17:02 02.11.2018
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 14:30-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վաղատուր գյուղի տներից մեկում շինարարական աշխատանքներ իրականացնելիս տեղի է ունեցել փլուզում. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
16:26 02.11.2018
Ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Աջարիայի բարձրադիր Քեդա շրջանում, ինչի հետևանքով զոհվել է 2 մարդ՝ 15 ամյա մի պատանի և 22-ամյա մի աղջիկ, ևս 3-ը վիրավորվել է: Այս մասին հայտնում է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը: Վթարը տեղի է ունեցել նախօրեին: Ականատեսների խոսքով՝ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան ընթացել է մեծ արագությամբ: Այն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու բախվել […]
14:33 02.11.2018
Չինաստանում ավտոբուսի վարորդի և ուղևորուհու վեճը 13 մարդու մահվան պատճառ է դարձել: Կադրերում երևում է, թե ինչպես է ուղևորուհիներից մեկը վիճաբանում վարորդի հետ, ապա սկսում է հարվածել նրա գլխին: Ոստիկանությունը պարզել է, որ ուղևորուհին 48 տարեկան կին է, որը սկսել է վիճել վարորդի հետ այն պատճառով, որ չի հասցրել իջնել իր կանգառում: Վարորդը սկսել է […]
11:23 02.11.2018
Նոյեմբերի 1-ին՝ ժամը 23:03-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի թիվ 16/45 հասցեում գտնվող «Տաշիր Պիցցա»-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «BMW 525» մակնիշի ավտոմեքենան (վարորդը բացակայել է դեպքի […]
01:00 02.11.2018
Նոյեմբերի 1-ին`ժամը 20:10-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Արզնու խճուղու թիվ 10 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mitsubishi Pajero iO» մակնիշի (վարորդը՝ Ա. Մ., ծնված 1970 թ.) և «ԶԻԼ-130» […]
15:39 01.11.2018
Հոկտեմբերի 31-ին, ժամը 18.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Էկզոգեն սուր թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1983 թ. ծնված Մարինե Ն.-ն, 2003 թ. ծնված Նարե Ն.-ն, 2001 թ. ծնված Մարի Ն.-ն, 2013 թ. ծնված Ալեքս Ն.-ն և 1959 թ. ծնված Մարգարիտա Մ.-ն: Այս մասին հայտնում են ոստիկանությունից: Մեկնած օպերատիվ խումբը […]
01:00 01.11.2018
Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 19:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում՝ «Սուրբ Հովհաննես» սրբավայրից վերադարձի ճանապարհին, մթության պատճառով քաղաքացիները մոլորվել են և չեն կարողանում գտնել ավտոմեքենայի կայանման վայրը: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Մեծ Պարնի գյուղ տանող սարալանջին նկատել են քաղաքացիներ Ա. Մ.-ին […]
19:08 31.10.2018
Վրաստանի ՆԳՆ-ն տեղեկացնում է, որ այսօր Թբիլիսիի «Լիլո» շուկայի մոտ բախվել են երկու մեքենա և երկու միկրոավտոբուս, ինչի հետևանքով միկրոավտոբուսը կողաշրջվել է: Պատահարի հետևանքով տուժել է 8 ուղևոր: Տուժածների վիճակը գնահատվում է բավարար: Քրեական գործ է հարուցվել «ճանապարհային երթևեկության անվտանգության կամ տրանսպորտային միջոցի գործունեության կանոնների խախտում» հոդվածով, որը պատժվում է տուգանքով կամ 6 ամսից մինչև […]
00:42 31.10.2018
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:10-ի սահմաններում, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Երևանի բնակիչ, 35-ամյա Անի Սիսակյանը իր վարած Mitsubishi մակնիշի 18 PՏ 888 համարանիշի ավտոմեքենայով Տերյան փողոցի թիվ 105/4-5 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Մարտունի քաղաքի բնակիչ, 10-ամյա Ավետ Մնացականյանին: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական […]
16:40 30.10.2018
Ախալքալաքում նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեի ընտրական շտաբի մոտ տեղի ունեցած միջադեպի ընթացքում անհայտ անձինք մահակներով դաժան հաշվեհարդար են տեսել թեկնածուի շտաբի պետ Աշոտ Ռաիսյանի հետ: Վերջինիս շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց: Ականատեսները պատմել են, որ մահակներով զինված մարդիկ, ովքեր հավանաբար իշխող «Վրացական երազանք» կուսակցության ակտիվիստներ էին, անսպասելի ներխուժել են գրասենյակ և ծեծկռտուք իրականացրել: Ըստ աղբյուրի՝ […]
15:26 30.10.2018
Քիչ առաջ Ախալքալաքի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության «Ուժը միասնության մեջ է» քաղաքական բլոկի գրասենյակում կուսակցության անդամների և տեղի բնակիչների միջև տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք: 5 հոգու տեղափոխել են հիվանդանոց: Ականատեսների հայտարարությամբ՝ մահակներով և փայտերով զինված 40-50 հոգի մոտեցել են գրասենյակին: Ծեծկռտուքը սկսվել է այն ժամանակ, երբ նրանք շենքի մոտ նկատել են խորհրդարանի պատգամավոր Հենզել […]
08:00 30.10.2018
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 05:09-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 15-րդ կմ-ին բախվել են «Mitsubishi IO» մակնիշի (վարորդը՝ Գ. Հ., ծնված 1987 թ.) և «Mercedes C180» մակնիշի (վարորդը՝ […]
00:51 30.10.2018
Հոկտեմբերի 29-ին` ժամը 21:02-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Անդրանիկի և Տիչինայի փողոցների խաչմերուկում բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը (անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է): Պարզվել է, որ «Volkswagen […]
23:07 29.10.2018
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 19:27-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում՝ «Շամպայն գինիների գործարան»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶել» մակնիշի (վարորդը՝ Ա. Ե., ծնված 1949 թ.), «Mercedes S500» մակնիշի (վարորդը՝ Ա. Ն.), «Opel Astra […]
22:56 29.10.2018
Պատգամավորը կրակել է Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության խորհրդարանում, տեղեկացնում է Korrespondent-ը: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Ազգային ժողովի նախագահի ընտրությունների ժամանակ: Կրակոցների հետևանքով տուժածներ չկան: Պատգամավորին վնասազերծել են, իսկ տարածքում անվտանգությունն ուժեղացվել է: Նշվում է, որ պատգամավորին բերման ենթարկելուց հետո ընտրությունները շարունակվել են: Կրակելու դրդապատճառները դեռևս հայտնի չեն:
22:45 29.10.2018
Հոկտեմբերի 29-ին` ժամը 19:36-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Բերդ-Տավուշ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բերդ-Տավուշ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2115» մակնիշի (վարորդը՝ Վ. Ճ., ծնված 1979 թ.) և «Ford Transit» մակնիշի (վարորդը՝ Հ. […]
17:57 29.10.2018
ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի Մեթյուզ քաղաքի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, աշակերտներից մեկը վիրավորվել է: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում անելով ոստիկանության տարածած հաղորդագրությանը: Իրավապահները հայտնել են, որ վիրավոր աշակերտին տեղափոխել են հիվանդանոց, իսկ մյուս աշակերտին դեպքի առթիվ տարել են ոստիկանական բաժանմունք:
10:24 29.10.2018
Հոկտեմբերի 28-ին` ժամը 22:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Միխայելովկա գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում այրվում է պահեստավորված անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:00-ին: Այրվել է մոտ 2500 հակ պահեստավորված անասնակեր: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
22:58 28.10.2018
Հոկտեմբերի 28-ին` ժամը 16:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնիի ձորում, ավտոմեքենա է արգելափակվել ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Կ.):
22:44 28.10.2018
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Գետաշեն գյուղի բնակիչ, 22-ամյա Արթուր Հովհաննիսյանը իր վարած Priora մակնիշի A 080 EA 07 RUS համարանիշի ավտոմեքենայով Արմավիր-Սարդարապատ ավտոճանապարհի Նորապատ գյուղի վարչական տարածքի 5-րդ փողոցում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած […]
21:58 28.10.2018
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 16:36-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռ տանող ավտոճանապարհին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի սարալանջը, առկա է շրջվելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Toyota» մակնիշի ավտոմեքենան […]
13:01 28.10.2018
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Բագրևանդի փողոցից դեպի Ձորաղբյուր գնացող ավտոճանապարհին՝ «Ռոյալ» ռեստորանի մոտ, քաղաքացին ընկել է մոտոցիկլետից. անհրաժեշտ է օգնություն: Հետադարձ զանգով պարզվել է, որ տեղի է ունեցել ՃՏՊ, մոտոցիկլետը հարվածել է ավտոմեքենային: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ […]
12:34 28.10.2018
Հոկտեմբերի 27-ին՝ 20:40-ի սահմաններում, ԱԻՆ փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ամառանոցային 2-րդ տարածքի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ փրկարարները, բացելով տան դուռը, այնտեղ հայտնաբերել են տանտիրոջ՝ 31-ամյա Գուրգեն Միրզոյանի դին: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ դիակի վրա բռնության […]
12:00 28.10.2018
Ոստիկանության Մուշի բաժնում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 26-ին Գյումրիում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 12:50-ի սահմաններում ՌԴ քաղաքացի, Գյումրի քաղաքի 8-րդ զինվորական թաղամասում բնակվող, 38-ամյա Մագոմեդ Մագոմեդովը ոստիկանության Մուշի բաժին հայտնել է, որ գիշերը հրկիզել են իր բնակության վայրի շենքի դիմաց կայանված, իրեն պատկանող Nissan Teana մակնիշի M 616 RR 05 […]
10:46 28.10.2018
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 04:49-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Honda Elegant» մակնիշի միկրոավտոբուսը (վարորդը՝ Ա. Բ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: Փրկարարները 3 տուժածներին՝ […]
10:21 28.10.2018
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 20:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Պառավաքար գյուղում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:11-ին, մարվել՝ 05:57-ին: Այրվել են մոտ 2000 հակ և 2 տոննա կուտակած անասնակեր, ծխախեղդ են եղել 100 հավ և 20 սագ: Հրդեհաշիջմանը […]
15:22 27.10.2018
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 26-ինէ ժ.12.30-ի սահմաններում, «ՊԱԶ-672» երթուղային ավտոբուսի վարորդը Գյումրի քաղաքի Չերազի փողոցում վրաերթի է ենթարկել 61-ամյա Գագիկ Ժամկոչյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Գագիկ Ժամակոչյանը հիվանդանոցում մահացել է: Դեպքի առթիվ կատարվում է քննություն։
13:53 27.10.2018
Արտակարգ իրվիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 27-ին, ժամը 08:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ չհասած Դավթաշենի կամուրջ, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է դժվարանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները քարը տեղափոխել են […]
08:14 27.10.2018
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 19:51-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի 1-ին փողոցի տներից մեկին կից անասնագոմում տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թիվ 9 տան ամառային խոհանոցում տեղի է ունեցել պայթյուն, փլուզվել է տանը […]
22:13 26.10.2018
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 17:12-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայի թիվ 24/1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «BMW X5» մակնիշի (վարորդը՝ Ռ. Վ.) և «Nissan Murano» մակնիշի (վարորդը՝ Ա. Ա.) ավտոմեքենաները, […]