10:34 10.11.2018
Հորդանանի Պետրա քաղաքում հորդառատ անձրևների և հեղեղումների հետևանքով 7 մարդ է զոհվել: Տարհանվածների թիվը գերզաանցում է 4 հազարը: Նավահանգստային Աքաբա քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել: Որոշ շրջաններում ջրի մակարդակը բարձրացել է 4 մետրով: Փրկարարական աշխատանքներում ներգարավված է նաև ավիացիան:
10:05 10.11.2018
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհները 9 մարդու կյանք են խլել: Ավելի քան 150 հազար մարդ տարհանվել է: Կրակի ընդգրկած տարածքը հասնում է մոտ 72 քառակուսի կմ-ի։ Այն տեղայնացնելու համար աշխատում են բազմաթիվ հրշեջներ և կամավորները: Հրդեհաշրջման աշխատանքներին խանգարում է ուժեղ քամին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արտակարգ դրության ռեժիմ է սահմանել։ Intense winds fueled the #WoolseyFire overnight. […]
00:37 10.11.2018
Նոյեմբերի 9-ին` ժամը 18:26-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. շքամուտքի հատակին հայտնաբերել Ս. Հ.-ի (ծնված 1930 թ.) դին:
21:53 09.11.2018
Այսօր՝ նոյեմբերի 9-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Երևանում սպանություն է տեղի ունեցել: «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղամարդու դի: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Հովսեփ Էմին փողոցից և այս պահին դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Ոստիկանները նշված փողոցում 60 մետրից ավելի հայտնաբերել են արնանման […]
14:33 09.11.2018
18-ամյա Անդրես Պերեսը դուրս է թռել 40 մետր բարձրությամբ կարուսելից և ողջ է մնացել: Դեպքը տեղի է ունեցել Մեքսիկայի այգիներից մեկում: 40 մետրանոց կարուսելի վրա ամրացված է ձող, որի ծայրերին նստատեղերն են, և որը պտտվում է 360 աստիճան: Անդրեսն ընթացքի ժամանակ դուրս է թռել և երջանիկ պատահականությամբ ողջ է մնացել: Բանն այն է, որ նա […]
13:24 09.11.2018
Նոյեմբերի 8-ին` ժամը 02:5-ից սկսած, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին մի քանի ահազանգեր ստացվեցին: «Աջ այտային շրջանի քերծվածքներ, փափուկ հյուսվածքների սալջարդ, ձախ անոթային շրջանի կտրած-ծակած վերքեր», «կրծքավանդակի ձախ կեսի և աջ ազդրի կտրած-ծակած վերք», «ձախ ուսահոդի հետին մակերեսի ծակած վերք» ախտորոշումներով բուժօգնության էին դիմել 3 տղամարդ: Նրանցից մեկը հիվանդանոցում հայտնել էր, որ վնասվածքը […]
01:00 09.11.2018
Նոյեմբերի 8-ին` ժամը 21:34-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղու սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Եղվարդի խճուղու 108 հասցեում գտնվող «Օդալեն» ռեստորանի մոտակայքում բախվել են «Volkswagen» մակնիշի (վարորդը` Հ. Հ.), «Volkswagen golf» […]
23:59 08.11.2018
Կանադայում բեռնատար Boeing-747 ինքնաթիռը դուրս է եկել վայրէջքային գոտուց, հաղորդում է Haligonia-ն: Միջադեպի հետևանքով տուժել են անձնակազմի 5 անդամները: Նշվում է, որ ինքնաթիռը անհաջող վայրէջք է կատարել Գալիֆակսի օդանավակայանում, ինչից հետո այն վայրէջքային ուղուց մոտ 50 մետր հեռավորության վրա է հայտնվել: Ինքնաթիռը վնասվել է, իսկ անձնակազմի անդամներն աննշան վնասվածքներ են ստացել: Օդանավը ուղևորվում էր Չիկագոյից Չինաստան, […]
22:20 08.11.2018
Ինդոնեզական Բենկուլու բնակավայրում մարդատար ինքնաթիռը բախվել է օդանավակայանի էլեկտրասյանը, այս մասին հաղորդում է The Jakarta Post պարբերականը: Boeing 737-900 ER-ը պետք է թռչեր Սուխարոն Խատա միջազգային օդանավակայանից, սակայն չվերթը հետաձգվել է, քանի որ էլեկտրասյանը բախվելուց օդանավի թևը վնասվել է: Տուժածներ չկան: Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել: Նախնական վարկածով՝ միջադեպի մեղավորը կարգավարն է, որը սխալ հրահանգներ է տվել: […]
21:41 08.11.2018
Համաներման արդյունքում «Վարդաշեն» ՔԿՀ-ից ազատ արձակված Հրաչյա Հարությունյանը հարցազրույց է տվել ռուսական Russia Today լրատվականին: Հիշեցնենք, որ 2013 թվականի հուլիսին Պոդոլսկում Հրաչյա Հարությունյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով 18 մարդ էր զոհվել, ավելի քան 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել: Նա դատապարտվել էր 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման, իսկ 2017-ին տեղափոխվել էր Հայաստան՝ […]
19:08 08.11.2018
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի Շիրակացի փողոցում: Միմյանց են բախվել «ՎԱԶ 2106» մակնիշի և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի 64-ամյա վարորդն ու 2 տարեկան ուղևորը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 2-ամյա Մելսիդա Սաֆարյանն ստացել է գանգուղեղային վնասվածք, նրան Գյումրիի Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցում ցուցաբերվել է […]
10:06 08.11.2018
Նոյեմբերի 7-ին` ժամը 23:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին՝ «Ակյան» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է ձորակը: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Ford Transit» մակնիշի (վարորդը՝ Դ. Ղ., ծնված 1959 թ.) և «BMW […]
09:30 08.11.2018
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 23:54-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան […]
00:39 08.11.2018
Երեկ՝ նոյեմբերի 7-ին` ժամը 23:00-ի սահմաններում, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ջրվեժ թաղամասում՝ Թևոսյան փողոցում, բախվել են Mercedes մակնիշի 34 OT 031 համարանիշի, BMW մակնիշի 69 VT 777 համարանիշի և Nissan March մակնիշի 35 FX 056 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով BMW-ն էլ բախվել է հաստաբուն ծառին: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում […]
17:49 07.11.2018
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 11:43-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մարալիկ-Գյումրի ավտոճանապարհին՝ «Ռուբլյովկա» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մարալիկ-Գյումրի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Ղ., ծնված 1984 թ.) դուրս […]
17:26 07.11.2018
Գորիս-Որոտան (Կուբաթլի) ավտոճանապարհին վթարված ՊՆ բեռնատարի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողներից 11-ը տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն: «Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ չունեն»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց «Գորիս» ԲԿ վիրաբույժ Նարեկ Թունյանը: Հետազոտությունների մեծ մասն արդեն ավարտված է: «Վիրավորները հիմնականում ստացել են կոտրվածքներ՝ ողերի, սրունքների, կրծքավանդակի սրունքների շրջանում: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության»,- […]
16:23 07.11.2018
Վիրավորները տեղափոխվում են Սիսիանի հոսպիտալ և Գորիսի բժշկական կենտրոն: Նախնական տեղեկություններով՝ վիրավորված զինծառայողներից մեկն ունի կոտրվածքներ։ Ծայրահեղ ծանր վիճակ չկա ոչ մեկի մոտ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Հիշեցնենք, որ ավտովթարը տեղի է ունեցել Գորիս-Կուբաթլի (Որոտան) ճանապարհի վրա։ ՊՆ մեքենան շրջվել է, ինչի պատճառով 4 զինծառայող զոհվել է, […]
10:32 07.11.2018
Նոյեմբերի 6-ին` ժամը 17:22-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածի 10-րդ կմ-ին «Peugeot 206» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Միազի Մուհամեդ Ալի, ծնված 1984 թ., […]
18:06 06.11.2018
Հոկտեմբերի 29-ին բրազիլական ԶԼՄ-ները հայտնեցին 24-ամյա Դանիել Ֆրեյտասի դաժան սպանության մասին: Նրա մարմինը հայտնաբերել էին թփերի մեջ՝ կտտանքների բազմաթիվ հետքերով: Ֆուտբոլիստի գլուխը գրեթե առանձնացած է եղել մարմնից, կտրված է եղել նաև սեռական օրգանը: Օրեր անց քննիչները երեք կասկածյալի անուն տվեցին՝ 38-ամյա գործարար Էդիսոն Բրիտտես Ջունիորին, նրա տիկնոջը՝ Քրիստինային և նրանց 18-ամյա աղջկան՝ Ալլանային, ձերբակալեցին: Էդիսոնը […]
16:39 06.11.2018
Նոյեմբերի 6-ին`ժամը 11:15-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Ագարակ հատվածի 10-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի (վարորդը՝ Մ. Վ., ծնված 1959 թ.) ավտոմեքենան դուրս է եկել […]
16:13 06.11.2018
Գելենջիկում անցկացվող առագաստանավերի մրցույթի ժամանակ, որին մասնակցում են երեխաներ ՌԴ-ից, Հայաստանից և Բելառուսից, ուժեղ քամիները բաց ծով են քշել 35 նավակներ: «Մրցումներին մասնակցել է շուրջ 600 երեխա, այդ թվում նաև Հայաստանից ու Բելառուսից: 2 մետրանոց շուրջ 400 առագաստանավ է դուրս եկել ծով: Բոլոր երեխաները եղել են համապատասխան հանդերձանքով, որն ապահովում է նրանց անվտանգությունը: Բարեբախտաբար, ոչ […]
12:59 06.11.2018
Նոյեմբերի 5-ին` ժամը 16.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի, ձախ ազդրի վերին երրորդականի, պոչուկի ձախ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 2000 թ. ծնված Համլետ Ն.-ն: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը` ժամը 15։00-ին, Խանջյան փողոցի թիվ 9 […]
12:46 06.11.2018
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։10-ին, մի քաղաքացի ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 14։30-ի սահմաններում, Շիրակի մարզի Հովտաշեն գյուղում ճանապարհաշինարարական աշխատանքներ կատարելիս իր վարած «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայով հետընթացի ժամանակ անզգուշությամբ վրաերթի է ենթարկել 62-ամյա Սլավիկ Ավետիսյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն։
10:11 06.11.2018
Երևան-Երասխավան ավտոճանապարհին՝ Նորագավիթի «Գայի պոստի» մոտ, այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 01:50-ի սահմաններում դեռևս անհայտ հանգամանքներում «Nissan Tida» մակնիշի 35 ՕX 415 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան ընթանալիս բախվել է ՃՈ պահակետի ճաղավանդակներին, մոտ 20 մետր մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել պահակետի մուտքի բազալտե աստիճանների վրա: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի […]
22:41 05.11.2018
Նոյեմբերի 5-ին` ժամը 15:07-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան շրջվել է: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վ. Ս.) բախվել է արտաքին լուսավորման սյանը և շրջվել. սյունը ևս շրջվել է: Վարորդը հոսպիտալացվել […]
16:36 05.11.2018
Հնդկաստանի Քաշմիր նահանգում կայծակի հարվածից 107 այծ ու ոչխար է սատկել, հայտնում է NDTV-ն: Դեպքը տեղի է ունեցել նահանգի բարձր լեռնային Ռաջուրի բնակավայրում: Տեղացիների խոսքերով՝ կայծակի հարվածից կենդանիների անկման դեպքեր այս հատվածում հաճախակի են լինում, սակայն նման ծավալով երբեք չէր եղել:
14:52 05.11.2018
Նոյեմբերի 5-ին` ժամը 01.10-ին, հիվանդանոցից Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում ծխով CO 2» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 1985 թ. ծնված Ռոզա Ա.-ն, 2004 թ. ծնված Ռիտա Հ.-ն, 2007 թ. ծնված Հայկ Հ.-ն և 2013 թ. ծնված Ինեսա Հ.-ն: Պարզվել է, որ նրանք թունավորվել են նոյեմբերի 4-ին՝ ժամը 22.30-ի սահմաններում, տանը աթար […]
12:07 05.11.2018
Նոյեմբերի 4-ին` ժամը 18։10-ին, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցում վրաերթի է ենթարկել 53-ամյա քաղաքացուհու Վարսիկ Եսայանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն։
11:58 05.11.2018
Ինդոնեզական Lion Air ավիաընկերության ինքնաթիռը վթարի է ենթարկվել ջրի հետ մեծ արագությամբ ուժեղ բախման հետևանքով: Այդ մասին վկայում են սև արկղի վերծանումները, հայտնում է Տրանսպորտի անվտանգության ապահովման կոմիտեի ղեկավար Սոերջանտո Տաջախոնոն: Այս մասին գրում է Detik News-ը: Նրա խոսքով՝ ջրի հետ շփման ժամանակ շարժիչը պտտվում էր մեծ արագությամբ: Նա նաև նշել է, որ սև արկղը պարունակում է […]
09:52 05.11.2018
Երևանում նոյեմբերի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22։10-ի սահմաններում Դավթաշենի կամրջի վրա բախվել են Opel մակնիշի 35 RV 398 համարանիշի, Volkswagen Passat մակնիշի 35 DC 173 համարանիշի և Mini Cooper մակնիշի 18 NN 999 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի փոխանցմամբ` վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։