22:39 16.01.2019
Թբիլիսիի ծայրամասում գտնվող Մեծ Դիղոմի թաղամասում բնակելի շենքերից մեկի չորրորդ հարկում, հավանաբար, բնական գազի արտահոսքի պատճառով պայթյուն է եղել: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիա»-ն: Ըստ ոստիկանության ղեկավար Թեյմուրազ Կուպատաձեի՝ Մեծ Դիղոմիի բնակելի շենքում պայթյունի հետևանքով զոհվել է երեք մարդ: Խոսվում է նաև անչափահասի մահվան մասին, ինչը, սակայն, չի հաստատել Կուպատաձեն։ Ըստ նրա՝ պայթյունը տեղի է ունեցել […]
20:05 16.01.2019
Սև ծովի ափամերձ Բաթում քաղաքում ուժեղ քամու պատճառով տարբեր տեղերից ընկնելու հետևանքով ստացած վնասվածքներից 2 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Բժիշկների խոսքերով՝ նրանցից մեկը հոսպիտալացվել է մեջքի հատվածում մարմնական վնասվածքներ ստանալու հետևանքով: Իսկ մյուսն առաջին օգնություն ստանալուց հետո վերադարձել է տուն: Քամու հետևանքով Բաթումի 5 հարկանի շենքերի վրայից շինարարական նյութեր են ընկել փողոց, պոկվել են տանիքներ, […]
18:38 16.01.2019
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ: Առնվազն 7 մարդ տարբեր աստիճանի վնասվածք է ստացել: Այս մասին հայտնում է Mainichi-ն: Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 16-ին՝ Ճապոնիայի Սինձյուկու երկաթուղային կայանի մոտակայքում: Վիրավորներից մի քանիսի վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի հանգամանքներն այժմ քննվում են:
17:30 16.01.2019
Դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում: 6 տարեկան Դոուլթոնը, նրա 1 տարեկան քույրը՝ Քեյլին, և ընկերը, որի անունը չի նշվում, մահացել են հին սառնարանի մեջ հայտնվելուց հետո: Սարքը միացված չի եղել էլեկտրականությանը: Այն դրված է եղել տան բակում և ենթակա չի եղել օգտագործման: Նկատելով սառնարանը՝ երեխաները փորձել են բացել այն և մտնել խցիկի մեջ, […]
17:27 16.01.2019
ԱՄՆ մի քանի քաղաքացիներ, ովքեր Շերեմետևո օդանավակայանում ուշացել էին թռիչքից, դատական հայց են ներկայացրել ռուսական «Աերոֆլոտի» դեմ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ռուսաստանի իրավաբանական և դատական տեղեկատվության գործակալությանը: Հայցվորներն օդանավակայանի տնօրինությանը մեղադրել են գրանցման գործընթացի վատ կազմակերպման մեջ, ինչի հետևանքով ուղևորներն ինքնաթիռին են կարողացել մոտենալ թռիչքից 15 րոպե առաջ, երբ, ըստ ավիաընկերության […]
09:47 16.01.2019
Հունվարի 15-ին` ժամը 22:50-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Մրգավետ գյուղի բնակիչ Գ. Հ.-ն (տառապում է ծերունական փսիխոզ հիվանդությամբ) ժամը 19:00-ի սահամաններում տանից դուրս է եկել և չի վերադարձել, որոնողական աշխատանքներին օժանդակելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական […]
21:31 15.01.2019
Այսօր լուսաբացին Գավառում քամին քշել է տանիքներ, կոտրել շենքերի, ավտոմեքենաների ապակիներ, ծառեր, հենասյուներ: Այդ ամենը տեղի է ունեցել Գավառի միայն մեկ թաղում: Քամու արագությունն այդ պահին եղել է 8-10 մ/վրկ: Վթարված բազմաբնակարան շենքերի բնակիչները մտահոգված են. ինչպե՞ս անցկացնել ձմեռն՝ առանց տանիքի ու պատուհանների: Մանրամասները՝ տեսանյութում։
21:04 15.01.2019
Այսօր՝ հունվարի 15-ին, Գյումրի-Վահրամաբերդ ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել: Բախվել են «Mitsubishi Pajero», « Niva» և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները: Ըստ նախնական վարկածի՝ երկու մեքենաներին հանդիպակաց ընթացել է «Mitsubishi Pajero» մակնիշի մեքենան: Բախումը եղել է բավական ուժգին, որի հետևանքով «Niva» մակնիշի ավտոմեքենան հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս ու կողաշրջվել մայթին: Վթարի հետևանքով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են […]
00:53 15.01.2019
Ինդոնեզիացի գիտնականը դարձել է կոկորդիլոսի «նախաճաշ», երբ ցանկացել է վերջինիս կերակրել, հաղորդում է The Daily Mail-ը: Դեպքը տեղի է ունեցել հունվարի 11-ին: Ենթադրվում է, որ կոկորդիլոսը 44-ամյա Դեյզի Թուվոյին ավելի քան 5 մետր «քարշ է տվել» վանդակով։ Նշվում է, որ կոկորդիլոսը նախկինում հարձակվել է այլ կոկորդիլոսների վրա, սակայն մարդկանց հանդեպ ագրեսիվ չի եղել։ Կոկորդիլոսը պատկանել է ճապոնացի […]
23:29 14.01.2019
Հունվարի 14-ին՝ ժամը 01:10-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել Ալիխանյան եղբայրներ փողոցի բնակիչ, 53-ամյա Սմբատ Շահինյանի կողմից, ով հայտնել է, որ հունվարի 13-ի ժամը 13:30-ից մինչև հունվարի 14-ի ժամը 01:00-ն ընկած ժամանակահատվածը, անհայտ անձը կամ անձինք իր տան առաջին հարկի դռան ճաղավանդակը կոտրելու միջոցով ներս են մտել և տունը տակնուվրա արել ու այնտեղից […]
21:44 14.01.2019
Հունվարի 14-ին՝ ժամը 14:03-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր տանող ճանապարհին՝ «Լճափ» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի Մայակ թաղամասի մոտակայքում բախվել են «Priora» (վարորդը՝ […]
14:48 14.01.2019
Հունվարի 13-ին՝ ժամը 13։20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Գ. Կ.-ն և հայտնել, որ հարևանի տղան կրակել է իր ավտոմեքենայի վրա: Մեկնած ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խմբին Գագիկ Կ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 01։00-ի սահմաններում, իրենց շենքի բակում հարևանը՝ 1977 թ. ծնված Հովիկ Ք.-ն, տիրի հրացանով մի քանի […]
14:44 14.01.2019
Հունվարի 13-ին՝ ժամը 18։45-ի սահմաններում, «ՎԱԶ-21144» մակնիշի ավտոմեքենայի վարորդն Արթիկ քաղաքի Զոհրապի փողոցում վրաերթի է ենթարկել 66-ամյա Արգեն Գալստյանին և նրան հիվանդանոց տեղափոխելուց հետո ներկայացել է ոստիկանության Արթիկի բաժին: Արգեն Գալստյանը հիվանդանոցում մահացել է: Կատարվում է քննություն։
14:22 14.01.2019
Թուրքիայի հյուսիս-արևմտյան հատվածում գազատար խողովակ է պայթել: Reuters-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է Botas խողովակատար ընկերության հայտարարության մեջ: Հաղորդվում է, որ պայթյունն այստեղ առաջացած սողանքների հետևանք է եղել: Հրդեհը մեկուսացված է, այժմ աշխատանքներ են տարվում խողովակաշարի ու գազամատակարարման աշխատանքների վերականգնման ուղղությամբ, այդուհանդերձ՝ Թուրքիայի այդ տարածաշրջանում գազամատակարարումը չի դադարեցվել: Պայթյունի հետևանքով տուժածների ու զոհերի մասին տեղեկություններ […]
23:51 13.01.2019
Հունվարի 13-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Երևան-Մեղրի ավտոճանապարհի 374 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի Կարճևան գյուղի բնակիչ Խորեն Գևորգյանի վարած ՎԱԶ-2107 մակնիշի 10 QA 045 համարանիշի և պարսկական համարանիշներով Volvo մակնիշի կցորդիչով բեռնատարը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 07-ի վարորդ Խ. Գևորգյանը տեղում մահացել է, իսկ 2 ուղևորներ մարմնական […]
23:24 13.01.2019
Հունվարի 13-ին, ժամը 18:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի մոտակայքում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-11 միջպետական ավտոճանապարհի Մարտունի-Գետափ հատվածի 20-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ […]
16:53 13.01.2019
Գերմանիայի հարավում տեղի ունեցած ձնահոսքի պատճառով կտրվել է Բավարիայի Բալդերշվանգ բնակավայրի բնակչության կապն արտաքին աշխարհի հետ․ նրանք հայտնվել են լիարժեք մեկուսացման մեջ։ Այս մասին հայտնում է ռուսական «ՌԻԱ Նովոստին»՝ տեղական աղբյուրներին հղումով անելով։ Տարածքի էլեկտրամատակարարումը չի դադարել։ Բնակչությունն ու այնտեղ գտնվող զբոսաշրջիկները, ըստ տեղական ոստիկանության, ունեն անհրաժեշտ պարագաներ ու միջոցներ այդ ընթացքում ապրելու համար։ Բնակչության […]
16:06 13.01.2019
Գերմանիայի քաղաքացի երեք լեռնադահուկորդ է մահացել Ավստրիայում ձնահոսքի պատճառով, նույն միջադեպից հետո ևս մեկ լեռնադահուկորդ համարվում է անհետ կորած։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով գերմանական գործակալություններին։ Միջադեպը, ըստ տեղական իշխանությունների, տեղի է ունեցել Ավստրիայի Լեխ կոչվող տարածքում։ Լեռնադահուկորդները եղել են դահուկային արահետի այն հատվածում, որն այդ ժամանակ փակ է եղել։
14:32 13.01.2019
Հզոր ձնամրրիկը պատուհասել է ԱՄՆ-ի կենտրոնական շրջաններին: Միսսուրի և Կանզաս նահանգներում անբարենպաստ եղանակն արդեն 5 մարդու մահվան պատճառ է դարձել: Հազարից ավելի ճանապարհատրանսպորտային պատահարներ են գրանցվել: Գրեթե բոլոր մայրուղիները պատված են մերկասառույցով: Տեղի իշխանությունները բնակիչներին խորհուրդ են տալիս առաջիկա օրերին տներից դուրս չգալ: Տեղումները սաստկանալու են։ Ձնամրրիկներ սպասվում են նաև Նեբրասկա, Այովա, Իլինոյս և Ինդիանա […]
10:33 13.01.2019
Հունվարի 12-ին՝ ժամը 22:35-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ուրասար գյուղի տներից մեկում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:25-ին, մարվել՝ 01:24-ին: Ամբողջությամբ այրվել են Գ. Թ.-ին պատկանող տունը և կից խորդանոցը (մոտ 84 քմ):
10:05 13.01.2019
Հունվարի 13-ին՝ ժամը 07:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 5ա շենքի 9-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման ու օպերատիվ խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով […]
00:00 13.01.2019
Հունվարի 12-ին` ժամը 21:10-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Կիրանց գյուղում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կիրանց գյուղին հարակից տարածքում այրվում է մոտ 200 հա խոտածածկույթ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:55-ին: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է Կիրանց գյուղի 100 բնակիչ՝ գյուղապետի […]
23:45 12.01.2019
Դեկտեմբերի 17-ին ՀԿ-ներից մեկի աշխատակիցը զանգահարել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրենց գրասենյակից դյուրակիր համակարգիչ են գողացել: Ոստիկանները զննել են տարածքը, տեսախցիկների ձայնագրությունները: Կադրում երկու երիտասարդ են երևացել, որոնցից մեկը գողանում էր համակարգիչը: Նրանցից մեկը նախկինում դատապարտված 24-ամյա Էդգար Հ.-ն է, մյուսը՝ 22-ամյա Նարեկ Ս.-ն: Օրեր անց՝ հունվարի 9-ին, ոստիկանները Չարենցի փողոցում հայտնաբերել են Նարեկ Ս.-ին։ […]
21:56 12.01.2019
Հունվարի 12-ին` ժամը 19:48-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Ջրավազան թաղամասի թիվ 67 շենքին հարակից տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Հ., ծնված 1986 թ.) դուրս […]
17:23 12.01.2019
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի կենտրոնական հատվածում գտնվող հացաբուլկեղենի խանութում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել ՝ 12 մարդ: Ֆրանսիայի ՆԳ նախարար Քրիստոֆ Կաստանյերը հաստատել է այդ տեղեկությունը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ համաձայն ոստիկանների նախնական տվյալների՝ պայթյունի պատճառը եղել է գազի արտահոսքը: