15:19 23.10.2018
Հոկտեմբերի 23-ին` ժամը 00։25-ին, հիվանդանոցից հայտնել են, որ Վանաձոր քաղաքի Երրորդ մասից Կոնգո գնացող ավտոճանապարհին մարդ կա ընկած: Պարզվել է, որ Շիրակի խճուղու սկզբնամասում դեռևս չպարզված մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել միջին տարիքի տղամարդու, որը տեղում մահացել է: Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու և մահացածի ինքնությունը պարզելու ուղղությամբ: Կատարվում […]
14:41 23.10.2018
Արտասովոր դեպք է տեղի ունեցել Իտալիայում: Կիրակի երեկոյան Հռոմում անսպասելիորեն տեղացած կարկուտի պատճառով փողոցները ծածկվել են ձյունով: Օդի ջերմաստիճանը կտրուկ նվազել է 10 աստիճանով: Այս մասին հայտնել է The Guardian-ը: ANSA իտալական գործակալությունն էլ հայտնել է, որ Իտալիայի մայրաքաղաքում ուժգին անձևի պատճառով հեղեղվել են փողոցները: Մի քանի մետրոյի կայարան էլ փակվել է անորոշ ժամանակով: Ուժգին […]
00:45 23.10.2018
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 23.50-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շիրազի փողոցում վրաերթի է ենթարկել 22-ամյա Ալբերտ Քերմելյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից։ Հոկտեմբերի 19-ին Ալբերտ Քերմելյանը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն։
00:15 23.10.2018
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 22:24-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 28/2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանոցում հայտնաբերել Ս. Վ.-ի (ծնված 1935 թ.) […]
14:58 22.10.2018
Այսօր՝ ժամը 13.00-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի Խանջյան փողոցում։ Բախվել են «Միցուբիշի» և ԳԱԶ-24-10 մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով ԳԱԶ-24-10-ի կին ուղևորը տեղում մահացել է: Դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները։ Պարզվել է կնոջ ինքնությունը: Նա Գյումրիի բնակիչ, 1941թ. ծնված Արուսյակ Մանուկյանն է: Մարմնական վնասվածքներ է ստացել նաևԳԱԶ-24-10-ի վարորդը։ Նա տեղափոխվել է «Գյումրի» բժշկական […]
14:15 22.10.2018
Հոկտեմբերի 22-ին` ժամը 12:31-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Երևան քաղաքի Ամիրյան և Սարյան փողոցների խաչմերուկի մոտակայքում գտնվող բարձրահարկ շենքերից մեկից շինարարական աշխատանքներ կատարելու ընթացքում ցած է ընկել: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Բուզանդի փողոցի թիվ 107 շենքի մոտակայքում հայտնաբերել են մոտ 50 տարեկան անձը […]
11:58 22.10.2018
Հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են Հռոմի կենտրոնական փողոցներն ու մետրոպոլիտենի մի քանի կայարաններ: Երեկ երեկոյան տեղացած անձրևներից հետո Հռոմի փողոցները բառացիորեն վերածվել են գետերի: Իշխանությունները ստիպված են եղել փակել ջրածածկ մետրոկայարանները: Ջուրը հասել է նաև քաղաքի հին շինություններին: Սուրբ Սեբաստիանի տաճարում ջրի մակարդակը հասել է 1.5 մետրի: Մինչ այս անձրևը, հզոր փոթորիկներ են գրանցվել […]
10:08 22.10.2018
Հոկտեմբերի 21-22-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Արքայաձոր» ռեստորանի հետնամասում, այրվել է 700 քմ խոտածածկ տարածք, Արարատի մարզի Դիմիտրով գյուղում՝ 3000 քմ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասում՝ 4-րդ դպրոցի մոտակայքում՝ 5000 քմ, հին գերեզմանատան մոտ՝ 4000 քմ, Կենտրոն թաղամասի […]
09:59 22.10.2018
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 00:23-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայի և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Toyota Camry» մակնիշի (վարորդը՝ Ա. Զ., ծնված 1984 թ.) և […]
09:48 22.10.2018
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 03:46-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը: Պարզվել է, որ թիվ […]
09:37 22.10.2018
Հոկտեմբերի 21-ին`ժամը 21:45-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Զովք գյուղի 2-րդ փողոցում այրվում է անասնագոմի տանիք: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:27-ին, մարվել՝ 02:34-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 80 քմ, մոտ 600 հակ անասնակեր, մոտ 10 խմ աթար […]
09:00 22.10.2018
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 16:15-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացու փողոցի տներից մեկի նկուղից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:58-ին, մարվել՝ […]
21:56 21.10.2018
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:15-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Չուխաջյան 36 շենքի բնակարաններից մեկում երիտասարդ տղայի դի կա: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված տան լոգարանում հայտնաբերել են Ալավերդի քաղաքի բնակիչ, 21-ամյա Սանասար Սիմոնյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, դիակի վրա բռնության […]
21:21 21.10.2018
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Բազումի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Վանաձոր բժշկական կենտրոնից իրենց մոտ ստացված ահազանգի փաստով: Ժամը 00:30-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնից հայտնել են, որ «ձախ ստորին փափուկ հյուսվածքներից օտար մարմին» ախտորոշմամբ նշված կենտրոն է տեղափոխվել մի երեխա: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Վանաձոր քաղաքի բնակիչ, 14-ամյա Գ. Շ.-ն է, […]
18:08 21.10.2018
Հոկտեմբերի 21-ի առավոտյան Աթենքում դիմակավորված անձինք հարձակվել են Կանադայի դեսպանատան վրա։ Նրանք ջարդել են մուտքի ապակին, շենք ներսը նետել ներկի շշեր և դիմել փախուստի։ Այս մասին հայտնում է «Naftemporiki» լրատվամիջոցը։ Դեպքի առնչությամբ ոստիկանությունը հետաքննություն է վարում, սակայն դեռևս չի հաջողվել որևէ մեկին ձերբակալել։ Հարձակման պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել։
17:44 21.10.2018
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 20-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի պետի պաշտոնակատար Արա Գևորգյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 176 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 133 հոդածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանութան Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, այնուհետև, ձեռնարկելով անհրաժետ միջոցառումներ, պարզել են, որ […]
12:34 21.10.2018
Ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Հալաբյան փողոցի բնակիչ, 26-ամյա Արթուր Նազարեթյանը և հայտնել, որ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 19:00-ից մինչև հոկտեմբերի 21-ի ժամը 01:15-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր բնակարանի պատուհանը և 2-րդ հարկից գողացել խոշոր չափի ոսկյա զարդեր: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Արթուր Ն.-ն քննչական բաժնում հայտնել է, որ ինքը […]
00:09 21.10.2018
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 21:11-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Թումանյան փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում «BMW» մակնիշի […]
23:58 20.10.2018
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Թթուջուր գյուղի բնակիչ, 56-ամյա Մայիս Ջհանգիրյանը իր վարած ԳԱԶ-52 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով Ճամբարակ-Թթուջուր-Բերդ ավտոճանապարհի 20 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել ձորակում: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Մ. Ջհանգիրյանն ու 9-ամյա Ալբերտ Ջհանգիրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի […]
21:47 20.10.2018
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 16:40-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի օղակաձև խաչմերուկի մոտակայքում տնակ է այրվում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հայ ֆիդայինների փողոցի տներից մեկի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:01-ին, մարվել՝ 18:24-ին: Այրվել են փայտե տնակն՝ ամբողջությամբ […]
20:15 20.10.2018
Հոկտեմբերի 12-ին անհայտ անձը գողացել էր ոստիկանություն դիմած քաղաքացու՝ Արշակունյաց պողոտայի 34/3 հասցեի դիմաց՝ ճամփեզրի բետոնաքարին դրված «Այֆոն 6» բջջային հեռախոսը և դրամապանակը, որի մեջ եղել են բանկային քարտեր, փաստաթղթեր և 15.000 դրամ: Հոկտեմբերի 17-ին փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ։ Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ հոկտեմբերի 19-ին ժամը՝ 13։00-ին, կողոպուտ […]
12:59 20.10.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող «Ավանգարդ» պայթուցիկ նյութերի արտադրման գործարանում պայթյուն է տեղի ունեցել: Պատահարի հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել 7-ը: Այս մասին հաղորդել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը: Հաղորդվում է, որ 7,5 հազար քառակուսի մետր մակերեսով շենքն ամբողջությամբ քանդվել է։ Դեպքի առնչությամբ ձերբակալվել է գործարանի գլխավոր […]
11:39 20.10.2018
Հոկտեմբերի 19-ին, ժամը 16:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Թումանյան փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր, հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:54-ին, մարվել՝ 01:20-ին: Այրվել են Գ. Ա.-ին պատկանող մարագի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 80 […]
10:16 20.10.2018
Հնդկաստանի Պունջաբ նահանգում գնացքը մխրճվել է մարդկանց բազմության մեջ, 60 զոհ կա, շուրջ 200 վիրավոր: Դեպքը տեղի է ունեցել Հնդկաստանի ազգային տոներից մեկի՝ Դուշերայի տոնակատարության ժամանակ: Մարդիկ կանգնած են եղել գնացքի ռելսերի վրա և տարված են եղել հրավառությամբ: Հենց հրավառության պայթյունների պատճառով էլ չեն լսել մոտեցող գնացքի ձայները: Զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ […]
09:30 20.10.2018
Հոկտեմբերի 19-20-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան–Իջևան ավտոճանապարհի 76 կմ ձաղակողմյան հատվածում՝ մոտ 4 հա, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ մոտ 5 հա, 44-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 600 քմ, 48-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 2.5 հա, Քուչակ-Ապարան 3-րդ կմ-ին` մոտ 3 հա, Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին՝ գործարանի […]
09:08 20.10.2018
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 22:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևանյան խճուղու վերջնամասում «ՎԱԶ 2107» մակնիշի (վարորդը՝ Հ. Ե., 1991 թ.) ավտոմեքենան բախվել է […]
00:56 20.10.2018
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Հրազդան-Լեռնանիստ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Նիսան» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի վարորդը և 7-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 55-ամյա ուղևորուհի Ալվարդ Գրիգորյանը տեղում մահացել է: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 16-ին, ժամը 00.50-ին, ինքնակամ բաժին է ներկայացել 28-ամյա մի քաղաքացի և […]
22:17 19.10.2018
Կերչում այսօր հրաժեշտ են տվել պոլիտեխնիակական քոլեջում տեղի ունեցած ողբերգության 17 զոհերին: Հիշեցնենք, որ զոհերի ընդհանուր թիվը 21 -է: Նրանց հողին են հանձնել քաղաքային հին գերեզմանոցում: Հայտնի է դարձել, որ սպանության մեջ մեղադրվող ու այնուհետ ինքնասպան եղած ուսանողին նույն տեղում չեն հուղարկավորի: Նրան ճանաչողները նշել են, որ հոգեկան շեղումներ ուներ: Հիշեցնենք, որ երկու օր առաջ […]
22:03 19.10.2018
Հոկտեմբերի 19-ին` ժամը 17:04-ին, ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին-Թաթուլ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:20-ին, մարվել` 18:24-ին: Պատահարի հետևանքով այրվել են «ԳԱԶ 24-10» մակնիշի ավտոմեքենայի սրահն ամբողջությամբ և մոտ 2 հա խոտածածկույթ: