17:26 16.10.2018
ԱՄՆ-ում «Մայքլ» փոթորկի զոհերի թիվը հասել է 19-ի, իսկ Ֆլորիդայում 1000-ից ավելի մարդ համարվում է անհետ կորած: Տասնյակ հազար ամերիկացիներ մնացել են առանց էլեկտրականության: Այս մասին այսօր հայտնել է Reuters գործակալությունը: Երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կնոջ հետ ուղղաթիռով այցելել է աղետից տուժած շրջաններ: Հիշեցնենք, որ «Մայքլ» մրրիկը ԱՄՆ-ի հարավային ափերին է հասել հոկտեմբերի 8-ին: Այդ ժամանակ […]
15:03 16.10.2018
Հոկտեմբերի 16-ին` ժամը 11:46-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, քաղաքացին վրաերթի է ենթարկվել. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Škoda» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Հ. Ե.-ին (ծնված 1964 թ.): Փրկարարները Հ. Ե.-ին մոտեցրել են […]
14:47 16.10.2018
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 22.00-ի սահմաններում, Հրազդան-Լեռնանիստ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Նիսան» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի վարորդը և 7-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 55-ամյա ուղևորուհի Ալվարդ Գրիգորյանը տեղում մահացել է: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 16-ին՝ ժամը 00.50-ին, ինքնակամ բաժին է ներկայացել 28-ամյա մի քաղաքացի և […]
09:46 16.10.2018
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 21:36-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի ջերմոցների մոտակայքում ծառեր են այրվում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:40-ին, մարվել՝ 23:19-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ, 7 դեկորատիվ ծառ և ծածկի փայտե կառուցատարրեր՝ մոտ 15 քմ: Հրդեհի […]
00:58 16.10.2018
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Հրազդան-Լեռնանիստ ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Վերին Ախտա վարչական տարածքում, բախվել են Nissan մակնիշի 35 QC 228 համարանիշի և ВАЗ 2107 34 VM 321 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդան բժշկական կենտրոն, կարճ ժամանակ անց տուժածների […]
23:02 15.10.2018
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 19:34-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Մաստարա գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 81-րդ կմ հատավծում բախվել են «ԳԱԶ 3110» (վարորդ՝ Լ. Ա., 1973 թ.) և «ԳԱԶ 53» մակնիշերի […]
22:12 15.10.2018
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհի Ձորաղբյուրի խճուղում՝ գազալցակայանի հարևանությամբ, բախվել են 29-ամյա Ալբերտ Փլիփոսյանի վարած Mercedes մակնիշի 22 ՍՏ 082 համարանիշի և 23-ամյա Վահե Ավագյանի վարած Opel մակնիշի 35 GN 720 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 4 ամսական երեխա է տեղափոխվել Սուրբ […]
18:27 15.10.2018
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Գառնահովիտ գյուղի չգործող ավազահանքում տեղի է ունեցել ավազաշերտի սահք. քաղաքացին (մոտ 25 տարեկան) մնացել է ավազաշերտի տակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարների և տեղի բնակիչների ուժերով ժամը 17:08-ին […]
15:38 15.10.2018
Բարսելոնի բնակելի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 18 մարդ է տուժել, հաղորդում է քաղաքային ծառայության թվիթերյան էջը: Բոլոր տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոններ: Երկուսի վիճակը ծանր է: Հրդեհի մեղավորը, ըստ նախնական տվյալների, Կոլումբիայի մի քաղաքացի է, որը վիճել է եղբոր հետ և հրկիզել տունը: Տղամարդը ձերբակալված է:
09:47 15.10.2018
Հոկտեմբերի 14-15-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Մուշավանի ամառանոցներում այրվել է մոտ 4 հա խոտածածկույթ, եկեղեցու մոտակայքում` մոտ 2 հա, Երևան-Սևան ավտոճանապարհի 28-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում` մոտ 1 հա բուսածածկույթ, 27-րդ կմ-ին՝ մոտ 20 հա և 500 քմ, 46-րդ կմ-ին՝ մոտ 7 […]
09:25 15.10.2018
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 04:16-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասի 3-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Անդրանիկ Իոսիֆյան փողոցի տներից մեկի բակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:31-ին, մարվել՝ 04:37-ին: Այրվել է 4 […]
00:10 15.10.2018
Հարավային Տեխասում մեկամյա երեխայի ծննդյան տոնակատարությունը ողբերգությամբ է ավարտվել։ Կրակոցներ են հնչել, որի հետևանքով 4 մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել, փոխանցում է Associated Press-ը։ Հանրային անվտանգության դեպարտամենտի հաղորդմամբ՝ ողբերգությունը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ ժամը 17։00-ից հետո։ Սերժանտ Նաթան Բրենդլին պատմել է, որ երկու ընտանիքների միջև վեճ է ծագել, որն ավարտվել է կրակոցներով։ Սերժանտը հայտնել […]
22:46 14.10.2018
Քրգործ է հարուցվել հոկտեմբերի 5-ին, Վանաձոր քաղաքի Տարոն-2 ՔՇՀ 3.11 շենքի բնակիչ, 60-ամյա Տիգրան Պապանյանի դիմումի փաստով: Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, Տ. Պապանյանը Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին հայտարարություն է տվել, որ նույն օրը՝ ժամը 16:30-ից մինչև 20:40-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք իր բնակարանի մուտքի դուռը կոտրելու միջոցով մտել են բնակարան և այնտեղից […]
22:13 14.10.2018
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 19:24-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դուրյան թաղամասում՝ Պաշտպանության նախարարության մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «BMW 325i» մակնիշի ավտոմեքենան (վարորդը` Ա. Գ., ծնված 1981 թ.) […]
20:57 14.10.2018
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 18:08-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 51 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel Astra J» մակնիշի (վարորդը՝ […]
18:42 14.10.2018
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12:44-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցում` ռուսական դպրոցի դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդը` Ա. Խ., 1984 թ.) և «Toyota» մակնիշերի (վարորդը` Գ. Մ., […]
18:25 14.10.2018
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժին և ոստիկանության Մարաշի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշի 7-րդ փողոցում գտնվող «Ընտանեկան» ռեստորանային համալիրի մոտ արդեն մի քանի օր է՝ Ford մակնիշի ավտոմեքենա է կայանված, որի մեջ տղամարդու դի կա: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Ժամանած ոստիկաններն ու քննիչները Ford Transit մակնիշի ավտոմեքենայի միջնամասում հայտնաբերել են Երևանի […]
14:34 14.10.2018
Հոկտեմբերի 14-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Ժամը 02:00-ի սահմաններում Սպիտակ քաղաքի բնակիչ, 48-ամյա Արտուշ Դանիելյանը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում իր վարած MAN մակնիշի 35 TG 172 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Վթարի հետևանքով Ա. Դանիելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: […]
13:32 14.10.2018
Հոկտեմբերի 13-ին ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը՝ ժամը 2-ին, Հյուսիսային պողոտայի ակումբներից մեկում Նորատուս գյուղի բնակիչ Արա Բանդուրյանը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, ակումբի աշխատակիցների և հաճախորդների ներկայությամբ իր մոտ եղած դեռևս չպարզված ատրճանակով մի քանի անգամ կրակոցներ է արձակել: Ոստիկանության ծառայողների իրականացրած բացատրական աշխատանքի շնորհիվ Արա Բանդուրյանը ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին։ […]
13:25 14.10.2018
Հոկտեմբերի 13-ին զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 16:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Ե.Թ.-ն ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգել է, որ ժամը 16:20-ի սահմաններում Աճառյան փողոցի 32/27 հասցեում գործող «Թեո Ֆարմա» դեղատուն է մտել անհայտ անձը և ատրճանակի սպառնալիքով հափշտակել դեղատանը եղած գումարը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ […]
13:11 14.10.2018
Shamshyan.com–ի հաղորդմամբ՝ գիշերը ժամը 02:00-ի սահմաններում Հյուսիսային պողոտայում գործող «Հուկման» ակումբում կրակոցներ են հնչել: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նշված ակումբում կրակոցներն արձակել է Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ, 38-ամյա Արա Բանդուրյանը՝ «Նորատուսցի Արան»։ Զոհեր և վիրավորներ չկան: Արա Բանդուրյանը մեղայականով ներկայացել է ոստիկանություն ու ձերբակալվել։
22:08 13.10.2018
Թեթև շարժիչով ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել ԱՄՆ Տեխաս նահանգի Միդլենդ քաղաքում: Այն ընկել է ClayDesta առևտրային կենտրոնի մոտակայքում կայանված մեքենայի վրա։ Ինքնաթիռում այդ պահին երկու մարդ է եղել, որոնք թեթև վնասվածքներ են ստացել։ Մեքենայում մարդ չի եղել: Քաղաքային ոստիկանությունը ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղեկություն է տարածել, որ միջադեպը կատարվել է առավոտյան։
08:52 13.10.2018
Հոկտեմբերի 12-13-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի երաժշտական դպրոցի մոտակայքում այրվել է 2000 քմ խոտածածկույթ, Աբովյան քաղաքում՝ նախկին «Պիոներ պալատի» մոտակայքում՝ 1500 քմ, Ջրվեժի ամառանոցների գերեզմանատան մոտակայքում` 600 քմ, Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի մոտակայքում՝ մոտ 8 հա, Արագյուղ-Քարաշամբ ավտոճանապարհին՝ Արագյուղ […]
07:06 13.10.2018
Հոկտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը ողբերգական դեպք է տեղի ունեցել Վրաստանում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ Սամվել Գևորգյանը Freelander 11264 մակնիշի 272 ՍԼ 25 համարանիշի ավտոմեքենայով Ռուսաստանի Դաշնությունից Երևան ընթանալիս՝ Թբիլիսի քաղաքից 30 կմ հեռավորության վրա, կեսգիշերին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մոտ 15 մետր գլորվել ձորը: Ավտոմեքենայում, որը բարձված է […]
23:42 12.10.2018
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 16:36-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղում այրվում է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ախուրյան գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի բակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:07-ին, մարվել՝ 20:59-ին: Այրվել են մոտ 530 հակ պահեստավորված […]
19:08 12.10.2018
Գերմանիայի հարավարևմտյան հատվածում գնացքում, Քյոլն-Ֆրանկֆուրտ երթուղին անցնելիս, հրդեհ է ծագել: Այս մասին հայտնում է Hessenschau-ն: Դեպքը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան՝ ժամը 06:30-ի սահմաններում: Հաղորդվում է, որ հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է գնացքի ետնամասը: Գնացքի ուղևորներին ավտոբուսներով տեղափոխել են մոտակա կայարան, որտեղից նրանք շարունակել են ճանապարհը: Աղբյուրի փոխանցմամբ՝ առաջիկա մի քանի ժամերին երկաթգծի աշխատանքը […]
15:32 12.10.2018
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 19։05-ի սահմաններում, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 41, 37 և 44-ամյա տղամարդիկ։ Իրավապահները պարզեցին, որ Վանաձորում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով էլ տղամարդիկ վիրավորվել են։ Հայտնաբերվել է այրված մեքենա և 5.45մմ տրամաչափի 21 կրակված պարկուճ։ […]
13:37 12.10.2018
Չուվաշիայի Հանրապետությունում տեղի ունեցած ավտոտրանսպորտային պատահարի առթիվ քրեական երկրորդ գործն է հարուցվել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Նշվում է, որ քրեական գործը հարուցվել է անվտանգության պահանջներին չհամապատասխանելու և ծառայություններից հրաժարվելու հոդվածով: Ավելի վաղ, քրեական գործ էր հարուցվել երթևեկության կանոնները խախտելու և տրանսպորտային միջոցների չարաշահման առթիվ: Արդեն ձերբակալվել է բեռնատար մեքենայի վարորդը: SHANTNEWS.am-ն […]
13:19 12.10.2018
Գերմանիայում զբոսաշրջային ավտոբուսը բախվել է բեռնատարին: Պատահարի պատճառով 35 մարդ է տուժել, նրանցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է: Այս մասին հաղորդում է TCH պարբերականը: Նշվում է, որ պատահարը տեղի է ունեցել Գերմանիայի հարավարևմտյան հատվածում՝ Հոկեյնհայմ քաղաքի մոտակայքում: Տեղի ոստիկանության հաղորդած տվյալների համաձայն՝ զբոսաշրջային ավտոբուսը հանկարծակի շեղվել է ճանապարհից, անցել հանդիպակաց գոտի և բախվել անվադողեր տեղափոխող […]
12:55 12.10.2018
Մեքսիկայի Մոնտերեյ քաղաքում այս գիշեր փլուզվել է առևտրի կենտրոն, որի շինարարական աշխատանքները եղել են ավարտական փուլում: Փլուզման հետևանքով արդեն հայտնի է 7 զոհի մասին, ևս 10 մարդ անհետ կորած է համարվում: Շինարարներից 13-ը ծանր վնասվածքներ են ստացել: Որոնողական աշխատանքներին մասնակցում են 100-ից ավելի փրկարարներ, կինոլոգներ՝ իրենց շներով, ոստիկաններ: Առևտրի կենտրոնի փլուզման պատճառների մասին դեռևս վարկածներ […]