10:56 05.08.2018
Քարաթափման հետևանքով Գեղարդի վանք տանող հատվածը դեռ փակ է։ ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ այսօր՝ օգոստոսի 5-ին՝ ժամը 09:45-ին, դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Օգոստոսի 4-ին՝ ժամը 06:28-ին, «911» ծառայությանը տեղեկություն էր հաղորդվել, որ Կոտայքի մարզի […]
10:39 05.08.2018
Օգոստոսի 5-ին, ժամը 06:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չարենցի փողոցում՝ ԵՊՀ-ի դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին, առկա է գազի արտահոսք, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Չարենցի և Հերացու փողոցների խաչմերուկում «BMW» […]
01:00 05.08.2018
Օգոստոսի 4-ին` ժամը 22:10-ին, ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra» (վարորդ՝ Գ. Մ.) և «Lada 21010» (վարորդը՝ Պ. Մ. ) մակնիշերի ավտոմեքենաները: Պատահարի հետևանքով «Opel […]
23:20 04.08.2018
Օգոստոսի 4-ին՝ ժամը 18:05-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ «Լեսնոյ» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի մոտ 10-րդ կմ-ին «ВАЗ-2106» […]
22:57 04.08.2018
Օգոստոսի 4-ին՝ ժամը 18:12-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականցման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները ջրից դուրս են բերել մոտ 30 տարեկան կնոջ դի:
21:32 04.08.2018
Վոլոգդայում մեկուկես տարեկան երեխան լքել է մասնավոր մանկապարտեզը, իսկ դայակները նրա բացակայությունը չեն էլ նկատել, հաղորդում է «Вологда.рф» պորտալը: «Փախուստի» տեսանյութը հայտվել է YouTube- ում: Անվտանգության տեսախցիկները արձանգրել են, թե ինչպես է միայն տակդիրը հագին երեխան դուրս գալիս մուտքից և շրջում բակի երթևեկելի մասում: Ըստ պորտալի, առանց մեծահասակների փոքր երեխայի վրա ուշադրություն դարձրել է կողմնակի […]
19:10 04.08.2018
ՀՀ Ոստիկանությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 3-ին՝ ժամը 18.10-ին, ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանը ահազանգել է բաժին, որ օգոստոսի 2-ին Արարատի բաժնում գրանցված դեպքով այցելել է Վիրաբ Պ.-ի բնակարան՝ բացատրություն վերցնելու։ Սակայն վերջինս իր ներկայությամբ հանել է ինքնաշեն ատրճանակը և կրակել տան պատին: Մեկնել է օպերատիվ խումբ։ Ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու և ագրեսիվ վարքագիծ դրսևորելու համար […]
18:54 04.08.2018
Բախումը տեղի է ունեցել 100մ բարձրության վրա, կործանված ուղղաթիռի կտորները հայտնաբերվել են թռիչքուղուց 1 կմ հեռավորության վրա:
13:22 04.08.2018
Այսօր վաղ առավոտյան արտակարգ իրավիճակ է ստեղծվել դեպի Գեղարդ տանող ճանապարհին: Գողթ գյուղի մոտ խոշոր լեռնազանգված է փլուզվել, ամբողջությամբ փակվել է ավտոճանապարհը:
10:52 04.08.2018
Օգոստոսի 4-ին, ժամը 06:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթափ գյուղի 13-րդ փողոցի 10-րդ նրբանցքի սկզբնամասում այրվում է երկաթե տնակ: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:28-ին, մարվել՝ 08:12-ին: Թիվ 1 տան բակում գտնվող վագոն-տնակն ամբողջությամբ (27 քմ) այրվել է:
10:45 04.08.2018
ԱԻՆ-ից հայտնում են, որ օգոստոսի 4-ին՝ ժամը 07:15-ի դրությամբ, որոնողական աշխատանքները վերսկսվել են: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Օգոստոսի 3-ին՝ ժամը 14:27-ին, «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի մոտակայքում Սևանա լճի ափից 4 հոգի ռետինե նավակով հեռացել են և չեն կարողանում վերադառնալ ափ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: […]
09:38 04.08.2018
Օգոստոսի 3-ին՝ ժամը 23:57-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Հ., 1960 թ.) դուրս է եկել […]
09:20 04.08.2018
Օգոստոսի 4-ին, ժամը 06:28-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Գողթ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը: Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք տանող հատվածը փակ է: Դեպքի վայրում իրականացվում են համապատասխան […]
09:00 04.08.2018
Օգոստոսի 3-4-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի տներից մեկի մոտակայքում այրվել է 1000 քմ խոտածածկ տարածք, Մուշավան թաղամասի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 3000 քմ, Գ. Արշակունյաց պողոտայում՝ Կոմիտասի անվան պանթեոնի տարածքում` մոտ 700 քմ, Մահարու փողոցի վերջնամասում` մոտ 500 քմ, […]
00:31 04.08.2018
Ստեփանակերտում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. այս մասին տեղեկացնում է Արցախի ոստիկանության կայքը։ Հաղորդվում է, որ օգոստոսի 2-ին` ժամը 17:30-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի՝ 1989թ. ծնված Վ. Ա-ն, վարելով «NISSAN NOTE» ավտոմեքենան, Ստեփանակերտ քաղաքի Սասունցի Դավթի և Վ. Մամիկոնյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել նույն քաղաքի բնակչուհի՝ 1975թ. ծնված Ն.Գ-ին, ինչի հետևանքով վերջինս ստացած […]
22:11 03.08.2018
Օգոստոսի 3-ին`ժամը 16:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Չարենցի թաղամասի թիվ 9 շենքի բնակարաններից մեկում: Ինչպես տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Փրկարարները թիվ 14 բնակարանից տարհանել են Ա. (ծնված 2005 թ.) և Ա. Ա.-երին […]
21:55 03.08.2018
Օգոստոսի 3-ին, ժամը 18:17-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան սահել է դեպի ձորը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Դիլիջան հատվածի 84-րդ կմ-ին՝ Դիլիջանի ոլորաններում, […]
21:30 03.08.2018
Նիգերիայի հյուսիս-արևմուտքում՝ Սոկոտ նահանգում, նավակի շրջվելու պատճառով 21 մարդ է զոհվել, հաղորդում է Xinhua գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին: Ինչպես հայտնել է Նիգերիայի արտակարգ իրավիճակների ազգային գործակալության ներկայացուցիչ Սուլեյման Քարիմը, նավակը, որում եղել է 50 հոգի, ծանրաբեռնված է եղել և շրջվել է ուժեղ ալիքների պատճառով, ինչի հետևանքով 17 կին և 4 երեխա զոհվել է: 29 […]
15:45 03.08.2018
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կոտայքի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումներով պարզվել է, որ վրաերթի հետևանքով մահացած անձը ոչ թե 79-ամյա Լևոն Մարգարյանն է, այլ 1950 թ. ծնված Երվանդ Բաբայանը: Նախապես հայտնել էին, որ օգոստոսի 1-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում վ՝րաերթի է ենթարկել […]
14:11 03.08.2018
Այսօր՝ օգոստոսի 3-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Ford Transit, Nissan March, Opel Astra, Mercedes մ BMW X5 Toyota Land Cruiser և Mercedes ավտոմեքենաները, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը […]
12:25 03.08.2018
«Քառ» բնական հրդեհը, որն արդեն ավելի քան 50 հազար հեկտար տարածք է այրել և հազար բնակելի տուն ոչնչացրել ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում, դարձել Է ամենաավերիչ հրդեհներից մեկը նահանգի պատմության մեջ, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը: Նշվում է, որ ներկայում «Քառի» և Կալիֆոռնիայի տարբեր մասերում մոլեգնող մյուս բնական հրդեհների վերացման համար աշխատում է արտակարգ ծառայությունների ավելի քան 10 հազար […]
23:56 02.08.2018
Օգոստոսի 2-ին՝ ժամը 15:11-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ գյուղի Խոսրով Աղայի փողոցում գտնվող ավտոտնակներից մեկից ծուխ է նկատվում. ներսում ավտոմեքենա կա: Անհրաժաշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թ. Ս.-ին պատկանող թիվ 15 տանը հարակից […]
22:17 02.08.2018
Օգոստոսի 2-ին՝ ժամը 15:39-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գետամեջ համայնքի թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թռչնաբուծական ֆաբրիկայի թռչնանոցի տանիքում (ներսում թռչուններ չկան): Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:54-ին, մարվել՝ […]
21:36 02.08.2018
Քաբուլում անհայտ անձինք երեք արտասահմանցիների են առևանգել և սպանել, հայտնում են տեղական աղբյուրները: Նշվում է, որ սպանվածները Հնդկաստանի, Մալայզիայի և Մակեդոնիայի քաղաքացիներ են, ովքեր Աֆղանստանում աշխատում էին որպես խոհարարներ: Առայժմ որևէ ահաբեկչական խմբավորում չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը, սակայն ոստիկանությունը կատարվածը ահաբեկչություն է համարել:
19:03 02.08.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 1-ից 2-ը ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ բացահայտել են հանցագործության 47 դեպք։ Բացահայտվել են մարմնական վնասվածք հասցնելու 13, խարդախության 11, անձնական ունեցվածքի գողության 4, կաշառակերության, կողոպուտի և սպանության սպառնալիքի 3-ական, յուրացման կամ վատնման 2, բռնաբարության, անձի առևանգման, պետական, հասարակական ունեցվածքի գողության, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական լիազորություններն անցնելու, փաստաթղթի կեղծման, սեքսուալ բնույթի […]
15:10 02.08.2018
Ռուսաստանյան «Արգումենտի ի ֆակտի» շաբաթաթերթի լրագրողին 11 օր փնտրելուց հետո մահացած են գտել Նիժնի Նովգորոդ քաղաքում, այս մասին տեղեկացնում է 5-tv.ru-ն: Նշվում է, որ դեպքի մանրամասները դեռևս պարզված չեն: Լրագրողին փնտրող հատուկ խումբը գրառում է կատարել ՝ ցավակցություն հայտնելով մահացածի հարազատներին: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ խմբագրությունը հայտնել էր, որ անհետացել է 38-ամյա թղթակից Սերգեյ Գրաչովը, […]
13:48 02.08.2018
Երևանում երեկ ներկայացրել են ականազերծման աշխատանքների նրբությունները: «Հալո Թրաստ» կազմակերպության սակրավորները կեղծ ականադաշտում բեմադրված ականազերծման ընթացքում ցուցադրել են սակրավորի վտանգավոր աշխատանքը, որն արվում է Արցախի բնակավայրերն անվտանգ դարձնելու համար։ 🍏= cleared minefields 🔴 = #minefields to be cleared in #Nagornokarabakh Our goal is to change the red dots to green by 2020 #minefreenk pic.twitter.com/QloOcUoLYT — […]
09:54 02.08.2018
Օգոստոսի 1-ին, ժամը 21:39-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրաչյա Քոչարի փողոցի թիվ 18 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ կայքը։ Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում […]