23:53 10.08.2018
Օգոստոսի 10-ին՝ ժամը 13:29-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այգեստան գյուղի Խանջյան փողոցում քաղաքացին ընկել է արտեզյան ջրի համար փորված փոսը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները դուրս են բերել Ժ. Բ.-ին (ծնված 1947 թ.) փոսից (մոտ 20մ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել […]
23:30 10.08.2018
Արմավիրի մարզում ավազակային հարձակման մեջ կասկածվող 26-ամյա երիտասարդն ինքնասպանության փորձ է արել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ձերբակալվածների պահման վայրում 26-ամյա Հովհաննես Աֆրիկյանը պոկել է խցի ռադիոընդունիչի ալեհավաքը և դրանով կատարել ինքնավնասումներ, ապա՝ այրել ներքնակն ու սավանը: Ձերբակալվածն ստացել է աջ դաստակի շրջանի քերծվածքներ, աջ ուսային գոտու սալջարդ, կրծքավանդակի ձախ շրջանի քերծվածք և վերին աջ վերջույթի այրվածք: Փաստի […]
23:20 10.08.2018
Օգոստոսի 10-ին՝ ժամը 17:20-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Զոլաքար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2121» (վարորդը՝ Մ. Թ., ծնված 1983թ․) և «ՎԱԶ-2107» (վարորդը՝ Վ. Մ., ծնված 1994թ․) մակնիշերի […]
23:13 10.08.2018
Օգոստոսի 10-ին` ժամը 18:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Քանաքեռ ՀԷԿ»-ի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս-1» կանչ: Պարզվել է, որ Կորեայի ձորում այրվում են մոտ 5000 քմ բուսածածկույթ: Դեպքի վայրում են […]
19:00 10.08.2018
Նիգերում ջրհեղեղի հետևանքով 22 մարդու զոհվել է, երկրի հազարավոր բնակիչներ մնացել են անտուն: Այդ մասին հայտարարել է երկրի արտակարգ իրավիճակների և հումանիտար գործողությունների նախարար Մագաժի Լաուանը, հաղորդում է ТАСС-ը: «22 մարդ զոհվել է, շուրջ 50 հազար հոգի՝ տուժել»,- ասել է Լաուանը: Նա հավելել է, որ ջրհեղեղը ոչնչացրել է ավելի քան 3000 տուն և 4000 հեկտար […]
18:51 10.08.2018
Ավստրիայում Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակներում հանդիպել են ավստրիական «Շտուրմ» և հունական ԱԵԿ ֆուտբոլային ակումբները: Երկրորդ խաղակեսի վերջնամասում՝ 78-րդ րոպեին, երկրպագուները խաղադաշտ են նետել բաժակ, որը հարվածել է եզրային մրցավար Ֆրեդրիկ Քլիվերին, վերջինս գլխի լուրջ պատռվածք է ստացել։ Հանդիպման գլխավոր մրցավարը որոշել է դադարեցնել խաղը և թիմերը լքել են խաղադաշտը։ Երկար դադարից հետո նրանք […]
17:55 10.08.2018
Վրաստանի մի քանի շրջաններ երեկ կեսօրից հետո հայտնվել են բնական աղետի էպիկենտրոնում: Վրաստանի սևծովյա ավազանում մոլեգնել է մինչև 4 բալի հասնող փոթորիկ, իսկ ափամերձ շրջանները ողողել են հորդառատ անձրևները: Լեռնային Գուդաուրիում ձյուն է տեղացել: Տեղատարափ անձրևներից առանձնապես տուժել է Աջարիան: Բնակիչների հաղորդմամբ՝ երեկ երեկոյան սկսված անձրևները ողողել են Բաթում, Քոբուլեթի քաղաքներն ու շրջակա գյուղերը, ինչպես […]
09:36 10.08.2018
Օգոստոսի 9-ին՝ ժամը 22:35-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի ավտոճանապարհին՝ «Հայկական խոհանոց» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի 58-րդ կմ-ին «Mercedes C 180» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Ղ., […]
09:25 10.08.2018
Օգոստոսի 9-ին` ժամը 06:39-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Դիլիջան հատվածի 8-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան […]
00:28 10.08.2018
Օգոստոսի 9-ին՝ ժամը 10:43-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին-Բերդի փողոցի թիվ 12 հասցեում գտնվող «Ուրարտու» արտադրական միավորում ԲԲԸ-ի տարածքում այրվում է էլեկտրական ենթակայան. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
17:17 09.08.2018
Թուրքական «Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ Թուրքիայի Այդընի նահանգի Քուշադասը քաղաքի ափերի մոտ անօրինական ներգաղթյալներ տեղափոխող նավ է խորտակվել: Գործակալության տարածած տեղեկության համաձայն՝ նախնական տվյալներով զոհվել է 9 մարդ, փրկվել է 4-ը: Զոհերից յոթը երեխա է եղել, երկուսը՝ կին: Նավաբեկությունից փրկվածների պատմելով՝ նավում եղել է 13 մարդ, որոնք փորձել են Հունաստան հասնել: Դեպքի վայր են ժամանել Թուրքիայի […]
13:10 09.08.2018
Ինդոնեզական Լոմբոկ զբոսաշրջային կղզում կրկին գրանցվել է ուժեղ երկրաշարժ է, որի հետևանքով փլուզվել են բազմաթիվ շինություններ, իսկ մարդիկ խուճապահար վազել են փողոց: Այս մասին հայտնել է Russia Today լրատվական կայքը: Նշենք, որ ստորգետնյա ցնցումներն ունեցել են 6.2 մագնիտուդ ուժգնություն: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Աղետների հետևանքների վերացման ազգային ծառայության մամուլի խոսնակը: Հիշեցնենք, որ […]
10:26 09.08.2018
Օգոստոսի 9-ին՝ ժամը 07:52-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին՝ Սպիտակի առաջին ոլորանին, «Mercedes ML» մակնիշի (վարորդը՝ Ա. Գ., ծնված 1986թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի […]
09:38 09.08.2018
Օգոստոսի 9-ին՝ ժամը 06:26-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է էլ. սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի տներից մեկի մոտակայքում «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենան […]
22:09 08.08.2018
Օգոստոսի 8-ին` ժամը 15:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թիվ 42 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. […]
20:19 08.08.2018
Պերուում 9 մարդ է մահացել թաղման արարողությունից հետո օգտագործված մթերքից։ Nbcnews.com-ի տվյալներով՝ ևս 40 մարդու մոտ նկատվել է ինքնազգացողության վատացում, նրանցից 20-ը որովայնային ցավերով ու փսխմամբ տեղափոխվել են հիվանդանոց: Տուժածներից մի քանիսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Նախնական տվյալներով՝ թունավորման պատճառը սննդի մեջ առկա օրգանական ֆոսֆատներն են եղել, որոնք կիրառվում են միջատասպան նյութերի մեջ: Դեպքի […]
19:40 08.08.2018
Թուրքիայի հյուսիսային Օրդու նահանգի Ունիե քաղաքի շրջանում 4 կամուրջ է փլվել։ Պատճառ են հանդիսացել տեղատարափ անձրևները։ Ունիեի քաղաքագլուխ Ահմեթ Չամյարը հայտնել է 4 վիրավորի մասին։ «Մեր գյուղերում հորդառատ անձրևներից հետո 4 կամուրջ է փլվել, ևս մեկի փլուզման վտանգը պահպանվում է: Տեքստիլ ֆաբրիկայի 165 աշխատողի տարհանման անհրաժեշտություն կա: Փրկարարներն ուղղաթիռներով տարհանում են իրականացնում։ Զոհվածների մասին դեռևս […]
17:12 08.08.2018
Երեկ՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 46-ամյա Արամ Վարագյանը Արամի և Սարյան փողոցների խաչմերուկում իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ, Երևանի բնակիչներ, 69-ամյա Սեդա Գևորգյանին և 41-ամյա Արման Բարխուդարյանին, հայտնում է shamshyan.com կայքը։ Աղբյուրի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածներից Ս. Գևորգյանը աշխատում է ՀՀ վարչապետի աշխատակազմի մասնագետ, իսկ Ա. Բարխուդարյանը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր մասնագետ:
15:02 08.08.2018
Իրանի ազգային օլիմպիական ակադեմիայում պայթյուն է որոտացել, հաղորդում է Mignews-ը: Նշվում է, որ պայթյունի հետևանքով զոհվել է 3 մարդ, որոնք այդ պահին գտնվել են կաթսայանոցում: Այժմ պարզվում են դեպքի մանրամասները, հայտնի է, որ պայթյունից հետո փլուզում կամ հրդեհ չի եղել:
14:29 08.08.2018
Արտաշատ-Երևան ավտոճանապարհին այսօր՝ օգոստոսի 8-ին, վթար է տեղի ունեցել, որի հետևանքով տուժել է 2 անձ: ԱԻՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ժամը 08:00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Ազատավան գյուղի մոտակայքում ավտոմեքենա է կողաշրջվել: Պարզվել է, որ Երևան-Երասխ 65-րդ կիլոմետրի աջակողմյան հատվածում` Ազատավան գյուղի վարչական տարածքում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Հ., ծնված 1958 թ.) դուրս […]
09:47 08.08.2018
Օգոստոսի 7-ին՝ ժամը 17:40-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 74-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդը` Մ. Օ., ծնված 1970 թ.) և «ՎԱԶ-21013» (վարորդը՝ Ա. Բ., ծնված […]
07:40 08.08.2018
Օգոստոսի 7-ին՝ ժամը 16:33-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Պ.Սևակ գյուղից դեպքի «Քյարքիի ոլորաններ» տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի 75-րդ կմ-ի աջակողմյան հատվածում բախվել են «ԿամԱԶ» […]
07:31 08.08.2018
Օգոստոսի 8-ին` ժամը 00:24-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Թաիրով գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է բենզալցակայանին և բռնկվել: Հրդեհի բարդության «թիվ 3» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, տասնմեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ […]
01:00 08.08.2018
«Քարր» և «Ֆերգյուսոն» հրդեհները, որոնք Կալիֆոռնիայի տարածքում արդեն կլանել են 115 հազար հեկտար տարածք և 8 մարդու մահվան պատճառ դարձել, տեսանելի են նույնիսկ Միջազգային տիեզերակայանից։Այսօր NASA-ն հրապարակել է լուսանկարներ, որոնք ցույց են տալիս հրդեհի մասշտաբները։ Լուսանկարներում երևում է և՛ այրված տեղանքը (սև, մուգ գույնի հատվածները), և՛ ծխի քուլաները։
22:14 07.08.2018
ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում սպանվել է ազգությամբ հայ Արմեն Ա-ն: Դեպքը տեղի է ունեցել բիլիարդի ակումբներից մեկում: Արմենն այնտեղ է եղել իր երկու ընկերների հետ: Նրանց են մոտեցել երկու անծանոթներ և առաջարկել փողով բիլիարդ խաղալ: Երիտասարդները մերժել են առաջարկը և դուրս եկել ակումբից: Անծանոթները ևս դուրս են եկել և հետապնդել Արմեն Ա-ին և նրա ընկերներին: Քիչ […]
21:33 07.08.2018
Ինդիանայի բնակիչ 22-ամյա Բրոք Մեյսթերը, ըստ բնության բոլոր օրենքների, պետք է մահացած լիներ, սակայն, ի զարմանս բժիշկների, հրաշք է տեղի ունեցել: Բրոքի պատմությունն ավելի ցնցող է, քանի որ դեռահասության շրջանում նա ուղեղի քաղցկեղ է հաղթահարել: Տղան մեքենայում ընկերոջ հետ է եղել, երբ հանկարծ մեքենան ճանապարհի սառույցի վրա կորցրել է կառավարումը և ընկել զառիթափից: Բրոքը հիշում […]
21:29 07.08.2018
Օգոստոսի 7-ին` ժամը 13:59-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհի երթևեկությունը դարձել է միակողմանի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քարերը թափվել են Աթենքի փողոցի սկզբնամասում: Փրկարարները քարերը տեղափոխել են մայթեզր […]
17:50 07.08.2018
Ադրբեջանում՝ Հայաստանին սահմանակից Թովուզի շրջանում, ականի պայթյունից երկու բնակիչ ծանր վիրավորում է ստացել: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջան» լրատվական գործակալությունը: «Ականի պայթյունից վիրավորվել են Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի բնակիչներ՝ 24-ամյա Էլշադ Մեհթիևը և 14-ամյա Էլգյուն Հուսեյնովը, նրանք հիմա Թովուզի կենտրոնական հիվանդանոցում են»,- ասված է «Ինտերֆաքս»-ի հրապարակման մեջ: Նշվում է, որ այն տեղանքում, որտեղ գրանցվել է […]
15:26 07.08.2018
57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի դաժան սպանության մեջ կասկածվող նրա երեք դուստրերը՝ 17, 18, 19 տարեկան Մարիա, Անգելինա, Կրիստինա Խաչատուրյանները, կկարողանան շարունակել ուսումը, պետական միասնական քննություն հանձնել ու վկայական ստանալ: Ինչպես նշում են ռուսական լրատվամիջոցները՝ Մարիան և Անգելինան նույն դասարանում են սովորել, սակայն դպրոցն ավարտելու հնարավորություն չեն ունեցել, քանի որ հայրը թույլ չի տվել նրանց դասի գնալ: […]
14:23 07.08.2018
Օգոստոսի 7-ին՝ ժամը 1:20-ին, Վանաձորի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ ձախից կրծքավանդակին՝ հետին պատի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 1997 թվականին ծնված մի երիտասարդ, տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը: Նշվում է, որ 21-ամյա երիտասարդը հայտնել է, որ վնասվածքը ստացել է Տիգրան Մեծի պողոտայի թիվ 43 տան բակում վիճաբանության ժամանակ: […]