21:14 26.10.2018
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 19:48-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում՝ անասնագոմում, տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
20:17 26.10.2018
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 17:19-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 1-ին կմ-ին՝ կամրջի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» մակնիշի (վարորդը՝ Կ. Ա.) և «BMW X5» […]
18:34 26.10.2018
Լիբանանում տեղի ունեցած ուժգին փոթորիկի հետևանքով Բուրջ Համուդում դժբախտ պատահարի զոհ է դարձել լիբանանահայ երիտասարդ՝ 1991թ. ծնված Հարութ Հուսիկյանը: SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնել է, որ երիտասարդը, որը մասնագիտությամբ վարսավիր էր, բարձրացել է իր պատշգամբի վարագույրը ծածկելու, սակայն սայթաքել, ընկել է 9-րդ հարկից և տեղում մահացել:
14:02 26.10.2018
Պրիմորյեի երկրամասում կամուրջ է փլուզվել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: Դեպքը տեղի է ունեցել Օսինովկա գյուղի տարածքում այն ժամանակ, երբ կամրջով անցել է բեռնատար ավտոմեքենա: Նախնական տվյալներով՝ հենց գերբեռնավորված բեռնատարն է դարձել կամրջի փլուզման պատճառը: Հայտնի է, որ վարորդը մահացել է, հավելյալ տեղեկություն չկա մյուս տուժածների մասին: Ներկայումս ստուգումներ են ընթանում, պարզվում են դեպքի […]
13:54 26.10.2018
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 10:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան փողոցի թիվ 26 շենքի բակում գտնվող ծառի մի մասը քամուց կոտրվել, ընկել է՝ փակելով շենքի մուտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հեռացրել են կոտրված ծառի ճյուղերը:
12:14 26.10.2018
Չինաստանում մի կին խոհանոցային դանակով հարձակվել է մանկապարտեզի սաների վրա: 14 երեխա վիրավորվել է։ Դեպքը տեղի է ունեցել այսօր, Չունցին քաղաքում: 39-ամյա կինը հարձակվել է երեխաների վրա նախակրթարանի մուտքի մոտ, երբ փոքրիկները վերադառնալիս են եղել առավոտյան զբոսանքից: Մանկապարտեզի աշխատակիցները վնասազերծել են կնոջը, այնուհետ ոստիկանությունը ձերբակալել է նրան: Հարձակման դրդապատճառների և կնոջ հոգեկան առողջության մասին առայժմ […]
12:00 26.10.2018
Թուրքիայի Օրդու նահանգի Ունյե շրջանում վթարի է ենթարկվել բեռնատար մեքենա, որը պատրաստվում էր մուտք գործել Հայաստան, հայտնում է Ermenihaber-ը։ Ավտովթարի հետևանքով բեռնատարի թուրք վարորդը մարմնական վնասվածքներ է ստացել։ Բեռնատար մեքենայի մեջ այլ մարդ չի եղել: Աղբյուրը նշում է, որ բեռնատար մեքենան Գերմանիայից էր ուղևորվել Թուրքիա, որտեղից էլ պիտի շարժվեր դեպի Հայաստան։ Դեպքի առնչությամբ Թուրքիայի ոստիկանությունում […]
12:36 25.10.2018
Հոկտեմբերի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 18:10-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի փողոցի թիվ 27 շենքի բակում դի կա: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում, որը 9 հարկանի է, հայտնաբերել են 25-30 տարեկան տղամարդու դի: Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը, որի […]
11:47 25.10.2018
Ճապոնիայի Կավասակի քաղաքում երկու տարեկան երեխան ընկել է բնակելի շենքի 9-րդ հարկից և ողջ մնացել: Հետազոտության ժամանակ պարզվել է, որ փոքրիկի մոտ առկա է միայն ոտքի կոտրվածք։ Դեպքի պահին տանը ոչ ոք չի եղել: Երեխայի մայրը մի քանի րոպեով դուրս է եկել տանից, և այդ ընթացքում փոքրիկը կարողացել է բացել պատշգամբի դուռը և անցնել […]
11:27 25.10.2018
Երևանում այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 09։40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավթաշեն կամրջի տակ դի կա։ Shamshyan-ի փոխանցմամբ՝ ըստ դատաբժշկի՝ մահացածը 40-45 տարեկան կին է, որի ինքնությունը ոստիկանությունը պարզում է։ Գ. Շամշյանի տեղեկութուններով՝ մահացածը Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակչուհի, 45-ամյա Լուիզա Խաչատրյանն էր, որը […]
10:54 25.10.2018
Կրասնոդարի երկրամասում տեղատարափ անձրևների հետևանքով 2 մարդ է մահացել: Այս մասին հաղորդել է ռուսական РИА «Новости» գործակալությունը՝ հղում անելով տեղի արտակարգ իրավիճակների ծառայությանը։ Հաղորդվում է նաև 3 վիրավորի ու 1 անհետ կորածի մասին: Անվտանգության նկատառումներով Կրասնոդարի մի քանի բնակավայրերից տարհանվել է շուրջ 400 մարդ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Տուապսեի շրջանում 22 հազար տուն է հեղեղվել։ […]
10:26 25.10.2018
Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 22:03-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի քաղաքապետարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գրիգոր Լուսավորիչ փողոցի թիվ 9 հասցեում բախվել են «Honda Odyssey» […]
09:03 25.10.2018
Այսօր վաղ առավոտյան խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Մյասնիկյան պողոտայում։ Բեռնատարը, հարվածելով ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, կողաշրջվել է՝ կաթվածահար անելով երթևեկությունը։ Տուժածների մասին դեռևս տեղեկություն չկա։
00:43 25.10.2018
Մոսկվայի Մեծ Վրացական փողոցում հոկտեմբերի 23-ի երեկոյան բանվորները շինաշխատանքների իրականացման ժամանակ ոսկորներ են հայտնաբերել, այդ մասին հաղորդել էր ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Յուլյա Իվանովան: Նրա փոխանցմամբ՝ կատարվում է նախաքննություն, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն: Իրավապահ մամիններից РИА Новости գործակալությանը հաջողվել է ճշտել, որ հայտնաբերվածը մարդկային ոսկորներ են: РИА Новости-ի հաղորդմամբ՝ այդ այգում մարդու ոսկորներ հայտնաբերվում են ոչ […]
19:19 24.10.2018
ՌԴ Կրասնոդարի շրջանի ղեկավար Վենիամին Կոնդրատևը հայտարարել է, որ Տուափսե քաղաքում որոշում է կայացվել սահմանել արտակարգ դրություն: Պատճառը հորդառատ անձրևներն են, որոնց հետևանքով քաղաքի մի շարք թաղամասեր են հեղեղվել: Ինչպես նշում են քաղաքային իշխանությունները, մի քանի թաղամասերից բնակչությունը տարհանվել է: Ներկայումս իրավիճակը վերահսկելի է: Ավելի վաղ հայտնել էինք, որ հորդառատ անձրևների պատճառով Տուափսե քաղաքում փողոցները […]
17:58 24.10.2018
ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքում վերամբարձ կռունկն ընկել է մանկապարտեզի շինություններից մեկի վրա: Դեպքը տեղի է ունեցել այսօր ցերեկը, քաղաքի Կանավինսկի շրջանում: Մասնաշենքը, որի վրա ընկել է շինարարական կռունկը, նախատեսված է եղել մանկապարտեզի մսուրային խմբի սաների համար, բարեբախտաբար, դեպքի պահին շենքում մարդ չի եղել: Տուժածներ չկան: Կռունկը նախատեսված է եղել մանկապարտեզի հարևանությամբ գտնվող բնակելի շենքի վերանորոգման […]
13:13 24.10.2018
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում hոկտեմբերի 23-ի կեսօրին արտակարգ դեպք է գրանցվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գեղհովիտի գյուղապետ Վարդան Պողոսյանը տեղեկացրեց, որ գյուղի վարչական տարածքում գտնվող գերեզմանոցում նույն գյուղի բնակիչ, 43-ամյա Սմբատ Ըռքոյանն իր մոտ եղած դանակով թաղման ժամանակ մոտեցել է թաղման մասնակից, համագյուղացի, 45-ամյա Արսեն Մկրտչյանին և դանակով կտրել նրա պարանոցը։ «Նրանք երկուսն էլ բնակվում են Ռուսաստանի […]
12:53 24.10.2018
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 18։00-ին, Երևանի Վիլնյուսի փողոցում իրար են բախվել «ԵրԱԶ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները. «ԵրԱԶ»-ի 50-ամյա վարորդ Հովհաննես Մանուկյանը տեղում մահացել է, իսկ 69-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։
23:18 23.10.2018
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 20:07-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում՝ «Նացիոնալ» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Nissan Qashqai» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Դ. Ս., ծնված 1985 […]
17:57 23.10.2018
Կանադացի ռեփեր Ջոն Մակ Մյուրեյը մահացել է երաժշտական հոլովակի նկարահանման ընթացքում, գրում է CTV-ն: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ երաժիշտն ինքնաթիռի թևի վրա հնարք էր կատարում: Ռեփերի թիմի հայտարարության մեջ ասված է, որ նա այդ նախագծի վրա աշխատել էր մի քանի ամիս և երկար էր պատրաստվել այդ հնարքի կատարմանը: Ռեփերը վայր է ընկել այն ժամանակ, […]
17:03 23.10.2018
Սլովակիայի վարչապետ Պետեր Պելեգրինին վթարի է ենթարկվել, տեղեկացնում են տեղի աղբյուրները: Նշվում է, որ երկրի ղեկավարի մեքենան մայրուղու վրա բախվել է եղնիկի: Դեպքը տեղի է ունեցել Պոպրադ և Վելկա Լոմնիցա բնակավայրերի միջև: Նշվում է, որ Սլովակիայի վարչապետը ուղևորվում էր Կեժմարոկ քաղաք՝ մասնակցելու կառավարության նիստին: «Վթարի հետևանքով թեթև վնասվածքներ է ստացել Պելեգրինիի վարորդը, իսկ վարչապետը չի […]
15:19 23.10.2018
Հոկտեմբերի 23-ին` ժամը 00։25-ին, հիվանդանոցից հայտնել են, որ Վանաձոր քաղաքի Երրորդ մասից Կոնգո գնացող ավտոճանապարհին մարդ կա ընկած: Պարզվել է, որ Շիրակի խճուղու սկզբնամասում դեռևս չպարզված մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել միջին տարիքի տղամարդու, որը տեղում մահացել է: Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու և մահացածի ինքնությունը պարզելու ուղղությամբ: Կատարվում […]
14:41 23.10.2018
Արտասովոր դեպք է տեղի ունեցել Իտալիայում: Կիրակի երեկոյան Հռոմում անսպասելիորեն տեղացած կարկուտի պատճառով փողոցները ծածկվել են ձյունով: Օդի ջերմաստիճանը կտրուկ նվազել է 10 աստիճանով: Այս մասին հայտնել է The Guardian-ը: ANSA իտալական գործակալությունն էլ հայտնել է, որ Իտալիայի մայրաքաղաքում ուժգին անձևի պատճառով հեղեղվել են փողոցները: Մի քանի մետրոյի կայարան էլ փակվել է անորոշ ժամանակով: Ուժգին […]
00:45 23.10.2018
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 23.50-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շիրազի փողոցում վրաերթի է ենթարկել 22-ամյա Ալբերտ Քերմելյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից։ Հոկտեմբերի 19-ին Ալբերտ Քերմելյանը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն։
00:15 23.10.2018
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 22:24-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 28/2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանոցում հայտնաբերել Ս. Վ.-ի (ծնված 1935 թ.) […]
14:58 22.10.2018
Այսօր՝ ժամը 13.00-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի Խանջյան փողոցում։ Բախվել են «Միցուբիշի» և ԳԱԶ-24-10 մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով ԳԱԶ-24-10-ի կին ուղևորը տեղում մահացել է: Դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները։ Պարզվել է կնոջ ինքնությունը: Նա Գյումրիի բնակիչ, 1941թ. ծնված Արուսյակ Մանուկյանն է: Մարմնական վնասվածքներ է ստացել նաևԳԱԶ-24-10-ի վարորդը։ Նա տեղափոխվել է «Գյումրի» բժշկական […]
14:15 22.10.2018
Հոկտեմբերի 22-ին` ժամը 12:31-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Երևան քաղաքի Ամիրյան և Սարյան փողոցների խաչմերուկի մոտակայքում գտնվող բարձրահարկ շենքերից մեկից շինարարական աշխատանքներ կատարելու ընթացքում ցած է ընկել: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Բուզանդի փողոցի թիվ 107 շենքի մոտակայքում հայտնաբերել են մոտ 50 տարեկան անձը […]
11:58 22.10.2018
Հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են Հռոմի կենտրոնական փողոցներն ու մետրոպոլիտենի մի քանի կայարաններ: Երեկ երեկոյան տեղացած անձրևներից հետո Հռոմի փողոցները բառացիորեն վերածվել են գետերի: Իշխանությունները ստիպված են եղել փակել ջրածածկ մետրոկայարանները: Ջուրը հասել է նաև քաղաքի հին շինություններին: Սուրբ Սեբաստիանի տաճարում ջրի մակարդակը հասել է 1.5 մետրի: Մինչ այս անձրևը, հզոր փոթորիկներ են գրանցվել […]