TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+30.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Պայթյուն Սանկտ Պետերբուրգի պայթուցիկ նյութերի արտադրման գործարանում

18:24 19.10.2018

Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող  պայթուցիկ նյութերի արտադրման «Ավանգարդ» գործարանում պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցչին: Գործակալության զրուցակիցը նշել է, որ պատահարին տրվել է բարդության երկրորդ աստիճան: ՌԴ ԱԻՆ-ից հայտնել են, որ պայթյունից հետո հրդեհ չի առաջացել: Գերատեսչության տեղեկություններով՝ շինությունում գտնվել է 5 մարդ, սակայն մեկին հաջողվել է դուրս […]

̰
Բաղրամյան պողոտայում «Նիվա»-ն բախվել է Opel-ին․ կան վիրավորներ

14:35 19.10.2018

Հոկտեմբերի 18-ին Երևանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 23։40-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի թիվ 43 հասցեի դիմաց բախվել են 35-ամյա Վարդան Ս.-ի վարած Opel մակնիշի, 35 FT 907 համարանիշի և 22-ամյա Աշոտ Շ.-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի, 35 VG 552 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Աշոտ Շ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, […]

̰
Կասպից ծովում իրանցի երեք նավաստի է մահացել

14:26 19.10.2018

Կասպից ծովում գտնվող իրանական «Նազմեհր» նավի վրա զանգվածային թունավորման դեպք է գրանցվել: Նավի ամբողջ անձնակազմին տեղափոխել են Ադրբեջանի հիվանդանոցներից մեկը, որտեղ ավելի ուշ նավաստիներից երեքը մահացել է: Նավը ուղևորվում էր Ակտաուից Բաքու: Երբ Ադրբեջանի առափնյա ծառայությունների աշխատակիցները հասել են օգնության ազդանշան արձակող նավին, անձնակազմի 7 անդամներին հայտնաբերել են ծանր վիճակում: Այնուհետև դեպքի վայր է կանչվել բժիշկների խումբ: […]

̰
Ֆիլիպինյան ծովում ամերիկյան ուղղաթիռն ընկել է ավիակրի վրա

14:13 19.10.2018

Ֆիլիպինյան ծովում ամերիկյան MH-60 Seahawk ուղղաթիռն ընկել է «Ռոնալդ Ռեյգան» ավիակրի վրա: Հաղորդվում է, որ կան տուժածներ, նրանց վիճակը կայուն է: Ամերիկյան աղբյուրները հայտնում են, որ դեպքի առնչությամբ հետաքննություն է տարվում: Միևնույն ժամանակ նշվում է, որ ավիակիրը չի վնասվել և պատրաստ է հետագա առաջադրանքների կատարմանը:  

̰
Ողբերգական վրաերթ Երևանում. բանակից զորացրված 22-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է

12:37 19.10.2018

Երեկ Երևանում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 23։50-ի սահմաններում 46-ամյա Արմենակ Հ.-ն Շիրազի փողոցի թիվ 11/1 հասցեի դիմաց իր վարած Mercedes մակնիշի 22 UL 622 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն 22-ամյա Ալբերտ Թերմելյանին։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Աղբյուրի տեղեկություններով՝ հոկտեմբերի 19-ին՝ առավոտյան […]

̰
Վթար Խաղաղ Դոնի փողոցում. կան տուժածներ

09:36 19.10.2018

Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 20:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 19 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է բենզինի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Mercedes E320 մակնիշի  ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) […]

̰
Կերչում խուզարկություններ են կատարվում Պոլիտեխնիկական քոլեջից հեռացված նախկին ուսանողների բնակարաններում

20:01 18.10.2018

Ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Կերչում խուզարկություններ են սկսվել բոլոր այն բնակարաններում, որտեղ ապրում են Պոլիտեխնիկական քոլեջից հեռացված նախկին ուսանողները: Այս միջոցառումներն իրականացվում են՝ հայտնաբերելու անձանց, ովքեր հնարավոր է՝ առնչություն ունենան երեկ տեղի ունեցած արյունալի միջադեպի և այն իրականացնողի հետ: Արդյունքների մասին, սակայն, առայժմ լրատվամիջոցներն ու ոստիկանական աղբյուրները տեղեկություններ չեն հաղորդում:  

̰
ԱՄՆ-ում «Մայքլ» մրրիկի զոհերի թիվը հասել է 33-ի

15:51 18.10.2018

ԱՄՆ-ի հարավարևելյան ափերին պատուհասած «Մայքլ» մրրիկի զոհերի թիվը հասել է 33-ի: Առավել մեծ թվով զոհեր (23) գրանցվել են Ֆլորիդա նահանգում: Մյուս զոհերը Հյուսիսային Կարոլինա, Ջորջիա և Վիրջինիա նահանգներից են: Նշվում է, որ մրրիկն ամբողջությամբ ավերել է 4 հազար տուն, 15 հազար տուն մասնակի վնասվել է: Աղետի շրջաններից տարհանվել է 16 հազար մարդ: Հիշեցնենք, որ «Մայքլ« […]

̰
Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին քաղաքացին վրաերթի է ենթարկել 24 մանր եղջերավոր անասունների

15:11 18.10.2018

Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին հոկտեմբերի 18-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մանր եղջերավոր անասուններ են սատկել: ԱԻՆ-ից տեղեկացրին, որ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Volvo» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդը՝ Ն. Մ.) վրաերթի է ենթարկել 24 մանր եղջերավոր անասունների. վերջիններս սատկել են: Փրկարարներն իրականացրել են […]

̰
Արագածոտնում դիմակավորված անձինք փորձել են տուն թալանել

11:47 18.10.2018

Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հոկտեմբերի 16-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այդ օրը ժամը 04:00-ի սահմաններում բժշկական դիմակներով դիմակավորված 2 անձինք Արագածոտն գյուղի 3-րդ փողոցի 17-րդ տուն են մտել՝ օգտվելով դռան բաց լինելու հանգամանքից, և բռնություն են կիրառել տանտիրուհու՝ 46-ամյա Ռուզան Ռասոյանի և նրա մոր՝ […]

̰
Գյումրիում բեռնատար գնացքը բախվել է BMW-ին

00:16 18.10.2018

Այսօր՝ ժամը 21-ի սահմաններում, արտակարգ պատահար է տեղի ունեցել Գյումրիում։ Բախվել են բեռնատար գնացքը և BMW մակնիշի ավտոմեքենան։ Նախնական տվյալներով՝ BMW -ի վարորդը կորցրել է կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից, հայտնվել երկաթգծի վրա և շրջվել։ Բեռնատար գնացքի վարորդը նկատել է շրջված մեքենան, արգելակել է, բայց բախումից խուսափել չի կարողացել։ Գնացքը հարվածել է մեքենային և […]

̰
Համացանցում է հայտնվել Կերչի քոլեջում տեղի ունեցած ահաբեկչության տեսանյութը

23:21 17.10.2018

Համացանցում է հայտնվել Կերչի պոլիտեխնիկական քոլեջում տեղի ունեցած ահաբեկչության տեսանյութը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ տեսանյութում երևում է, որ պայթյունից հետո ծուխ է բարձրանում, որին զուգահեռ կրակոցի ձայներ են լսվում: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Կերչի պոլիտեխնիկական քոլեջում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 10 մարդ մահացել է, 50-ը՝ վիրավորվել։ Կերչի քոլեջում ահաբեկչական գործողություն իրականացնելու մեջ մեղադրվող […]

̰
Փրկարարները դի են հայտնաբերել

22:23 17.10.2018

Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 19:14-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 32 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազկաթոռին հայտնաբերել Ի. Բ.-ի […]

̰
Քաղաքացին ընկել է ջրատարը

21:46 17.10.2018

Հոկտեմբերի 17-ին, ժամը 18:03-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ քաղաքացին ընկել է Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի ջրատարը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փրկարարները ջրատարից դուրս են բերել Թ. Ք.-ին (ծնված 1982 թ.) և մոտեցրել […]

̰
Կերչի ահաբեկչության տուժածների մեջ հայ կա

20:48 17.10.2018

Կերչի հիվանդանոցի բժիշկները հարազատներին են տրամադրել պոլիտեխնիկական քոլեջում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների ցուցակը: Ցուցակում կա նաև Ալեքսանդր Դանիլյան անուն ազգանունը, նա նույնպես այդ պահին գտնվել է քոլեջում: Հիշեցնենք, որ այսօր՝ Մոսկվայի ժամանակով 12:00-ին, Ղրիմում գտնվող Կերչի պոլիտեխնիկական քոլեջում ահաբեկչություն են իրականացրել, որի հետևանքով զոհվել է 19, տուժել՝ 40-ից ավելի մարդ:

̰
Չինուհին ընկել է քաղցած շնաձկների ակվարիումն ու ողջ մնացել

20:09 17.10.2018

Չինաստանի Ցզյասին քաղաքի առևտրի կենտրոններից մեկում խանութի աշխատակցուհին պատահմամբ ընկել է շնաձկների ակվարիումը: Կինն աշխատանքից ուշանալիս է եղել, երբ վազելով անցել է ապակե կարմրջի վրայով, որի ներքևում լողում էին շնաձկները: Քաղցած գիշատիչներին հենց այդ պահին պատրաստվում էին կերակրել և բացել էին ակվարիումի կափարիչը: Կինը չի նկատել բացվածքը և ընկել է ակվարիումը: Անվտանգության երկու աշխատակիցները նետվել […]

̰
Ղրիմում եռօրյա սուգ է հայտարարվել

19:51 17.10.2018

Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը հայտարարել է, որ Կերչի քոլեջում տեղի ունեցած ողբերգությունից հետո Ղրիմում սուգ է հայտարարվել: Այս մասին նա տեղեկացրել է Instagram-ի իր էջում: «Կերչի դժբախտության հետ կապված՝ վաղվանից Ղրիմում սուգ է հայտարարվում»,- մասնավորապես գրել է Աքսյոնովը: Տեղեկացնենք, որ դեպքը տեղի է ունեցել Կերչի Պոլիտեխնիկական քոլեջում՝ Մոսկվայի ժամանակով 12։00-ի սահմաններում: Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը […]

̰
Կերչի քոլեջում ահաբեկչություն իրականացրած անձը զենք կրելու թույլտվություն է ունեցել

18:57 17.10.2018

4-րդ կուրսի ուսանողը, որը կասկածվում է Կերչի քոլեջում ահաբեկչություն իրականացնելու մեջ, զենք կրելու իրավունք է ունեցել ու այդ իրավունքն ստացել է անհրաժեշտ զննում անցնելուց հետո, հայտնում է RIA Novosti-ն: «Նա  չափահաս էր, անցել է բոլոր բժշկական զննումները և անհրաժեշտ ընթացակարգերը, ներառյալ հոգեբույժի հետ ստուգումները: Հավաքել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և ստացել զենք կրելու թույլտվություն: Ամեն […]

̰
Կերչի ահաբեկչության հեղինակն ինքնասպանություն է գործել

17:04 17.10.2018

Կերչի քոլեջում ահաբեկչական գործողություն իրականացնելու մեջ մեղադրվող անձն ինքնասպան է եղել: Ինչպես հաղորդում է russian.rt.com-ը, այդ մասին հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը: «Հավանական մարդասպանն ինքնասպան է եղել: Նա նույն ուսումնական հաստատության չորրորդ կուրսի ուսանող էր»,- պատմել է նա: Ղրիմի ղեկավարի խոսքերով՝ առայժմ վաղ է խոսել ողբերգության պատճառների մասին: «Քննչական մարմիններն աշխատում են, մարդասպանի մարմինը […]

̰
Կերչի քոլեջում տեղի ունեցածն ահաբեկչություն է. քոլեջի տնօրեն

16:46 17.10.2018

Կերչի Պոլիտեխնիկական քոլեջի տնօրեն Օլգա Գրեբեննիկովան տեղեկացրել է, որ ուսումնական հաստատությունում ահաբեկչություն է եղել: Այս մասին SHANTNEWS.am-ը տեղեկանում է Kerchnettv-ի յութուբյան ալիքից: Քոլեջի տնօրենի խոսքերով՝ զինված մարդիկ ներխուժել են քոլեջ, իսկ 10-15 րոպե անց քոլեջում պայթյուն է որոտացել: «Ինչ-որ բան պայթեց, ամենուր դիակներ են, երեխաների դիակներ, իսկական ահաբեկչություն է, ինչպես Բեսլանում»,- հուզված նկարագրել է տնօրենը: […]

̰
Մեծամորում հրդեհի հետևանքով 37-ամյա տղամարդ է մահացել

16:14 17.10.2018

Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 15։25-ին, ՀՀ ԱԻՆ Արմավիրի մարզային փրկարարական վարչությունից ոստիկանության Մեծամորի բաժին հաղորդում է ստացվել, որ 25 շենքի թիվ 504 բնակարանում հրդեհ է բռնկվել, հայտնում են ԱԻՆ-ից: Մեկնած օպերատիվ խումբը հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու ընթացքում ննջասենյակի հատակին հայտնաբերել է 1981թ. ծնված Նվեր Ավագյանի դիակը: Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է ԴԲՓ: Հանգամանքները […]

̰
10 զոհ, 50 վիրավոր. պայթյուն Կերչում

14:59 17.10.2018

Կերչի պոլիտեխնիկական քոլեջում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 10 մարդ մահացել է: 50 մարդ վիրավորվել է: Դեպքի վայր է մեկնել շտապօգնության 5 բրիգադ: 20 հոգի տարբեր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Պայթյունը տեղի է ունեցել ճաշարանում: Հստակ պատճառը հայտնի չէ, սակայն նախնական տեղեկություններով՝ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է եղել:    

̰
Թուրքիայում ավտոբուս է կողաշրջվել․ կան զոհեր

14:09 17.10.2018

Թուրքիայի կենտրոնական մասում՝ Մարաշից Կայսերի ուղևորվող ավտոբուսը շրջվել է: 7 մարդ է զոհվել, 24-ը վնասվածքներ է ստացել: Վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ի գիշերը՝ Մեմետ Բեթ շրջանում, հաղորդում է Haber Turk գործակալությունը: Տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ: Վթարի պատճառները ճշտվում են:  

̰
Սյունիքում ավտովթարի հետևանքով 4 մարդ է զոհվել

12:08 17.10.2018

Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 17։40-ի սահմաններում, «Սկանիա» բեռնատար ավտոմեքենան Երևան-Մեղրի Մ2 ճանապարհի 335-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենային. «ՎԱԶ-2107»-ի վարորդը՝ 30-ամյա Ծովակ Խաչատրյանը, և երեք ուղևորները՝ 27-ամյա Տաթևիկ Արզումանյանը, 3-ամյա Նարե Խաչատրյանը և 58-ամյա Սվետլանա Թարվերդյանը, տեղում մահացել են, հայտնում են ոստիկանությունից: Կատարվում է քննություն։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

̰
Հրդեհ Աբովյան քաղաքում. կան տուժածներ

10:21 17.10.2018

Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 19:44-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ «Սիրիուսի» 1-ին հանրակացարանի բնակարաններից մեկում, հրդեհ է բռնկվել: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: […]

̰
Մահվան ելքով վրաերթ Երևանի Ռուբինյանց փողոցում

07:13 17.10.2018

Հոկտեմբերի 16-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռուբինյանց փողոցի թիվ 6 հասցեի դիմաց անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 64-ամյա Ալիսա Զաքարյանին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, […]

̰
55-ամյա տղամարդը պատահաբար խմել է քացախաթթվային էսենցիա և մահացել

23:22 16.10.2018

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։20-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում քացախաթթվային էսենցիայով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1963 թ. ծնված Միսակ Կարապետյանը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Մ. Կարապետյանը նույն օրը՝ ժամը 11։00-ի սահմաններում, տանը պատահաբար խմել է քացախաթթվային էսենցիա, տեղափոխվել է հիվանդանոց և նույն օրը՝ ժամը 11։40-ին, գիտակցության […]

̰
Մարոկկոյում ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից. կան զոհեր և վիրավորներ

19:27 16.10.2018

Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբաթից ոչ հեռու գտնվող Սիդի Բուկնադելում ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից, որի հետևանքով մահացել է 6 և վիրավորվել 85 մարդ: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Երկաթուղային գիծը կապում էր երկրի մայրաքաղաքը առևտրային կենտրոն համարվող Կասաբլանկայի հետ: Պատահարի պատճառը հայտնի չէ:

̰
Ողբերգական վթար Սյունիքի մարզում. զոհերից մեկը 3-ամյա երեխա է

19:20 16.10.2018

Քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 17:40-ի սահմաններում Երևամ-Մեղրի ավտոճանապարհի 335-րդ կմ հատվածում՝ Մեղրիի վարչական տարածքում, բախվել են Scania մակնիշի իրանական համարանիշներով բեռնատարն ու ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենան: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել է: Մահացածներից մեկը 3 տարեկան երեխա է և, ըստ նախնական տեղեկությունների, […]

̰
ԱՄՆ-ում «Մայքլ» մրրիկից հետո ավելի քան 1000 մարդ անհետ կորած է համարվում

17:26 16.10.2018

ԱՄՆ-ում «Մայքլ» փոթորկի զոհերի թիվը հասել է 19-ի, իսկ Ֆլորիդայում 1000-ից ավելի մարդ համարվում է անհետ կորած: Տասնյակ հազար ամերիկացիներ մնացել են առանց էլեկտրականության: Այս մասին այսօր հայտնել է Reuters գործակալությունը: Երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կնոջ հետ ուղղաթիռով այցելել է աղետից տուժած շրջաններ: Հիշեցնենք, որ «Մայքլ» մրրիկը ԱՄՆ-ի հարավային ափերին է հասել հոկտեմբերի 8-ին: Այդ ժամանակ […]

̰
BACK_TO_TOP