16:37 06.09.2024
Սեպտեմբերի 6-ին, ժամը 13:27-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարճաղբյուր-Լճավան ավտոճանապարհին բեռնատարն արգելափակվել է ցեխակույտի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բեռնատարն արգելափակվել է Վարդենիս-Կարճաղբյուր ավտոճանապարհի մոտ 22-րդ կմ-ին: Փրկարարնեը […]
14:33 06.09.2024
Հորդառատ անձրևները հարվածել են Իտալիայի հյուսիսին՝ առաջացնելով հեղեղումներ Միլանի և այլ շրջանների մերձակայքում: Պիեմոնտում փրկարարները փնտրում են 58-ամյա ֆերմերի․ հեղեղը նրան քշել-տարել է տրակտորի հետ միասին։ Փրկարարները մտավախություն ունեն, որ տղամարդը կարող է ծովում հայտնված լինել: Վալ դի Սուս շրջանում ափերից դուրս եկած գետը քանդել է երկու կամուրջ, հեղեղել տեղական ճանապարհը՝ մեկուսացնելով 50 բնակչությամբ երկու […]
19:50 04.09.2024
Սեպտեմբերի 4-ին` ժամը 17:57-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ 2-րդ հանրային լողափում քաղաքացիները հեծանվանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի N2 հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարական խումբը: Ջրափրկարարները մոտ 2 կմ հեռավորությունից ափ են դուրս բերել […]
18:57 04.09.2024
Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:55-ի սահմաններում Ջանիբեկյան և Շիրազի փողոցների խաչմերուկում բախվել են «Nissan Murano» և «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և տուժածների ինքնությունը։
10:00 04.09.2024
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 20։00-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մխչյան գյուղի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին՝ Մխչյան գյուղի կամրջին, […]
20:10 03.09.2024
Կամչատկայում 5,3 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ՌԴ ԳԱ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի կայքը։ Երկրաշարժը տեղի է ունեցել 36 կիլոմետր խորության վրա: Պետրոպավլովսկ-Կամչատսկիի բնակիչները ցնցումներ են զգացել մինչև երեք բալ ուժգնությամբ։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։
16:50 03.09.2024
2024 թվականի սեպտեմբերի 2-ին՝ ժամը 22:00-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոմայրուղու Զանգակատան հատվածում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որի հետևանքով կան տուժածներ: Կատարված ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 21:45-ի սահմաններում, «MERCEDES» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 70.5-րդ կիլոմետրի հատվածում բախվել է դիմացից ընթացող «ZIL» մակնիշի բեռնատարի հետնամասին, որի հետևանքով «MERCEDES»-ի ուղևորներից մեկը՝ 10 […]
16:39 03.09.2024
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության գլխավոր բանտից փախուստի փորձի ժամանակ 129 մարդ է զոհվել։ Զոհերի մի մասի մահվան պատճառ է դարձել հրաձգությունը, մի մասն էլ մահացել է գերբնակեցված հաստատությունում հրմշտոցի հետևանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։ Առայժմ պարզ չէ՝ արդյոք բոլոր զոհերը բանտարկյալներ են եղել, թե ոչ։ Ըստ նախնական գնահատումների՝ 24 մարդ […]
16:00 03.09.2024
ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության զինվորական ավտոտեսչությունն ու պարետային ծառայությունը Երևանում իրականացրել են «Կարգազանց-2024» միջոցառումը։ Միջոցառման ընթացքում հայտնաբերվել և արձանագրվել են ճանապարհատրանսպորտային ու համազգեստի կրման կանոնների խախտման դեպքեր։ ՊՆ ռազմական ոստիկանությունը տեղեկացնում է, որ նմանատիպ միջոցառումները շարունակական են լինելու:
15:20 03.09.2024
Հնդկաստանի արևելյան Ջարխանդ նահանգում քաղաքացիական ծառայության դիմորդների ֆիզիկական պատրաստվածության թեստի ժամանակ մահացել է առնվազն 12 մարդ: Այս մասին հայտնում է The Economic Times-ը։ Հնդկաստանում քաղաքացիական ծառայությունը համարվում է աշխատանքի համար ամենագրավիչ վայրը՝ շնորհիվ կայունության և լավ աշխատավարձի, ուստի թեկնածուները շատ են և ընտրությունը խիստ է: Մահացածները 500 հազար թեկնածուների թվում են եղել, ովքեր ցանկանացել են […]
14:28 03.09.2024
Սեպտեմբերի 3-ին, ժամը 12։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի բժշկական կենտրոններից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։57-ին, մարվել՝ 13։01-ին։ Այրվել են «VAZ» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1972 թ.) շարժիչի […]
13:09 03.09.2024
Սեպտեմբերի 3-ին, ժամը 09։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի շենքերից մեկի 10-րդ հարկի մակարդակում արտաքին երեսպատման սալիկները թուլացել են․ առկա է ընկնելու վտանգ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 9-րդ և 10-րդ հարկերի միջակայքի մակարդակից ապամոնտաժել են երեսպատման […]
12:54 03.09.2024
Չեխիայի Դոմաժլիցե քաղաքում 13-ամյա աշակերտուհին դանակահարել է երկու համադասարանցիների: Դեպքի վայր հասած ոստիկանները վերջինիս անմիջապես ձերբակալել են: Վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում, հաղորդում է Novinky։ «Միջադեպը տեղի է ունեցել Դոմաժլիցե քաղաքի Կոմենսկի փողոցի միջնակարգ դպրոցում՝ դասերի մեկնարկից անմիջապես առաջ, 13-ամյա աշակերտուհին դանակով հարվածել է իր երկու դասընկերներին՝ մի տղայի և մի աղջկա, ովքեր, բարեբախտաբար, թեթև […]
10:03 03.09.2024
Սեպտեմբերի 2-ին, ժամը 21:54-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորաների սկզբնամասում՝ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 70-րդ կմ-ին բախվել են «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ […]
19:49 02.09.2024
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13:28-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կուտական գյուղի դաշտերում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։33-ին, մարվել՝ 16։42-ին։ Այրվել է մոտ 30 հա հնձած արտ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է մեկ տրակտոր։
19:02 02.09.2024
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի խճուղուց Սայաթ-Նովա գյուղ տանող ճանապարհահատվածին այրվում է ավտոմեքենա և փայտ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ս. Մ., ծնված 1963 թ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […]
18:39 02.09.2024
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 12:48-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ակնաշեն գյուղի Դեմիրճյան փողոցի տներից մեկին հարակից այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տանը հարակից խորդանոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։05-ին, մարվել՝ 13։18-ին։ […]
16:30 02.09.2024
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:20-ի սահմաններում Մուրացան և Ռոստովյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 42-ամյա Կարեն Գ.-ի վարած «Mercedes» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 29-ամյա Արսեն Գ.-ի վարած բեռնատար «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան։ Բախման հետևանքով բեռնատար «Mercedes»-ը դուրս […]
15:04 02.09.2024
Երկուշաբթի 5,5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Թայվանի արևելյան ափերի մոտ, հայտնել է կղզու Կենտրոնական եղանակային բյուրոն: Կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումներ գրանցվել են ժամը 16.26-ին Հուալիեն շրջանի ափամերձ գոտում, էպիկենտրոնը գտնվել է 23,9 կիլոմետր խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
13:18 02.09.2024
Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում սեպտեմբերի 2-ի ցերեկը, 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում սեպտեմբերի 2-ին և 5-ին` 14-17մ/վ, 3-4-ին՝ 10-13մ/վ արագությամբ։ Մարզերում սեպտեմբերի 2-ի ցերեկը, 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան՝ […]
22:09 01.09.2024
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ուկրաինական ավելի քան 150 անօդաչու թռչող սարքերի Ռուսաստանի 15 շրջանների , այդ թվում՝ Մոսկվայի վրա հարձակման մասին։ Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մոտ երկու անօդաչու թռչող սարք են խոցել, հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Մոսկվայի մարզում հարձակման է ենթարկվել Կաշիրսկայայի պետական շրջանի էլեկտրակայանը, մեկ այլ թիրախ է եղել Տվերի մարզի Կոնակովոն, որտեղ […]
21:56 01.09.2024
Կամչատկայում նախօրեին անհետացած ուղղաթիռը հայտնաբերվել է , հաղորդում է Ինտերֆաքսը։ ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ անհետացած ուղղաթիռի բեկորները գտնվում են 900 մետր բարձրությամբ՝ այն վայրում, որտեղից վերջին անգամ անձնակազմը կապ է հաստատել։ Նախնական տվյալով՝ կործանման պատճառը մառախլապատ եղանակն է եղել ։ Մի-8-ի կործանման վայրում հայտնաբերվել է 17 մարմին։ Ըստ նախնական տվյալի` ուղևորներից և […]
20:21 31.08.2024
Օգոստոսի 31-ին, ժամը 13:45-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Որոտնավան գյուղի 18-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:54-ին, մարվել՝ 17:30-ին: Այրվել են տան տանիքը (մոտ 140 քմ), տանը կից ավտոտնակի […]
19:20 31.08.2024
Երեկ՝ օգոստոսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 32 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 42-ամյա Անդրանիկ Ս․-ի վարած «Ford» մակնիշի և 30-ամյա Աշոտ Պ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարից հետո, մինչ վարորդները սպասում էին ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներին Արմավիրի մարզի բնակիչ 52-ամյա Նվեր […]
15:37 31.08.2024
Օգոստոսի 31-ին՝ ժամը 10։12-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին, «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել […]
15:10 31.08.2024
Օգոստոսի 31-ին՝ ժամը 11:24-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովինար գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա. Ս., ծնված 1975թ.) և «Reno» […]
14:27 31.08.2024
Նիգերիայում շարունակվող ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 195-ի, հայտնում է Punch տեղական թերթը՝ վկայակոչելով աղետների կառավարման գործակալությանը։ Ավելի վաղ Punch թերթը հայտնել էր, որ Նիգերիայում հորդառատ անձրևների ու ջրհեղեղների հետևանքով զոհվել է 175 մարդ, իսկ ավելի քան 207,000-ը ստիպված է եղել լքել իրենց տները: Նիգերիայի իշխանությունները սկսել են մի շարք նահանգների բնակիչների տարհանումը։
13:08 31.08.2024
Բանգլադեշում շարունակվող ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 54-ի, հայտնում է Dhaka Tribune-ը՝ հղում անելով երկրի աղետների կառավարման և վնասների դեմ պայքարի նախարարությանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ավելի վաղ Daily Observer պորտալը հայտնել էր Բանգլադեշում ջրհեղեղների հետևանքով 31 զոհի և ավելի քան 5,8 միլիոն տուժածի մասին։ Ջրհեղեղից տուժած շրջաններում բուժօգնություն է ցուցաբերում ընդհանուր առմամբ 567 […]
12:50 31.08.2024
Կամչատկայում անհետացել է Vityaz-Aero ավիաընկերության Մի-8 ուղղաթիռը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են օպերատիվ ծառայությունները։ «Կամչատկայում հաղորդագրություն է ստացվել, որ Մի-8 ուղղաթիռը նպատակակետին չի հասել։ Ըստ նախնական տվյալների՝ ուղղաթիռում անձնակազմի երեք անդամ կա»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Նրա խոսքով, ուղղաթիռը որոնելու համար օդ է բարձրացել ավիաընկերության մեկ ինքնաթիռ և մեկ այլ Մի-8 ուղղաթիռ։ Նախնական տվյալներով՝ ուղղաթիռում […]