TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+27.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Շուշիում շմոլ գազից թունավորված երեխայի վիճակը գնահատվում է կայուն-ծանր

11:46 09.01.2019

Հունվարի 8-ին Շուշիի քաղաքի Հախումյանի 1/11 հասցեում արձանագրված դժբախտ պատահարի հետևանքով ժամը 19:30-ին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում է տեղափոխվել Նատալի Ժորիկի Մուսայելյանը՝ ծնված 03.08.2011թ.: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից: Նրա մոտ ախտորոշվել է շմոլ գազից թունավորում, ծանր աստիճանի սոպորոզ վիճակ: Տուժածը ներկայումս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և ստանում է համապատասխան բուժում: […]

̰
Դավթաշենում սյունն ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածում. մալուխներ են վնասվել

10:18 09.01.2019

Հունվարի 9-ին` ժամը 03:50-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասում էլեկտրական մալուխները պոկվել և ընկել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ կապի օպերատորներից մեկին պատկանող սյունն ընկել է ավտոճանապարհի երթևեկելի հատված, ինչի հետևանքով վնասվել են մալուխներ, իսկ […]

̰
Ոսկեպարի ոլորաններում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել

09:33 09.01.2019

Հունվարի 8-ին`ժամը 20:34-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհին՝ Ոսկեպարի ոլորաններում, տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Նոյեմբերյան-Իջևան հատվածի 27-րդ կմ-ին «Mercedes GL550» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Գ., ծնված 1986 թ.) դուրս է […]

̰
Շուշիի բնակարաններից մեկում հայտնաբերել են երիտասարդ ամուսինների և նրանց որդու դիերը

23:20 08.01.2019

Այսօր՝ ժամը 19:05-ին, ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն Շուշիի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնից ահազանգ է ստացվել, որ Շուշիի Հախումյան 1 շենքի N11 բնակարանի բնակիչը չի արձագանքում զանգերին ու կանչերին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել Շուշիի հրշեջ-փրկարարական մասի հրշեջ-փրկարները, ոստիկանության և շտապ օգնության աշխատակիցները: Փրկարարները բացել են բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել են ամուսիններ Ս. […]

̰
Հրդեհ Արարատ քաղաքում. այրվել է 7 հա եղեգնուտ

23:08 08.01.2019

Հունվարի 8-ին` ժամը 21:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի Զոդ բանավանի Արարատյան զանգվածի մոտակայքում այրվում է եղեգնուտ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:40-ին, մարվել` 21:48-ին: Այրվել է մոտ 7 հա եղեգնուտ:

̰
Մեքենաները կանգնեցրել են զորակոչիկների տեղափոխող ավտոբուսը` կռվի նպատակով. Armtimes.com

17:00 08.01.2019

Դեպի հավաքակայան երթևեկող ավտոբուսը շրջափակվել է քաղաքացիական մեքենաներով, մի խումբ երիտասարդներ ներխուժել են ավտոբուս՝ կռվի նպատակով: Այս մասին տեղեկացնում է «Հայկական ժամանակ»-ը: Միջադեպի ընթացքում ոստիկաններ չեն երևում: Տեսանյութում հնչում է «Նկարում են, մի՛ արեք» արտահայտությունը:

̰
Հոնկոնգում նավթատար նավ է այրվել

14:08 08.01.2019

Հոնկոնգի Լամմա կղզու ափերի մոտակայքում նավթատար նավ է այրվել: Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 1 մարդ, 2 մարդ էլ համարվում է անհետ կորած: Այս մասին հայտնել է South China Morning Post-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի ժամանակ նավի վրա գտնվել է 25 մարդ: Իրավապահ մարմինների նախնական քննության ժամանակ պարզ է դարձել, որ նավթատարի վրա նախ` պայթյուն է […]

̰
Թունավոր մեդուզաների հարձակման հետևանքով Ավստրալիայում 22 մարդ է հոսպիտալացվել

13:04 08.01.2019

Իրուկանջի մեդուզան դասվում է աշխարհի ամենաթունավոր կենդանիների շարքին: Իրուկանջի մեդուզայի թույնը 100 անգամ ավելի ուժեղ է կոբրայի թույնից: Մահացու վտանգավոր իրուկանջի մեդուզաներն ավստրալական Քուինսլենդ նահանգում հարձակվել են հանգստացողների վրա: Տուժել է 22 մարդ: Այս մասին հաղորդում է SBS հեռուստաալիքը: Իրուկանջի մեդուզաները հիմնականում բնակվում են Ավստրալիայի հյուսիսային ջրերում, հիմա սակայն տաք ջուրը նրանց դեպի հարավ է […]

̰
Դայակը սպանել է 2 ամսական տղային և ծնողներին հանձնել՝ ասելով, թե փոքրիկը քնած է

12:05 08.01.2019

Ամերիկյան Վիսկոնսին նահանգում դայակը սպանել է երկու ամսական տղային, հետո հանձնել է ծնողներին` ներկայացնելով, թե փոքրիկն իբր քնած է: Երբ երեխայի մայրիկը՝  Մեգան Ռոյսը, եկել է տղային վերցնելու, ոչ մի կասկածելի բան չի նկատել: Միայն ահագին ժամանակ անց է զգացել, որ փոքրիկը չի շնչում, իսկ նրա մաշկը սառն է: Դայակը՝ 28-ամյա Մարիսսա Տիտսորտը, քննիչներին ասել […]

̰
Պեկինում անհայտ տղամարդը հարձակվել է դպրոցականների վրա. կա 20 տուժած

11:36 08.01.2019

Այսօր առավոտյան անհայտ տղամարդը հարձակում է գործել Պեկինի տարրական դպրոցներից մեկի աշակերտների վրա: 20 երեխաներ վնասվածքներ են ստացել: Նրանք բոլորը հոսպիտալացվել են: Տուժածներից 3-ը գտնվում են ծանր վիճակում: Նշվում է, որ ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Ոստիկանությունը հանցագործին տեղում ձերբակալել է: Ինչով է զինված եղել տղամարդը, և որոնք էին հարձակում գործելու դրդապատճառները, առայժմ չի […]

̰
Արագածոտնում Opel-ի վարորդը վրաերթի է ենթարկել համաներմամբ ազատ արձակված 34-ամյա կնոջը

09:48 08.01.2019

Արագածոտնի մարզում հունվարի 7-ին վրաերթ է տեղի ունեցել. ժամը 11:40-ի սահմաններում 36-ամյա Արման Հ.-ն Երևան-Գյումրի ավտոճանապարհի 23 կմ հատվածում, Աշտարակի վարչական տարածքում, իր վարած Opel մակնիշի 35 LQ 713 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 34-ամյա Մերինե Ա.-ին: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Աշտարակ» բժշկական կենտրոն: Աղբյուրի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը […]

̰
Ծերենցի փողոցում Volkswagen Jetta-ն հարվածել է կայանած մեքենային, վերջինս բախվել է էլեկտրասյանը

09:37 08.01.2019

Հունվարի 8-ին՝ ժամը 00:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծերենցի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է սյանը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Լ. Ն.) դուրս […]

̰
Հրդեհ Դիլիջան քաղաքում

09:02 08.01.2019

Հունվարի 7-ին`ժամը 22:37-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 76/7 շենքի մոտակայքում, այրվում են թղթե արկղեր. առկա է կայանած ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:57-ին, մարվել՝ 23:21-ին: Մոտ 100 քմ տարածքում այրվել են կուտակած […]

̰
ԱՄՆ-ում մատնահարդարման համար 35 դոլար չվճարելու համար աղջիկը վրաերթի է ենթարկել սրահի տիրուհուն ու սպանել նրան

00:30 08.01.2019

Լաս Վեգասի ոստիկանները փնտրում են այն աղջկան, որը մատնահարդարման համար նախատեսված 35 դոլարը չվճարելու համար վրաերթի է ենթարկել և սպանել սրահի տիրուհուն: Ընդ որում, վրաերթը կատարել է գողացված մեքենայով: Այս մասին տեղեկացնում է CBS  հեռուստաալիքը: Հաղորդվում է , որ 51-ամյա կինը ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցում, իսկ 21-ամյա Կրիստալլ Ուիփլը դեպքի վայրից փախուստի է դիմել:  

̰
Մոսկվայում երկու տարեկան փոքրիկը խմել է պապի դեղահաբն ու մահացել

23:30 07.01.2019

Մոսկվայում քննիչները հետաքննում են երկու տարեկան երեխայի մահվան հանգամանքները: Դեպքը տեղի է ունեցել տոնական օրերին Մոսկվայի հարավ-արևմտյան շրջանում: Փոքրիկը հյուրընկալվել է տատիկի և պապիկի տանը:  Հունվարի 4-ին նա տուփից դեղահաբ է հանել և կուլ տվել: Պարզվել է, որ այդ դեղամիջոցը օգտագործել է փոքրիկի պապիկը և այն սրտի առիթմիայի դեմ է նշանակված եղել: Դեղահաբը կուլ տալուց […]

̰
Դպրոցի տնօրենի պատճառով 27-ամյա աղջիկը ցանկացել է ինքնասպան լինել․ նրան փրկել են ոստիկանները

22:48 07.01.2019

Հունվարի 6-ին՝ կեսգիշերին, ոստիկանության տարածքային բաժին ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի փորձում է ինքնասպան լինել և դրա մեջ մեղադրում է Նարեկ Մ.-ին: SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները նախ կարողացել են կանխել աղջկա ինքնասպանության փորձը, ապա պարզել են, որ Քրիստինե Ղ.-ն իր հարևանի տղայի՝ հասակակից Արգիշտի Մ.-ի հետ ցանկանում են ամուսնանալ, սակայն Արգիշտիի եղբայրը՝ 29-ամյա Նարեկ Մ.-ն, […]

̰
Ռուս նավապետին իր սենյակում մահացած են հայտնաբերել

22:32 07.01.2019

Թուրքիայում ռուսական Canopus  նավի նավապետ Յուրի Չերկասովի դին է հայտնաբերվել: Այս մասին հայտնել է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ստամբուլում ՌԴ գլխավոր հյուպատոսությանը: Ըստ հրապարակած տեղեկատվության՝ նավապետի դին  հայտնաբերվել է հունվարի 6-ին հենց նավի վրա՝ իր իսկ սենյակում: Այդ պատճառով նավը տեղափոխվել և կայանվել է Քեփեզ նավահանգստում: Նավապետի մարմինը տեղափոխվել է Բուրսա՝ դիահերձման և մահվան […]

̰
Գողը հարձակվել է աղջկա վրա՝ չիմանալով, որ վերջինս մարտարվեստի վարպետ է

22:02 07.01.2019

Դեպքը տեղի է ունեցել Ռիո դե Ժանեյրոյում: Աղջիկը կանգառում ավտոբուսի է սպասելիս եղել: Տղամարդը մոտեցել է Պոլիանային և նրանից ժամը հարցրել: Երբ աղջիկը հանել է հեռախոսը ժամը նայելու համար, տղամարդը պահանջել է, որ նա հեռախոսն իրեն տա, հետո փորձել է ատրճանակով վախեցնել, որը, պարզվում է, ընդամենը ստվարաթղթից պատրաստված խաղալիք է եղել: Ձեռքի երկու և ոտքի […]

̰
Գյումրիի թատերական հրապարակում տղամարդ է հանկարծամահ եղել

21:02 07.01.2019

Այսօր ՝ հունվարի 7-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Գյումրիի թատերական հրապարակում, ըստ նախնական տվյալների, հանկարծամահ է եղել անձը չպարզված տղամարդ: SHANTNEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ մոտ 40 տարեկան տղամարդը երկար ժամանակ նստած է եղել նստարանին, այնուհետև անցորդները նկատել են, որ նա չի շարժվում, ահազանգել են շտապ օգնություն: Դեպքի վայր հասնելով՝ բժիշկները արձանագրել են նրա […]

̰
Գինովցած քաղաքացին ընկել է ջրանցքը

18:20 07.01.2019

Հունվարի 7-ին՝ ժամը 12:05-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող քաղաքացին (մոտ 60 տարեկան տղամարդ) ընկել է Երևան քաղաքի Նոր Արեշի 50-րդ փողոցում գտնվող ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ջրանցքից դուրս են բերել Ն. […]

̰
Սև ծովում նավ է խորտակվել. կան զոհեր (վերջին տվյալներ)

16:26 07.01.2019

Սև ծովում՝ Թուրքիայի ափերի մոտ խորտակվել է «Վոլգո-Բալտ» բեռնատար նավը: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ-Նովոստի» գործակալությունը, կան զոհեր: Նավի վրա եղել է 13 մարդ, այդ թվում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ: Նավը խորտակվել է Սամսունից 80 կիլոմետր հեռավորության վրա: Այն նավարկել է պանամական դրոշի ներքո: Հայտնի է, որ զոհվել է 6 նավաստի, 7-ը փրկվել է: Հայտնի է, […]

̰
Նուբարաշենի բնակարաններից մեկում հայտնաբերվել են տարեց ամուսինների դիեր

16:16 07.01.2019

Այսօր՝ հունվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն 6-րդ փողոցի 1-ին նրբանցքի 1-ին շենքի 30 բնակարանի բնակիչները մի քանի օր է՝ չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ փրկարարները պատուհանի ճաղավանդակները բացելուց հետո ներս են մտել և […]

̰
Համացանցում տեսանյութ է հայտնվել, թե ինչպես է Չելյաբինսկում գայլը հարձակվում երեխայի վրա

15:25 07.01.2019

Դեպքը տեղի է ունեցել Չելյաբինսկում՝ Գագարինի անվան այգում: Գայլը հարձակվել է երեխայի վրա: Ականատեսների նկարահանած տեսանյութում երևում է, թե ինչպես են երեխայի մայրն ու մի դեռահաս փորձում օգնել նրան: Ավելի ուշ պարզվել է, որ գայլը տեր ունի: Սերգեյ Պանասենկոն տեղի ունեցածի մեջ ոչ մի սարսափելի ու արտառոց բան չի տեսնում: Նա նշել է, որ գայլին […]

̰
Մագնիտոգորսկում փլատակների տակից փրկված փոքրիկը գիտակցության է եկել

15:13 07.01.2019

 10 ամսական Վանյան, որին հաջողվել էր փրկել Մագնիտոգորսկում պայթած շենքի մուտքի փլատակների տակից, գիտակցության է եկել: Այս մասին հայտնել ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան: «Փոքրիկն արդեն ակտիվ արձագանքում է և շփվում է մայրիկի հետ»,- նշել է Սկվորցովան: Միևնույն ժամանակ նախարարը տեղեկացրել է, որ երեխայի մայրը դեռ գտնվում է սթրեսային վիճակում: Փոքրիկ Վանյան բժիշկների ձեռքերում է […]

̰
Չինաստանում դատարանը մահվան է դատապարտել դանակով երեխաների վրա հարձակված տղամարդուն

14:27 07.01.2019

Չինաստանի բարձրագույն ազգային դատարանը մահվան է դատապարտել այն տղամարդուն, որը 2011 թվականի հունվարին դանակով հարձակվել էր մանկապարտեզի երեխաների վրա և վիրավորել 11 փոքրիկների: 2017թ. նա մահվան դատապարտվեց առաջին ատյանի դատարանի որոշմամբ, սակայն որոշումը բողոքարկվեց: Գուանսի-Չժուանի շրջանի բարձրագույն դատարանը բողոքը քննել և առաջին ատյանի որոշումը թողնելով անփոփոխ՝ գործն ուղարկել է երկրի բարձրագույն ազգային դատարան: Եվ հիմա […]

̰
Ուեյն Ռունին քնաբերը խառնել էր ալկոհոլի հետ և «կորցրել իրեն»

13:50 07.01.2019

Անգլիացի հայտնի ֆուտբոլիստ Ուեյն Ռունին, որն այժմ հանդես է գալիս ամերիկյան «Դի Սի Յունայթեդ» ակումբում, Վաշինգտոնի օդանավակայանում՝ ծեծկռտուքից առաջ, ալկոհոլ է օգտագործել: Դեպքը տեղի էր ունեցել դեկտեմբերի 16-ին, սակայն անգլիացի ֆուտբոլիստի ներկայացուցիչը պարզաբանումներ է տվել միայն այսօր: Նա նշել է, որ Ռունին նախ քնաբեր է խմել, ապա ալկոհոլ օգտագործել և կորցրել ինքնակառավարումն ու տարածության զգացողությունը, […]

̰
Զանգվածային ծեծկռտուք Երևանում

13:02 07.01.2019

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 6-ին, Արաբկիրի վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպի փաստով: Ժամը 19:00-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի 23/3 և 23/2 շենքերի միջև ընկած տարածքում մի խումբ երեխաների միջև վիճաբանություն է տեղի ունենում: Կարճ ժամանակ անց հերթական ահազանգն է ստացվում ոստիկանության […]

̰
Երևանում հրդեհի հետևանքով ծխախեղդ է եղել 100 թութակ

12:08 07.01.2019

Հունվարի 6-ին՝ ժամը 19:16-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 3-րդ փողոցի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:39-ին, մարվել՝ 19:53-ին: Այրվել է տան բակում գտնվող անասնագոմի տանիքից 5 քմ հատված, ներսում ծխախեղդ է եղել մոտ 100 […]

̰
Մահվան ելքով ավտովթար Շիրակի մարզի Ախուրյան գյուղում

12:08 07.01.2019

Երեկ՝ հունվարի 6-ին՝ երեկոյան ժամը 22։30-ի  սահմաններում, Ախուրյան գյուղում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել մայթին ու բախվել հենասյանը։ Վթարի հետևանքով վարորդը՝ 28-ամյա Ախուրյանի բնակիչ Մանուկ Ճանճուղյանը, տեղում մահացել է: Նրան մեքենայից դուրս են բերել  փրկարարները: Մեքենայում եղել է մեկ  ուղևոր, որն անցորդների օգնությամբ տեղափոխվել  է «Գյումրի» բժշկական կենտրոն: Տուժածը՝ 38-ամյա Ռաֆիկ Հակոբյանը, […]

̰
Հրդեհ Խոր Վիրապ վանքի մոտ գտնվող հացատանը

09:50 07.01.2019

Հունվարի 7-ին՝ ժամը 21:19-ին ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Խոր Վիրապ վանքի մոտակայքում հացատուն է այրվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:57-ին, մարվել՝ 22:57-ին: Այրվել են Արաբոյի փողոցի թիվ 22 հասցեում գտնվող «Նռամե» հացատան (սեփականատերը՝ Հ. Մ.)՝ փայտյա կառուցատարրերով պատրաստված վագոն-տնակն ու գույքն՝ […]

̰
BACK_TO_TOP