21:55 21.01.2019
Կերչի նեղուցում Տանզանիայի դրոշի ներքո նավարկող երկու նավ է այրվում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Նավերից մեկի վրա եղել է 17, մյուսի վրա՝ 14 մարդ, այդ թվում՝ Հնդկաստանի և Թուրքիայի քաղաքացիներ: Հայտնի է, որ 10 մարդ զոհվել է, 14-ին հաջողվել է փրկել: Ըստ գործակալության տվյալների՝ այրվում են նավթ ու գազ տեղափոխող բեռնանավեր: Հրդեհն […]
16:43 21.01.2019
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ «Գազ պրոպան» ՍՊԸ-ն դարձել է ավազակային հարձակման թիրախ: Աղբյուրի փոխանցմամբ՝ ատրճանակի նմանվող առարկայի սպառնալիքով ՍՊԸ լիցքավորման կետից հափշտակել են խոշոր չափի գումար՝ 180.000 դրամ, և լիցքավորողի բջջային հեռախոսը: Փաստի առթիվ կատարվում է քննություն:
16:00 21.01.2019
Դեռևս հունվարի 18-ին Աբխազիայում զորախմբի անցման ընթացքում Ռուսաստանի զինված ուժերին պատկանող ԲՏՌ-80 զրահափոխադրիչը դուրս է եկել ճանապարհից ու ընկել է ձորը։ Երեք մարդ մահացել է, ևս երկուսին ուղղաթիռով տեղափոխել են բուժհաստատություններ, նրանց վիճակի մասին տեղեկություններ դեռ չկան: Միջադեպի մասին նոր է հայտնի դառնում։ Քննարկվում է երկու վարկած՝ կա՛մ վարորդը կորցրել է ղեկավարումը, կա՛մ մեքենան անսարքություն […]
14:51 21.01.2019
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից SHANTNEWS.am-ին տեղեկացրել են, որ հունվարի 20-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ս. Սահակյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և քրեակատարողական հիմնարկ ժամանած շտապօգնության բժիշկները նրա մոտ արձանագրել են կենսաբանական մահ: Նշվում է, որ նա դատապարտվել էր 11 տարի 6 ամիս ազատազրկման՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 188 […]
14:42 21.01.2019
Այսօր՝ հունվարի 21-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության որոշմամբ՝ որպես կասկածյալ ձերբակալվել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Վարդանանց 6-րդ փողոցում գործող «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրեն Գայանե Հովհաննիսյանը, հայտնում է Shamshyan.com-ը։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր […]
12:57 21.01.2019
Հունվարի 20-ին`ժամը 21:20-ին ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Երևան քաղաքի 16-րդ թաղամասի բնակիչ, 65-ամյա Սարգիս Եսայանը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 18։00-ից մինչև 21։00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր տան առաջին հարկի հյուրասենյակի պատուհանը, ներս մտել և այնտեղից հափշտակել ոսկյա, արծաթյա զարդեր և գումար։ Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի […]
12:24 21.01.2019
Հունվարի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Ժամը 18։15-ի սահմաններում «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ՝ 37-ամյա Սահակ Սահակյանին քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են թիվ 79 խցում՝ մահացած, հայտնում է Shamshyan.com-ը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Ս. Սահակյանը նշված խցի երկհարկանի մահճակալի վրայից ինքնազգացողության վատացման պատճառով վայր է ընկել փայտյա պահարանի վրա, որից հետո էլ՝ հատակին, ինչն […]
11:32 21.01.2019
Հունվարի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում անձը ներս է մտել Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտաս 12 հասցեում գործող Varks.am կազմակերպության գրասենյակ և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար, հայտնում է Shamshyan.com-ը: Հանցագործը եղել է գլխարկով և երեսը բժշկական դիմակով փակած։ Դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը: Ժամանել են նաև […]
11:11 21.01.2019
Արցախի Շահումյանի շրջանային ԱԻ բաժնից հունվարի 20-ին՝ ժամը 22:07-ին, տեղեկություն է ստացվել այն մասին, որ շրջանի Քարվաճառ քաղաքից Ծառ համայնք տանող ճանապարհի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ Շահումյանի ՇԱԻ բաժնի հրշեջ-փրկարարները մեկ մարտական հաշվարկով մեկնել են դեպքի վայր՝ օգնություն ցուցաբերելու […]
10:38 21.01.2019
Չիլիում շաբաթ օրը տեղի ունեցած 6.8 մագնիտուդով երկրաշարժից, պարզվում է, զոհեր են գրանցվել: Մահացել են Կոկիմբո քաղաքի երկու բնակիչներ՝ 74-ամյա կին և 60-ամյա տղամարդ: Հետաքրքիրն այն է, որ մարդիկ մահացել են ոչ թե բուն երկրաշարժի պատճառով, այլ այդ պահին առաջացած վախի և սթրեսի հետևանքով: 60-ամյա տղամարդը երկրաշարժի ժամանակ եղել է մեքենայի ղեկին և հենց այդ […]
10:21 21.01.2019
Life Shot ալիքը հրապարակել է Մերձմոսկվայի Օդինցովո բնակավայրում ավտոկայանատեղիի երրորդ հարկից մեքենայի ընկնելու կադրերը: Դեպքը տեղի է ունեցել Օդինցովոյի առևտրի կենտրոններից մեկի հարակից տարածքում: Land Rover-ն ընկել է առևտրի կենտրոնի մեքենաների բազմահարկ կայանման շենքի երրորդ հարկից վարորդի սխալի պատճառով: Վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, հարվածել է պաշտպանիչ պատնեշին, ջարդել այն, որի հետևանքով մեքենան ընկել է: Հաղորդվում է, […]
09:29 21.01.2019
Հունվարի 21-ին՝ ժամը 00:04-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում գտնվող «Կերամիկա» խանութի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:18-ին, մարվել՝ 03:07-ին: Այրվել է Լենինգրադյան փողոցի թիվ 4/14 հասցեում գտնվող «Բրուտ» հուշանվերների խանութի տանիքը՝ […]
23:58 20.01.2019
Հունվարի 20-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Գյումրիի բնակիչ, 30-ամյա Խաչատուր Մադոյանը իր վարած «Opel Vectra» մակնիշի 35 QQ 150 համարանիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Սախարովի անվան հրապարակի և Տ.Ճարտարապետի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել Գյումրիի բնակիչ, 10-ամյա Վարդուշ Ղ.-ին: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել է հիվանդանոց, […]
23:15 20.01.2019
Հունվարի 20-ին` ժամը 21:07-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի «Սերմակի» կոչվող տարածքում այրվում է փայտե տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բլբուլյան փողոցի թիվ 44/3 շենքի մոտակայքում գտնվող փայտե տնակում (սեփականատերը՝ Ս. Բ.): Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:32-ին, […]
15:11 20.01.2019
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունվարի 19-ին՝ ժամը 22:42-ին, ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Տիգրան Պետրոսյան փողոցում՝ տրանսպորտային միջոցների դիսպետչերական կետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երեք մարդատար ավտոմեքենա, կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ: […]
09:52 20.01.2019
Հունվարի 20-ին՝ ժամը 01:16-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 111-րդ կմ-ին «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանած «Honda» մակնիշի ավտոմեքենային (վարորդների տվյալները պարզել չի […]
09:15 20.01.2019
Հունվարի 19-ին` ժամը 22:22-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի սկզբնամասում գտնվող կամրջի մոտակայքում ավտոմեքենա է ընկել ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Mercedes C180 մակնիշի (վարորդը՝ Ա. Տ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, սահել (մոտ 15 […]
15:07 19.01.2019
Մեքսիկայի Իդալգո նահանգի Տուսպաս-Տուլա գազատարի պայթյունի հետևանքով առաջացած հրդեհը մարվել է: Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է նահանգապես Օմար Ֆայադը: Նա հայտնել է նաև, որ ներկա պահին անհրաժեշտ բուժօգնություն է տրամադրվում պատահարի հետևանքով տուժածներին: Ավելի վաղ, դեպքի պահին արված տեսանյութ էր հայտնվել համացանցում: Նախնական տեղեկություններով՝ պատահարի զոհ էր դարձել 21 մարդ, 71-ը մարմնական տարբեր […]
12:00 19.01.2019
Մեքսիկայի Իդալգո նահանգում մեծ պայթյուն է տեղի ունեցել, որից հետո հրդեհ է բռնկվել խողովակաշարում: Ինչպես հայտնում է El Universal-ը, դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մարդիկ փորձել են վառելիք գողանալ: Մարդիկ այդ տարածք են գնացել և փորձել տարբեր տարաներով վառելիք գողանալ՝ անգամ չիմանալով խողովակաշարի արտահոսքի մասին: Տարաներում վառելիք լցնելու պահին տեղի է ունեցել պայթյունը: Իդալգոյի […]
08:44 19.01.2019
Նոր Մոսկվայում թալանել են գործարար Սերգեյ Ղազարյանի տունը, որը զբաղվում է էլիտար քոթեջային ավանների շինարարությամբ: «Հանցագործները մտել են անտառի կողմից՝ ներխուժելով քոթեջ պատուհանից: Տեղեկության համաձայն՝ հանցագործները գողացել են ոսկյա զարդերով երկու չհրկիզվող պահարան և 1․5 մլն ռուբլի»,- հաղորդում է РЕН ТВ-ն : Նշվում է նաև, որի հանցագործները տեսահսկման խցիկների ձայնագրությունները նույնպես տարել են։ Տուժողը ներկա […]
20:28 18.01.2019
Հունվարի 18-ին` ժամը 16:36-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի 8-րդ կմ-ին բախվել են «Opel Astra» մակնիշի (վարորդը՝ Ս. Մ., ծնված 1992 […]
12:59 18.01.2019
Երևանում զինված քաղաքացին փորձել է գիշերը թալանել Բաղրամյան պողոտա 85 հասցեում գործող ՍԱՍ սուպերմարկետը, այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը: Հունվարի 17-ին՝ ժամը 03:15 -ին, ահազանգ է ստացվել մի քաղաքացու կողմից, որ զինված անձը մտել է Բաղրամյան պողոտա 85 հասցեում գործող ՍԱՍ սուպերմարկետը և ցանկացել է գումար […]
11:56 18.01.2019
Այսօր առավոտյան թռիչքի ժամանակ օդում բախվել են Ռուսաստանի զինված ուժերի երկու «Սու-34» կործանիչ-ռմբակոծիչներ։ Դեպքը եղել է Խաբարովսկի երկրամասում։ Այս մասին հայտնի է դարձել պետական ՏԱՍՍ գործակալությանը։ Ինքնաթիռների բախումից հետո օդաչուների ճակատագիրն առայժմ անհայտ է մնում։ Հայտնի է, որ ինքնաթիռներից մեկի օդաչուները բախումից առաջ կարողացել են կատապուլտով դուրս ցատկել։
09:22 18.01.2019
Հունվարի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Նաիրի Զարյան փողոցում Opel Astra մակնիշի ավտոմեքենայի վարորդը վիճաբանել է Երևանի բնակիչ, 61-ամյա Աշոտ Գևորգյանի հետ, բռունցքներով մի քանի անգամ հարվածել դեմքին ու մարմնի տարբեր մասերին, իսկ հետո վնասել Ա. Գևորգյանին պատկանող Nissan մակնիշի ավտոմեքենան: Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի […]
01:02 18.01.2019
Ռուսաստանի Օմսկ քաղաքում ընձառյուծը հարձակվել է վարժեցնողի օգնականի վրա, հաղորդում է РИА Новости-ն: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել կրկեսում՝ փորձի ժամանակ: Տղամարդուն վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: «Ըստ նախնական տվյալների՝ փորձի ընթացքում վարժեցնողի օգնականի վրա հարձակվել է երիտասարդ ընձառյուծ: Տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ նախնական հետազոտության՝ նրա մոտ ծանր վնասվածքներ չեն հայտնաբերվել»,- ասել է իրավապահ […]
13:46 17.01.2019
Երեկ ցերեկը Տավուշում՝ ադրբեջանական սահմանի մոտ, ականի պայթյունից վիրավորված քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում։ Բարեկամավան գյուղի բնակիչը այժմ բուժում է ստանում քաղաքացիական բուժհաստատությունում։ Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ Գայանե Հովհաննիսյանը SHANTNEWS.am-ի հարցին պատասխանելիս նշեց, որ պայթյունի հետևանքով ամպուտացվել է քաղաքացու ոտնաթաթը։ Նրան տեղափոխել են […]
10:35 17.01.2019
Հունվարի 16-ին՝ ժամը 23:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մարալիկ-Երևան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-21014» մակնիշի (վարորդը՝ Ս. Ղ., ծնված 1987 թ.) և «Mercedes […]
01:09 17.01.2019
Թբիլիսիի Դիդի (Մեծ) Դիղոմի թաղամասում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի: Իմեդի հիվանդանոց տեղափոխված 4 տարեկան փոքրիկը մահացավ: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիա»-ն: Իմեդի կլինիկայի բժիշկը հաստատել է տեղեկությունը: Մասնագետներն ասել են, որ երեխան գանգուղեղային բազմաթից վնասվածքներ է ունեցել՝ կյանքի հետ անհամատեղելի: Մի քանի անգամ սրտի կանգ է արձանագրվել: Փոքրիկի անունն ու սեռը […]
23:54 16.01.2019
Մոսկվայում օրեր առաջ բախում է տեղի ունեցել տաքսու վարորդի և ուղևորների միջև: Երիտասարդ զույգը գիշերվա ժամին մոտեցել է տաքսու վարորդին։ Ուղևորները նախապես պայմանավորվել են գումարի շուրջ, սակայն ավելի ուշ տաքսու վարորդը պայմանավորվածից ավելին է պահանջել: Նրանք վիճել են, որից հետո վարորդը նստել է մեքենան և հեռացել: Կարճ ժամանակ անց նա վերադարձել է ուղևորների մոտ։ Այս մասին […]
23:20 16.01.2019
Մոսկվայում տաքսու վարորդը կրակ է բացել ուղևորների ուղղությամբ, հայտնում է Москва գործակալությունը: Նշվում է, որ խոսակցության ընթացքում վարորդի և ուղևորների միջև տարաձայնություն է առաջացել, ինչից հետո տղամարդը կրակել է ուղևորների վրա: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նշվում է, որ մեքենայի վարորդը ստորագրությամբ բաց է թողնվել: «Տղամարդը կրակոցներ է արձակել […]