17:50 07.08.2018
Ադրբեջանում՝ Հայաստանին սահմանակից Թովուզի շրջանում, ականի պայթյունից երկու բնակիչ ծանր վիրավորում է ստացել: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջան» լրատվական գործակալությունը: «Ականի պայթյունից վիրավորվել են Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի բնակիչներ՝ 24-ամյա Էլշադ Մեհթիևը և 14-ամյա Էլգյուն Հուսեյնովը, նրանք հիմա Թովուզի կենտրոնական հիվանդանոցում են»,- ասված է «Ինտերֆաքս»-ի հրապարակման մեջ: Նշվում է, որ այն տեղանքում, որտեղ գրանցվել է […]
15:26 07.08.2018
57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի դաժան սպանության մեջ կասկածվող նրա երեք դուստրերը՝ 17, 18, 19 տարեկան Մարիա, Անգելինա, Կրիստինա Խաչատուրյանները, կկարողանան շարունակել ուսումը, պետական միասնական քննություն հանձնել ու վկայական ստանալ: Ինչպես նշում են ռուսական լրատվամիջոցները՝ Մարիան և Անգելինան նույն դասարանում են սովորել, սակայն դպրոցն ավարտելու հնարավորություն չեն ունեցել, քանի որ հայրը թույլ չի տվել նրանց դասի գնալ: […]
14:23 07.08.2018
Օգոստոսի 7-ին՝ ժամը 1:20-ին, Վանաձորի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ ձախից կրծքավանդակին՝ հետին պատի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 1997 թվականին ծնված մի երիտասարդ, տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը: Նշվում է, որ 21-ամյա երիտասարդը հայտնել է, որ վնասվածքը ստացել է Տիգրան Մեծի պողոտայի թիվ 43 տան բակում վիճաբանության ժամանակ: […]
13:32 07.08.2018
Վրաստանում վթարի ենթարկված ավտոբուսում հայեր չեն եղել: Այս մասին SHANTNEWS-ին հայտնեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից: Ավելի վաղ հայտնել էինք, որ շաբաթ երեկոյան Ախալքալաքից Ռուսթավի ուղևորվող ավտոբուսը վթարի է ենթարկվել: Պատահարի հետևանքով զոհվել էր 1992-ին ծնված մի տղամարդ, ևս 11 մարդ տեղափոխվել էր այդ տարածքում գտնվող բուժհաստատություններ:
11:58 07.08.2018
Ինդոնեզական Լոմբոկ կղզում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 98-ի: 20 հազար բնակիչ է տարհանվել: Նրանք տեղափոխվել են կղզու առավել անվտանգ վայրեր: Հաղորդվում է նաև 2 700 զբոսաշրջիկի տարհանման մասին: Տեղի արտակարգ իրավիճակների ծառայության տեղեկություններով՝ մեծ է հավանականությունը, որ հետցնցումների պատճառով նոր փլուզումներ լինեն: Ի դեպ, իշխանությունների տեղեկություններով՝ բոլոր զոհերը տեղացիներ են, և հնարավոր […]
11:37 07.08.2018
Երեկ՝ օգոստոսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ քունքային շրջանի, բազուկների, ձախ ուսագոտու և ձախից կրծքավանդակի հետին պատի կտրած-ծակած վերքեր, արտաքին արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ […]
07:11 07.08.2018
Երևանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Օգոստոսի 6-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Դավթաշենի եկեղեցու դիմաց «Toyota» մակնիշի 88 SX 818 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Nissan» մակնիշի 34 HH 280 համարանիշի ավտոմեքենային։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Բախման հետևանքով «Nissan»-ը կողաշրջված վիճակում հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։ Փրկարարները «Toyota»-ի վարորդին քաղաքացիների օգնությամբ […]
23:07 06.08.2018
Օգոստոսի 6-ին՝ ժամը 15:49-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 23-րդ կմ-ին բախվել են «Mercedes Vito» մակնիշի (վարորդը՝ Ա. Խ., 1964 թ. ծնված) […]
22:47 06.08.2018
Օգոստոսի 6-ին՝ ժամը 15:57-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի վերջնամասում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոմիտասի փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմին հարակից օժանդակ փայտե շինությունում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:11-ին, մարվել՝ 18:25-ին: […]
21:38 06.08.2018
ԱՄՆ-ում ինքնաթիռն ընկել է առևտրի կենտրոնին պատկանող ավտոկայանատեղիի վրա, հաղորդում է KGO-TV-ն: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել կիրակի օրը Կալիֆոռնիայում: ԶԼՄ-ների տեղեկություններով 5 զոհ կա, որոնք գտնվել են ինքնաթիռում: Ինքնաթիռն ընկնելիս վնասել է ավտոկայանատեղիում կանգնած մեքենաներից մեկը, բայց մեքենայում ոչ ոք չի եղել: Դեռևս հայտնի չէ ինքնաթիռի կործանման պատճառը:
19:16 06.08.2018
Իտալիայի Բոլոնիա քաղաքի օդանավակայանի դիմաց պայթյուն է որոտացել, հաղորդում է НТВ հեռուստաընկերությունը: Ականատեսները պնդում են, որ պայթյունը տեղի է ունեցել օդանավակայանին հարակից մայրուղու վրա: Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարվել է պայթյունավտանգ իրեր տեղափոխող բեռնատարը: Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ 20 մարդ է տուժել:
19:09 06.08.2018
Օգոստոսի 6-ին՝ ժամը 5-ն անց 45-ին, ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղում դիակ կա։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Դեպքի վայր մեկնած ոստիկանության, նաև այլ իրավապահ կառույցների ծառայողները պարզել են, որ Այնթապ գյուղի բնակիչ, 28-ամյա Արթուր Սահակյանը սպանվել է։ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Արարատի մարզային […]
17:49 06.08.2018
Շաբաթ երեկոյան Ախալքալաքից Ռուսթավի ուղևորվող ավտոբուսը վթարի է ենթարկվել, տեղեկացնում է Sputnik-ը: Պատահարի հետևանքով զոհվել է 1992-ին ծնված մի տղամարդ, ևս 11 մարդ տեղափոխվել է այդ տարածքում գտնվող բուժհաստատություններ: Նշվում է, որ տուժածներից 4 անչափահաս արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, ևս 3 տուժած գտնվում են ծանր վիճակում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: SHANTNEWS.AM-ը կապ հաստատեց ԱԳՆ […]
13:06 06.08.2018
Պորտուգալիայում բռնկվել է 20 անտառային հրդեհ, և դրանցից միայն 5-ն է հաջողվել մարել, տեղեկացնում է РИА Новости-ն: Նշվում է, որ հրդեհի դեմ պայքարում է 1300 հրշեջ, 14 ուղղաթիռ և ինքնաթիռ, նաև՝ ցամաքային տեխնիկա: Աղբյուրի փոխանցմամբ՝ ամենից բարդ իրավիճակը Մոնշիկի շրջանում է, որտեղից տարհանվել է ավելի քան 100 տեղացի: Այնտեղ կրակի դեմ պայքարում է 800 հրշեջ:
09:53 06.08.2018
Օգոստոսի 6-ին` ժամը 03:03-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Վայք քաղաքի արագաչափի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ՝ «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել է Վայք քաղաքի ոռոգումն ապահովող մայր առուն, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, […]
09:15 06.08.2018
Օգոստոսի 6-ին` ժամը 00:40-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 17-րդ կմ-ին բախվել են «Opel Astra» (վարորդը՝ Ա. Ա., 1993 թ.) և […]
09:03 06.08.2018
Օգոստոսի 6-ին՝ ժամը 03:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, ինչի հետևանքով ավտոմեքենաներից մեկը շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ՃՏՊ-ն տեղի է ունեցել Մյասնիկյան պողոտայում […]
07:15 06.08.2018
Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Հաղթանակ թաղամասում տեղի ունեցած կրակոցի փաստով: Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, օգոստոսի 4-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի 1/37 տան դիմաց, 2 դիմակավորված անձ, իջնելով «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայից, մոտեցել են նշված տան մոտ կանգնած մի քաղաքացու և նրանցից մեկն իր մոտ եղած ատրճանակով կրակել է այդ […]
07:04 06.08.2018
Օգոստոսի 5-ին՝ ժամը 9:50-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղից դեպի «Թուխ Մանուկ» մատուռ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Քարագլուխ գյուղից դեպի «Թուխ Մանուկ» մատուռ տանող ավտոճանապարհի […]
00:00 06.08.2018
Օգոստոսի 5-ին՝ ժամը 20:53-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Բավրա-Գյումրի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Lexus GX470» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Գ., 1982 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և […]
22:07 05.08.2018
Օգոստոսի 5-ին՝ ժամը 16:34-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածն արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Կոտայքի փողոցի թիվ 19 տան մոտակայքում բախվել են «Nissan […]
18:15 05.08.2018
Օգոստոսի 4-ին Ոստիկանության Հրազդանի բաժին է ահազանգել Հրազդան քաղաքի բնակիչ 42-ամյա Ռուդիկ Խ.-ն, ով հայտնել է, որ ժամը 19։30-ի սահմաններում ԱԺ նախկին պատգամավոր Դավիթ Քոչարյանն իր տանը վիճաբանել է իր հետ, իր հասցեին հնչեցրել է հայհոյանքներ, այնուհետեւ ծեծի ենթարկել։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Ռուդիկ Խ,-ն նույն օրը՝ ժամը 20։00-ի սահմաններում, «Աջ ականջախեցու, մկանահոդի, ձախ ծնկահոդի, կրծքավանդակի փափուկ […]
17:59 05.08.2018
Օգոստոսի 5-ին՝ ժամը 17:04-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Ենոքավան համայնքի «Լաստիվեր» հանգստյան գոտում 15 հոգուց բաղկացած արշավախմբի անդամներից մեկը կորել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի առնչությամբ կտրվի լրացուցիչ տեղեկություն:
15:15 05.08.2018
Օգոստոսի 5-ին, ժամը 10:34-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Դիլիջան հատվածի 95-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ռ. Խ., 1972 թ. ծնված) դուրս […]
14:40 05.08.2018
Օգոստոսի 4-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, Կոտայքի մարզում ավտովթար է տեղի ունեցել։ 43-ամյա Լիլիթ Հ.-ն իր վարած Mercedes մակնիշի 75 NԼ 075 համարանիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Շահումյան-Սպանդարյան օղակաձև փողոցների խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել պատին: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Լիլիթ Հ.-ն, նրա ուղևորներ՝ 69-ամյա Կարինե Գ.-ն, 73-ամյա Լեռնիկ Հ.-ն, 41-ամյա Նվեր […]
14:10 05.08.2018
Օգոստոսի 5-ին՝ ժամը 09:58-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի թիվ 67 շենքի բնակարաններից մեկում այրվում է գազի բալոն: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանի պատշգամբում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:11-ին, մարվել՝ 10:13-ին: […]
12:35 05.08.2018
Օգոստոսի 4-ին՝ ժամը 23:58-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Վայք ավտոճանապարհին՝ Անգեղակոթ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 10-րդ կմ-ին բախվել են «Opel Vectra» մակնիշի (վարորդը՝ Լ. Ա., ծնված 1970 […]
11:34 05.08.2018
Օգոստոսի 5-ին՝ ժամը 09:13-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Անդրանիկի փողոցի տներից մեկի տանիքից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:35-ին, մարվել՝ 09:44-ին: Այրվել է տան տանիքը (մոտ 20 քմ): Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
11:22 05.08.2018
Օգոստոսի 4-ին, ժամը 23:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի հանրակացարանների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դավիթ Անհաղթի և Կարապետ Ուլնեցու փողոցների խաչմերուկում բախվել են «Honda Fit» (վարորդը՝ Վ. Ա.) […]
11:08 05.08.2018
Օգոստոսի 4-ին՝ ժամը 22:07-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 84-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վ. Բ., ծնված 1990 […]