16:36 12.01.2019
Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը և ՆԳ նախարար Քրիստոֆ Կաստանյերը մեկնել են Փարիզի այն վայր, որտեղ շենքերից մեկում այսօր առավոտյան տեղի է ունեցել գազի պայթյուն։ «Փրկարարական աշխատանքներին ներգրավված է արտակարգ ծառայությունների ավելի քան 200 աշխատակից»,— իր թվիթերյան էջում գրել է Ֆրանսիայի ՆԳ նախարարը։ Մինչ այս հայտնել էինք, որ հացաբուլկեղենի խանութում հզոր պայթյուն է որոտացել, 36 մարդ վիրավորվել […]
15:14 12.01.2019
Ինչպես երեկ տեղեկացրել ենք, փլուզվել է Արամի 23 հասցեի մշակութային հուշարձանի վթարված պատը: SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը եղել է դեպքի վայրում: «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավար Տիգրան Հեքեքյանը մեր թղթակցի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է տեղի ունեցել փլուզումը: «Երանի մեր երկրում ամեն ինչ ԱԻՆ-ի նման աշխատի, օգնեցին գույքը, դաշնամուրը տեղափոխել»,- պատմեց նա: «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավար […]
15:00 12.01.2019
Էկվադորի հարավարևմտյան հատվածում գտնվող Գուայակիլ քաղաքի նարկոլոգիական կենտրոններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով զոհվել է 18 մարդ: Աղբյուրի փոխանցմամբ՝ հիվանդները մահացել են ծխից թունավորման պատճառով: Մի քանի մարդ էլ շնչուղիների այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է ավելի քան 60 հրշեջ: Հրդեհի բռնկման պատճառներ պարզելու համար կատարվում է հետաքննություն:
14:50 12.01.2019
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունվարի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի հացի գործարանում գողություն է կատարվել: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ կա մահացած, որը Արմավիր քաղաքի բնակիչ, 61-ամյա Գեղեցիկ Գաբրիելյանն էր։ Ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ՝ պարզել են, […]
14:44 12.01.2019
Պրահայի հին քաղաքի հրապարակում՝ «Կլեմենս» եկեղեցու մոտակայքում հունվարի 11-ին, կողոպտել են Գյումրիի «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանին, որը գլխավորում էր միջգերտեսչական համագործակցության շրջանակում ուսումնական այցի մեկնած հայկական պատվիրակությունը, հայտնում է Shamshyan.com-ը: Կողոպտիչները, աննկատ բացելով նրա պայուսակը, տարել էին դրամապանակը, որի մեջ եղել էր մոտ 600 եվրո, բանկային քարտերն ու այլ կարևոր փաստաթղթեր։ Պրահայի […]
13:17 12.01.2019
Փարիզի կենտրոնական հատվածում գտնվող հացաբուլկեղենի խանութում հզոր պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնել է The Journal.ie-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ մի քանի մարդ վիրավորվել է: Պայթյունից կոտրվել են նաև հարակից շինությունների պատուհանները: Համաձայն ոստիկանների նախնական տվյալների՝ պայթյունի պատճառը եղել է գազի արտահոսքը: #PARIS Énorme #explosion au cœur de #Paris #75009 pic.twitter.com/d6f7oI2MIB https://t.co/wwN3UvbRZs via @franceinfo — Serge Doucet 😇🐶📖⚽️🎼 […]
10:25 12.01.2019
Հունվարի 12-ին` ժամը 05:10-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին (երիտասարդ տղամարդ) սպառնում է ինքնասպան լինել նետվելով Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Փրկարարները ոստիկանության աշխատակիցների […]
08:29 12.01.2019
Հունվարի 11-ին՝ ժամը 14:29-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Բաբաջանյան թաղամասի թիվ 3/1 հասցեում գտնվող «Ծիրանի այգի» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «Mercedes SL» մակնիշի […]
00:08 12.01.2019
Հունվարի 11-ին` ժամը 21:48-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամի 23 հասցեում՝ «Հայաստանի Փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքում, տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պատահարի հետևանքով Արամի փողոցի տվյալ հատվածը որոշ ժամանակով փակ […]
18:48 11.01.2019
Զբոսաշրջիկները տեսանկարել ու սոցցանցերում տարածել են Վրաստանի հյուսիս-արևմուտքում՝ Սվանեթի լեռնաշղթայի Թեթնուլդիի դահուկային հանգստավայրի մերձակայքում տեղի ունեցած ձնահյուսի կադրերը: Դեպքը տեղի է ունեցել երեկ: Թեթնուլդիի փրկարարական ծառայությունը փրկել է ձնահյուսի տակ մնացած զբոսաշրջիկներին: Նրանք դահուկային գոտուց դուրս էին եկել ինքնակամ և սահում էին չբնակեցված ու արգելված վայրում:
18:17 11.01.2019
Համացանցում հայտնվել է ՌԴ-ում տեղի ունեցած սարսափելի վթարի տեսանյութը: Սիկտիվկար-Տրոիցկո-Պեչերսկ մայրուղում ավտոբուսը բախվել է անտառանյութ տեղափոխող հսկա բեռնատարին: Վթարի հետևանքով տուժել է 22 մարդ: Հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն:
13:43 11.01.2019
Հարավային Կորեայի ափերի մոտ ձկնորսական նավ է շրջվել, նավում գտնվել է 14 մարդ, հայտնում է Yonhap-ը: Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 2-ը համարվում է անհետ կորած: Հայտնի է, որ դեպքը տեղի է ունեցել Տխոնյեն քաղաքի մոտակայքում՝ Իյոկդժի կղզուց մոտ 80 կմ հեռավորության վրա: Հարավային Կորեայի վարչապետ Լի Նակ Էնը կոչ է արել ներդնել […]
17:05 10.01.2019
Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքում դաժան ծեծի է ենթարկվել քաղաքային խորհրդի պատգամավոր Վադիմ Միրզոյանը: «Անհայտ անձինք սկզբում փոքրիկ գազաբալոնից շիթ են բաց թողել նրա երեսին, ապա դաժան ծեծի են ենթարկել մետաղական ձողով»,- գրել է տեղի թերթերից մեկը՝ հղում անելով քաղաքային ոստիկանությանը: Քրեական գործ է հարուցվել խուլիգանության և սպանության փորձի հոդվածներով: Հարձակման դրդապատճառների և հեղինակների մասին առայժմ […]
12:16 10.01.2019
Ավստրալիայի Համիլթոն կղզու ափերին շնաձուկը հարձակվել է 2 կանանց վրա, գրում է 9News-ը: Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 10:30-ին: Շնաձուկը հարձակվել է 60-ամյա մի կնոջ և երիտասարդ աղջկա վրա, երբ նրանք լողում էին ափից ոչ շատ հեռու: Տուժածներին օգնել են ականատեսները, որոնք դուրս են բերել նրանց ջրից և կանչել փրկարարներին: Կանանց հոսպիտալացրել են, նրանց […]
11:51 10.01.2019
Մոսկվայում ողբերգական դեպք է տեղի ունեցել Հայաստանից այնտեղ մեկնած աշխատողի հետ․ շինարարական աշխատանքների ժամանակ նա մահացել է՝ հայտնվելով տաք ջրի մեջ։ Այս մասին հայտնում է «Ռուսարմինֆո»-ն։ Սոխի անունով հայաստանցի աշխատողին մոսկվաբնակներից մեկի տուն էին հրավիրել բաղնիքում սալիկապատում իրականացնելու համար։ Այնտեղ տեղադրված չորանոցի մուտքային ու ելքային խողովակների շուրջ անցքերը լայնացնելու համար հրավիրել էին առանձին աշխատող, սակայն […]
09:18 10.01.2019
Հունվարի 9-ին՝ ժամը 22:45-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Փամբակ գյուղի ամառանոցներում այրվում են 2 տնակի տանիքներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Փամբակ գյուղի 5-րդ փողոցի թիվ 8 հասցեում գտնվող Պ. Պ.-ին պատկանող երկու տնակներից (յուրաքանչյուրը՝ 18 քմ) մեկն այրվել է ամբողջությամբ (գույքով), իսկ […]
00:54 10.01.2019
Հունվարի 9-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Հերացի փողոցում՝ Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի հարևանությամբ, բախվել են Nissan մակնիշի 35 MO 422 համարանիշի, Mercedes մակնիշի 10 OZ 102 համարանիշի և Honda մակնիշի 04 NR 010 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Աղբյուրի […]
22:44 09.01.2019
Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի Mirage 2000D ինքնաթիռն առավոտյան օդ է բարձրացել՝ ուսումնամարզական թռիչք իրականացնելու, և դրա հետ կապը կորել է։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ինքնաթիռն ընկել է։ Այս մասին հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։ Ինքնաթիռն իրականացրել է ցածր թռիչքներ, և դրա հետ կապը կորել է այն ժամանակ, երբ այն անցնելիս է եղել լեռնային զանգվածի հատվածով։ Ավելի […]
22:19 09.01.2019
Հունվարի 9-ին՝ ժամը 21:03-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում՝ ավտոտնակի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
19:10 09.01.2019
Նոյեմբերի 2-ին Սիրիայի Դեր Զորի շրջանում ականի պայթյունից զոհվել է ՌԴ ԶՈւ զինծառայող, կրտսեր սերժանտ Անդրանիկ Առուստամյանը: Դեպքի մասին ՌԴ պաշտպանության նախարարությունը չի հայտնել: Դեպքի մասին իմացել է BBC-ի ռուսաստանյան ծառայությունը, որի թղթակիցը ներկա է եղել զինծառայողի հուղարկավորությանը և շփվել հարազատների հետ, հայտնում է RazmInfo-ն: Առուստամյանը ծառայում էր ՌԴ ԶՈւ 21-րդ մոտոհրաձգային բրիգադում և արդեն մեկ անգամ […]
18:45 09.01.2019
Խաղաղ օվկիանոսում շարունակում է լողալ այրվող հսկա նավ, որի վրա 3804 մարդատար ավտոմեքենաներ են գտնվում: Դրանց գերակշիռ մասը Nissan մակնիշի է: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: Հաղորդվում է, որ դեռևս դեկտեմբերի վերջին է հրդեհ բռնկվել 198 մետր երկարություն ունեցող Sincerity Ace նավի վրա: Նավում եղել է 21 մարդ: Անձնակազմի անդամներից 16-ին հնարավոր է […]
15:14 09.01.2019
2018թ. դեկտեմբերի 30-ին՝ ժամը 18:50-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցի թիվ 20 շենքի բակում գետնից գտած պայթուցիչի՝ աջ ձեռքի ափի մեջ պայթելու հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 2006թ. ծնված Տ. Ա-ն: Այս մասին հայտնում են ԱՀ ոստիկանությունից: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: Ս.թ. հունվարի 1-ին՝ ժամը 00:10-ին սահմաններում, տան […]
15:09 09.01.2019
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի զուգարաններից մեկում ուղևորի դի է հայտնաբերվել: Ինչպես հաղորդում է ռուսական «Իզվեստիա» պարբերականը, 32-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել: Իրավապահները քննում են տեղի ունեցածի մանրամասները: Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ ինքնասպանություն գործած տղամարդը տարանցիկ ուղևոր էր: Նա Նոր Ուրենգոյից թռիչք էր կատարում Ուֆա: Մոսկվայում տարանցիկ վայրեջքի ժամանակ նա մտել է ներքին թռիչքների գոտու զուգարաններից մեկը և […]
15:00 09.01.2019
Բաքվի Յասմալի շրջանում, մեկհարկանի երկսենյականոց փայտե տանը պայթյուն է տեղի ունեցել, որից հետո հրդեհ է բռնկվել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Համաձայն տեղեկությունների՝ պայթյունի ալիքի հետևանքով տան պատը փլուզվել է դրսում կայանած մեքենայի վրա: Հրդեհի հետևանքով այրվել են տան կոնստրուկցիաները: Հրշեջ փրկարարները տանը հայտնաբերել են ընտանիքի անդամներից երկուսի դիերը: Կրակը մարվել է հրշեջների կողմից: Դեպքի առթիվ […]
13:46 09.01.2019
Այսօր՝ հունվարի 9-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։55-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության «911» օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի 17 թաղամասի 8-րդ շենքի 1-ին հարկի թիվ 2 բնակարանից ծուխ է դուրս գալիս և անհրաժեշտ է հրշեջ փրկարարների կարիքը, հայտնում է Shamshyan.com-ը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է […]
11:46 09.01.2019
Հունվարի 8-ին Շուշիի քաղաքի Հախումյանի 1/11 հասցեում արձանագրված դժբախտ պատահարի հետևանքով ժամը 19:30-ին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում է տեղափոխվել Նատալի Ժորիկի Մուսայելյանը՝ ծնված 03.08.2011թ.: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից: Նրա մոտ ախտորոշվել է շմոլ գազից թունավորում, ծանր աստիճանի սոպորոզ վիճակ: Տուժածը ներկայումս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և ստանում է համապատասխան բուժում: […]
10:18 09.01.2019
Հունվարի 9-ին` ժամը 03:50-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասում էլեկտրական մալուխները պոկվել և ընկել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ կապի օպերատորներից մեկին պատկանող սյունն ընկել է ավտոճանապարհի երթևեկելի հատված, ինչի հետևանքով վնասվել են մալուխներ, իսկ […]
09:33 09.01.2019
Հունվարի 8-ին`ժամը 20:34-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհին՝ Ոսկեպարի ոլորաններում, տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Նոյեմբերյան-Իջևան հատվածի 27-րդ կմ-ին «Mercedes GL550» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Գ., ծնված 1986 թ.) դուրս է […]
23:20 08.01.2019
Այսօր՝ ժամը 19:05-ին, ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն Շուշիի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնից ահազանգ է ստացվել, որ Շուշիի Հախումյան 1 շենքի N11 բնակարանի բնակիչը չի արձագանքում զանգերին ու կանչերին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել Շուշիի հրշեջ-փրկարարական մասի հրշեջ-փրկարները, ոստիկանության և շտապ օգնության աշխատակիցները: Փրկարարները բացել են բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել են ամուսիններ Ս. […]