TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+24.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Երևանում վթարի հետևանքով 7 տուժածից 5-ն արդեն դուրս է գրվել

12:23 12.10.2018

Երևանում հոկտեմբերի 11-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22:00-ի սահմաններում Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկում բախվել էին Volkswagen Touareg մակնիշի և թիվ 28 երթուղին սպասարկող ГАЗ 32213 մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Volkswagen Touareg-ը կողաշրջվել էր: Վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը SHANTNEWS.am-ին տեղեկություններ է […]

̰
ՌԴ-ում ՃՏՊ-ի հետևանքով 13 մարդ է զոհվել

12:05 12.10.2018

ՌԴ Չուվաշիայի Հանրապետությունում ավտոտրանսպորտային պատահարի հետևանքով 13 մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է  ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել Լասպար և Կարաչուր բնակավայրերն իրար կապող ավտոճանապարհին: Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ Fiat միկրոավտոբուսը բախվել է Mercedes մակնիշի բեռնատարին: Միկրոավտոբուսոմ 21 ուղևոր է եղել: Ուղևորներից 12-ը զոհվել են տեղում, մեկը՝ ավելի ուշ: Հիվանդանոցում գտնվում է  7 ուղևոր, որից 4-ի […]

̰
«Մայքլ» փոթորիկը ահռելի վնաս է հասցրել Ֆլորիդայի ռազմաօդային ավիաբազային

09:11 12.10.2018

«Մայքլ» փոթորիկը «աղետալի» վնաս է հասցրել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում տեղակայված «Թինդալ» ռազմաօդային ավիաբազային։  CBS-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են տեղի իշխանությունները։ Ինչպես նշվում է, փոթորիկն ամբողջությամբ ավերել է ինքնաթիռների տեխսպասարկման տարածքը, թռիչքավայրէջքային գոտին։ Ավիաբազայի շենքերի մի մասը ամբողջովին է ավերվել, մյուս մասը՝ մասնակի։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ռազմաբազայի տարածքից անորոշ ժամանակով բոլորին տարհանել են։ Հիշեցնենք, որ «Մայքլ» […]

̰
Երկրաշարժ Ինդոնեզիայի տարածքում. կան զոհեր

21:58 11.10.2018

Հոկտեմբերի 10-ին՝ տեղական ժամանակով ժամը 22:44-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18:44-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հարավային լայնության 7.460 և արևելյան երկայնության 114.450 աշխարհագրական կոորդինատներով (Ինդոնեզիա, Սիտուբոնդո քաղաքից 56 կմ հյուսիս-արևելք), օջախի 9 կմ խորությամբ, 6.0 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 8 բալ: Ըստ «Reuters» լրատվական գործակալության՝ երկրաշաժի հետևանքով […]

̰
Վանաձոր քաղաքում ավտոմեքենա է այրվել

21:27 11.10.2018

Հոկտեմբերի 11-ին, ժամը 17:47-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցում՝ նախկին գարեջրի գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սանկտ-Պետերբուրգի փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:54-ին, մարվել՝ 18:00-ին: […]

̰
Վթարի հետևանքով ծնողներին կորցրած փոքրիկը 2 օր միայնակ թափառել է փողոցներում

15:23 11.10.2018

Վեց տարեկան փոքրիկը ծնողներին կորցրել է մահացու վթարի հետևանքով, որից հետո 2 օր միայնակ թափառել է փողոցներով: Նրան հյուծված և ուժասպառ եղած վիճակում հայտնաբերել է մի վարորդ: Այս մասին հայտնում է Mirror հրատարակչությունը:  Փոքրիկը եղել է ջրազրկված վիճակում, մարմնի վրա հայտնաբերվել են բազմաթիվ վնասվածքներ: Նա նաև մասամբ կորցրել է հիշողությունը և մեծ դժվարությամբ է կարողացել […]

̰
Տանը պահվող էգ առյուծը հոշոտել է տիրոջը

11:59 11.10.2018

Մեքսիկայի Սյուդադ-Խուարես քաղաքում տնային պայմաններում պահվող էգ առյուծը հարձակվել է տան տիրոջ վրա: Նա  մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում է Associated Press գործակալությունը: Քաղաքի հարուստների թաղամասի առանձնատներից մեկում պահվել է երկու սպիտակ առյուծ և մեկ վագր: Տան տերը՝ Էրիկա Նոե Ռոմերո Մերազան ոչ միշտ է կենդանիներին պահել վանդակների մեջ: Երբեմն նա […]

̰
Երևանում 29-ամյա վարորդը Dodge մեքենայով տապալել է հաստաբուն ծառը

11:45 11.10.2018

Հոկտեմբերի 10-ին Երևանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22:30-ի սահմաններում Քրիստափորի 1-ին նրբանցքի բնակիչ, 29-ամյա Հարություն Յ.-ն Չարենցի փողոցում իր վարած Dodge մակնիշի 35 VN 448 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել հաստաբուն ծառին: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Բախման հետևանքով ծառն արմատախիլ […]

̰
Երևանում ավտոմեքենան բախվել է սյանը. կան տուժածներ

08:37 11.10.2018

Հոկտեմբերի 11-ին` ժամը 00:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի և Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է սյանը, ներսում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են Toyota Corolla (վարորդը՝ […]

̰
Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը

00:12 11.10.2018

Հոկտեմբերի 10-ին` ժամը 20:36-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի 5-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Մ. Դ., ծնված 1993 թ.) դուրս […]

̰
Ոստիկանները հայտնաբերել են կույր քաղաքացուն կողոպտողին

21:27 10.10.2018

Հոկտեմբերի 9-ին` ժամը 14:20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Մխչյանից-Նշավան մտնող ճանապարհին գողացել են իր իրերը և գումար, ինքը կույր է: Ժամը 19:30-ին ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով և նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 1982 թ. ծնված Սամվել Հ.-ն նույն օրը` ժամը 14:00-ի սահմաններում, ԻԻՀ քաղաքացի, […]

̰
Փրկարարները ջրանցքից դուրս են բերել քաղաքացու դին

21:13 10.10.2018

Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 17:37-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Շահումյան գյուղի եկեղեցու մոտակայքում` ջրանցքում, դի կա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ջրանցքից դուրս են բերել Ս. Մ.-ի (ծնված 1962 թ.) դին:

̰
Վիետնամցու քթից կենդանի տզրուկ են դուրս բերել

21:00 10.10.2018

Վիետնամի Լաոկայ բնակավայրում տեղի մի բնակչի քթից բժիշկները կենդանի տզրուկ են դուրս բերել: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը: Ի դեպ, այս ամբողջ գործընթացը նկարահանվել և տեղադրվել է համացանցում: Տեսանյութում երևում է, որ նույնիսկ քթից դուրս բերելուց հետո հսկայական տզրուկը դեռ շարժվում է: Իսկ թե ինչպես է այն հայտնվել իր քթում, վիետնամցին բժիշկներին չի հայտնել: […]

̰
7 զոհ, տասնյակ վիրավորներ. երկաթուղային վթար Հնդկաստանում

11:40 10.10.2018

Հնդկաստանում երկաթուղային վթարի պատճառով 7 հոգի է մահացել: Տասնյակ մարդիկ վիրավոր են: Հայտնի է դարձել, որ Ուտտար-Փրադեշ նահանգում գնացքը դուրս է եկել ռելսերից: 8 վագոն է դուրս ընկել ռելսերից մոտակա կայարանից ընդամենը 50 մետր հեռավորության վրա: Գնացքը Նյու Դելիից ուղևորվում էր Մալդա: Առայժմ պարզ չեն դեպքի մանրամասները, սակայն Հնդկաստանում բավական հաճախակի են երկաթուղային նման աղետները, […]

̰
Կանադայում հսկա գազախողովակ է պայթել

11:33 10.10.2018

Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում պայթել է Enbridge գազախողովակը: Պատահարը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Շրջակայքում բնակվող հարյուրավոր ընտանիքներ են տարհանվել: Տուժածներ չկան: Պայթյունի պատճառը հայտնի չէ: Գազախողովակը լուրջ վնասներ է կրել: Կանադական լրատվամիջոցները հիշեցնում են, որ երկու օր առաջ էլ նավթամշակման գործարանում էր պայթյուն գրանցվել:    

̰
Խոշոր վթար Հյուսիսային ավտոկայանի մոտ

10:42 10.10.2018

Այսօր վաղ առավոտյան խոշոր վթար է տեղի ունեցել Հյուսիսային ավտոկայանի մոտ: Միմյանց են բախվել 34 QC 912 պետհամարանիշով բեռնատարը և «Լադա Պրիորա»-ն, ինչի հետևանքով բեռնատարը կողաշրջվել է: ՃՏՊ-ի հետևանքով խցանում է առաջացել: Տեսանյութը նկարահանել է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Վիրավորների մասին տեղեկություններ դեռևս չկան:

̰
Հրդեհ Փոքր Մանթաշ գյուղում

09:46 10.10.2018

Հոկտեմբերի 10-ին` ժամը 00:36-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղի 5-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:07-ին, մարվել` 01:32-ին: Այրվել են տան շքամուտքը՝ մոտ 15 քմ, կենցաղային իրեր՝ 1 դուռ և 1 պատուհան: […]

̰
Ուկրաինայի զինպահեստում բռնկված հրդեհը ողբերգություն են որակել

00:06 10.10.2018

Վերին Ռադայի պատգամավոր և Ուկրաինայի ներքին գործերի նախարարության խորհրդի անդամ Անտոն Գերաշենկոյի խոսքերով ՝ Չերնիգովի շրջանում գտնվող զինպահեստի արժեքը կազմում է հարյուրավոր միլիոն դոլարներ, հաղորդում է РИА «Новости-ն: «Ողբերգություն է, որ հերթական անգամ կորցնում ենք զինամթերք, որը արժեր միլիոնավոր դոլարներ և որը Ուկրաինայում չի արտադրվում: Այնտեղ այժմ պայթում են հազվագյուտ հրթիռներ, 122 մմ-անոց հրանոթային արկեր, ինչպես նաև […]

̰
Երկրաշարժ Ինդոնեզիայում. զոհերի թիվը հասել է 2002-ի

22:24 09.10.2018

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի հետևանքով զոհերի թիվը հասել է 2002-ի: Այս մասին հաղորդում է Анадолу- ն: Տեղի իշխանությունները հաղորդում են, որ 1068 զոհերը հուղարկավորվել են տեղի 3 գերեզմանատներում, 934-ի մարմինները հանձնվել են հարազատներին: Երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 4084-ի: Վնասվել են Պալուի, Դոնգալայի և Սիրիի 67 310 շինություններ: Շուրջ 5000 մարդ համարվում է անհետ կորած: […]

̰
Մահվան ելքով վրաերթ Արմավիրի մարզում

21:41 09.10.2018

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ մահացածը Էջմիածին քաղաքի Լոմոնոսովի փողոցի բնակիչ, 76-ամյա Պողոս Աթանյանն է: Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ մահացածին հիվանդանոց […]

̰
Տղամարդու դավաճանությունը բացահայտվել է երկրաշարժի պատճառով. ուշագրավ դեպք Ճապոնիայում

20:30 09.10.2018

Ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել Ճապոնիայում: Տղամարդու դավաճանությունը բացահայտվել է երկրաշարժի, ավելի ճիշտ՝ երկրաշարժի մասին հեռախոսին ստացված հաղորդագրության պատճառով: Բանն այն է, որ Ճապոնիայում, եթե հնարավոր է լինում երկրաշարժեր ու ցունամիներ կանխատեսել, ապա դրանց վերաբերյալ տեղեկատվությունը սեյսմիկ ծառայությունից բջջային օպերատորների միջոցով անմիջապես ուղարկվում է բոլոր բաժանորդներին: Տղամարդն իր ընկերուհու հետ եղել է գնացքում, երբ երկուսի […]

̰
Զինապահեստի հրդեհի պատճառով Ուկրաինան միլիոնավոր դոլարների կորուստներ է կրելու

15:35 09.10.2018

Ուկրաինայի հյուսիսային մարզերից մեկում տեղակայված խոշոր զինապահեստում գիշերը սկսված հրդեհի ու պայթյունների հետևանքով երկիրը կրելու է 100 միլիոնավոր դոլարների կորուստներ, որոնք դժվար կլինի վերականգնել։ Այս մասին հայտարարել է երկրի խորհրդարանի պատգամավոր, ՆԳՆ խորհրդի անդամ Անտոն Գերաշչենկոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Չերնիգովի ռազմական պահեստում եղել են այնպիսի զինատեսակների զինամթերքի պաշարներ, որոնք այլևս չեն արտադրվում կամ Ուկրաինայում […]

̰
Ռուսաստանում կամրջի փլուզման հետևանքով միակ տուժածը հայ է

15:09 09.10.2018

Ռուսաստանի Ամուրի շրջանում կամրջի փլուզման հետևանքով տուժել է մեկ անձը, որը ազգությամբ հայ է (ծնված՝ 1980թ․-ին), Հայաստանի քաղաքացի։ Այս մասին տեղեկությունները ShantNews.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ Տուժածի անունը չի հրապարակվում։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, նրա վնասվածքները ծանր չեն։ Կամուրջի փլուզումը եղել է Ռուսաստանի Հեռավորարևելյան դաշնային շրջանում գտնվող Ամուրի մարզում։ Ռուսական արտակարգ իրավիճակների նախարարությունից […]

̰
Ուկրաինայում զինապահեստի հրդեհի պատճառով վտանգի տակ է 88 հազար տոննա զինամթերք

12:15 09.10.2018

Գիշերը պայթյուններ են եղել ու հրդեհ է բռնկվել Ուկրաինայի հյուսիսում՝ Բելառուսի հետ սահմանի մոտ գտնվող Իչնյա քաղաքի մոտ տեղակայված զինապահեստում, որտեղ կա մոտ 88 հազար տոննա զինամթերք։ Զինապահեստի տարածքն, ընդհանուր առմամբ, մոտ 680 հեկտար է (6,8 քառակուսի կիլոմետր)։ Հրդեհի ու պայթյունների պատճառով, այլ միջադեպերից խուսափելու համար զինապահեստի շրջակայքում՝ մոտ 30 կիլոմետր շառավղով, դադարեցրել են երթևեկությունն […]

̰
12 ուղևորով «ԳԱԶել»-ն արգելափակվել է Սարագյուղում

11:00 09.10.2018

Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 20:40-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Սարագյուղ համայնքի մոտակա հանդամասում ավտոմեքենա է արգելափակվել. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան (12 ուղևոր):

̰
Հրդեհ և պայթյունների շարք Ուկրաինայի ռազմամթերքի պահեստներից մեկում

09:56 09.10.2018

Ուկրաինայի հյուսիսում` Չեռնիգով մարզի ռազմամթերքի պահեստում, հրդեհ է բռնկվել, որին հաջորդել է պայթյունների շարքը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Շրջակա բնակավայրերից ավելի քան 10 հազար մարդ է տարհանվել: Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբից հայտնում են, որ Իչնյա քաղաքի ռազմամթերքի պահեստում առաջին պայթյունը գրանցվել է ժամը 3:30-ին: Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ առայժմ չկան: Դեպքի վայրում […]

̰
Վրաերթ Կոմիտասի պողոտայում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի մոտակայքում

22:00 08.10.2018

Հոկտեմբերի 8-ին`ժամը 16:11-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, քաղաքացին վրաերթի է ենթարկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Հ. Բ.-ին […]

̰
Երեք մեքենայի մասնակցությամբ վթար Բաղրամյան-Օրբելի խաչմերուկում. կա տուժած

09:20 08.10.2018

Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 02:18-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի և Օրբելու փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենաներ են բախվել, կա արգելափակված տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը: Պարզվել է, որ բախվել են «Mercedes […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

09:05 08.10.2018

Հոկտեմբերի 7-8-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Ձորափի փողոցում՝ «Հրազդան» մարզադաշտի ետնամասում, այրվել է մոտ 800 քմ խոտածածկույթ, Պարույր Սևակի փողոցի թիվ 17 շենքի 55-րդ օբյեկտին հարակից տարածքում՝ մոտ 200 քմ, Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 48-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Կոտայքի […]

̰
Երևանում մեքենայի վարորդը հանկարծամահ է եղել և բախվել կայանված մեքենայի

20:55 07.10.2018

Հոկտեմբերի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 18:00-ի սահմաններում Ռոստոմյան 20/1 հասցեի դիմաց, ՎԱԶ-2106 մակնիշի 24 ՕՕ 278 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի և բախվել կայանած ՎԱԶ-2121 մակնիշի Е003СС750 համարանիշի ավտոմեքենային: Ըստ նախնական տեղեկությունների՝ ՎԱԶ-2106 -ի վարորդը վարելիս հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի […]

̰
BACK_TO_TOP