն ավարտվել է: Փորձաքննության ժամանակ շենքի բնակիչները տարհանված են եղել: Բնակարանը, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը, այժմ կնքված է: Ըստ նախնական տեղեկությունների՝ ողբերգության պատճառը ջրատաքացուցիչի խողովակի խցանումն է: Ըստ փորձաքննության նախնական արդյունքների՝ գազատաքացուցչի խողովակի վրա թռչունները բույն են դրել, որն […]

̰
Վթար Լեռնահովիտ գյուղի սկզբնամասում․ կան տուժածներ և մեկ զոհ

23:38 02.02.2019

Փետրվարի 2-ին` ժամը 20:27-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra A» մակնիշի (վարորդ՝ Ս. Գ., ծնված 1970 թ.) և «BMW 3» մակնիշի (վարորդ՝ Ռ. Դ., […]

̰
Ավստրալիայի հյուսիսարևելյան շրջաններում տեղատարափ անձրևներ են

22:07 02.02.2019

Ավստրալիայի հյուսիսարևելյան շրջաններում տեղատարափ անձրևներ են: Այս մասին հայտնել է BBC-ն: Այդ շրջաններում փողոցները վերածվել են գետերի, որոնք իրենց հերթին քշել-տարել են բազմաթիվ մեքենաներ: Հեղեղների պատճառով բազմաթիվ ընտանիքներ տարհանվել են: Օդերևութաբանների կանխատեսումներով՝ տեղատարափ անձրևներն այդ շրջաններում կշարունակվեն դեռ մի քանի օր:

̰
Երևանում տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորաքրոջ պարանոցին և կրծքավանդակին

20:47 02.02.2019

Փետրվարի 2-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացուհու: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի բնակիչ, 62-ամյա Վեներա Միրզոյանն է, ով՝ ըստ […]

̰
Կապան քաղաքի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

20:29 02.02.2019

Փետրվարի 2-ին՝ ժամը 19:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Փրկարարները մարել են Չինչին գյուղի անասնագոմերից մեկում բռնկված խոշոր հրդեհը

19:29 02.02.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր առավոտյան Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինչին գյուղում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով ամբողջովին այրվել է գյուղի բնակիչ Ավետիք Ադամյանին պատկանող անասնաֆերման: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնել էր համայնքի ղեկավար Կարեն Դարբինյանը: ՀՀ ԱԻՆ-ից տեղեկանում ենք, որ փետրվարի 2-ին՝ ժամը 11:18-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բերդ […]

̰
Գյումրիի Մուշ 2-2 թաղամասում հերթական փլուզումն է տեղի ունեցել

19:07 02.02.2019

Այսօր հերթական փլուզումն է տեղի ունեցել Գյումրիի Մուշ 2-2 թաղամասում: 21-րդ շենքի 57-րդ բնակարանի ննջասենյակի առաստաղի ծեփաշերտն ամբողջությամբ փլուզվել է: Սենյակում քնած են եղել Կիրակոսյանների ընտանիքի 2 մանկահասակ երեխաները: Նրանց ծնողները փլուզումից րոպեներ առաջ հասցրել են դուրս հանել սենյակից: Մոտ 8 սանտիմետր հաստությամբ ծեփաշերտն ընկել է երեխաների մահճակալների վրա: 2010-ին կառուցված շենքերում սա առաջին դեպքը […]

̰
Սիրիայում ուսուցիչների տեղափոխող միկրոավտոբուս է պայթեցվել

18:06 02.02.2019

Սիրիայի հյուսիսարևելյան Մամբիջ բնակավայրի մոտակայքում ուսուցիչների տեղափոխող միկրոավտոբուս է պայթեցվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Հաղորդվում է 1 զոհի և 5 վիրավորի մասին: Ինչպես հայտնում է աղբյուրը, վերջին շրջանում այստեղ հաճախակի են դարձել տրանսպորտային միջոցների պայթյունները: Նման դեպքերի հետևանքով առավելապես տուժում են խաղաղ բնակիչներ: https://www.youtube.com/watch?v=6ybup2vVFCw

̰
Ավստրալական քաղաքներից մեկում ռումբի մասին ահազանգի պատճառով մարդկանց օդանավակայանից տարհանել են

17:16 02.02.2019

Ավտրալիական Բրիսբեն քաղաքի օդանավակայանից մարդկանց տարհանել են: Նշվում է, որ ժամանակավորապես փակվել է նաև երկաթուղին: Daily Star-ի փոխանցմամբ՝ զինված տղամարդը նշել է, որ իր մոտ ռումբ կա: «Օդանավակայանից մարդիկ են տարհանվել, երկաթուղին ևս այս պահին չի աշխատում»,- ասված է իրավապահների հաղորդագրության մեջ: Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը: https://twitter.com/Eli10835932/status/1091655645386792966   Passengers being dropped down the road due […]

̰
Հնդկաստանում ընձառյուծը հարձակվել է գյուղացիների վրա, կան տուժածներ

17:00 02.02.2019

Հնդկաստանի Փենջաբ քաղաքում ընձառյուծը խուճապ է առաջացրել: «Հարյուրավոր մարդիկ հայտնվեցին տների տանիքներին՝ սարսափահար պաշտպանվելով ագրիսիվ կենդանուց: Կենդանին, գետնին տապալելով չորս մարդու, կծոտեց նրանց: Նրանք լուրջ վնասվածքներ չունեն»,- տեղեկացնում է AFP.-ն: Մի տղամարդ վերևից փորձել է ցանց նետել կենդանու վրա, սակայն ընձառյուծը ցատկել է և նրան պատին սեղմել: Հավաքվածները քարեր են նետել կենդանու վրա, սակայն դա էլ […]

̰
Քաղաքացին «Արմենիա» բժշկական կենտրոնի ընդունարանում հարվածել է բժիշկներից մեկին. Ոստիկանություն

16:21 02.02.2019

Այսօր առավոտյան քաղաքացին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ընդունարանում հարվածել է բժիշկներից մեկի դեմքին: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաղորդեց  ՀՀ ոստիկանության՝ ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը. «Ժամը 5:30 Ոստիկանության Մաշտոցի բաժնում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի բժիշկներից մեկը հաղորդում է տվել, որ անհայտ անձը բժշկական կենտրոնի ընդունարանում հարվածել է իր դեմքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ»: Գաբրիելյանը տեղեկացրեց, […]

̰
Վթար Մյասնիկյան պողոտայում. SHANTNEWS.am-ի կադրերը` դեպքի վայրից

15:03 02.02.2019

Մյասնիկյան պողոտայի վրա բեռնատար «Գազելը» բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային։ SHANTNEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ վնասվածքներ ստացողներ չկան, պարզապես «Գազելի» վարորդի ինքնազգացողությունն է վատացել, տեղափոխվել է հիվանդանոց: Բեռնատարը առաքում իրականացնող մեքենա է, այս պահին տարածքում փշրված ապակիներ են: Այժմ «Սանիթեքի» աշխատակիցները մաքրում են տարածքը: Մեր թղթակցի հաղորդմամբ` երթևեկությունը դանդաղել է, քանի որ վթարի […]

̰
Խոշոր հրդեհ Տավուշի մարզի Չինչին գյուղում. ամբողջությամբ այրվել է խոշոր անասնաֆերմա՝  շուրջ 30 գլուխ խոշոր եղջերավոր անասուններով

14:03 02.02.2019

Այսօր առավոտյան Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինչին գյուղում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով ամբողջովին այրվել է գյուղի բնակիչ Ավետիք Ադամյանին պատկանող անասնաֆերման: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց համայնքի ղեկավար Կարեն Դարբինյանը: «Խոշոր եղջերավոր անասուններ են եղել, մոտ 30 գլուխ, լրիվ այրվել է, ընդհանուր ոչնչացել է, 70 մետր երկարության, 15 մետր լայնության ֆերմա էր: […]

̰
BACK_TO_TOP