13:02 07.01.2019
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 6-ին, Արաբկիրի վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպի փաստով:
Ժամը 19:00-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի 23/3 և 23/2 շենքերի միջև ընկած տարածքում մի խումբ երեխաների միջև վիճաբանություն է տեղի ունենում:
Կարճ ժամանակ անց հերթական ահազանգն է ստացվում ոստիկանության Արաբկիրի բաժին, որ Ա. Խաչատրյան փողոցի շենքերից մեկում անչափահասների միջև ծեծկռտուք է տեղի ունենում, իսկ մի հոգի գետնին ընկած է:
Ոստիկանները պարզել են, որ ժամը 19:00-ի սահմաններում, Կոմիտասի պողոտայի 23/2 շենքի բակում վիճաբանության ժամանակ նույն շենքի բնակիչ, 17-ամյա Մ. Ղ.-ն, որը սովորում է Երևանում գործող վարժարաններից մեկում, Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի բնակիչ, 15-ամյա Մ. Ա.-ն, որը սովորում է Երևանում գործող դպրոցներից մեկի 9-րդ դասարանում, Երևանի բնակիչ, 15-ամյա Ա. Մ.-ն, որը սովորում է Երևանում գործող դպրոցներից մեկի 9-րդ դասարանում, Երևանի բնակիչ, 15-ամյա Ա. Ս.-ն, որը սովորում է Երևանում գործող դպրոցներից մեկի 9-րդ դասարանում, Երևանի բնակիչ, 17-ամյա Ա. Բ.-ն, որը սովորում է Երևանի ավագ դպրոցներից մեկի 11-րդ դասարանում, Երևանի բնակիչ, 15-ամյա Մ. Բ.-ն, որը սովորում է Երևանում գործող դպրոցներից մեկի 9-րդ դասարանում, Երևանի բնակիչ, 40-ամյա Նելլի Մոիսեևան, որն աշխատում է Երևանում գործող մանկապարտեզներից մեկում և Երևանի բնակիչ, 51-ամյա Սամվել Բաբասյանը, որն աշխատում է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում, որպես դասախոս, քարերով, փայտերով, ձեռքերով ու ոտքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, կռվին մասնակցած անձինք բաց են թողնվել:
13:14 28.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 28-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ: ...
11:56 28.06.2025
Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անդրանիկ Սիմոնյանին ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Անդրանիկ Սիմոնյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»: ...
10:26 28.06.2025
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսովԵրևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (Ավան նստավայր)` դատավոր Մասիս Մելքոնյանի գլխավորությամբ, բավարարեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի միջնորդությունը։ Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով։ ...
10:15 28.06.2025
Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն էՄիքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 26-ին կայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ նա վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցրած՝ հեղաշրջում կատարելու և իշխանությունը ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով՝ բարձրաստիճան […] ...
09:34 28.06.2025
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիսՀունիսի 28-ին` տեղական ժամանակով ժամը 01:40-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 27-ին ժամը 21։40-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44․28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […] ...