Շիրակի մարզպետը կանխել է երիտասարդի ինքնասպանության փորձը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+29.09 oC

Շիրակի մարզպետը կանխել է երիտասարդի ինքնասպանության փորձը

21:58 26.09.2018

Այսօր ՝ սեպտեմբերի 26-ին`ժամը 20:00-ի սահմաններում, Գյումրիում ինքնասպանության դեպք է կանխվել: Մոտ 30–ամյա երիտասարդ տղա փորձել է իրեն ցած նետել Շիրակի մարզպետարանի հարևանությամբ գտնվող  շենքերից մեկի պատշգամբից: Տարածքով անցնելիս է եղել Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, ով փորձել է երիտասարդ տղային համոզել իջնել պատշգամբից:

SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Շիրակի մարզպետը փոխանցել է, որ իրեն հաջողվել է երիտասարդին հետ պահել ինքասպանության փորձից: Այնուհետև ասել է, որ երիտասարդը  հոգեկան անհավասարակշիռ վիճակում է եղել և հաշվառված է Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնում: Երիտասարդն ապրել է մոր հետ և անձնական խնդիրներ է ունեցել, ինչի պատճառով էլ  ինքնասպանության փորձ է կատարել:

«Պայմանավորվեցինք, որ կխոսենք, ինքը մանրամասնորեն կպատմի, թե ինչ է եղել, ասեց, որ երկու օր հաց չի կերել, ես էլ համոզեցի, որ միասին հաց կուտենք ու կխոսենք: Էդպես համոզեցի իջավ, հիմա ոնց խոստացել էի՝ միասին ենք, հաց ենք ուտում: Հետո երևի նախ նարկոդիսպանսեր կտանենք, հետո՝ տեսնենք: Ինքը մոր հետ կապված խնդիրներ է ունեցել, մորից նեղված է, նույն տան մեջ տարբեր սենյակներում են ապրել, դե հոգեպես վատ վիճակում էր»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Կարեն Սարուխանյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բելգիան միացավ այն երկրների շարքին, որոնք Ադրբեջանից պահանջում են ազատել հայ ռազմագերիներին

11:20 19.07.2025

Բելգիան միացավ այն երկրների շարքին, որոնք Ադրբեջանից պահանջում են ազատել հայ ռազմագերիներին

Բելգիայի ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել, ուրտեղ դատապարտում է Ադրբեջանի կողմից ԼՂ հայերի դեմ իրականացված ռազմական հարձակումը, միջազգային իրավունքի խախտումները։ Բանաձևն ընդունվել է միաձայն։ Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Համայնքային ոստիկանները ավտոբուսում խուլիգանություն կատարած անձին ձերբակալել են

10:59 19.07.2025

Համայնքային ոստիկանները ավտոբուսում խուլիգանություն կատարած անձին ձերբակալել են

Հուլիսի 18-ին Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ հուլիսի 15-ին՝ ավտոբուսներից մեկում, անհայտ անձը խուլիգանություն է կատարել։ Դեպքի վերաբերյալ համացանցում տարածվել էր նաև տեսանյութ, որը հանրության շրջանում լայն արձագանք էր ստացել։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել էին Քննչական կոմիտե, նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների օպերատիվ գործողությունների արդյունքում ճշտվել է առերևույթ խուլիգանություն […] ...

Հրդեհ Ալավերդի քաղաքում

10:50 19.07.2025

Հրդեհ Ալավերդի քաղաքում

Հուլիսի 19-ին, ժամը 00:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ալավերդի քաղաքի գործարաններից մեկի հանդերձարանում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Օձունի հենակետից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կիրովի փողոցում գտնվող գործարանի երկրորդ հարկի հանդերձարանում (մոտ 12 քմ). […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 19-ին

10:44 19.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 19-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 442 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.92 դրամ:   ...

Թրամփը Բայդենին անվանել է դաժան և ոչ կոմպետենտ

10:17 19.07.2025

Թրամփը Բայդենին անվանել է դաժան և ոչ կոմպետենտ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր նախորդին՝ Ջո Բայդենին, անվանել է դաժան և ոչ կոմպետենտ անձնավորություն։ Նա այս գնահատականը տվել է Սպիտակ տանը կրիպտոարժույթների կարգավորման մասին օրինագծի ստորագրման արարողության ժամանակ։ Թրամփն ասել է, որ ԱՄՆ նախորդ վարչակազմը «պայքարել է կրիպտոարժույթների արդյունաբերության դեմ»։ «Նրանք դաժան մարդիկ են։ Մարդիկ չեն գիտակցում, որ իրենք ոչ կոմպետենտ և դաժան էին։ […] ...

Ռուբիկ Հակոբյանը երկու ամսով կալանավորվեց

09:42 19.07.2025

Ռուբիկ Հակոբյանը երկու ամսով կալանավորվեց

Դատարանը երկու ամսով կալանավորեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուբիկ Հակոբյանը ձերբակալվել է։ Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ Հակոբյանը կասկածվում է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։ ...

BACK_TO_TOP