00:42 19.08.2018
Օգոստոսի 18-ին՝ ժամը 21:37-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 34-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Daewoo» և «ԶԻԼ» մակնիշերի ավտոմեքենաները: Փրկարարները «Daewoo» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին՝ Ս. Ե.-ին […]
23:14 18.08.2018
Օգոստոսի 18-ին՝ ժամը 1-ի սահմաններում, ոստիկանության Չարբախի բաժանմունք է ներկայացել արյունոտված դեմքով մի քաղաքացի և հայտնել, որ մի տղամարդ իրեն հարվածել է: Նա անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց և ախտորոշվել՝ «ճակատի շրջանի քերծված վերք, որովայնի շրջանի կտրած-ծակած թափանցող վերք»: Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների շնորհիվ ժամեր անց ճշտվեց կասկածյալի ինքնությունն ու Շարուրի […]
17:10 18.08.2018
Լեհաստանում ուկրաինացի զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուս է շրջվել, որի հետևանքով 3 մարդ է զոհվել: Առնվազն 51 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնել է Ria Novosti լրատվական գործակալությունը: Վթարը տեղի է ունեցել օգոստոսի 18-ի գիշերը Պշեմիսլ-Սանոկ ավտոճանապարհին: Ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և վայր ընկել լանջից: Ավտոբուսը Լվովից 54 զբոսաշրջիկ էր տողափոխում դեպի […]
13:09 18.08.2018
Օգոստոսի 18-ին, ժամը 12:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Տիգրանաշենի ոլորանների հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 79-րդ կմ-ին «Nissan X-TRAIL» մակնիշի ավտոմեքենան […]
10:31 18.08.2018
Օգոստոսի 18-ին՝ ժամը 08:02-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ 4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 121-րդ կմ-ին «Mersedes E230» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Մ., ծնված 1993թ.) դուրս է եկել […]
09:55 18.08.2018
Օգոստոսի 17-ին՝ ժամը 18:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևան քաղաքի Աբովյան փողոցից՝ «ՍԱՍ» սուպերմարկետի մոտակայքում գտնվող դեղատնից: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան փողոցի թիվ 36/2 հասցեում գտնվող «Ռիթմ ֆարմ» ՍՊԸ-ին պատկանող դեղատանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:15-ին, […]
09:32 18.08.2018
Օգոստոսի 17-ին՝ ժամը 23:09-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի «Մեյմանդար» կոչվող շուկայի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հովտաշատ գյուղի Բաղրամյան փողոցում «Mersedes C180» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. […]
08:43 18.08.2018
Օգոստոսի 18-ին՝ ժամը 01:00-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 75/5 հասցեում գտնվող «Նյու Յորք» հյուրանոցի շենքի 1-ին հարկում գտնվող ավտոտնակում ավտոմեքենա է այրվում: Հրդեհի բարդության «ԹԻՎ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Երեք մարտական […]
08:33 18.08.2018
Օգոստոսի 17-18-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Գոգոլի փողոցի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 2500 քմ, Մինսկի փողոցում` մոտ 400 քմ, հարակից հողատարածքում՝ մոտ 8000 քմ, Հրազդանի կիրճում՝ «Սուրբ Սարգիս» եկեղեցու մոտակայքում, այրվել է մոտ 100 քմ բուսածածկույթ, Մուսալեռ-Երևան ավտոճանապարհին՝ 200 […]
08:12 18.08.2018
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16:46-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի թիվ 5/4 հասցեում գտնվող «Մելնիցա» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է պատին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Volkswagen golf» մակնիշի (վարորդը` […]
00:26 18.08.2018
Ավստրալիայի հարավարևելյան Նոր Հարավային Ուելս նահանգում անտառային հրդեհների հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ ուղղաթիռ է վթարվել: Պատահարի հետևանքով օդաչուն զոհվել է: Այս մասին հայտնել է Sydney Morning Herald կայքը: Ավելի վաղ տեղի հրշեջ ծառայությունը հայտնել էր, որ նահանգի տարածքում կա հրդեհի ավելի քան 80 օջախ: Հրդեհաշիջմանը մասնակցում է 650 հրշեջ, աշխատանքներում ներգրավված է նաև օդուժը՝ շուրջ 40 […]
21:14 17.08.2018
ՀՀ առողջապահության նախարարությունը Վրաստանում ՀՀ դեսպանության հետ համատեղ հրատապ կազմակերպել է Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Բոլնիս-Խաչեն գյուղում բնակվող ՀՀ քաղաքացի Ա.Ս.-ի (ծնված` 2011թ.) տեղափոխումը Հայաստան: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։ Երեխան ունի լուրջ այրվածքներ. բենզինի հետ խաղալիս բռնկված կրակի հետևանքով մարմնի շուրջ 40 տոկոսն այրվել է: Առաջին անհրաժեշտ օգնությունը ցուցաբերվել է Թբիլիսիում, ապա երեխայի […]
19:35 17.08.2018
Օգոստոսի 17-ին` ժամը 12:16-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան հայտնվել է ձորում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Գորիս հատվածի 19-րդ կմ-ին «Peugeot» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ռահզադ Ռահիմի, ծնված 1950 թ., Իրանի […]
16:04 17.08.2018
Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին պատկանող այգիների տարածքում երեկ՝ օգոստոսի 16-ին, ծառից կախված տղամարդու դի է հայտնաբերվել: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Եղվարդ քաղաքի բնակիչ, 40-ամյա Ա. Ս.-ի դին: Նա աշխատում էր «Արդշինբանկի» Դավիթաշենի մասնաճյուղում՝ որպես ոսկերիչ: Մահացած տղամարդու հարազատների հայտարարությամբ՝ նա ինքնասպան է եղել ֆինանսական խնդիրների պատճառով:
15:40 17.08.2018
Ֆրանսիայի Պիկարդիա շրջանում բեռնատարը հարվածել է երեխաներով լի ավտոբուսին, ինչի հետևանքով 9 հոգի ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնել է korrespondent.net կայքը: Ավտոբուսի մեջ եղել է 3-13 տարեկան 45 երեխա: Հաղորդվում է, որ ավտոբուսի վարորդը կանգնեցրել է ավտոբուսը անվադողը փոխելու համար, իսկ բեռնատարի վարորդը, չնկատելով տրանսպորտային միջոցը, մխրճվել է դրա մեջ: Բեռնատարի […]
10:42 17.08.2018
Օգոստոսի 17-ին՝ ժամը 04:39-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լեոյի փողոցում գտնվող նախկին «Հայպետհիդրոմետ»-ի շենքի տանիքից ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:55-ին, մարվել՝ […]
08:50 17.08.2018
Օգոստոսի 17-ին՝ ժամը 00:23-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-21014» մակնիշի (վարորդը՝ Մ. Պ., ծնված 1995 թ.) և «Mercedes» […]
08:39 17.08.2018
Օգոստոսի 16-ին`ժամը 20:42-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցի թիվ 158/269 տնակի տանիքում: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:54-ին, մարվել՝ 21:07-ին: Այրվել են տնակի տանիքի (մոտ 20քմ) և ննջասենյակի առաստաղի (մոտ 8 քմ) փայտյա […]
23:07 16.08.2018
Оգոստոսի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Նորք-Մարաշ վարչական շրջանի «Նորքի այգիների» տներից մեկին հարակից ավտոտնակում՝ ավտոմեքենայի մեջ դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը։ Ոստիկաններն ու քննիչները նշված տան ավտոտնակում հայտնաբերել են «Kia» մակնիշի 80 SU 080 համարանիշի […]
23:02 16.08.2018
Օգոստոսի 16-ին` ժամը 19:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոսի և Վարդանանց փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:30-ին, մարվել՝ 19:40-ին: Այրվել է «BMW 530» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածն ամբողջությամբ:
21:20 16.08.2018
Ռումինիայի քաղաքացիներից մեկը, որը մահացած էր ճանաչվել Ջենովայում օգոստոսի 14-ին ավտոճանապարհային կամրջի փլուզման հետևանքով, պարզվում է, ողջ է և հիվանդանոցում է։ Այդ մասին հայտնել է Ռումինիայի արտգործնախարարության մամուլի ծառայությունը, գրում է РИА «Новости»-ն։ «Տվյալների վերստուգման արդյունքում, այդ թվում՝ զոհերի բարեկամների օգնությամբ, պարզվել է, որ օգոստոսի 14-ին մահացած ճանաչված Ռումինիայի քաղաքացին ողջ է։ Նա հոսպիտալացվել է […]
20:50 16.08.2018
Շուրջ 650 մարդ և ավելի քան 40 միավոր ավիացիա են գործի դրված Ավստրալիայի հարավ-արևելքի Նոր Հարավային Ուելս նահանգում մոլեգնող անտառային հրդեհների դեմ մղվող պայքարում: Այդ մասին Twitter-ում հայտնել է տեղի հրշեջ ծառայությունը: Գերատեսչության տվյալներով՝ նահանգի տարածքում գրանցվել է 81 հրդեհ, որոնցից 38-ն առայժմ չի հաջողվել տեղայնացնել: As of midday today there are 81 bush & […]
16:45 16.08.2018
Թբիլիսիի Դոլիձե փողոցում դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Նուկրի Ռեվիշվիլիի 9-ամյա դուստրը: Ըստ տարածված տեղեկության՝ աղջիկը պատահմամբ բռնել է բնակելի շենքի պատուհաններից մեկի վանդակն ու հոսանքահարվել: Դժբախտ պատահարի հետևանքով աղջիկը մահացել է:
10:43 16.08.2018
Օգոստոսի 15-16-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Նոր Արեշ 34-րդ փողոցի վերջնամասում այրվել է 2000 քմ խոտածածկույթ, Նորագավիթ 1-ին փողոցի 2-րդ փակուղու մոտակայքում՝ 5000 քմ, Նոր-նորքի 3-րդ զանգվածում՝«Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ-ի ծննդատան մոտակայքում՝ մոտ 200 քմ, Մայակովսկի-Ձորաղբյուր ավտոճանապարհի 3-րդ կմ-ին՝ […]
23:42 15.08.2018
Օգոստոսի 15-ին՝ ժամը 21:33-ին, քաղաքացին ահազանգել է «911» ծառայությանը և սպառնացել, որ պատրաստվում է ռումբ տեղադրել Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Սիլաչի» հյուրանոցում: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Ժամը 22:20-ին փրկարարներն ավարտել են հյուրանոցից մարդկանց տարհանումը (120 հոգի)։ […]
23:12 15.08.2018
Օգոստոսի 15-ին՝ ժամը 16:09-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նարեկացի-Շիրակացի փողոցների խաչմերուկում «ԶԻԼ-131-ԿՈՒՆԳ» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ե. Կ., ծնված 1997 թ.) կողաշրջվել է: Փրկարարներն ավտոմեքենայի […]
13:01 15.08.2018
Այսօր, օգոստոսի 15-ի առավոտյան ժամը մոտ 6։00-ի սահմաններում վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» 1000 մմ տրամագծով մայրուղային ջրատարը: Պատճառը, ըստ նախնական տեղեկությունների, սողանքն է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Վանաձոր-Փամբակ հատվածում: Ճանապարհին զուգահեռ ձգվող պողպատե ջրատարը չի դիմացել հողային զանգվածի հարվածին և խողովակների միացման «կարը» ճաք է տվել: Ստիպված դադարեցվել է ջրատարի շահագործումը: Այս մասին գրառում են արել «Վեոլիա […]
10:27 15.08.2018
Օգոստոսի 14-15-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Խուդյակով փողոցի թիվ 84/4 շենքի մոտակայքում այրվել է մոտ 100 քմ, Մասիսի փողոցի 2-րդ փակուղում գտնվող «Գերվերելակ» ՔԲԸ-ի պահեստի բակում՝ մոտ 2000 քմ, Խարբերդի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 2000 քմ, Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի մոտակայքում՝ մոտ 50 […]
23:00 14.08.2018
Օգոստոսի 14-ին՝ ժամը 19:05-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է ճամփեզրի սյանը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Daewoo» մակնիշի ավտոմեքենան […]