22:13 28.01.2019
Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Հունվարի 26-ին ոստիկանության Վարդենիսի բաժին Վարդենիսի կայազորային հոսպիտալից ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը, […]
09:47 28.01.2019
Հունվարի 27-ին՝ ժամը 16:31-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ի հատվածում բախվել են «Kia Sorento» մակնիշի (վարորդը՝ Գ. Պ.՝ ծնված 1990 թ.) և «Toyota RAV4» մակնիշի (վարորդը՝ […]
09:36 28.01.2019
Հունվարի 27-ին` ժամը 15:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կարմրաքար գյուղում երկու ական է հայտնաբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Կարմրաքար-Դավիթ Բեկ գյուղերի ավտոճանապարհի սկզբնամասում հայտնաբերվել է նռնականետի երկու արկ: Փրկարարները սահմանազատել են տարածքը և արկերը հանձնել ոստիկանության աշխատակիցներին:
09:20 28.01.2019
Հունվարի 27-ին` ժամը 17:51-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցի թիվ 35/31 հասցեում գտնվող ընկերության մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են Nissan Note մակնիշի (վարորդը՝ Դ. Ջ.`ծնված […]
19:00 27.01.2019
Մեքսիկայում նավթատարի պայթյունի զոհերի թիվը հասել է 114-ի, հաղորդում է երկրի Առողջապահության նախարարությունը: Նշվում է, որ հիվանդանոցներում շարունակում է մնալ 33 մարդ: Վերջին տվյալներով՝ հոսպիտալներում այրվածքներից զոհվել է 46 մարդ: Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 18-ին Մեքսիկայի Իդալգո նահանգում՝ խողովակաշարի բաց հատվածում խոշոր պայթյուն է տեղի ունեցել, որից հետո հրդեհ է բռնկվել: Դեպքը տեղի էր ունեցել այն […]
15:00 27.01.2019
Համացանցում հայտնվել է ռուսական Ту-22М3 կործանիչի վթարի տեսանյութը: Հիշեցնենք՝ վթարը տեղի էր ունեցել հունվարի 22-ին, Մուրմանսկի երկրամասի Օլենեգորսկ քաղաքի օդանավակայանում: Խիտ մառախուղի պայմաններում վայրէջքի ժամանակ ինքնաթիռը բառացիորեն երկու մասի է բաժանվել: Հիշեցնենք, որ անձնակազմի 4 անդամներից 3-ը զոհվել են, մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Կործանված Ту-22М3-ն արտադրվել է 1986-ին, իսկ 2012 -ին կապիտալ վերանորոգման է […]
11:00 27.01.2019
Հունվարի 26-ին՝ ժամը 23:28-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի 1-ին ոլորանում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 111-րդ կմ-ին բախվել են «Daf» մակնիշի բեռնատարը (վարորդը՝ Վ. Հ.) և «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. […]
23:07 26.01.2019
Հունվարի 26-ին` ժամը 15:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածից 8-րդ զանգված տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի […]
20:51 26.01.2019
Հունվարի 26-ին` ժամը 18:10-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 67 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են Ռ. Խ.-ի (ծնված 1936 թ.) բնակարանի դուռը և ննջասենյանի […]
19:21 26.01.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 25-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Երևան քաղաքի բնակիչ՝ 56-այա Արմեն Հովհաննիսյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 10։20-ից մինչև 14։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր տան մուտքի դուռը, մտել տուն և այնտեղից […]
16:46 26.01.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հունվարի 25-ին, ժամը 17.25-ին, ոստիկանության Արարատի բաժնում «Վեդի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ թունավորմամբ բուժօգնության են տեղափոխվել Ոսկետափ գյուղի տներից մեկի բնակիչներ՝ 50-ամյա Մարինե Պ․-ն, 49-ամյա Արսեն Պ․-ն, 31-ամյա Գայանե Պ․-ն և 4-ամյա Վլադիմիր Ս․-ն։ Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ տուժածները թունավորվել են նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, […]
12:57 26.01.2019
Երեկ՝ հունվարի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Ստեփան Զորյանի անվան 56 հիմնական դպրոցում։ Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 13։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ թիվ 13 խումբը կանչով մեկնել է Արաբկիր վարչական շրջանի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել են 11-ամյա Գրիգոր Շ.-ին՝ աչքի և […]
10:36 26.01.2019
Նոր զարգացումներ Կարագանդայում աղմկոտ սպանության գործով, որում մասնակցություն ունենալու մեջ մեղադրվում է Նարեկ Գուրուրյանը: Տեղեկություններ են շրջանառվում, որ ծեծկռտուքին մասնակցություն ունենալու համար ձերբակալված ադրբեջանցիներից մեկը խոստովանել է, որ ինքն է սպանել 23-ամյա ղազախին: Մեղքը խոստովանելուց բացի՝ նա իրավապահ մարմիններին տարել և ցույց է տվել այն վայրը, որտեղ թաքցրել է սպանության գործիք դանակը: Կարագանդայի հայ համայնքի ղեկավար […]
10:27 26.01.2019
Հունվարի 26-ին՝ ժամը 08:11-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի 2-րդ և 3-րդ հարկերից ծուխ է նկատվում: Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, […]
09:27 26.01.2019
Հունվարի 25-ին՝ ժամը 22:28-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Արգել գյուղի սկզբնամասում գտնվող խաչքարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Արգել գյուղի […]
21:48 25.01.2019
Հունվարի 25-ին՝ ժամը 21:05-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում գտնվող «Կովկաս» ռեստորանային համալիրում ռումբ է տեղադրված: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
19:22 25.01.2019
Արցախում շնագայլի վրա կրակելու համար արձակած կրակոցից գլխի հրազենային վնասվածք ստացած 11-ամյա տղայի վիճակը կայուն ծանր է, բացասական դինամիկա չկա: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորման գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանը: «Բացասական դինամիկա չկա, վիճակը գնահատվում է ստաբիլ: Թե շնչառության, թե մյուս տվյալները ստաբիլ են: Սակայն նա դեռ գիտակցության չի եկել: Դա էլ, […]
19:09 25.01.2019
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում հրաձգության հետևանքով երեք մարդ սպանվել է, ևս մի քանի հոգի ստացել են հրազենային վնասվածքներ: Հրաձգությունը սկսել է մի տղամարդ, որն այնուհետ ինքնասպան է եղել: Այս մասին հայտնում է ABC-ն: Նշվում է, որ անծանոթ տղամարդը գտնվել է P.J. Harrigan’s բարում և անսպասելիորեն սկսել է անկանոն կրակահերթ բացել: Դեպքից հետո տղամարդն իր մեքենայով հեռացել […]
18:21 25.01.2019
Չինաստանի Չանչուն քաղաքի առևտրի կենտրոններից մեկում գրեթե միաժամանակ մի քանի պայթյուն է գրանցվել: Այս մասին հայտնում է տեղական CGTN-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել Wanda Plaza կենտրոնի 30-րդ հարկում: Նախնական տեղեկություններով՝ հաղորդվում է մեկ զոհի մասին: Համացանցում դեպքի պահին արված տեսանյութ է հայտնվել, որտեղ կարելի է տեսնել, թե ինչպես են հերթական պայթյունի ժամանակ շենքում […]
16:34 25.01.2019
ՌԴ Կրասնոյարսկի մարզի Ենիսեյան շրջանի դպրոցներից մեկում 9-րդ դասարանի աշակերտը հրաձգություն է բացել դպրոցի մերձակայքում, հայտնում է «360» հեռուստաալիքը՝ մեջբերելով ականատեսների նկարագրությունները: Նախ տղան փորձել է զենքով մտնել դպրոց, սակայն նրան կանգնեցրել է հերթապահը: Տղան դուրս է եկել և կրակ բացել դպրոցի պատուհանների ու մոտակայքում կայանած մեքենաների ուղղությամբ: Հեռուստաալիքի հետ զրույցում դպրոցի աշակերտներից մեկը պատմել […]
15:28 25.01.2019
Ինդոնեզիայի Հարավային Սուլավեսի նահանգում տեղի ունեցած ջրհեղեղի և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 59-ի: Այս մասին տեղեկացնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով Աղետների կառավարման ազգային գործակալության ներկայացուցչին: Նախկինում հաղորդվել էր, որ 26 մարդ զոհվել է, ևս 24-ն անհայտ կորած է համարվում: Այս պահին շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքներն ու փրկվածների տարհանումը: Ջրհեղեղի ու սողանքի պատճառ է դարձել […]
10:44 25.01.2019
Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում ՝ երկաթգծի մոտակայքումերեկ բռնկված հրդեհը հունվարի 25-ին՝ 09:30-ի դրությամբ մեկուսացվել է: Հունվարի 24-ին՝ ժամը 18:32-ին, «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ վերոնշյալ տարածքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել էր, որ հրդեհը տարածվել է մոտակա […]
10:00 25.01.2019
Հունվարի 25-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։20-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 35-ամյա Արթուր Ղազարյանը իր վարած Nissan X-Trail մակնիշի 51 XR 100 համարանիշի ավտոմեքենայով Աշտարակ-Երևան ավտոճանապարհի՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազախողովակին և առաջ ընթանալով՝ կողաշրջված վիճակում հայտնվել քարերի վրա։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ […]
23:59 24.01.2019
Այսօր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունից փորձել է փախուտի դիմել Երևանի բնակիչ, 29-ամյա Ադամ Բաղդասարյանը, ով վերջին օրերին դարձել էր «աստղ», քանի որ Երևանում գործող մի քանի Varks.am կազմակերպություններում ավազակային հարձակումներ էր կատարել: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Ա. Բաղդասարյանը կարողացել է հարմարացնել և քննիչի կաբինետից դիմել փախուստի, սակայն քննչական վարչության բակում մի քանի քննիչներ ու […]
22:10 24.01.2019
«Հրդեհ է բռնկվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լոռու անտառտնտեսությունում։ Այսօր ժամը 18:40-ի սահմաններում Երկաթգծի էլեկտրական լարերի կարճ միացումից առաջացած կայծից հրդեհ է բռնկվել Բնապահպանության նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լոռու անտառտնտեսությունում»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Արմեն Վարդանյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Անտառտնտեսության աշխատակիցները հրդեհն արձանագրել են Վահագնուտ համայնքիn կից երկաթգծի Շահալի […]
19:10 24.01.2019
Սիրիայի մայրաքաղաքի Ադավի շրջանում պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է SANA գործակալությունը: Հաղորդվում է, որ այստեղ պայթել է ավտոբուսի վրա ամրացված պայթուցիկ սարքը: Միևնույն ժամանակ, РИА Новости գործակալությունը հայտնում է, որ պայթյունը գրանցվել է Դամասկոսում տեղակայված ՌԴ դեսպանատան հարակից տարածքում: Դեպքի հետևանքով վիրավորների կամ զոհերի մասին տեղեկություն առայժմ չի հաղորդվում:
17:37 24.01.2019
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես է գնացքը հարվածում բեռնատարին: Դեպքը տեղի է ունեցել ՌԴ Սերգիև Պոսադ բնակավայրի մոտակայքում: Տեղի ունեցածը ֆիքսել է դեպքի վայրից ոչ հեռու գտնվող մարդատար մեքենայի տեսախցիկը:Հսկա բեռնատարը հայտնվել է գնացքի ռելսերի վրա և չի կարողացել դուրս գալ: Հեռվում կայանված մարդատարի ուղևորները ականատես են եղել այս ամենին: Տեսանյութում լսվում է, ինչպես […]