TIME
Ամսաթիվ
25 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+33.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Հրդեհ Ճոճկան գյուղի հյուսիսարևելյան մասում՝ Վրաստանի հետ սահմանամերձ հատվածում

09:07 31.07.2018

Հուլիսի 30-ին, ժամը 15:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի  Ճոճկան գյուղի հյուսիսարևելյան մասում՝ Վրաստանի հետ սահմանամերձ հատվածում, այրվում է խոտածածկ տարածք. հրդեհը տարածվում է Վրաստանից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահի հետ, ով տեղեկացրեց, որ Վրաստանի տարածքում այրվում […]

̰
Զբոսաշրջիկների սելֆին վագրակատուների հետ կարող էր ճակատագրական լինել

21:45 30.07.2018

Միջադեպը տեղի է ունեցել Beekse Bergen հոլանդական սաֆարի-զբոսայգում, ուր բնակվում են Աֆրիկայից բերված վայրի կենդանիներ: Այգու այցելուներին խստիվ արգելված է իջնել մեքենաներից, սակայն  բոլորը չէ, որ հետևում են կանոններին: Ականատեսները, ովքեր նկարահանել են տեղի ունեցածը, գտնվել են մոտակա մեքենայում: Ֆրանսիացի ընտանիքը՝ երեք մեծահասակ և երկու երեխա, իջել են մեքենայից, որպեսզի տեսնեն, թե ինչպես են հանգստանում […]

̰
Մոսկվայում երեք քույրերը դաժանաբար սպանել են ազգությամբ հայ հորը

19:11 30.07.2018

Մոսկվայում տեղի ունեցած դաժան սպանության մասին տեղեկություններով է ողողված ամբողջ ռուսական մամուլը: Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 27-ին՝ Ալտուֆևյան խճուղու բնակարաններից մեկում: 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանը դանակի շուրջ 40 հարված է ստացել: Խաչատուրյանին սպանել են նրա երեք դուստրերը, որոնցից մեկն անչափահաս է: Ըստ նախաքննության տվյալների՝ հորը պարանոցի շրջանում դանակով 35 հարված է հասցրել կրտսեր աղջիկը, իսկ […]

̰
Ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. կա 1 զոհ, 1 վիրավոր

18:57 30.07.2018

Հուլիսի 29-ին՝ ժամը 22.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 220-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվելով հայտնվել ճանապարհի ձախ կողնակ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Վարորդը` 21-ամյա Գևորգ Ղարիբյանը, տեղում մահացել է, իսկ 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։

̰ ̰
Ադլերում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թվում 4 հայ կա. Սոչիում ՀՀ հյուպատոսություն

18:41 30.07.2018

Սոչիում ՀՀ հյուպատոսությունը հայտնում է, որ Ադլերում հրդեհի հետևանքով զոհվածների թվում կան ազգությամբ 4 հայեր։ Եվս մեկ հայ վիրավորվել է։ Վերջիններիս` ՀՀ քաղաքացիություն ունենալու վերաբերյալ տվյալները ճշտվում են։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն իր թվիթերյան էջում: Սոչիում #ՀՀ հյուպատոսությունը հայտնում է, որ #Ադլերում հրդեհի հետևանքով զոհվածների թվում կան ազգությամբ 4 հայեր։ Եվս մեկ հայ […]

̰
Հրդեհ Ամուլսարում. անհրաժեշտ են անհապաղ միջոցառումներ. «Լիդիան Արմենիա»

18:30 30.07.2018

«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտնում է, որ այսօր՝ հուլիսի 30-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Ամուլսարի ծրագրի կույտային տարրալվացման հարթակի և ոսկու կորզման ֆաբրիկայի հարակից տարածքներում և կրակն արագությամբ մոտենում է Ծրագրի ենթակառուցվածքներին ու շինություններին: «Լիդիան Արմենիա» ընկերությունը կոչ է անում անհապաղ բացել ճանապարհները և թույլ տալ ԱԻՆ հրշեջներին, ընկերության համապատասխան աշխատակիցներին մուտք գործել տարածք հրդեհը […]

̰
Լրատվամիջոցները Սոչիի հրդեհի պատճառների նոր տարբերակներ են հայտնել

17:57 30.07.2018

Զոհերը հիմնականում վարձու աշխատողների են ԱՊՀ երկրներից: Նրանց շարքում կան նաև հայեր:

̰
Հրդեհ Ամուլսարում. բնապահպաններն ահազանգում են

16:44 30.07.2018

Բնապահպաններն ահազանգում են, որ Ամուլսարի տարածքում հրդեհ է բռնկվել: Բնապահպան Անի Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել այդտեղից: Նա հայտնել է, որ ԱԻՆ-ից իրենց պատասխանել են՝ հրդեհի մասին տեղյակ են, զբաղվում են խնդրով: Խաչատրյանը տեղեկացրել է, որ Սարավանի ու Գնդեվազի արանքում է, սարը վառվում է, մասշտաբների մասին տեղեկություններ դեռ չկան, բայց ծուխը գնալով ավելանում […]

̰
Ապակիների արտադրամասում պայթյունի հետևանքով տուժած 29-ամյա երիտասարդը մահացել է

15:10 30.07.2018

Հուլիսի 29-ին Երևանի Այրվածքաբանության գիտական կենտրոնում մահացել է 29-ամյա Սասուն Հարությունյանը: Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի այրվածքների բաժանմունքի վարիչ Կարինե Բաբայանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց լուրը: Նա նաև նշեց, որ 3 տուժածներից մեկն էլ այսօր տեղափոխվել է ընդհանուր հիվանդասենյակ: Հիշեցնենք, որ Սասուն Հարությունյանը «մարմնի տարբեր հատվածների 2-րդ աստիճանի այրվածքներ» ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել հուլիսի 25-ին Երևան քաղաքի Շենգավիթ […]

̰
Գազի արտահոսք օրեր առաջ Արտաշիսյան փողոցում պայթյուն գրանցված ապակիների արտադրամասում

14:52 30.07.2018

Այսօր՝ ժամը 12.00-ի սահմաններում, ԱԻՆ «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արտաշիսյան փողոցում գտնվող ապակիների արտադրամասի նկուղում գազի արտահոսք կա: Դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայության, գազի ծառայության աշխատակիցները: Իրականացվում են ուսումնասիրություններ գազի արտահոսքի առկայությունը պարզելու համար: Հիշեցնենք, որ արտադրամասում հուլիսի 25-ին նաև պայթյուն էր գրանցվել: 3 հոգի տուժել էր:

̰
Ֆրանսիայում անծանոթ անձինք կրակ են բացել անցորդների ուղղությամբ

14:07 30.07.2018

Մարդիկ, որոնց ինքնությունը դեռ չի հաջողվել պարզել, դուրս են եկել ավտոմեքենայից և կրակել անցորդների ուղղությամբ, հաղորդում է Le Parisien թերթը: Նշվում է, որ դեպքի հետևանքով 7 տուժած հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել է, իսկ նրանցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է: Դեպքը տեղի է ունեցել Ֆրանսիայի Բոն քաղաքի Սեն Ժակ թաղամասում՝ ժամը 04:20-ի սահմանում: Դեպքի քննությամբ զբաղվում է տեղի […]

̰
Տաջիկստանում մեքենան մխրճվել է զբոսաշրջիկների խմբի մեջ. կան զոհեր

13:36 30.07.2018

Տաջիկստանում մեքենան մխրճվել է զբոսաշրջիկների խմբի մեջ, կա 4 զոհ, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: Նշվում է, որ զբոսաշրջիկներից 3-ը տեղում են մահացել, իսկ չորորդը՝ հիվանդանոցում: Նրանք եղել են ԱՄՆ-ի, Հոլանդիայի և Շվեյցարիայի քաղաքացիներ: Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 29-ին, ևս 3 մարդ հոսպիտալացվել է: Իրավապահ մարմինները հաղորդել են, որ մեքենայով հարձակում կատարած կասկածյալներին գտել են Տորբուլոկ […]

̰
Երեխաները խաղացել են կրակայրիչով, նրանցից մեկն այրվել է. մանրամասներ Ներքին Չարբախում բռնկված հրդեհից

13:29 30.07.2018

Ներքին Չարբախ թաղամասում այսօր բռնկված հրդեհի հետևանքով մահացել է 6 տարեկան երեխա: SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը մանրամասներ է ներկայացնում դեպքի վայրից: Ներքին Չարբախի բնակելի տներից մեկում այսօր տատիկն է եղել տանը՝ երկու երեխաների հետ: Երեխաները խաղացել են, նրանց մոտ եղել է կրակայրիչ: Երեխաներն ինչ-որ փոքր բան են այրել, տատիկը կրակայրիչներից մեկը վերցրել է, մինչդեռ պարզվում է՝ […]

̰
Սոչիի հրդեհից ՀՀ քաղաքացի է զոհվել. ԱԻՆ

12:50 30.07.2018

Սոչիում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է ՀՀ քաղաքացի: Այս մասին հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը: Զոհվածը 1950թ ծնված Նիրվարդ Ստեփանի Հարությունյանն է: Հիշեցնենք, որ այս գիշեր ժամը 5-ն անց 40-ին (Մոսկվայի ժամանակով) Սոչի քաղաքի Ադլերի շրջանի Պրոսվեշչենիա փողոցի թիվ 81 տանը (2 հարկանի, 300 քմ) բռնկված հրդեհի հետևանքով զոհվել են 8, տուժել՝ 11 քաղաքացի: Ավելի վաղ հայտնել […]

̰
Գերմանիայում գնացքի ուղևորներին տարհանել են անհայտ ծագման նյութի պատճառով

12:49 30.07.2018

Բավարիայում՝ Աշաֆենբուրգ քաղաքում, արագընթաց գնացքի ուղևորներին տարհանել են այն բանից հետո, երբ գնացքներից մեկում հայտնաբերել են Պետրի կոչվող լաբորատոր տարաներ՝ լցված անհայտ նյութով: Այս մասին, ոստիկանությանը վկայակոչելով, հայտնում է Focus Online-ը: Նշվում է, որ գնացքը բավարական Վյուրցբուրգ քաղաքից ուղևորվում էր Ֆրանկֆուրտ: «Գնացքի շարժվելուց որոշ ժամանակ անց ուղևորներից մեկը հայտնաբերել է կասկածելի տարա և այդ մասին տեղեկացրել  […]

̰
Սոչիում բռնկված հրդեհի 8 զոհերից մեկը երեխա է

12:48 30.07.2018

Սոչիի Ադլերի շրջանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել  8 մարդու մահվան փաստով:  Հիշեցնենք, որ նախնական տվյալներով Սոչիի Ադլերի շրջանի Պրոսվեշչենիյա փողոցի սննդի կետերից մեկում հուլիսի 30-ին բռնկված հրդեհը շատ արագ տարածվել էր հարևան փայտաշեն բնակելիի ուղղությամբ: Զոհերի ինքնությունը դեռ հայտնի չէ, նշվում է միայն, որ նրանք տեղացիներ չէին՝ վարձու աշխատողներ են եղել: Հայտնի  է […]

̰
Վիետնամում հարսանեկան ավտոշարասյունը վթարի է ենթարկվել, կան զոհեր

12:20 30.07.2018

Վիետնամում վթարի է ենթարկվել հարսանեկան ավտոշարասյունը, որում եղել են փեսացուն և հյուրերը: Այս մասին տեղեկացնում է «Սինխուա» գործակալությունը: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 30-ի առավոտյան Կուանգամ նահանգում, որը տեղակայված է երկրի կենտրոնական հատվածում: Տրանսպորտային միջոցը, որում գտնվում էր 14 հոգի, ուղևորվում էր հարսի քաղաք, սակայն ճանապարհին բախվել է կոնտեյներ տեղափոխող մեքենային: Համաձայն […]

̰
Հրդեհ Ներքին Չարբախ թաղամասում. կա զոհ

12:11 30.07.2018

ՀՀ ԱԻՆ հայտնում է, որ հուլիսի 30-ին, ժամը 11:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախ թաղամասի զինվորական հավաքակայանի մոտ այրվում է խոտի դեզ, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:31-ին: Հայտնաբերվել է Գ. Թ.-ի (ծնված 2012 թ.) դին: ԱԻՆ-ից  […]

̰
Սոչիում 8 մարդու կյանք խլած հրդեհը բռնկվել է մանղալի ածուխներից

11:30 30.07.2018

Հայտնի են դարձել հուլիսի լույս 30-ի գիշերը Սոչիում հրդեհի բռնկման որոշ մանրամասներ: Ըստ ռուսական լրատվամիջոցների հրապարակումների՝ հրդեհը սկսվել է սննդի կետերից մեկում, նախնական վարկածով՝ կրակի բռնկման հավանական պատճառը մանղալի չհանգած ածուխներն են եղել: Սննդի կետից կրակը տարածվել է բնակելի հատվածի ուղղությամբ: Հիշեցնենք, որ հրդեհի հետևանքով զոհվել է 8 մարդ, ևս 3-ը, այդ թվում մեկ դեռահաս, […]

̰
Սոչիում հրդեհի հետևանքով զոհվել է 8 մարդ

10:45 30.07.2018

Սոչիի փայտաշեն հյուրանոցներից մեկում այսօր վաղ առավոտյան բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 8 մարդ:  Եվս 3 անձինք, այդ թվում 16 տարեկան մի դեռահաս, ստացել են այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:  Այս մասին տեղեկացնում է ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը: Այրված ընդհանուր մակերեսը կազմել է մոտ 300 քառակուսի մետր: Զոհերի ինքնության մասին առայժմ չի հաղորդվում: Утро в Сочи недоброе. […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

09:20 30.07.2018

Հուլիսի 29-30-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Հարավարևմտյան թաղամասում գտնվող եկեղեցու մոտակայքում այրվել է մոտ 500 քմ խոտածածկույթ, Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում՝ 200 քմ, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մոտակայքում՝ 5000 քմ խոտածածկույթ և 11 ծառ, Վարդաշեն թաղամասում՝ թիվ 64 […]

̰
Հրդեհ Ծիածան գյուղում․ այրվել են տան տանիքն ու ննջասենյակները

08:56 30.07.2018

Հուլիսի 30-ին՝ ժամը 02:50-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Ծիածան գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:41-ին, մարվել՝ 05:05-ին: Այրվել են տան տանիքը (մոտ 220 քմ) և ննջասենյակները (45 քմ)՝ գույքով: Հրդեհի հետևանքով […]

̰
Գորիս-Սիսիան ավտոճանապարհին բախվել են «ԳԱԶել»  և «ՎԱԶ 2107» մեքենաները. կա զոհ և տուժած

07:37 30.07.2018

Հուլիսի 29-ին՝ ժամը 22.39-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶել»  և «ՎԱԶ 2107» մակնիշերի ավտոմեքենաները. կան զոհ և տուժած: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Սիսիան-Գորիս ավտոճանապարհին մեքենան մոտ 20 մ գլորվել է ձորը․ կա զոհ

07:12 30.07.2018

Հուլիսի 29-ին` ժամը 22:27-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մ գլորվել հարակից […]

̰
Երևան-Ապարան ավտոճանապարհին մեքենան բախվել է ճամփեզրի քարերին. կան զոհ և տուժած

23:33 29.07.2018

Հուլիսի 29-ին՝ ժամը 22.37-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Ապարան ավտոճանապարհին՝ Տառերի պուրակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի քարերին. կան զոհ և տուժած: Կտրվի […]

̰
Ավտովթար Մովսես խորենացու փողոցում. կան տուժածներ

19:06 29.07.2018

Հուլիսի 29-ին, ժամը 18:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մովսես խորենացու փողոցի թիվ 148 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման […]

̰
Երևանում գյուրզա տեսակի օձ է հայտնաբերվել

15:18 29.07.2018

Հուլիսի 29-ին՝ ժամը 11:51-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գարունավան թաղամասի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
Ավտովթար Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին

14:40 29.07.2018

Հուլիսի 29-ին, ժամը 13:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին՝ Վաղաշեն  գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել  ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի (վարորդը՝ Հ. Հ., ծնված 1957 թ.) և «Lada Priora» […]

̰
Հրդեհ Նորաշեն գյուղում

13:20 29.07.2018

Հուլիսի 29-ին՝ ժամը 09:35-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորաշեն գյուղի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորաշեն գյուղի 1-ին փողոցի թիվ 27 տան տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:15-ին, […]

̰
BACK_TO_TOP