TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+20.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Ճապոնիայում թայֆունի պատճառով մոտ 780 հազար քաղաքացու խորհուրդ է տրվել տարհանվել

13:13 28.08.2024

Ճապոնիայի հարավ-արևմտյան շրջանների առնվազն 780 հազար բնակիչներ տարհանման հանձնարարականներ են ստացել հզոր «Շանսան» թայֆունի մոտենալու պատճառով։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։ Տները լքելու և տարհանման կենտրոններ տեղափոխվելու առաջարկությունները, որոնք սովորաբար տեղակայված են ուսումնական հաստատություններում և հասարակական շենքերում, վերաբերում են Միյաձակի, Կագոսիմա և մի քանի այլ շրջանների քաղաքների բնակիչներին։ Այնտեղ հայտարարված է վտանգի հինգ մակարդակներից […]

̰
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտյալ է մահացել

10:52 28.08.2024

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 26-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահվան դեպք է արձանագրվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացել է 64-ամյա ցմահ դատապարտյալ: Դեպքի վայր են ժամանել քրեակատարողական ծառայության աշխատակիցները, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Հայրապետյանի գլխավորությամբ: […]

̰
Հրդեհ Նուբարաշեն «Գ-7» թաղամասում

10:07 28.08.2024

Օգոստոսի 27-ին, ժամը 21:30-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշեն «Գ-7» թաղամասում այրվում է տնակ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկու բնակելի […]

̰
Նորագավիթ 1-ին փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած

10:00 28.08.2024

Օգոստոսի 28-ին, ժամը 01:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթ 1-ին փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են 3 ավտոմեքենա, առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Toyota» (վարորդ՝ […]

̰
Սևան քաղաքում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 2 անչափահաս հետիոտնի. աղջիկը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

16:26 27.08.2024

Այսօր՝ օգոստոսի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14:25-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 35-ամյա Հասմիկ Հ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Սևան քաղաքի Շինարարների փողոցում վրաերթի է ենթարկել 2 անչափահաս հետիոտնի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածները քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին աղջիկ երեխան, գիտակցության չգալով, մահացել […]

̰
Ռուսաստանն առաջին անգամ կասետային զինամթերքով հարձակվել է ուկրաինական բաշխիչ ենթակայանների վրա. Շմիգալ

15:17 27.08.2024

 Ռուսաստանն առաջին անգամ կասետային զինամթերքով հարձակվել է Ուկրաինայի բաշխիչ ենթակայանների վրա։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը, հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով «Ուկրաինա 2024. Անկախության ֆորումի» հեռարձակմանը։ «Ի դեպ, երեկ առաջին հարձակումները եղել են կասետային զինամթերքով: Հարձակվել են մեր բաշխիչ ենթակայանների վրա, եղել են տասնյակ հրթիռներ», – ասել է նա։ Նրա խոսքով՝ տեխնիկայի […]

̰
Մեկ օրում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 24-ը՝ ստացել վնասվածքներ

14:43 27.08.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 23-26-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 127 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու՝ 22, մարմնական վնասվածք պատճառելու՝ 20, ֆիզիկական ներգործության՝ 14, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ […]

̰
Տաջիկստանում 5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

14:25 27.08.2024

Տաջիկստանի Գորնո-Բադախշան ինքնավար մարզում 5 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 12:29-ին Գորնո-Բադախշանի շրջանում՝ Խորոգ քաղաքի մոտ, որտեղ ապրում է ավելի քան 30 հազար մարդ: Դուշանբեում ցնցումներ չեն զգացվել։ Հանրապետության արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության կոմիտեից հայտնում են, որ զոհեր և վիրավորներ չկան։  

̰
Բեռնատարը կողաշրջվել և հայտնվել է ձորակում. կա տուժած

13:18 27.08.2024

Օգոստոսի 27-ին, ժամը 09:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տերյան թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը (քարով բեռնված) կողաշրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Վահան Տերյան 3-րդ փողոցում «Foton» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ […]

̰
«ՎԱԶ-2109»-ի 35-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

12:58 27.08.2024

Օգոստոսի 26-ին, ժամը 8.30-ի սահմաններում, Իջևան-Սևան-Երևան ճանապարհի 124-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2109» մակնիշի մեքենաներ: Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ «ՎԱԶ-2109»-ի վարորդը՝ 35-ամյա Սասուն Մ.-ն, մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Փլուզում Դդմաշեն գյուղում

12:34 27.08.2024

Օգոստոսի 27-ին, ժամը 10։06-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դդմաշեն գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում շինարարական աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել փլուզում, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ տան մոտակա անասնագոմի […]

̰
Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցած վթարից. հաղորդվում է 2 զոհի մասին

18:36 26.08.2024

Օգոստոսի 26-ին՝ ժամը 15։04-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Վ․, ծնված 1980 թ․) […]

̰
Արևիկ գյուղում այրվել է մոտ 10.000 հակ անասնակեր

17:47 26.08.2024

Օգոստոսի 26-ին՝ ժամը 01:10-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևիկ գյուղում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:07-ին, մարվել՝ 14։05-ին։ Այրվել է մոտ 10.000 հակ անասնակեր: Հրդեհաշիջման աշխատանքներին […]

̰
Դիլիջան-Իջևան ճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն ու «Ford Transit»-ը․ կա 1 զոհ, 8 տուժած

16:53 26.08.2024

Այսօր՝ օգոստոսի 26-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Երևան-Սևան-Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 112-րդ կմ հատվածում բախվել են «Mercedes Vito» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 8 հոգի տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական […]

̰
Երևանում բախվել են շտապօգնության «Toyota»-ն ու «Opel»-ը

16:12 26.08.2024

Այսօր՝ օգոստոսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:20-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում հաշվառված, Երևանի բնակիչ 24-ամյա Սուրեն Վարոսյանի վարած «Toyota» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 24-ամյա Արեգ Պետրոսյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ […]

̰
Պորտուգալիայում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

13:43 26.08.2024

Երկուշաբթի առավոտյան Լիսաբոնի և Սետուբալի բնակիչներն արթնացել են ցնցումներից: Միացյալ Նահանգների երկրաֆիզիկական ինստիտուտը և Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը գրանցել են 5,4 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են առավոտյան ժամը 5-ին, դրանց էպիկենտրոնը գտնվել է Սինես քաղաքից 58 կիլոմետր դեպի արևմուտք՝ ծովում, 21 կիլոմետր խորության վրա: Սոցցանցերում ավելանում են տեղեկություններն այն մասին, որ երկրաշարժը զգացվել է նաև […]

̰
ՃՏՊ Խանջյան փողոցից դեպի Հերացու փողոց տանող թունելում. կա զոհ

10:12 25.08.2024

Օգոստոսի 25-ին, ժամը 00:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցից դեպի Հերացու փողոց տանող թունելում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական […]

̰
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը

21:25 24.08.2024

Օգոստոսի 24-ին, ժամը 17։05-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Ս. Թ.-ին (ծնված 1968 թ․) ցուցաբերել են համապատասխան օգնություն։

̰
Կամչատկայում երկրաշարժ է տեղի ունեցել

20:32 24.08.2024

Կամչատկայում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հաղորդվում է ՌԴ ԳԱ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի կայքում։ Սեյսմիկ իրադարձությունը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատսկից 175 կմ հեռավորության վրա: Էպիկենտրոնը գտնվել է 36 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Գրինվիչի ժամանակով 21:37-ին։

̰
Պակիստանում պայթյունի հետևանքով զոհվել է 2 երեխա, վիրավորել է 16 մարդ

16:14 24.08.2024

Պակիստանի հարավ-արևմուտքում պայթյուն է տեղի ունեցել, զոհվել է 2 երեխա, 16 մարդ վիրավորվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը: Վիրավորների թվում է 7 ոստիկան: Նրանք վիրավորվել են, երբ հեռակառավարվող պայթուցիկը, որը ամրացված է եղել մոտոցիկլետին, պայթեցվել է ոստիկանական բաժանմունքի մոտ: «Պայթուցիկները տեղադրվել են մոտոցիկլետի մեջ, որը կայանված է եղել տարածքում», – ասել է […]

̰
Հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մայակովսկու փողոցի տներից մեկի տանիքում

15:33 24.08.2024

Օգոստոսի 24-ին՝ ժամը 11:48-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մայակովսկու փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:24-ին, մարվել՝ 12:56-ին: Այրվել են տան ամառային խոհանոցի տանիքի […]

̰
Թուրքիայի հարավում ավտոբուս է վթարի ենթարկվել

13:45 24.08.2024

Թուրքիայի հարավում գտնվող Բուրդուր նահանգում մարդատար ավտոբուսը վթարի է ենթարկվել, տուժել է 13 մարդ, շաբաթ օրը գրել է Milliyet թերթը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Վթարը տեղի է ունեցել շաբաթ գիշերը՝ ժամը 02.15-ին: Իսպարտայից Անթալիա մեկնող մարդատար ավտոբուսը՝ 37 հոգով, Էլսազի գյուղի մոտ չի կարողացել շրջադարձ կատարել և շրջվել է»,-ասվում է հրապարակման մեջ: Պարբերականի տվյալներով՝ վթարի […]

̰
Այնթապ գյուղում գտնվող պահեստային հատվածում հրդեհ է բռնկվել

12:42 24.08.2024

Օգոստոսի 24-ին, ժամը 11:23-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Այնթապ գյուղի 13-րդ փողոցի վերջնամասում գտնվող պահեստային հատվածում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։49-ին։

̰
ՃՏՊ Տափերական-Նոր Կյանք ավտոճանապարհին

10:40 24.08.2024

Օգոստոսի 24-ին, ժամը 01:41-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տափերական – Նոր Կյանք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տափերական – Նոր Կյանք ավտոճանապարհի 1-ին կմ-ի աջակողմյան հատվածում վառելիք […]

̰
Հրդեհ բեռնատար ավտոմեքենայում

10:29 24.08.2024

Օգոստոսի 23-ին, ժամը 23:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր – Ալավերդի ավտոճանապարհին այրվում է բեռնատար ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Volvo» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի (վարորդ՝ Մ. Մ., ծնված 1986 թ․) խցիկում: Հրդեհը […]

̰
Նուբարաշենի Ե-1 թաղամասի տներից մեկում հրդեհ է բռնկվել

10:00 24.08.2024

Օգոստոսի 23-ին, ժամը 23:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի Ե-1 թաղամասի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և ԵՓՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։47-ին, մարվել՝ օգոստոսի 24-ին, […]

̰
Հրդեհ ավտոմեքենայում. կան տուժածներ

22:13 23.08.2024

Օգոստոսի 23-ին, ժամը 19:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի 4-րդ թաղամասում այրվում է ավտոմեքենա, կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:32-ին, մարվել՝ 19:39-ին: Այրվել է «Hyundai» մակնիշի ավտոմեքենան: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա. […]

̰
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

19:39 23.08.2024

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ օգոստոսի 23-ին Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։ Կատարվում են վերականգնման աշխատանքներ։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։

̰
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են «Shacman» բեռնատարն ու «Ford»-ը

19:24 23.08.2024

Այսօր՝ օգոստոսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 116 կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, բախվել են «Ford»-ը և «Shacman» մակնիշի բեռնատարը: Բախման հետևանքով «Ford»-ը հարվածել է ճանապարհի եզրին տեղադրված երկաթբետոնե արգելապատնեշներին՝ կոտրելով մի քանիսը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի գլխի հատվածում վնասվածք է ստացել: Վթարի […]

̰
ՃՏՊ Մարտունի-Վաղաշեն ավտոճանապարհին. կան տուժածներ

19:04 23.08.2024

Օգոստոսի 23-ին՝ ժամը 15:21-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Վաղաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մարտունի-Վաղաշեն ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում բախվել են «Ford» և «VAZ» (վարորդ՝ Ռ. Հ., ծնված 1969 […]

̰
BACK_TO_TOP