TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+32.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Դժբախտ պատահար Ձորաղբյուր գյուղում. կիսակառույց շինությունից քաղաքացին ընկել է փոսը

09:52 10.09.2024

Սեպտեմբերի 9-ին, ժամը 19:35-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի Նոր թաղամասի 4-րդ փողոցում գտնվող կիսակառույց շինությունից քաղաքացի է ընկել փոսը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները փոսից դուրս են բերել Ս․ […]

̰
Նիգերիայում խոշոր վթարի հետևանքով զոհվել է առնվազն 48 մարդ

21:07 09.09.2024

Նիգերիայում վառելիք տեղափոխող և խոշոր եղջերավոր անասուններ տեղափոխող բեռնատարները բախվել են, ինչի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել։ Զոհվել է առնվազն 48 մարդ, հայտնում է երկրի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը։ Ողբերգությունը տեղի է ունեցել Նիգեր նահանգի բանուկ մայրուղու վրա: Տարածաշրջանային Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության ղեկավար Աբդուլահի Բաբա-Արաբի խոսքով՝ վթարի հետևանքով, բացի մեծ թվով զոհերից, ողջ-ողջ այրվել […]

̰
Վիետնամի հյուսիսում «Յագի» թայֆունի հետևանքով զոհվել է մոտ 60 մարդ

20:54 09.09.2024

Վիետնամի հյուսիսում «Յագի» սուպեր թայֆունի հետևանքով զոհվել է առնվազն 59 մարդ: Այս մասին հայտնում է տեղական VnExpress լրատվական պորտալը։ Մարդիկ զոհվել են հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սողանքների և ջրհեղեղների պատճառով, որոնք վերջին օրերին տեղի են ունեցել հյուսիսային Վիետնամի մի շարք շրջաններում թայֆունի հետևանքով։ Հաղորդվում է նաև, որ սեպտեմբերի 9-ին Ֆու Տո նահանգում տեղի ունեցած ջրհեղեղի […]

̰
Պռոշյան գյուղում բախվել են «Kia Sorrento»-ն, «Nissan Teana»-ն և «ՎԱԶ 2107»-ը. կան տուժածներ

18:26 09.09.2024

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում բախվել են «Kia Sorrento», «Nissan Teana» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վթարի հետևանքով «Nissan»-ը մասամբ հայտնվել է ճանապարհի մեջտեղում, և երթևեկությունը դարձել […]

̰
«Մերսեդեսի» 34-ամյա վարորդը մահացել է

13:52 09.09.2024

Սեպտեմբերի 8-ին, ժամը 1.16-ին, Երևանի Սիլիկյան Նոր խճուղու կամրջի վրա «Մերսեդես» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել երկաթե արգելապատնեշներին և ընկել ներքևի ճանապարհահատված: Վարորդը՝ 34-ամյա Վլադիմիր Մ.-ն, տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Վերջին 3 օրում գրանցվել է 52 ՃՏՊ․ 2 մարդ զոհվել է, 70-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

13:24 09.09.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 6-9-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 166 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 27, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և ֆիզիկական ներգործության՝ 18-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 17, հոգեկան ներգործության՝ 12, անձնական […]

̰
Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. «ՎԱԶ 2106»-ը բախվել է «Ford»-ին, դուրս եկել երթևեկելի գոտուց և հարվածել ծառին. կա 6 տուժած

23:35 08.09.2024

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15:25-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 25.5 կմ հատվածում բախվել են «ՎԱԶ 2106» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, […]

̰
Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Nissan Murano»-ն և «Kia Forte»-ն. կա 3 տուժած

22:04 08.09.2024

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:40-ի սահմաններում Արցախի պողոտա-Էրեբունի փողոցի խաչմերուկում բախվել են «Nissan Murano» և «Kia Forte» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզում է վարորդների […]

̰
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում հերթապահություն իրականացնող փրկարարներն օգնություն են ցուցաբերել տասներկու քաղաքացու

20:30 08.09.2024

Սեպտեմբերի 8-ին, ժամը 11:58-ից սկսած Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում մի շարք քաղաքացիներ մարմնական վնասվածքներով, վատ ինքնազգացողությամբ և այլ հանգամանքներով պայմանավորված ունեն փրկարարների օգնության կարիքը: Դեպքի վայրում հերթապահություն իրականացնող մարտական հաշվարկը պարբերաբար համապատասխան օգնություն է ցուցաբերել քաղաքացիներին, ոմանց մոտեցրել է շտապօգնության ավտոմեքենաներին, ոմանց՝ անվտանգ տարածք:

̰
Հորդանանի սահմանին կրակոցներ են տեղի ունեցել. երեք իսրայելցի սպանվել  է

19:49 08.09.2024

Իսրայելի իշխանությունները հայտնում են, որ երեք մարդ է զոհվել Հորդանանի եւ Արեւմտյան ափի միջեւ սահմանին կրակոցների հետեւանքով, փոխանցում  է BBC-ն: Սա Հորդանանի հետ սահմանին առաջին դեպքն է հոկտեմբերի 7-ից հետո , երբ ՀԱՄԱՍ-ը  հարձակում իրականացրեց  Իսրայելի հարավում, որին հաջորդեց Իսրայելի պատասխանը: Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ Allenby’s Bridge-ում կրակոցների հետեւանքով սպանվել է Իսրայելի երեք […]

̰
Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած

17:21 08.09.2024

Սեպտեմբերի 8-ին, ժամը 13:36-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երեք ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Մ. Շ.), «Honda» (վարորդ՝ Ա. Ա.) […]

̰
Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով առնվազն 29 մարդ է զոհվել

13:24 08.09.2024

Հնդկաստանի հարավային Տելանգանա նահանգում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի հետևանքով առնվազն 29 մարդ է զոհվել, հայտնում է Business Standard-ը ՝ վկայակոչելով նահանգի գլխավոր քարտուղար Շանտի Կումարիին։ «Վերջին հորդառատ անձրեւներն ու ջրհեղեղները Տելանգանա նահանգում 29 մարդու կյանք են խլել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Կումարին ասել է, որ նահանգի 33 շրջանից 29-ը հայտարարվել է ջրհեղեղից, գրում է […]

̰
ՃՏՊ Սիլիկյան խճուղում․ կա զոհ

10:00 08.09.2024

Սեպտեմբերի 8-ին, ժամը 01։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան խճուղում գտնվող բնակելի թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […]

̰
Զինված տղամարդու  կրակոցից ոստիկան է զոհվել

21:03 07.09.2024

Ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի բնակիչներից մեկը զինված է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՆԳ նախարարի խոսնակ Նարեկ Սարգսյանը: Ըստ նախնական տվյալների՝ շուրջ մեկ ժամ առաջ, նշված անձին վնասազերծելու ընթացքում նա կրակոցներ է արձակել ոստիկանության ծառայողների ուղղությամբ։ Ոստիկանության մեկ ծառայող զոհվել է, մյուս ծառայողը տեղափոխվել է բժշկական […]

̰
Արագածոտնի մարզում 44-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել կանաչ գոտում

19:18 07.09.2024

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17:50-ի սահմաններում 44-ամյա Վահան Գրիգորյանը, իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 25 կմ հատվածում դուրս է են երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և հայտնվել կանաչ գոտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են […]

̰
Վայոց ձորի մարզում բախվել են «ՎԱԶ 2107»-երը. կա 1 զոհ, 1 տուժած

16:38 07.09.2024

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 12:20-ի սահմաններում Հերհեր բնակավայրի վարչական տարածքում՝ ջրամբարի հարևանությամբ, բախվել են 2 «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաներ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն։ Վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել […]

̰
Չինաստանի հարավում «Յագի» թայֆունը երեք մարդու կյանք է խլել

15:49 07.09.2024

Չինաստանի հարավում «Յագի» թայֆունի հետևանքով զոհվել է երեք մարդ, վիրավորվել՝ 95-ը, ավելի քան 1,2 միլիոնը հայտնվել է աղետի գոտում, շաբաթ օրը հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Յագի» թայֆունը ուրբաթ օրը հասել է չինական կղզու Հայնան նահանգի ափ, իսկ ավելի ուշ՝ հարավային Գուանդուն նահանգ՝ իր հետ բերելով փոթորկոտ քամիներ և անձրևներ: Թայֆունը […]

̰
Լոռու մարզում բախվել են «Mercedes»-ն ու «Ford»-ը. ընտանիքի 4 անդամները տեղափոխվել են հիվանդանոց

13:25 07.09.2024

Սեպտեմբերի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19:10-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 39-ամյա Լևոն Մուրադյանի վարած «Mercedes» մակնիշի և Վրաստանի Հանրապետության քաղաքացի 54-ամյա Ռաֆայել Բաղդասարովի վարած վրացական համարանիշներով «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Լ. Մուրադյանը, նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 33-ամյա Արմինե Գ.-ն, […]

̰
Թայվանի ափերի մոտ 5,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

12:08 07.09.2024

Թայվանի արևելյան ափերի մոտ 5.3 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է կղզու կենտրոնական օդերեւութաբանական վարչությունը։ Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 13:16-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հուալիեն քաղաքից 16.4 կմ հարավ-արևելք (մոտ 100 հազար մարդ): Օջախն ընկել է 15 կմ խորության վրա։ Ցունամիի սպառնալիքի, զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

̰
Վրաստանի հարավում 4,1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

11:45 07.09.2024

Վրաստանի հարավում գտնվող Քվեմո Քարթլիի շրջանի Դմանիսի քաղաքում 4.1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Թբիլիսիից 49 կմ հեռավորության վրա։ Օջախն ընկել է 7 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

̰
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

11:23 07.09.2024

Թուրքիայի կենտրոնական հատվածում 5,7 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Կոզան քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք, որտեղ ապրում է մոտ 88,1 հազար մարդ։ Օջախն ընկել է 12 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

̰
Այրվել է խոտածածկույթ

10:22 07.09.2024

Սեպտեմբերի 6-ին, ժամը 19:17-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոթք գյուղի դաշտերում այրվում է խոտածածկութ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։37-ին, մարվել՝ 21։26-ին։ Այրվել է մոտ 70 հա խոտածածկութ, հրդեհաշիջում իրականացվել է մոտ 20 հա տարածքում։ […]

̰
Հարթաշեն գյուղում այրվել է մոտ 2000 հակ անասնակեր

10:00 07.09.2024

Սեպտեմբերի 6-ին, ժամը 16:36-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթաշեն գյուղի վերջնամասում այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 7-ին ժամը 02:03-ին, մարվել՝ 03:11-ին: Այրվել է մոտ 2000 հակ կուտակած անասնակեր:

̰
Հրդեհ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում

19:33 06.09.2024

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 15։52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի 5-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Պարզվել է, որ բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

̰
Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից

18:44 06.09.2024

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 15:59-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Բազմաբերդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնություն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 57-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ […]

̰
Արագածոտնի մարզում «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում

18:16 06.09.2024

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15:50-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 57 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Թալինի […]

̰
Ցեխակույտի արգելափակումից փրկարարները դուրս են բերել բեռնատար ավտոմեքենան

16:37 06.09.2024

Սեպտեմբերի 6-ին, ժամը 13:27-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարճաղբյուր-Լճավան ավտոճանապարհին բեռնատարն արգելափակվել է ցեխակույտի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բեռնատարն արգելափակվել է Վարդենիս-Կարճաղբյուր ավտոճանապարհի մոտ 22-րդ կմ-ին: Փրկարարնեը […]

̰
Իտալիայի հյուսիսում հորդառատ անձրևները ջրհեղեղի պատճառ են դարձել

14:33 06.09.2024

Հորդառատ անձրևները հարվածել են Իտալիայի հյուսիսին՝  առաջացնելով հեղեղումներ Միլանի և այլ շրջանների մերձակայքում: Պիեմոնտում փրկարարները փնտրում են 58-ամյա ֆերմերի․ հեղեղը նրան քշել-տարել է տրակտորի հետ միասին։ Փրկարարները մտավախություն ունեն, որ տղամարդը կարող է ծովում հայտնված լինել: Վալ դի Սուս շրջանում ափերից դուրս եկած գետը քանդել է երկու կամուրջ, հեղեղել տեղական ճանապարհը՝ մեկուսացնելով 50 բնակչությամբ երկու […]

̰
Մահվան ելքով վրաերթ Սիս գյուղում

11:00 06.09.2024

Սեպտեմբերի 5-ին, ժամը 11.40-ի սահմաններում, «ԿամԱԶ»-ի վարորդը Արարատի մարզի Սիս գյուղում վրաերթի է ենթարկել 34-ամյա Լյուդմիլա Բ.-ին, որը մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Քաղաքացիներին օգնության են հասել ջրափրկարարները

19:50 04.09.2024

Սեպտեմբերի 4-ին` ժամը 17:57-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ 2-րդ հանրային լողափում քաղաքացիները հեծանվանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի N2 հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարական խումբը: Ջրափրկարարները մոտ 2 կմ հեռավորությունից ափ են դուրս բերել […]

̰
BACK_TO_TOP