Մարմնական վնասվածք պատճառած անձը դեպքից ժամեր անց հայտնաբերվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.83
  • 450.86
WEATHER
+30.09 oC

Մարմնական վնասվածք պատճառած անձը դեպքից ժամեր անց հայտնաբերվել է

23:14 18.08.2018

Օգոստոսի 18-ին՝ ժամը 1-ի սահմաններում, ոստիկանության Չարբախի բաժանմունք է ներկայացել արյունոտված դեմքով մի քաղաքացի և հայտնել, որ մի տղամարդ իրեն հարվածել է: Նա անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց և ախտորոշվել՝ «ճակատի շրջանի քերծված վերք, որովայնի շրջանի կտրած-ծակած թափանցող վերք»:

Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների շնորհիվ ժամեր անց ճշտվեց կասկածյալի ինքնությունն ու Շարուրի փողոցից մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկվեց Նվեր Բ.-ն: Նա խոստովանեց, որ նույն օրը ինքն է Շարուրի շենքերից մեկի բակում մարմնական վնասվածքներ պատճառել տղամարդուն:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արցախի փողոցում ավտոմեքենան լիցքավորելուց հետո պшյթյուն է տեղի ունեցել․ կան վիրավորներ

22:56 24.07.2025

Արցախի փողոցում ավտոմեքենան լիցքավորելուց հետո պшյթյուն է տեղի ունեցել․ կան վիրավորներ

Հուլիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի պողոտայի և Էրեբունի փողոցի խաչմերուկում ավտոմեքենան հեղուկ գազով լիցքավորելուց հետո պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, oպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական […] ...

Ծովակ գյուղի բնակչի հողամասում կանեփի բույսեր են հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

22:49 24.07.2025

Ծովակ գյուղի բնակչի հողամասում կանեփի բույսեր են հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ծովակ գյուղի 59-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ ծովակցի տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 81 բույս: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված […] ...

Քննարկվել են Արենի գինու զբոսաշրջային կլաստերի ձևավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքները

22:44 24.07.2025

Քննարկվել են Արենի գինու զբոսաշրջային կլաստերի ձևավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքները

Հուլիսի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն աշխատանքային այցով գտնվել է Վայոց ձորի մարզի Արենի համայնքում։ Նրան ուղեկցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը և Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Նախարարը հանդիպել է համայնքի ավագանու անդամների և վարչական շրջանների ղեկավարների […] ...

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հանրային խորհրդի նախագահ Արա Խզմալյանին

22:40 24.07.2025

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հանրային խորհրդի նախագահ Արա Խզմալյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հանրային խորհրդի նախագահ Արա Խզմալյանին։ Նախագահը կարևորելով հասարակության և իշխանության միջև կապի ամրապնդման գործում Հանրային խորհրդի դերակատարումը՝ նշել է, որ անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել այդ ինստիտուտի ներուժը՝ ընդլայնելով դրա կարողությունները, մեծացնելով ազդեցությունն ու հանրային տեսանելիությունը։ Նախագահի համոզմամբ՝ Հանրային խորհուրդը պետք է դառնա բաց, ընդգրկուն քննարկումների հարթակ՝ հանրությանը հուզող հարցերը […] ...

Թուրքիային դեմոգրաֆիական աղետ է սպասում․ եթե ծնելիության այս տեմպերը պահպանվեն, երկրի բնակչությունը կկրճատվի գրեթե 4 անգամ

22:36 24.07.2025

Թուրքիային դեմոգրաֆիական աղետ է սպասում․ եթե ծնելիության այս տեմպերը պահպանվեն, երկրի բնակչությունը կկրճատվի գրեթե 4 անգամ

Թուրքիային ժողովրդագրական աղետ է սպառնում, եթե անհապաղ միջոցներ չձեռնարկվեն: Այդ մասին հայտատարել է Թուրքիայի ընտանիքի ու սոցիալական ծառայությունների նախարար Օզդեմիր Գեքթաշը: Նրա խոսքերով, ծնելիության ներկայիս տեմպերի պահպանման դեպքում երկրի բնակչությունը հաշված տասնամյակների ընթացքում կկրճատվի գրեթե 4 անգամ: Ինչի՞ արդյունքում է այսպիսի պատկեր ստեղծվել, ի՞նչ հետևանքներ կունենա դեմոգրաֆիկ ճգնաժամը: Ի՞նչ է ձեռնարկում Թուրքիայի կառավարությունը։ Թեմային «Հորիզոնի» […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 23-ից 24-ը

22:32 24.07.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 23-ից 24-ը

Բացահայտվել է 121 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 20 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 17 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 10 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 8 դեպք՝ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, […] ...

BACK_TO_TOP