Լոռու մարզում բախվել են «Mercedes»-ն ու «Ford»-ը. ընտանիքի 4 անդամները տեղափոխվել են հիվանդանոց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+14.55 oC

Լոռու մարզում բախվել են «Mercedes»-ն ու «Ford»-ը. ընտանիքի 4 անդամները տեղափոխվել են հիվանդանոց

13:25 07.09.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Սեպտեմբերի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19:10-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 39-ամյա Լևոն Մուրադյանի վարած «Mercedes» մակնիշի և Վրաստանի Հանրապետության քաղաքացի 54-ամյա Ռաֆայել Բաղդասարովի վարած վրացական համարանիշներով «Ford» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Լ. Մուրադյանը, նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 33-ամյա Արմինե Գ.-ն, 13-ամյա Մուրադ Մ.-ն և 11-ամյա Սրբուհի Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածներն ընտանիքի անդամներ են։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

The National. Ալ-Շարաան մայիսի 14-ին կարող է հանդիպել Թրամփին Սաուդյան Արաբիայում

19:43 13.05.2025

The National. Ալ-Շարաան մայիսի 14-ին կարող է հանդիպել Թրամփին Սաուդյան Արաբիայում

Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ Ալ-Շարաան մայիսի 14-ին կայցելի Սաուդյան Արաբիա, որտեղ կարող է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի (ՊՀԽ) գագաթնաժողովի շրջանակներում: Այս մասին հայտնում է էմիրաթական The National թերթը։ Ըստ Սիրիայի արտգործնախարարության իր աղբյուրի՝ Էր Ռիադն առաջարկել է Թրամփի և ալ-Շարաայի միջև «45 րոպեանոց հանդիպում» անցկացնել։ Նա պնդում է, որ […] ...

Հայաստանի Մ17 հավաքականը խոշոր հաշվով պարտվել է Բելառուսի թիմին

19:33 13.05.2025

Հայաստանի Մ17 հավաքականը խոշոր հաշվով պարտվել է Բելառուսի թիմին

Հայաստանի Մ17 հավաքականը Եվրոպայի 2025թ. առաջնության որակավորման երկրորդ փուլի մինի մրցաշարի առաջին տուրում 0-4 հաշվով պարտվել է Բելառուսի թիմին։ Մեր թիմն ընտրական երկրորդ խմբում է, որտեղ ընդգրկված են նաև Բոսնիա և Հերցեգովինայի ու Սան Մարինոյի հավաքականները։ ...

Հակոբ Արշակյանը հյուրընկալել է Հունգարիայի խորհրդարանում ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորների

19:27 13.05.2025

Հակոբ Արշակյանը հյուրընկալել է Հունգարիայի խորհրդարանում ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորների

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 13-ին հանդիպել է Հունգարիայի Ազգային ժողովի՝ ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորների հետ: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։ «ՀՀ ԱԺ փոխնախագահն արձանագրել է, որ Հայաստանի եւ Հունգարիայի հարաբերությունների ամրապնդումը կարեւոր նպատակ է ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում: Նշելով, որ մոտ ապագայում Բուդապեշտում կբացվի Հայաստանի առաջին ռեզիդենտ դեսպանությունը՝ Հակոբ Արշակյանը հույս է […] ...

Մխիթար Հայրապետյանն ընդունել է տեխնոլոգիական ոլորտում մեծ ներդրում ունեցող ճապոնացի գիտնական Յոշիակի Հագիվարային

19:21 13.05.2025

Մխիթար Հայրապետյանն ընդունել է տեխնոլոգիական ոլորտում մեծ ներդրում ունեցող ճապոնացի գիտնական Յոշիակի Հագիվարային

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 13-ին ընդունել է Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2024թ. դափնեկիր, ճապոնացի գիտնական, «LOCOMTEC AIPS» լաբորատորիայի նախագահ, դոկտոր Յոշիակի Դեյմոն Հագիվարային, հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ «Նախարար Հայրապետյանը, շնորհավորելով դոկտոր Հագիվարային բարձր պարգևի արժանանալու համար, նշել է՝ մեծ պատիվ է ընդունել աշխարհում տեխնոլոգիական ոլորտի […] ...

Reuters. ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան քննարկում են Էր Ռիադին F-35 կործանիչների վաճառքը

19:15 13.05.2025

Reuters. ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան քննարկում են Էր Ռիադին F-35 կործանիչների վաճառքը

Միացյալ Նահանգների և Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները քննարկել են Էր Ռիադին F-35 կործանիչների հնարավոր մատակարարման հարցը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թագավորություն այցի ժամանակ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկու աղբյուրների։ Ինչպես նշում է գործակալությունը, Սաուդյան Արաբիան արդեն մի քանի տարի է, ինչ հետաքրքրված է ամերիկյան F-35 կործանիչի գնմամբ։ Դեռևս պարզ չէ, թե արդյոք Վաշինգտոնը թույլ […] ...

Հրշեջ-փրկարարները մարել են ռեստորանի տանիքում բռնկված հրդեհը

19:05 13.05.2025

Հրշեջ-փրկարարները մարել են ռեստորանի տանիքում բռնկված հրդեհը

Մայիսի 13-ին, ժամը 17։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի ռեստորաններից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։40-ին, մարվել՝ 17։45-ին: […] ...

BACK_TO_TOP